Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"

«Առավոտի» հետ բացառիկ զրույցում պատասխանելով հարցին՝ երկրի նախաձեռնողական քաղաքականությունը՝ ողջամիտ ժամկետների մասով, ե՞րբ կդրսեւորվի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն
ասաց. «Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը դրսեւորված է մասնավորապես այն իրողությամբ, որ գնդակը անընդհատ հայտնվում է Թուրքիայի դաշտում: Եթե ընդունենք, որ Հայաստանի համար ինչ-որ առումով սպասողական վիճակում գտնվելը առաջացնում է «անհարմարություն», ապա Թուրքիան իր նախորդ քաղաքականությամբ առաջացրեց սպասելիք, որ վավերացման գործընթացում շոշափելի քայլը ինքը պետք է կատարի, ինչը «կրկնակի անհարմարություն է»: Իրականում մենք ձեռքներս ծալած չենք սպասում, եւ իշխանական օղակներում լրջագույն աշխատանքներ են  իրականացվում: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների»:
Հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել