Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱՆԴԱՄՆԵՐՆ ԷԼ ԲՆԱԿԱՐԱՆ ԿՈՒՆԵՆԱՆ

«Գլենդել Հիլզ» ընկերության կողմից աղետի գոտում ՀՀ կառավարության պատվերով իրականացվող բնակարանաշինության ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն. այս տարվա ծրագրով Գյումրիում բնակարան կստանան նաեւ բազմանդամ ընտանիքներ, եւ արդեն իրականացվում է նաեւ 3 սենյականոց բնակարանների կառուցում՝ նախօրոք հայտարարված միայն 1 եւ 2 սենյականոցների փոխարեն: Այս մասին հայտնում են ընկերությունից: Ըստ «Գլենդել Հիլզի» գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի. «Հաշվի

$1000-ի պատճառով ոտքը կորցնում է

Ո՞ւմ համար է պետպատվերով բուժումը 37-ամյա Հայկ Մարգարյանը $1000 չունենալու պատճառով զրկվում է երկրորդ ոտքից: Եղվարդ քաղաքի Զաքարյան 27 հասցեի բնակիչը կես տարուց ավելի բուժվում է Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում՝ պայքարելով անոթային ծանր հիվանդության դեմ: 4 ամիս հիվանդանոցում մնալուց հետո, այս տարվա հունիսին բժիշկները ճարահատյալ հեռացրել են նրա աջ ոտքը, այժմ էլ, Հայկի պատմելով, հնարավոր

«ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏԻՆ» ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

«Հայպետհիդրոմետի» մասնագետը հավաստիացնում է, որ իրենց եղանակային կանխատեսումները հիմնականում ճիշտ են, պարզապես մարդիկ են անգրագետ, որ դրանք սխալ են ընկալում: Շատ է պատահում, երբ հեռուսատատեսությամբ եղանակի մի կանխատեսում է արվում, բայց իրականում բոլորովին այլ եղանակ է լինում: Ասում են կանձրեւի՝ արեւ է լինում, ասում են պարզ եղանակ կլինի՝ անձրեւ ու ամպրոպ է լինում: Սակայն Հայաստանում

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԷԼ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ

ԵՄ անդամ 27 պետություններում 2009թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, գործազրկության մակարդակը աճել է 0,1%-ով՝ կազմելով 9,2%: 2008-ի սեպտեմբերին այս երկրներում գործազրկության մակարդակը կազմում էր 7,1%: Հղում անելով  «top.rbc.ru» կայքին, այս մասին տեղեկացնում է «banker. am»-ը:  Աղբյուրի հավաստմամբ, այս տարվա վերջին տվյալներով գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Նիդեռլանդներում՝ 3,6% եւ Ավստրիայում՝ 4,8%, իսկ ամենաբարձրը՝ Լատվիայում՝ 19,7% եւ

ՈՄԱՆՑ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԱՐԵՑ, ՈՄԱՆՑ ԷԼ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ՏՎԵՑ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Ջեմմա Բաղդասարյանը երեկ նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Վարչապետի այլ որոշումներով Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Դավթյանը:

ՕՏԱՐՎԱԾՆԵՐԸ՝ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մայրաքաղաքի Ֆիրդուսի թաղամասի 39 սեփականատերեր, իրենց սեփականության իրավունքները պաշտպանելու համար, դիմել են Եվրոդատարան: Պետության հատուկ կարիքների համար օտարված տարածքի բնակիչները պահանջում են իրենց հետ կնքած պայմանագրերի վերանայում եւ գույքին համարժեք փոխհատուցում:

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ 2009-ի օգոստոսից մեր երկրում տնտեսական անկման խորացում չի արձանագրվել: 12-ամսյա կտրվածքով ՀՆԱ-ի անկման տեմպը չի ավելացել եւ կազմել է 18,4%, ինչը  պայմանավորվում է շինարարության ճյուղի զարգացումներով, որտեղ նույնիսկ արձանագրվել է անկման տեմպերի նվազում: Այս մասին ասվում է երեկ ԿԲ-ի կողմից հրապարակված դրամավարկային ամփոփագրում: Տեղեկանում ենք նաեւ, որ 2009-ի

Նախարարությունը չի բացառում, որ կան ապօրինի գործող տաքսիներ

«Առավոտ» օրաթերթի նոյեմբերի 3-ի համարում տպագրված «Տաքսի ծառայությունները գործում են ապօրինի» հոդվածում անդրադարձել էինք այն խնդրին, որ տասնյակ տաքսի ծառայությունների մեքենաներ գործում են առանց դեղին պետհամարանիշների, այսինքն՝ առանց լիցենզավորման, ինչը օրենքի խախտում է: Երեկ խնդրի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից այս տարվա

Բարեգործություն՝ «Վեդի Ալկոյի» համար

Արդեն մի քանի ամիս է, ինչ «Վեդի Ալկո» ոգելից խմիչք արտադրող ընկերության գովազդային հոլովակում համաշխարհային մեծության մի քանի աստղեր՝ Ադրիանո Չելենտանոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Ժանսեմը եւ այլք գովազդում են ընկերության «Արենի» եւ «Գետափ Վերնաշեն» գինիները: Հոլովակի՝ եթերում հայտնվելուց ընդամենը մի քանի օր անց, չգիտես ինչու, գովազդող աստղերի շարքից հանվեց Ադրիանո Չելենտանոյի մասնակցությամբ հատվածը: Բանն այն

ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ Է

Հայկական ավանդական այս արհեստով զբաղվող ընկերությունները հավաստիացնում են, որ արտադրությունը պահում են միայն էնտուզիազմի շնորհիվ: Մի քանի ամիս առաջ «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում ուղղումներ մտցնելու արդյունքում ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղված ընկերությունները ազատվեցին շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ եկամտահարկի վճարումից: Նպատակը հայկական ավանդական արհեստի զարգացմանը նպաստելն էր: Անշուշտ, այս քայլով մեր պետության

«Հարեմի պարուհիները»

«Սյունյաց արծիվներ» ռազմահայրենասիրական-երիտասարդական հասարակական կառույցի հիմնադիր Խաչիկ Ասրյանը հեգնում է ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները եւ դրանց հեղինակներին: – Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հաճախակի են ռազմատենչ հայտարարություններ անում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց: – Ճշմարտությունն ասողի խոսքը միշտ էլ կոշտ է լինում: Իմ գիտակցական կյանքում ճշմարտությունը նաեւ իմ արժանապատվությունն է, եւ

ԱՅՍՔԱՆ ՆՎԱԶ ԲԱՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ԱՅՍՔԱՆ ՍՈ՞ՒՐ ԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

Հայ-թուրքական արձանագրություններին արձագանքի առնչությամբ տարակուսում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը: – Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո կարծես երկուստեք միտում կա ձգձգելու վավերացման գործընթացը, այդպես չէ՞: – Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդած ժամանակահատվածում երկու կողմերն էլ բավական լուրջ մարտահրավերներ ունեցան. խոսքը վերաբերում է նրանց թե՛ ներքին հասարակությունների, թե՛ միջազգային հարաբերությունների հավասարակշռություններին: Արդեն ի

ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ

«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի որոշմամբ, եւս երկու ամսով երկարացվել է Վլադիկ Սերոբյանի եւ Գուրգեն Կիլիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, որը նրանց նկատմամբ ընտրվել էր դեռ երկու ամիս առաջ: Հիշեցնենք, որ վերջիններս կասկածվում են ս.թ. ապրիլի 30-ին փաստաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված հարձակման մեջ,

ՍԴՀԿ-Ն ԿԳՈՐԾԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

«Վերջին օրերին մամուլում լույս են տեսնում հրապարակումներ, որոնք հիմնված են անճշտությունների եւ ենթադրությունների վրա, չեն համապատասխանում իրականությանը եւ միտված են տարակուսանք առաջացնելու ժողովրդի մեջ»,- ասված է ՍԴՀԿ ԿՎ երեկ տարածած հայտարարության մեջ: Հետեւաբար, ՍԴՀԿ ԿՎ-ն ճշտում է. «ՍԴՀԿ-ն 123-ամյա կուսակցություն է, որ իր ամբողջ պատմության ընթացքում գործել է եւ այսօր էլ կշարունակի գործել ինքնուրույն: Որպես

Կճանաչենք մենք, կճանաչի Ռուսաստանը

ԼՂՀ անկախության մասին այդ կարծիքի է Վահան Շիրխանյանը «Մենք ականատես ենք փոփոխությունների: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ն պնդում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը: ԱՄՆ-ի մոտեցումներն ու շեշտադրումները փոխվել են, քանի որ քաղաքական դաշտը հարստացել է մի նոր իրադարձություններով՝ հայ-թուրքական արձանագրություններով»,- երեկ «Ա1+»-ին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն այսօր մի կողմից ճնշում

ԵՐԿՈՒ ԼՈՌԵՑԻ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ «ԱՏԿԱՏՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Ըստ Վիկտոր Դալլաքյանի, անգամ թվաբանությունից անբավարար գնահատական ստացող աշակերտը գիտի շինարարական «ատկատների» մասին: – Հոկտեմբերի 29-ի կառավարության նիստը, ըստ տեղեկությունների, սկսվել է վարչապետի ելույթով, որտեղ մանրամասն անդրադարձ է եղել թերթերից մեկին տված ձեր հարցազրույցին: – Վարչապետական ինստիտուտի տրամաբանությունը ենթադրում է այնպիսի մոտեցում, որի հիմքում ընկած են պետական շահի գիտակցումը եւ համակարգային բնույթ կրող կոռուպցիայի դեմ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՎԵԼԻ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ, ՔԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Տեսնես Գյումրիում եւ Արթիկում քանի՞ մարդ կմասնակցի հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների» դեմ բողոքի ակցիային: «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ-ի, Թեղուտի պաշտպանության խմբի անդամների, այդ թվում նաեւ՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում՝ Արթիկ եւ Գյումրի քաղաքներում, տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների»: Բողոքի ակցիաների

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵ՞Ղ Է

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում նշեց. «Հայ իրականության տեսակետից մի գլխավոր, առանցքային տարբերություն կա՝ համեմատած Թուրքիայի հետ: Թուրքիայում պետությունը շատ ավելի պրոֆեսիոնալ ձեւով գիտի հասարակական կարծիք ձեւավորելու ծրագիրն առաջ տանել: Եվ Թուրքիայում երբ ասվում է, թե մեր պետականության շահերն այդպիսի անհրաժեշտություն են ստեղծում՝ մարդիկ 100 տոկոսով չցանկանալով,

Նոյեմբերի 4

ԽՈՅ (21.03-20.04)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչած հաճոյախոսություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ նրանք ուշ վերադարձնելու մտադրություն են ունենալու: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Օրերս «Միսս եւ միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախաձեռնությամբ «Մետրո» թատրոնում կայացավ «Միսս եւ միստր Աջափնյակ 2010» մանկական մրցույթ-փառատոնը, որն անցկացվում էր 3-6 տարեկանների շրջանում: «Միստր Աջափնյակ» դարձավ 4-ամյա Կարեն Գոգչյանը, «Միսս Աջափնյակ» տիտղոսն էլ բաժին հասավ 3-ամյա Էմմա Շահնազարյանին եւ 4-ամյա Մերի Օհանջանյանին: Ըստ «Միսս եւ միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, մրցույթ-փառատոնի հեղինակ, հիմնադիր Աշոտ

Թմրամոլների թիվն աճում է

Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, վերջին շրջանում աճել է թմրամոլների թիվը Մեր երկրում արդեն 30000 թմրամոլ կա, որից միայն 1141-ն է բուժում ստացել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թմրամոլության զարգացման ու դրա դեմ պայքարի մասին իրենց տեսակետները ներկայացրին Նարկոկլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը եւ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Հայաստանը ամենաառաջատար երկրներից է, որը ե՛ւ օրենսդրական, ե՛ւ սոցիալական

ԳՐՔԻ «ԹՂԹԵ» ՏԱՐԲԵՐԱԿԸ՝ ԴԱՍԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Իսկ թվային տեխնոլոգիաներից ետ մնալը բացասական հետեւանքներ կունենա Լինենք ավելի հայկական… Այս նպատակով է ստեղծվել հայկական հին, միջնադարյան եւ ժամանակակից գրականությունը ներկայացնող www.freebooks.do.am կայքը, որն արդեն մեկ տարեկան է: Համահայկական էլեկտրոնային այսպիսի գրադարան ունենալու նախաձեռնությունը Եվրոպական ակադեմիայի «Միջազգային հարաբերություններ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Գեւորգ Ղազարյանինն ու Հակոբ Վարդանյանինն է: «Կայք ստեղծելու գաղափարն առաջացավ այն պահին,

ԴԱՎԻԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է

ATP-ն հրապարակեց թենիսիստ պրոֆեսիոնալների դասակարգման նոր աղյուսակը։ Նախորդը, հիշեցնենք, հրապարակվել է հոկտեմբերի 26-ին։ Աննախադեպ անկում է ապրել Դավիդ Նալբանդյանը, ով խաղադաշտ դուրս չի եկել մայիս ամսից. Նալբանդյանը անմիջապես նահանջել է 42 կետով ու հիմա հանգրվանել է 69-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Դավիդը կվերսկսի իր մրցելույթները հաջորդ տարվա սկզբին։ Դասակարգման աղյուսակը գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։ Ասենք,

ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ

Դանիայում շարունակվում է սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, իսկ Հայաստանի 3 ներկայացուցիչներն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Խոցասուսերակիրների պայքարում Ռոբերտ Խաչատրյանը հաղթահարեց նախնական փուլի արգելքը, անցավ 1/32-րդ եզրափակիչ, որտեղ զիջեց մրցակցին ու դուրս մնաց պայքարից: Նույն զենքաձեւում Արթուր Խոջոյանը պարտություն կրեց հենց նախնական մրցումներում: Իսկ ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը նախնական փուլում 3 հաղթանակ տոնելուց հետո անցավ 1/32-րդ

Առաջնությունն ավարտվեց, հույսերը մարեցին

Առաջիկա շաբաթ օրը պաշտոնապես կավարտվի ֆուտբոլի Հայաստանի 18-րդ առաջնությունը: Սակայն դա միայն վիճակագրության սիրահարների ու ֆուտբոլի պատասխանատուների համար է, մինչդեռ երկրպագուների համար առաջնությունն արդեն իսկ ավարտված կարելի է համարել՝ հայտնի են չեմպիոնը, մրցանակակիրները, տարվա գլխավոր անհաջողակը: Որեւէ տեղաշարժ ընդամենը ութ հորիզոնականից բաղկացած առաջնությունում՝ հնարավոր չէ. բոլոր քայլերը սպառված են: Առաջնությունում կախման կետեր այլեւս չկան: Այս

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ

Ուժեղագույնները հավաքվել են Մոսկվայում Այսօրվանից մինչեւ նոյեմբերի 18-ը Մոսկվայում ընթանալու է աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը, որի գլխավոր խմբում (ՖԻԴԵ-ի դասակարգմամբ՝ 21-րդ կարգ) հանդես են գալու աշխարհի ներկայիս գրեթե բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Նրանք են. գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Պետեր Լեկո (Հունգարիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Վասիլի

ՆՈՐ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ

Գրողների միության նոր տպագրատունը ամերիկահայ գրող Լեւոն Զավեն Սյուրմելյան անունն է կրելու: Երեկ ՀԳՄ շենքում տեղակայված տպագրատան բացման արարողությունն էր: Տպագրատունը հիմնվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ ՀԳՄ համատեղ ջանքերով: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի խոսքով, կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Գրողների միության տունն ամբողջությամբ, նաեւ տպագրատան համար նախատեսված նկուղային հարկը. «Սա մեր վաղեմի երազանքն

Վանաձորցի երիտասարդները տեղեկացվեցին

Այս տարվա նոյեմբերի 20-21-ին Վանաձորում կգումարվի ԵԱՀԿ մոդել հանձնաժողովի նիստ: Նպատակն է ԵԱՀԿ մոդելի միջոցով երիտասարդներին ծանոթացնել կազմակերպության բուն գործունեությանը, նպաստել տեղեկացվածության բաձրացմանը եւ քաղաքացիական հասարակության ակտիվացմանը: Նախապատրաստական աշխատանքների համար վերջին հանդիպումը հոկտեմբերի 30-31-ին էր՝ Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում: Մասնակից 45 երիտասարդների համար առաջին օրը «Բանակցություններ վարելու դասընթաց» անցկացրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս,

Լոռեցիներին Վարդանը դուր եկավ

«Վերելքի» վանաձորյան պրեմիերան Վարդան Պետրոսյանի ներկայացումները միշտ էլ լավ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Օրերս Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած «Վերելք» ներկայացման պրեմիերայի ժամանակ լեցուն դահլիճն ու բազմաշերտ հանդիսատեսը դրա վկայությունն էին: Վարդան Պետրոսյանի խաղն էլ տպավորիչ էր: Ժամանակ առ ժամանակ հնչող ծափահարությունները, ըստ իս, ուղղված էին դերասանի վարպետ խաղին, քանի որ հակառակ

ՀԱՅԿԱԿԱՆ «ԿՈԴ ԴԱ ՎԻ՞ՆՉԻ»

Կամ գործարարը Նոբելյան մրցանակ է երազում, բայց ոչ թե բիզնեսի, այլ` գրականության ասպարեզում «Առավոտի» շաբաթ օրվա համարում տպագրված «Նոբելյանն ու Ներզեթյանը» լուրում տեղեկացրել էինք, որ գործարար, գրող Հովհաննես Ներզեթյանի «Արտավազդ եւ Կլեոպատրա» գործը ներկայացվել էր Նոբելյան մրցանակի, պարոն Ներզեթյանն էլ խոստացել էր, թե ցույց կտա Նոբելյան կոմիտեից ստացված այն փաստաթուղթը, որը կվկայի իր՝ լավագույն 15-20

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031