Օրվա լրահոսը

Սխալն ուղղվեց

«Առավոտի» ապրիլի 7-ի համարում տպագրված «Հանգուցյալ նախագահը հայկական տաղավարում» հրապարակմամբ տեղեկացրել էինք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական  կայքում տեղ գտած կիքսերի մասին, որոնցից մեկն էլ այն  էր, որ նախարարությունը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանին ներկայացրել էր հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանի անունով: Ուրախ ենք, որ սխալն ուղղվել է, իսկ նույն տեքստում առկա  Շարլ Ազնավուր անունը սխալմամբ Շարլ

Մոլիերը՝ դպրոցում

Օրերս Երեւանի Յուրի Բախշյանի անվան թիվ 27 դպրոցի 7-11-րդ դասարանների աշակերտները «ֆրանկոֆոնիական» շրջանակներում բեմադրել էին թատերական ներկայացում՝ ըստ Ժան Բատիստ Մոլիերի «Երեւակայական հիվանդը» պիեսի: Պրոֆեսիոնալ թատերախումբ հիշեցնող երեխաները դահլիճում ներկա հանդիսատեսին մեկ ժամով տեղափոխեցին 17-րդ դար՝ վարպետորեն ներկայացնելով դարաշրջանի վարքն ու բարքը: Բեմադրությունը հայալեզու էր: Դպրոցականները  խոսում էին գեղեցիկ հայերենով: Նշենք, որ գործը արեւմտահայերեն տարբերակով

Դպրոցը՝ առանց սուրճի սարքի

«Առավոտի» ապրիլի 7-ի «Սուրճի սարք՝ դպրոցում» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ծնողների մտահոգությանը՝ կապված օրերս դպրոցում տեղադրված սուրճի սարքին, որից ակտիվորեն օգտվել են նաեւ մանկահասակ երեխաները: Երեկ այցելեցինք այդ դպրոց՝ պարզելու, սարքը հանվե՞լ է, թե՞ տեղում է: Մեզ հետ զրույցում աշակերտները հաստատեցին, որ դպրոցում օրերս սուրճի սարք է դրվել, նրանք

«ԳԻՏՊԵՏԿՈՄԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷՐ ԴՐԱՆ»

Թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքները զայրացրել են գիտնականներին Չնայած գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են, սակայն գիտական շրջանակներում չեն դադարում դրանց թերությունների մասին խոսակցությունները: Բազում գիտնականներ դժգոհում են, որ Գիտության պետական կոմիտեին վերապահված գործառույթը՝ մրցույթի անցկացումը, իրականացվել է ոչ օբյեկտիվ պայմաններում: Նշենք, որ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում էր

«ԿՈՂՋՈՒՆԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ 3-ՐԴ, ԱՅԼԵՎ 4-ՐԴ, 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ»

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր: Մարտի 17-ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ

ՆԱՐ-ԴՈՍԻՆ ՏԱՐԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Ապրիլի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտոմեքենայի վարորդը Վանթյան փողոցի թիվ 31 տան մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա Նար-Դոս Ս.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ԴԱՏԱԲԺՇԿԻ ՈՒՂԵԳԻՐ ՏՐՎԵՑ Ապրիլի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիկունքի վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա մի կին: Պարզվել է, որ տանը, վիճաբանության ժամանակ,

«ԱԼԵՐԳԻԱ»՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ

Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում խուլիգանություն կատարելու՝ հիվանդանոցի ապակիները կոտրելու, բժիշկների աշխատանքն ու հիվանդների հանգիստը խանգարելու մեղադրանքով երեկ ձերբակալվել է 37-ամյա գյումրեցի Արտյոմ Գեւորգյանը: Վերջինս եղել է հարբած վիճակում: Բանն այն է, որ նա բուժզննման ենթարկվելու նպատակով այցելել է բժշկուհի Արեւիկ Ծերունյանի բուժսենյակ, որտեղ եւ բժիշկները, տեսնելով նրա արտաքին վնասվածքները, ոստիկանություն են ահազանգել: Արտյոմ Գեւորգյանն

ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին 43-ամյա Գագիկ Ա.-ն «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Նորքի 7-րդ զանգվածի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 31-ամյա Արամ Ք.-ն «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայով Ջիվանու փողոցում վրաերթի է ենթարկել

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ

Սննդային թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Անահիտ Մխիթարյանը:Տուժածի առողջական վիճակը բավարար է:

ԴԻԱԿ՝ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 7-ին, ժամը 18.04-ին ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 149 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի պատասխանում: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ տան մեջ գտել 92-ամյա Կատինկա Ջուլհակյանի դին:

ՌԵՍՏՈՐԱՆԻ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆ ԱՅՐՎԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում բռնկված հրդեհի շեջմանը մասնակցել է 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը, երկու ավտոսանդուղք, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 9 ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել՝ 19.58-ին: Այրվել է ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը՝ 1000 քմ

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, 2011թ. ապրիլի 7-ից սկսել է գործել ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը՝ www.azdarar.am: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը եւ կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը

ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ

Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաղ. Ա.Խ.-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ այլ արհեստական ապացույցներ ստեղծելու համար մեղադրանք է

ԱՅՑ ԲԵՌԼԻՆԻ «ԹԵԳԵԼ» ՓԱԿ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

Վերջերս՝ ս/թ մարտի 8-ին, ինձ բացառիկ հնարավորություն ընձեռվեց լինելու Բեռլինի գաղութներից մեկում՝ «Թեգել» փակ քրեակատարողական հիմնարկում (Justizvollzugsanstalt Tegel): Բացառիկ, որովհետեւ քաղաքացիների այցելություններ գաղութներում բնականաբար լինել չեն կարող: «Մեզ մոտ, ի տարբերություն մյուս պետական մարմինների, «բաց դռների օր» չի լինում, որովհետեւ այդ դեպքում բոլորը կգնան այստեղից: Մեզ մոտ դռները միշտ փակ են»,- գերմանացիներին հատուկ նուրբ հումորով

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ՝ ՊԱՏԱՆԴ

Երեկ «Առավոտը» պարբերաբար ահազանգեր էր ստանում ՀԱԿ- ակտիվիստներից՝ այն մասին, որ ոստիկանները առգրավել են միկրոավտոբուսները, փակել են Գյումրի-Երեւան մայրուղու տարբեր հատվածները՝ չթույլատրելով մեկնել հանրահավաքի: Մարալիկից մեզ մասնավորապես դժգոհեցին, որ տեղի ոստիկանությունը դեռեւս առավոտյան  «պատանդ» է վերցրել 3 միկրոավտոբուս՝ պարալիզացնելով Մարալիկ-Երեւան երթեւեկությունը, «ոստիկանախեղդ» էր արվել Սառնաղբյուրի հատվածը:  Գյումրիից էլ հետ են դարձրել հանրահավաքի մեկնող 2 միկրոավտոբուս:

Մի աման ճաշ են տալիս, քթի՞ց են բերում

Պատճառաբանում են, որ թոշակառուն կոնֆլիկտային է Արդեն 2 շաբաթ է, որ միայնակ եւ անժառանգ թոշակառու՝ 63-ամյա Անահիտ Հովհաննիսյանին չեն թողնում օգտվել իր համար միակ սնվելու վայրից՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարանից: Այդ ամենի համար հիմք է հանդիսացել այն, որ նա ճաշարանի աշխատակիցներին պարբերաբար իր դժգոհություններն է ներկայացրել մատուցվող ճաշի որակի, ափսեների մաքրության եւ ճաշի չափաբաժնի 

«ՄԱՐԱԼԻԿ, ՄԱՐԱԼԻԿ, ԳՆԱՑԻ-ՏԵՍԱ՝ ՓՈՔՐ ՔԱՂԱՔ Է»

Հարցազրույց Մարալիկի տեքստիլ կոմբինատի տնօրեն Հակոբ Աղաբեկյանի հետ – Սովորաբար, մեզ մոտ եթե գործարան է փակվում, այդպես էլ փակված է մնում, ինչպե՞ս է, որ Ձեր գործարանը՝ հին տեխնիկայով, ոչ միայն աշխատում է, այլեւ աշխատատեղեր են բացվում, եթե ես ճիշտ եմ հիշում՝ ՀՀ նախագահի նախընտրական արշավի ժամանակ հենց այս գործարանում տեղի ունեցավ ընտրողների հետ հանդիպումը: –

ԿԱՊԱՆՑԻ ՄՈՆԻԿԱՆ ԵՎ ԱԼԵՔՍԸ

Արդեն քանի տարի է՝ ինչ Կապանում ծնողներն իրենց նորածին երեխաների համար հիմնականում ընտրում են օտար անուններ: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժնի պետ Միլենա Վեզիրյանի, մեծ տարածում են գտել Մոնիկա եւ Ալեքս անունները: «Ամենաշատ տարածված անուններն են դրանք: Ծնողները մեծամասամբ նախընտրում են արտասահմանյան այս եւ այլ աննուններ, ոմանք էլ երեխային տատի կամ պապի

ԱՌԱՋԻՆԸ ՍՅՈՒՆԻՔՆ Է

2009 թվականի մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը մշակել եւ հաստատել է մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ՝ մարզի համայնքների բյուջեների կատարում, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքություն, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակ, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքներ, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալ եւ այլն: Մարզպետները առավելագույնը 100 միավոր կարող

ԳՈՒՆԱՎՈՐ ԿՌՈՒՆԿՆԵՐ՝ ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի համակարգողն ու կենտրոնի կամավորները հանդես են եկել Ճապոնիայի երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին օգնելու նախաձեռնությամբ: Նրանք գտել են ԱՄՆ-ում մի կազմակերպություն, որը պատրաստ է գունավոր թղթից պատրաստված յուրաքանչյուր կռունկի համար 2 դոլար վճարել: Որքան շատ կռունկներ ուղարկվեն ԱՄՆ, այնքան շատ գումար կազմակերպությունը կփոխանցի Ճապոնիայի աղետից տուժածներին: Ինչպես տեղեկացանք Իջեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գագիկ

Արհեստական վիժեցումը սպանությո՞ւն է

Մայրության, գեղեցկության եւ Ավետման տոնին Լոռու մարզի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միությունը «Անանուն երեխաների անհայտ գերեզմաններ» խորագրով քննարկում էր կազմակերպել, ուր իրավաբանները, հոգեբանները, բժիշկներն ու հոգեւորականները խոսում էին արհեստական վիժեցման ու դրա հետեւանքների մասին: Կազմակերպիչների կարծիքով, կանայք ավելի շատ ընդունում են հոգեւորականի խոսքը. «Կան խնդիրներ, որոնց մասին գիտենք, բայց չենք բարձրաձայնում: Խնդիրը սերտ կապ

ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԽԱԲՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ

Հայրենիքը փողով չեն պաշտպանում,  բայց խոստումը պետք է կատարել Բաղրամյանի զորավարժարանում վարժանքների մասնակցած մի շարք պահեստայիններ Էջմիածնի զինվորական կոմիսարիատի մոտ բողոքի ալիք էին բարձրացրել՝ դժգոհելով, որ իրենց վարժանքների են տարել կոնկրետ գումարի դիմաց, սակայն խաբել ու խոստացած փողի կեսն են տվել: Նախատեսված 10 օրվա փոխարեն նախկին զինվորականները 7 օր են մասնակցել վարժանքներին: Հավաքին մասնակցելուց առաջ

ԱԻՄ-Ը ՓՈՂ Է ՀԱՎԱՔՈՒՄ

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը հայտարարություն է տարածել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: ԱԻՄ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ընտրություններին կուսակցության մասնակցությունը կախված է ժողովրդի՝ ԱԻՄ-ին սատարելու պատրաստակամության չափից։ Դա պարզելու համար կուսակցությունը հայտարարել է դրամահավաք. «Նվազագույն նախնական անհրաժեշտ դրամագլխի ապահովումը, որով իրենց գործունեությունը կվերսկսեն երեւանյան եւ մարզային գրասենյակները, անառարկելի վկայությունը կլինի

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ՝ ԿԱՇԱՌԱԿԵ՞Ր

Պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու ու խարդախություն կատարելու մեղադրանքով Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասի՝ Սլաբոդկայի թիվ 1 դպրոցի տնօրեն Ջեմմա Ամիրխանյանի դեմ: Նշենք, որ տիկինը ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից է, ով ոչ միայն հեռուստաընկերություններով մշտապես գովազդում էր ՀՀԿ-ն, այլ ընտրությունների ժամանակ ակտիվորեն պաշտպանում էր հարազատ կուսակցության

«ՈՉԻՆՉ ԿԱՍԿԱԾԱՀԱՐՈՒՅՑ ՉԻ ԵՂԵԼ»

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի պարզաբանումները մրցութային առաջարկների ուսումնասիրության ընթացքում «Առավոտի» հայտնաբերած փաստերի մասին: – Դուք թույլ չտվեցիք պատճենել հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում առկա ֆինանսական փաստաթղթերը՝ գովազդային պայմանագրերը եւ այլն: Խնդրեմ պարզաբանեք, թե ինչու՝ մի՞թե մրցութային առաջարկը փակ, գաղտնի փաստաթուղթ է՝ այն պայմաններում, երբ անընդհատ պահանջվում է անցկացնել «բաց եւ թափանցիկ մրցույթ»: –

ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ՄՈՏ

«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմության առաջնորդների ահաբեկումները, որոնք արտահայտվում են ոստիկանության կողմից հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալություններով եւ ծեծով»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հիշեցնենք, որ Բաքվի կենտրոնում ընդդիմության ծրագրած հանրահավաքի օրը՝ ապրիլի 2-ին, ինչպես նաեւ նախորդող օրերին ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են ընդդիմության հարյուրավոր ակտիվիստների, տասնյակ ընդդիմադիրներ մեղադրվում են

Արդյունավետ եւ հուսադրող

Այսպես բնորոշեց հանրապետության նախագահի պաշտոնավարման անցած երեք տարիները Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Ես նախագահի պաշտոնավարման անցած երեք տարին կորակեի արդյունավետ եւ հուսադրող. արդյունավետ, որովհետեւ թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության մեջ, չնայած մարտահրավերներին, լուրջ քայլեր կատարվեցին: Նախագահը ցույց տվեց այն քաղաքական կամքը, որ ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն: Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ՀՀԿ-ի ջանքերով տեղի ունեցան

ԿՈՆԳՐԵՍԸ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ ԿՍԿՍԻ

Երեկ այդ մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Հակառակ հոռետեսների կանխատեսումներին եւ անձրեւային եղանակին՝ Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած երեկվա հանրահավաքը նույնքան բազմամարդ էր, որքան մարտի 17-ինը: Ու, թերեւս, հենց դա էր այն հիմնական գրավականը, որ Կոնգրեսին ու նրա առաջնորդած հանրահավաքի մասնակիցներին երեկ էլ հաջողվեց առանց լուրջ խոչընդոտների մտնել ու հանրահավաքի գլխավոր հատվածը՝ Կոնգրեսի

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախարար Հրայր Թովմասյանի հարցազրույցը «Առավոտին» – Կառավարության վերջին նիստում արդարադատության համակարգում փոփոխությունների մասին որոշում է կայացվել, ի՞նչ է դա իրենից ներկայացնելու: – Արդարադատության նախարարությունը իր կառուցվածքում ուներ առանձին նոտարական բաժին, որը մի քանի գործառույթներ էր իրականացնում. կառավարության այն մոտեցումը, որ նախարարությունները բացառապես պետք է զբաղվեն քաղաքականության մշակմամբ եւ որոշակի ծառայություններ չպետք է մատուցեն եւ տեսչական

ԱՊՐԻԼԻ 28-Ը՝ «ՋՐԲԱԺԱՆԻ ՕՐ»

«Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն  երկխոսության, մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն»,- երեկ դիմելով իշխանություններին՝ Ազատության հրապարակում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ ու ՀՀ առաջին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930