Օրվա լրահոսը
ՀԵՇՏ ԲԱՐԻՇԵՑԻՆ
ՀՅԴ խմբակցությունն առաջարկել էր գազի գնի հարցերը ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որի վերաբերյալ երեկ իր եզրակացությունը ներկայացրեց ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Եզրակացությունն այն էր, որ ժամանակավոր հանձնաժողովի փոխարեն նպատակահարմար է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննի նույն հարցերը: Եթե անցած շաբաթ տեղի ունեցած լսումների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը
ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ պայմանավորվածությո՞ւն կա
ՀՀԿ խոսնակը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահի այս պնդումն անվանում է «իրականության հետ որեւէ կապ չունեցող»: Երեկ «Դե ֆակտո» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է. «Քաղաքական առումով, կարծում եմ, որ որոշակի պայմանավորվածություն կա ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին։ Որպես քաղաքագետ՝ պետք է ասեմ, որ այս պահին երկու կողմի
«ԱՊՐԻԼԻ 28-Ը ՀԱՏՈՒԿ ՕՐ ՉԻ ԴԱՌՆԱ»
Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ փորձ է արվում «վերաբեռնավորել Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան իշխանության բաժանման մոդելը Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան զույգի կատարմամբ»: – Ամսի 8-ի հանրահավաքից առաջ ՀԱԿ տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, որ այդ օրը ժողովուրդը չի հիասթափվի. Դուք հիասթափվեցի՞ք այդ հանրահավաքից, թե՞ ավելի ոգեւորվեցիք: – Զուտ անձնական առումով չունեի որեւէ ակնկալիք, չեղավ որեւէ չկանխատեսված քայլ, որը
ՄՈՐԱՏՈՐԻՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ՝ ԽԱԽՏՎԵՑ
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները երեկ Ստրասբուրգում հերթական անգամ հանդես եկան Հայաստանին մեղադրող հայտարարություններով: Երեկ իր աշխատանքները սկսեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին համընթաց՝ ոչ միայն Մոնիթորինգի հանձնաժողովն է քննարկելու Հայաստանի հարցը, այլ նաեւ նախատեսվում է գումարել ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի առաջին նիստը: Վերջին հանգամանքը նկատի առնելով՝ Հայաստանի պատվիրակության երկու անդամներ երեկ, երբ քննարկվում էր Վեհաժողովի բյուրոյի զեկույցը՝
ԲՈՂՈՔՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ՞
Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Փ. Բուզանդի փողոցին հարող «Վերնիսաժի» տարածքում տիրող բարձիթողի իրավիճակին, որի ականատեսն անձամբ է եղել հանգստյան օրերին այնտեղ այցելելու ընթացքում: Կարեն Կարապետյանի դժգոհությունն ու զայրույթն են հարուցել կանաչ գոտիների հաշվին իրականացվող առեւտուրն ու շատրվանների եւ ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը: Ըստ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ վեցերորդ ԵՐՎԱՆԴԻ ՍՆԿԵՐԸ Ռոբի անձնուրաց ու անշահախնդիր սիրո վերաբերյալ էլ նույնը կարող եմ ասել՝ ավելացնելով, որ Պատրիցիա-Նազենիի առողջական խնդիրների մասին տեղեկանալով՝ Ռոբը ոչ միայն չդադարեց սիրել աղջկան, այլեւ իր հոգում ծագած սերն առավել սաստկանալով՝ անձնազոհության երանգներ ստացավ, եւ մինչ էս բաներն եմ գրում, Ռոբն ու բժիշկը Պատրիցիա-Նազենիի բուժման հարցերն են քննարկում, ավելի
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՌՈՄԱՆՏԻԿԱ ԵՎ ՍԵՔՍ
Ժամանակակից կանայք եւ տղամարդիկ փոխվել են սոցիալական դերերով. եթե առաջ ռոմանտիկային եւ գուրգուրանքներին կանայք մեծ նշանակություն էին տալիս, ապա այժմ այդ ամենի կարիքը զգում է բացառապես ուժեղ սեռը: Գերմանացի գիտնականները պնդում են, որ ժամանակակից կանանց ամենեւին հարկավոր չեն տղամարդկանց կողմից երկարատեւ «հետապնդումները»: Գիտնականները որպես պատճառ են նշում այն, որ կանանց՝ տղամարդկանց մեջ հետաքրքրում է միայն
«ОДНОКЛАССНИК»-ն՝ նոր բաժնով
Ռուսական «ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ» սոցցանցում բացվել է տեսանյութերի բաժին, որի միջոցով օգտագործողները կկարողանան տեսահոլովակներով կիսվել ընկերների հետ: Բաժին մուտք գործել հնարավոր է գլխավոր մենյուից: Տեսահոլովակներ ընտրել եւ ընկերներին խորհուրդ տալ հնարավոր է «ԽսՈրր» կոճակի օգնությամբ: Ըստ սոցցանցի մամուլի ծառայության՝ նոր բաժինը կգոյատեւի տեսագովազդի շնորհիվ: Սոցցանցը համագործակցում է ռուսական «RuTube» վիդեոհոսթինգի հետ, որն օգտագործողներին տրամադրում է իր ողջ
Ամուսնալուծությունը վտանգավոր է առողջության համար
Ըստ BBC-ի՝ ամուսնալուծված մարդիկ ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով, քան մյուսները: Տվյալները ստացվել են Չիկագոյի համալսարանի մասնագետների՝ Լինդա Ուեյթի ղեկավարությամբ կատարած հետազոտությունից: Հետազոտության զեկուցագիրը կհրապարակվի «Health and Social Behavior» ամսագրում: Գիտնականները հարցում են անցկացրել 51-61 տարիքային խմբին պատկանող 8652 մարդկանց շրջանակներում: Արդյունքում պարզվել է, որ ամուսնալուծվածները 20%-ով ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով, քան
Շոփինգը երկարացնում է կյանքը
Տարիքով եւ միայնակ մարդկանց համար խանութ գնալն ավելի օգտակար է, քան առավոտյան վարժությունը: Սրա մասին պնդում են Թայվանի առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները: Գիտնականները հարցում են անցկացրել 65 տարեկանից բարձր 1850 բնակիչների շրջանում, որոնք միայնակ են ապրում: Գլխավոր հարցը եղել է այն, թե որքան հաճախ են նրանք խանութ գնում: Այնուհետեւ 1999-2008-ի ընթացքում գիտնականները ուսումնասիրել են հարցվածների
ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՎԱՐՏԻՆ
Ապրիլի 7-ին «Կասկադ» համալիրում կայացած համերգը, որին մասնակցում էին Արամ MP3-ը եւ «Jazzle» խումբը, նվիրված էր կանանց միամսյակի ավարտին: Միջոցառման ժամանակ երգիչները նախ շնորհավորեցին բոլոր կանանց եւ աղջիկներին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, ապա հնչեցրին Շարլ Ազնավուրի, Մայքլ Ջեքսոնի, Էրիկ Կլապտոնի, Բոբ Մառլիի, Ռեյ Չարլզի եւ շատ այլ աշխարհահռչակ երգիչների կատարումներ: Բեմը զարդարված էր լուսային
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՀԻՆ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻՍՏԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ
Չեխ հնագետները հայտնաբերել են ամենահին հոմոսեքսուալիստի մնացորդները, որն ապրել է 5000 տարի առաջ: Հնագետները նրա սեռական կողմնորոշման մասին ենթադրություններ են արել՝ ելնելով այն բանից, թե ինչպես են նրան թաղել: Մասնագետներն ասում են, որ թաղումն իրականացվել է մ.թ.ա. 2900-2500թթ. ընկած ժամանակահատվածում: Ավանդաբար այդ շրջանում տղամարդկանց թաղում էին աջ կողքի վրա պառկած, գլուխը՝ արեւմուտք, կանանց՝ ձախ կողքի
Չչարանանք…
Տարիքով՝ հասուն, հոգով՝ երիտասարդ Ինչքա՜ն շատ ենք մենք վերջին տարիներին սարսափած դիտում հեռուստատեսությամբ բնության հերթական աղետը եւ նրա պատճառած արհավիրքները: Հոգեբանները իրավացիորեն այդ բոլորը կապում են աշխարհի տարբեր անկյուններում կուտակված չարության էներգիայի հետ եւ խորհուրդ են տալիս միմյանց նկատմամբ լինել ավելի համբերատար եւ հանդուրժող: Ամենից առաջ դա վերաբերվում է տարբեր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներին եւ
«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ» ՇՏԱՊ PR-ՇԻԿ Է ՊԵՏՔ
Մինչ մեր եկեղեցին «Bentley»-ներով է տարված, «Եհովայի վկաները» փնտրում են PR ծառայություններ մատուցող կազմակերպություններ: Ապրիլի 7-ին, ժամը 10:00-ի սահմաններում, «Եհովայի վկաներ» կազմակերպությունից զանգել են «PR-ի զարգացման հայկական կենտրոն» ու հետաքրքրվել նրանց ծառայությունների մատուցման կարգից: Սկզբում զանգողը չի ներկայացել, փորձել է անանուն իր համար ճշտումներ անել ու պայմանավորվածություն ձեռք բերել, հետո տեսնելով, որ հրաժարվում են իրենց
Եվ սա գեղեցիկ սե՞ռ է համարվում
Ինչ ուզում է ասեն, մարզաձեւեր կան, որոնք կանանց համար չեն: Առավել եւս անհասկանալի է, թե միջազգային օլիմպիական կոմիտեն ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում, երբ որոշում է, որ կանայք պետք է զբաղվեն բռնցքամարտով կամ ըմբշամարտով ու դրանց առջեւ օլիմպիական ճանապարհ բացում: Կինը պետք է փխրուն, մի փոքր էլ թույլ լինի: Ոչ մի նորմալ տղամարդ հաճույք չի ստանա՝
Որոշված է՝ Սանկտ Պետերբուրգ
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների երեւանյան հանդիպումից հետո մրցակիցների պատասխան խաղի (հունիսի 4-ին) անցկացման հավանական վայր համարվում էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը: Այդ տեղեկությունն իր պաշտոնական կայքում վերջնականապես հաստատել է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը՝ նշելով, որ Ռուսաստան-Հայաստան խաղը կկայանա Սանկտ Պետերբուրգում, «Պետրովսկի» ստադիոնում:
Մեդալակիրներն առատորեն կպարգեւատրվեն
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը «Armsport.am»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթողները կպարգեւատրվեն $ 5-հազարականով, նրանց մարզիչները՝ հազարական դոլարով: Երկրորդ տեղ գրաված բռնցքամարտիկներին կտրվի երեք, երրորդ մրցանակակիրներին՝ հազարական դոլար խրախուսանք: Պարոն Գաբրիելյանը նաեւ հավելել է, որ մուտքն ազատ է լինելու եւ հայ մարզասերներն ավելի
Լեւոն Արոնյանը նախապատրաստվում է Երեւանում
«Armchess.am» կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Կազանում կայանալիք աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարից առաջ այս ամիս նախապատրաստական եւս մեկ հավաք է անցկացնում Երեւանում: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ Գերմանիայի Բադ Վորիշոֆեն քաղաքում ավարտված շախմատի բաց մրցաշարում, որին մասնակցել է 201 շախմատիստ, Բելառուսը ներկայացրած Սերգեյ Կասպարովը ինը հնարավորից վաստակել է 7,5
Մելինե Դալուզյանը չմեկնեց Կազան
Այսօր լուսադեմին ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականները մեկնեցին Կազան՝ մասնակցելու մարզաձեւի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, իսկ երեկ «Առավոտը» զրուցեց գլխավոր մարզիչների հետ: Արտաշես Ներսիսյան, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ. «Պլանավորել էինք երեք աղջիկների մասնակցություն՝ Էլեն Գրիգորյան (63 կգ), Մելինե Դալուզյան (69), Հռիփսիմե Խուրշուդյան (+75), եւ այս ընթացքում նախապատրաստվում էինք: Սակայն Մելինեն օրերս ստամոքսի շրջանում ցավեր
Թատրոն գնալը արարողություն էր
Բեյրութահայ հանդիսատեսը տարբերվում է հայաստանցիներից Անվանի դերասան Սոս Սարգսյանի ղեկավարած «Համազգային» թատրոնը օրերս վերադարձավ Բեյրութի Համազգային կրթական մշակութային միության անցկացրած՝ «Հայ թատրոնի միամսյակ» փառատոնից: Մարտի 29-ից ապրիլի 5-ը տեղի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում հայրենիքից ժամանած թատրոնը ներկայացրել է 4 բեմադրություն՝ Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» (բեմադրիչ՝ Հր. Գասպարյան), Վ. Սարոյանի՝ «Փրկության կղզի» (բեմադրիչ՝ Ն. Ծատուրյան), Ռ. Լամուրեի
«ՀՆԱՐԵԼ ԵՄ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ»
Դիսիդենտական արվեստից՝ մինչեւ աստվածային էություն Անվանի նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի համար այս տարին հոբելյանական է, շուտով նրա ծննդյան 70-ամյակն է: Փառքի, տիտղոսների, պետական պարգեւների պակաս վարպետը չունի, ասում է՝ հինգ մատի արանքով է նման բաներին նայում: Ցանկությունը մեկն է, որ վերջապես սկսեն գիտակցել՝ արտիստը՝ արվեստագետը աստվածային էակ է: Ժամանակին հենց այս խոսքերով էլ Ռաֆայել Սանտին մի
Սխալն ուղղվեց
«Առավոտի» ապրիլի 7-ի համարում տպագրված «Հանգուցյալ նախագահը հայկական տաղավարում» հրապարակմամբ տեղեկացրել էինք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած կիքսերի մասին, որոնցից մեկն էլ այն էր, որ նախարարությունը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանին ներկայացրել էր հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանի անունով: Ուրախ ենք, որ սխալն ուղղվել է, իսկ նույն տեքստում առկա Շարլ Ազնավուր անունը սխալմամբ Շարլ
Մոլիերը՝ դպրոցում
Օրերս Երեւանի Յուրի Բախշյանի անվան թիվ 27 դպրոցի 7-11-րդ դասարանների աշակերտները «ֆրանկոֆոնիական» շրջանակներում բեմադրել էին թատերական ներկայացում՝ ըստ Ժան Բատիստ Մոլիերի «Երեւակայական հիվանդը» պիեսի: Պրոֆեսիոնալ թատերախումբ հիշեցնող երեխաները դահլիճում ներկա հանդիսատեսին մեկ ժամով տեղափոխեցին 17-րդ դար՝ վարպետորեն ներկայացնելով դարաշրջանի վարքն ու բարքը: Բեմադրությունը հայալեզու էր: Դպրոցականները խոսում էին գեղեցիկ հայերենով: Նշենք, որ գործը արեւմտահայերեն տարբերակով
Դպրոցը՝ առանց սուրճի սարքի
«Առավոտի» ապրիլի 7-ի «Սուրճի սարք՝ դպրոցում» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ծնողների մտահոգությանը՝ կապված օրերս դպրոցում տեղադրված սուրճի սարքին, որից ակտիվորեն օգտվել են նաեւ մանկահասակ երեխաները: Երեկ այցելեցինք այդ դպրոց՝ պարզելու, սարքը հանվե՞լ է, թե՞ տեղում է: Մեզ հետ զրույցում աշակերտները հաստատեցին, որ դպրոցում օրերս սուրճի սարք է դրվել, նրանք
«ԳԻՏՊԵՏԿՈՄԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷՐ ԴՐԱՆ»
Թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքները զայրացրել են գիտնականներին Չնայած գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են, սակայն գիտական շրջանակներում չեն դադարում դրանց թերությունների մասին խոսակցությունները: Բազում գիտնականներ դժգոհում են, որ Գիտության պետական կոմիտեին վերապահված գործառույթը՝ մրցույթի անցկացումը, իրականացվել է ոչ օբյեկտիվ պայմաններում: Նշենք, որ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում էր
«ԿՈՂՋՈՒՆԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ 3-ՐԴ, ԱՅԼԵՎ 4-ՐԴ, 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ»
Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր: Մարտի 17-ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ
ՆԱՐ-ԴՈՍԻՆ ՏԱՐԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ապրիլի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտոմեքենայի վարորդը Վանթյան փողոցի թիվ 31 տան մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա Նար-Դոս Ս.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ԴԱՏԱԲԺՇԿԻ ՈՒՂԵԳԻՐ ՏՐՎԵՑ Ապրիլի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիկունքի վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա մի կին: Պարզվել է, որ տանը, վիճաբանության ժամանակ,
«ԱԼԵՐԳԻԱ»՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ
Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում խուլիգանություն կատարելու՝ հիվանդանոցի ապակիները կոտրելու, բժիշկների աշխատանքն ու հիվանդների հանգիստը խանգարելու մեղադրանքով երեկ ձերբակալվել է 37-ամյա գյումրեցի Արտյոմ Գեւորգյանը: Վերջինս եղել է հարբած վիճակում: Բանն այն է, որ նա բուժզննման ենթարկվելու նպատակով այցելել է բժշկուհի Արեւիկ Ծերունյանի բուժսենյակ, որտեղ եւ բժիշկները, տեսնելով նրա արտաքին վնասվածքները, ոստիկանություն են ահազանգել: Արտյոմ Գեւորգյանն
ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին 43-ամյա Գագիկ Ա.-ն «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Նորքի 7-րդ զանգվածի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 31-ամյա Արամ Ք.-ն «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայով Ջիվանու փողոցում վրաերթի է ենթարկել


















































