Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՄԵԶ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ

Ասում է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝ չկիսելով կարծիքը, թե հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելով մենք պարտվել ենք Թուրքիային: Դեռ այս տարվա մայիսին, Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ եթե ՀՀ նախագահի ընտրություններից հետո քաղաքապետի ընտրություններն էլ  արդար ու ազատ չլինեն, ապա «հասարակությունը կընկնի ապատիայի,

ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԸ ԿԶԻՋԵՐ

Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Մադաթյանի հետ  – Պարոն Մադաթյան, մեկ անգամ Ձեր քաղաքական ակտիվությունն ավարտվեց քրեական պատմությամբ. ի՞նչն էր պատճառը, որ այդ ամենից հետո նորից որոշեցիք վերադառնալ քաղաքականություն: – Ես քաղաքականությունից չէի էլ հեռացել. քաղաքականության մեջ եղել եմ եւ կամ, այդ բոլոր հետապնդումներն էլ դրա արդյունքն էին: – Բայց տեւական ժամանակ

ՔԼԻՆԹՈՆԸ ՀԱՅԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՉՓԱՐԱՏԵՑ

Սենատում մեծամասնության առաջնորդ, Նեւադայի նահանգապետ Հարի Ռեյդը նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որում մասնավորապես ասված է, թե  ամերիկահայությունը մտահոգված է հայ-թուրքական արձանագրություններով, եւ հավաստիացրել է, թե ինքը բազմաթիվ նամակներ է ստացել Նեւադայի ամերիկահայերից, ովքեր դեմ են պատմական հանձնաժողովի ստեղծմանը եւ հավատացած են, որ այդ արձանագրություններն «անարդար են Հայաստանի համար»: Այդ մասին, «tert.am»-ի

ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է

Եվրոպայում գտնվող եւ Սփյուռքի տարբեր շերտերի հետ շփումներ ունեցող ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն «Առավոտին» ասաց, թե համաձայն չէ պաշտոնական այն կարծիքին, թե Սփյուռքը կողմ է հայ-թուրքական արձանագրություններին. «Սփյուռքի մեծ մասն անտարբեր է, որովհետեւ անտեղյակ է, կամ անտեղյակ է, որովհետեւ անտարբեր է: Սփյուռքում զգացվում է խոր հիասթափություն Հայաստանի արտաքին եւ հատկապես ներքին քաղաքականությունից: Մի մասը

101,2% ԱՃ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվություն: Համաձայն այդ հաշվետվության, 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 654 հազար 910 դրամ ( $1838): Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 88,6%, իսկ առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման` 89,7 %: Թողարկված արտադրանքի ծավալի նկատմամբ իրացումը կազմել է 102%:

ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐԺԵՑ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ»

www.news.am կայքից տեղեկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը մերժել է Սարգիս Ավետիսյանի հայցը ընդդեմ ԼՂՀ արդարադատության նախարարության պետական գրանցման բաժնի, որով պահանջվում էր չեղյալ համարել հանրապետության պետական գրանցման բաժնի՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցումը չթույլատրող որոշումը: Դատարանը (դատավոր՝ Անատոլի Թադեւոսյան), լսելով կողմերին եւ վկաներին, փաստերը բազմակողմանի եւ օբյեկտիվ ուսումնասիրելով, որոշեց հայցը մերժել:

ԳՈՒՆԴ ԷԼ ԿԱ՝ ԳՈՒՆԴ ԷԼ

ՀՀ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը «Առավոտին» հայտնեց, որ մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված տեղեկատվության մեջ «Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում սկսվեց Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկանների դեմ գործող դատավարությունը» նախադասության մեջ տվյալ ծառայության անվանումը ճիշտ չի գրված: Տվյալ դեպքում խոսքը հետեւյալ գնդի մասին է՝ «ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պարեկա-պահակետային ծառայության ոստիկանության

ՀԱՄԱՐԺԵՔ ՔԱՅԼԵՐ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  երեկ եւս մեկ անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն Ցեղասպանության եւ Ղարաբաղի խնդրի հետ: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմից տարածված տեղեկատվության, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը եւ պատրաստ է առաջ

ՆԻԿԻՏԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Անկեղծ շփումը»՝ անիվների վրա» հրապարակմանը, «Նիկիտա Մոբայլ» ընկերությունից հայտնեցին, որ իրենց կողմից մատուցվող ծառայությունները չեն մտնում այն ծառայությունների ցանկում, որոնք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է մատուցել բացառապես 18 տարին լրացած քաղաքացիներին. «Հետեւաբար, ընկերությունը իր ծառայություններից օգտվողների տարիքի մասին որեւէ հիշեցում անելու պարտավորություն չունի: Երբեմն ծնողներն իրենց երեխաների վարքագծին հետեւելու

ՀՈՎՏԱՇԵՆԸ ԿՄԻԱՎՈՐԵՆ

Մի քանի օր է՝ Շիրակի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչները բողոքում են կառավարության մշակած՝ համայնքների խոշորացման ծրագրի դեմ: Բանն այն է, որ այս ծրագիրը փորձարկվում է հենց այս գյուղում, որը նախատեսում է միավորել ընդամենը մեկ փողոց այն կողմ գտնվող Հոռոմ գյուղին: «Մեր գյուղը քարտեզի վրա չկա, կառավարության ոչ մի անդամ այս գյուղի տեղը չգիտի: Նույնիսկ տիկին

ՀՐԴԵՀՎԵԼ ԷՐ ՏԱՆԻՔԸ

Երեկ Կոտայքի մարզում՝ Եղվարդի Երեւանյան 74 հասցեում գտնվող «Ատաղձագործ» փայտամշակման արտադրամասում այրվել է արտադրամասի պահեստի՝ 130 քմ տանիքը:

ԸՆԿԵԼ ԷՐ ՁՈՐԸ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւան-Գյումրի մայրուղում՝ Դավիթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Գուրգեն Գրիգորյանին պատկանող «ԳԱԶ-31» մակնիշի 04 ԼԼ 130 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու ընկել ձորը: 32-ամյա վարոդին՝ Գ. Գրիգորյանին եւ 17-ամյա ուղեւորին՝ Վրեժ Գրիգորյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Երեկ տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը: Ելույթ ունեցան Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրեգ Հոլսթեդը: Ժողովածուն ներկայացրեց ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպա-իրավական վարչության պետ Սերգեյ Մարաբյանը: «Անգնահատելի է ժողովածուի դերը արդարադատության թափանցիկության, իրավակիրառ պրակտիկայի միատեսակությունն ապահովելու  գործում»,-

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ

Tert.am-ը, հղում անելով Gazeta.ru -ին, տեղեկացնում է, որ Մոսկվայի հյուսիսարեւելյան շրջանում սպանել են հայի: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են զոհվածի մարմնի վրա հինգ հրազենի եւ դանակի մեկ հարվածի հետքեր: «Նախօրեին, մոտավորապես ժամը 20:00-ի սահմաններում, ներքին գործերի վարչություն հաղորդագրություն է ստացվել, որ Պալեխսկայա փողոցի թիվ 131 տան հարակից տարածքում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ներքին գործերի

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Դեղորայքային թունավորմամբ՝ անգիտակից վիճակում, Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մեքենավարների 85 հասցեի բնակչուհի՝ 30-ամյա Ք. Սահակյանը: Իսկ մկնդեղի թունավորմամբ Ստեփանավանի հիվանդանոց էր տեղափոխվել նույն քաղաքի Սուրբ Նշան փողոցի թիվ 22 տան բնակչուհի՝ 70-ամյա Ռ. Օլոյանը: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:

ՓՐԿՎԵԼ ԵՆ

Հոկտեմբերի 31-ին Արագած լեռ տանող ճանապարհին՝ լճին հարակից տարածքում, միկրոավտոբուսը շրջադարձի ժամանակ հանդիպել է խոչընդոտի: Փրկարարների ուժերով վտանգավոր ճանապարհահատվածից դուրս է բերվել «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 08 ՏԼ 654 պետհամարանիշի ավտոմեքենան՝ վարորդի եւ 6 ուղեւորների հետ:

11 556 600 ԴՐԱՄԸ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Օբյեկտների եւ փոխադրումների ռազմականացված պահպանություն» ՓԲԸ նախկին տնօրեն Գ. Հանիսյանի կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Նախկին տնօրեն Գ. Հանիսյանը «Հայկական երկաթուղի» ՓԲ ընկերության 2004 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 15/4 լիազորագրով հանդես գալով որպես ՓԲԸ-ի ներկայացուցիչ, 2004

Ռուսահայերը՝ արցախահային

Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում գործող «Նոր հայեր» ստեղծագործական միավորումը. հանգստյան օրերին քաղաքի «Քրիստափոր Կոլումբոս» ակումբում կազմակերպվել է երիտասարդական միջոցառում, որի ընթացքում հանգանակություն է կազմակերպվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի 25-ամյա բնակիչ Նարա Սարգսյանի բուժման նպատակով: Նարայի հայրը մահացել է 20 տարի առաջ, եւ հաշմանդամի սայլակով տեղաշարժվող աղջիկը վիրահատվելու գումար չունի: Նա

Արձագանք «Առավոտին»

«Առավոտի» հոկտեմբերի 30-ի համարում «Ժայռաբեկորները փակել են ճանապարհի կեսը» լուրով տեղեկացրել ենք, որ անձրեւային եղանակի պատճառով քարեր են թափվել Տավուշի մարզից դեպի Ճամբարակ տանող հանրապետական նշանակության ճանապարհին եւ երթեւեկելի գոտիներից մեկը փակվել է ժայռաբեկորներով: Մեկ օր անց ստացել ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պարզաբանումը: «Վերջին օրերին տեղացած անձրեւի պատճառով Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհից դեպի

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակի միջոցառումների շրջանակներում կայացավ ուսանողական հանրապետական գիտաժողով, որն առաջին փորձն էր բուհի հարկի տակ հավաքելու հանրապետության տարբեր բուհերի՝ գիտությամբ հետաքրքրվող ուսանողների: Մասնակցության հրավերն ընդունել էին ԵՊՀ-ից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ԵՊՃՀ-ից եւ մի շարք այլ բուհերից: Զեկուցումներն էլ տարբեր ոլորտներից էին՝ գրականություն, լեզվաբանություն, պատմություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա,

ԿԳՆ-Ի ՁԵՌՔԻՑ ՎԵՐՑՐԻՆ

Օրերս ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեց ՀՀ կառավարության  2004թ. ապրիլի 14-ի եւ 2008թ. նոյեմբերի 27-ի որոշումներում, որոնք վերաբերում են «Գնահատման եւ թեստավորման կենտրոնի» ու «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային  կենտրոն» հիմնադրամի գործունեությանը: «Առավոտի» տեղեկություններով՝  կառավարության որոշմամբ մի շարք  փոփոխությունների շարքում այս երկու կառույցները դուրս են բերվել ԿԳՆ-ի ենթակայությունից: ՀՀ վարչապետի  խորհրդական Արամ Անանյանն էլ «Առավոտին»

«ԱՐԻ ՏՈՒՆԸ» ՍԱՌԵՑՎԵԼ Է

Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ կազմակերպել է PKK-ի «Արի տուն» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է «New.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Taraf»-ը։ Իրաքի Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության նախկին վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտնել է, որ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալների «Արի տուն» ծրագիրը կյանքի է կոչվել իր եւ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) խորհրդական Էմրե Թաների հետ։

ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՑՈՒՅՑԵՐ ՉԱՆԵԼ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանները երկրի ընդդիմությանը զգուշացրել են ձեռնպահ մնալ նոյեմբերի 4-ին բողոքի ակցիաներ կազմակերպելուց: Այդ օրը Իրանում նշվում է Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան գրավման 30-ամյակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսաֆին իր կողմնակիցներին կոչ էր արել այդ օրը դուրս գալ փողոց եւ մասնակցել բողոքի ցույցերի:

600 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պակիստանի իշխանությունները խոշոր պարգեւավճար են խոստացել ցանկացած տեղեկության համար, որը կօգնի գտնել թալիբների առաջնորդ Հակիմուլլա Մահսուդին (նկարում) եւ նրա 18 օգնականներին՝ կենդանի կամ մահացած: Թալիբ գրոհայինների ամբողջական ցանկը հրապարակվել է երկրի օրաթերթերում եւ հեռուստատեսությամբ: Ամենախոշոր պարգեւը՝ 50 մլն ռուփի կամ ավելի քան 600 հազար դոլար, խոստացվել է Մահսուդի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Այդ

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ» ՄԱՀԱՑԵԼ Է 67 ՄԱՐԴ

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Շվեյցարիայից Ուկրաինա է հասցվել «խոզի գրիպ» կոչվող վարակի՝ A/H1N1-ի բուժման 300 հազար չափաբաժին դեղամիջոց՝ «Տամիֆլյու»: Ուկրաինայում մոլեգնող համաճարակի հետեւանքով այդ երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն իսկ մահացել է 67 մարդ, այդ թվում՝ իրենց մասնագիտական պարտքը կատարած 4 բժիշկներ, որոնք անմիջականորեն շփվել են վարակված հիվանդների հետ՝ նրանց բուժօգնություն տրամադրելու ընթացքում: Ուկրաինայի առողջապահության

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ

«Առավոտը» տեղեկություն ստացավ, որ օրերս Հայաստանի նկարիչների միությունից (ՀՆՄ) գողացվել է Էդուարդ Արծրունյանի նկարը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հաստատեց մեր ունեցած լուրը՝ հավելելով, որ երբեք իրենց ցուցասրահում 100-ից ավելի նկար չի կախվել, իսկ Է. Արծրունյանի ցուցահանդեսին ցուցադրվել է շուրջ 140 աշխատանք. «Փոքր նկարները պիտի չկախվեին, որովհետեւ մեկը կարող է շատ հանգիստ դրանք դնել պիջակի

ԱՎԵՏԻՔՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Արգենտինայում շարունակվում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի անհատական առաջնությունը, որտեղ հանդես են գալիս մեր հանրապետության մեկական ներկայացուցիչներ: Տղաների պայքարում վերելքով է խաղում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա առաջնության ավարտից երկու տուր առաջ (11-րդ տուրից հետո) 8,0 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում՝ առաջատարներ Սերգեյ Ժիգալկոյին (Ռուսաստան) եւ Մաքսիմ

Նոյեմբերի 3

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո

Հետմահու հոգեբանական փորձաքննություն չկա

Հակառակ դեպքում հնարավոր կլիներ պարզել՝ ինքնասպանություն գործածը կրոնակա՞ն հողի վրա է դա արել, թե՞ ոչ: Հայաստանում կան 67 գրանցված եւ 100-ից ավելի չգրանցված աղանդներ: Կան նաեւ հատուկ ուսումնական կենտրոններ, որոնք իրենց քարոզչությունն են իրականացնում:  Աղանդը յուրահատուկ «կառույց» է, որը ձգտում է հոգեբանական կախվածության մեջ գցել մարդկանց, աղանդի ադամներին, ինչը, հոգեբանների հավաստմամբ, աղանդի  կարեւորագույն սկզբունքներից մեկն

«HALLOWEEN»՝ ԼԱՏԻՆՈ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Հայերի պատկերացումն ու ցանկությունը «Halloween»-ի եւ այն նշելու մասին՝ տարեցտարի մեծանում է Եթե շուրջդ սարդոստայններ են, պատերին սարսափեցնող նկարներ՝ «I will kill you» գրառումներով, աչքիդ երեւում են ուրվականներ, սատանաներ, վհուկներ եւ քեզ ամեն անկյունից ժպտում կամ վախեցնում են մարդանման դդումներ, մի շտապիր ենթադրություններ անել՝ դու դժոխքում չես. պարզապես «Halloween» է: Ամեն տարվա հոկտեմբերի 31-ին բոլոր

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031