Օրվա լրահոսը
ԵՐԵԿ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ՄԵԿԻՆ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 15 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաեւ խարդախության՝ 8 եւ խուլիգանության՝ 1 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, խարդախության՝ 1 եւ
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ապրիլի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.30-ին Հալաբյան փողոցում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենա եւ «Անիկո» մակնիշի մոպեդ, ինչի հետեւանքով մոպեդի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԿԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԿՀԵՌԱՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Ազատամարտիկ Ջուլիետա Գյունաշյանը, որին մարտական ընկերները գիտեն որպես «ՀԱԲ-ի Ջուլիկ», պատրաստվում է դիմել ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանատներից մեկին` իրենց երկրում ապաստան ստանալու խնդրանքով: 2008թ. Պուշկինի 4/19 հասցեի տունը հայտնվել է իրացման գոտու մեջ եւ Ջուլիետա Գյունաշյանն էլ, շատերի նման, հարկադրված էր որոշակի փոխհատուցման դիմաց հրաժարվել իր առանձնատնից: Եվ քանի որ ամեն օր հնարավոր էր, որ
ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում քննվում էր Մարինա Ղազարյանի հայցը՝ ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.» կառուցապատում իրականացնող ընկերության, սակայն միայն վերջերս է դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել ինքնաբացարկ հայտնել: Ընդ որում, դրա համար, ինչպես Մ. Ղազարյանն է հավաստիացնում, հիմք է հանդիսացել «Առավոտի» «Թերությունները գաղտնի վերացնում են» (08.03.2011) հոդվածը, որում
Գյումրեցի միտինգավորների թիվն ավելացել է
Իսկ իշխանական ճնշումները ձեւափոխվել են ՀԱԿ-ի կազմակերպած ամեն մի հանրահավաքից առաջ մարզերից դժգոհություններ են հնչում, որ տեղի իշխանավորները խոչընդոտում են բնակիչների մուտքը՝ մայրաքաղաք, փակում են ճանապարհները, պարալիզացնում ավտոկայարանների աշխատանքները: Վերջին շրջանում գյումրեցիների համար կարծես թե այս տեսակի ճնշումներ չկան, համենայնդեպս՝ հանրահավաքի օրերին ոստիկանները զօր ու գիշեր չեն հերթապահում Գյումրիի կամ Մարալիկի մուտքի մոտ ու կանգնեցնում
ԳԼԽՈՒՂԵՂԻ ՈՒՌՈՒՑՔԸ ՕՐ ՕՐԻ ՄԵԾԱՆՈՒՄ Է
17-ամյա Նարեկի կյանքը բժիշկների եւ բարեգործների ձեռքում է: «Նարեկն իմ մինուճար երեխան է, նրանից բացի ես էս աշխարհում ոչ մեկը չունեմ: Ես չգիտեմ ում դիմեմ, ինչ անեմ, որ փրկեն երեխայիս կյանքը: Օր օրի նրա վիճակն ավելի է վատանում, արդեն սկսել է չտեսնել, կուրանում է Նարեկս»,- արցունքն աչքերին պատմում էր «Առավոտի» խմբագրություն եկած Նարեկի մայրը՝ Մարիետա
ՀՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում Արցախի իշխանությունների եւ հասարակության հետ ուղիղ շփումներ հաստատելու Եվրախորհրդարանի կոչը: «Սա Եվրախորհրդարանի պատգամավորների Արցախ այցելությունների, ինչպես նաեւ եվրապատգամավորների հետ մեր պատգամավորների, ինչպես Բրյուսելում, այնպես էլ ԵՄ այլ երկրներում, մեր դիվանագետների կողմից կատարված նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է»,- ասել է նա, մեկնաբանելով ապրիլի 7-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդունած «Եվրոպական հարեւանության
Կառավարական անցուդարձ
Մի գրպանից վերցնում՝ մյուսն են դնում Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումներից առավել տպավորիչ էր միջազգային համագործակցությանն առնչվող երկու որոշումները, որոնք հաջորդում էին միմյանց: Առաջինով՝ Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշեց Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ դրանով գործադիրը
ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋԸ ՀՈ ԳԱՐԻ՞ ՉԷ, ՈՐ ԱՂՔԱՏԻՆ ՏԱՆ
Ի պատասխան գյուղացիների դժգոհություններին՝ մեկնաբանում է գյուղնախարարության պաշտոնյան Այս տարի ՀՀ նախագահը գյուղատնտեսության ոլորտը հայտարարել է գերակա ճյուղ, եւ կարծես թե որոշ քայլեր են անում այն զարգացնելու համար: Է՛լ խորհրդարանական քննարկումներ, է՛լ օրենսդրական փոփոխությունների պատրաստակամություն եւ անգամ գյուղնախարարի տեղակալներին ու բաժնի պետերին աշխատանքից ազատում: Սակայն, ինչպես գյուղացիներն են ասում, փոխնախարար փոխելով ու լսումներով իրենց հոգսերը
Կողմ արտահայտվենք այս իշխանությանը
Կոչ են անում այս իշխանության ներկայացուցիչները Երեկ լրագրողների հետ հանդիպեցին կոալիցիոն երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Հանրապետական Արտակ Զաքարյանը (ՀԱԿ ներկայացուցիչ Լ. Սարգսյանի հետ բանավիճելիս) եւ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վարդան Բոստանջյանը, ովքեր գրեթե նույնաբովանդակ պատասխան տվեցին լրագրողների հարցին՝ կգնա՞ խորհրդարանական ընտրությունների կոալիցիան մեկ միասնական ցուցակով, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ավելի վաղ «Ազատություն»
ԱՌԱՋԱՐԿԸ ՆԵՆԳԱՓՈԽՎԵԼ Է
Ասում է ՍԴՀԿ համահնչակյան Կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանը Մարտի 24-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը (սա ՍԴՀԿ-ի այն թեւն է, որը այժմ Հայաստանում գործում է «Հնչակյան» կուսակցություն անվան տակ եւ Հայ ազգային կոնգրեսի կազմում չէ- Ն. Մ.), Ֆրանսիայի շրջանի կուսակցության պատասխանատուները հանդիպել էին նաեւ Ֆրանսիայում Հայաստանի
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Այսօր ԱԺ պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը դարձավ 50 տարեկան: Մարտական ընկերները եւ զոհված ընկերների մայրերը ի սրտե շնորհավորում են իրենց մարտական ընկերոջը, մաղթում երջանկություն, սեր եւ հաջողություններ: Այս դժվար ու խռովահույզ ժամանակներում անչափ դժվար է Մարդ մնալը, բայց Դու, մեր մարտական ընկեր, հենց այդպիսին ես՝ Մարդ, ով իր կյանքի մի հատվածն
ՈՒՄ ՑԱՆԿԱՆԱ՝ ՆՐԱՆ ԷԼ ՆՎԵՐ ԿՏԱ
«Ձեր այդ քայլը հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից եւ անհարկի նվիրատվություններից»,- նշել էր «Շիրակ» կենտրոնը «Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխության կապակցությամբ իր տարածած հայտարարության մեջ: Այստեղ նույնպես հնչում էր նույն կոչը, որ վերջին օրերին տարածված է համացանցում եւ թերթերում, որ բնակարաններ ստացած արվեստագետները, որոնք չունեն դրանց կարիքը՝ ցուցաբերեն քաղաքացիական դիրքորոշում եւ
ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՄԱՅՐՍ
Ջավախքի, աշխարհից մոռացված, մեր Գոման գյուղում, մանկությանս տարիներին մայրս, մեր հին հազարաշեն օդայում, իրիկնահացի սեղանին բոլորիս դեմ հերթով դնելով մեր բաժին ուտելիքը՝ ինքը մեզ հետ երբեք չէր ուտում եւ սեղան չէր նստում: Նստում էր անկյունում եւ նայում էր, թե ինչպես ենք մենք՝ իր վեց զավակները եւ հայրս, վայելում օրվա հացը: Ձեռքերը ծալած, լամպի լույսի տակ,
Երկիրը կործանման եզրին է
Վստահ է ՀՀՇ անդամ Սամվել Գեւորգյանը Սկիզբը՝ նախորդ համարում «Առավոտի» դիտարկումից՝ Ձեր խոսքից ստացվում է, որ միակ ճշմարիտն ու անսխալականը Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է, ՀՀՇ անդամ Սամվել Գեւորգյանը վրդովվեց. «Ո՞վ է էդպիսի բան ասել: Ախր էդ իշխանությունն է ասում, մյուսներն էլ, փաստորեն, վիրավորվում են: Ես ասում եմ՝ Լեւոնը կոչ արեց միանալ, համախմբվել: Չանի՞: Լռի՞: Եթե նա
ՁԵՐ ԻՍԿ ՍԱՀՄԱՆԱԾ ՆՇԱՁՈՂԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՈՒՔ ՈՎՔԵ՞Ր ԵՔ
ՀԱԿ-ին հարցնում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը – ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ արդեն շուրջ մեկ ամիս տեւող բանավեճը հասավ նրան, որ 2008թ. մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր զրույցի մասին Ստեփան Սաֆարյանի պատմածից հետո ՀԱԿ-ի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց. «Իմ տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ՝ Դաշնակցության
«ՖԻՐՄԱ» ՇՈՐԵՐՆ ՈՒ «ԷԼԻՏԱՐ» ՍԵՐՄԵՐԸ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ
Կոմկուսում ոգեւորված չեն գյուղատնտեսության ոլորտին հատկացված կառավարության ուշադրությունից Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարի մոտ դրական տրամադրություններ չի առաջացնում գյուղին եւ գյուղատնտեսությանն ուղղված «կառավարական» հայացքը: Գյուղը փրկելու այս իշխանական մոլուցքի մեջ Ռուբեն Թովմասյանը շինծու, արհեստական, սեփական անձն ընդգծելու նման մի բան է տեսնում: Այս ամենն առաջին տպավորություն չէ, այլ հայրենի գյուղն ու գյուղատնտեսությունը փրկելուն ուղղված նախագահի հրամանին
«ՓԱՐՎԱՆԱՆ» ՎԱՌՎՈՒՄ ԷՐ
Երեկ հրդեհ էր բռնկվել Հրազդանի ձորում գտնվող «Փարվանա» ռեստորանում: «Ֆոտոլուրի» այս լուսանկարում հետաքրքիրը ոչ այնքան այն է, որ ռեստորանի սեփականատեր՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (առաջինը՝ աջից) փորձում է անձամբ հանգցնել կրակը, որքան այն, որ նա անում է դա ռետինե ծակ խողովակով:
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ երեխաներն իրենց առավել երջանիկ են զգում այն ժամանակ, երբ մայրերը երջանիկ են հայրերի հետ: 10-15 տարեկան 40 հազար բրիտանացի երեխաների շրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հարցված երեխաների 65 տոկոսն իր երջանիկ լինելու հանգամանքը պայմանավորել է մոր երջանկությամբ: Ուշագրավ է եղել այն, որ երեխաների երջանկությունը բացարձակ կապված չէ հոր
Հեռուստատեսային մանրապատումներ
Հայկական մի քանի հեռուստաալիքների որոշ ծրագրեր ունեն մի կարեւոր առավելություն. փակելով աչքերը, կարելի է կարծել, թե ռադիո ես լսում: Պրոֆեսիոնալ հեռուստահաղորդավարներից մի քանիսի դժբախտությունն այն է, որ հաճախ ստիպված են խոսել այնպիսի բաների մասին, որոնցից ոչինչ չեն հասկանում: Ուստի դիտողները թող չզարմանան, երբ լսում են անհայտ ծագման բառեր կամ անվերծանելի արտահայտություններ: Որքան վատ է հեռուստալրագրողը
Նորօրյա ասույթներ
Քո գործում մի եղիր անփոխարինելի, պաշտոնդ երբեք չի բարձրանա: Ավաղ, վերջին տարիներին մեր շրջապատում հանդիպում ենք երիտասարդների, որոնք ունեն համակարգչային ուղեղներ եւ սինթետիկ սրտանոթային համակարգ: Հիմնարկի պետը մի մարդ է, որը միշտ աշխատանքի է գալիս ավելի ուշ, երբ դու շուտ ես եկել եւ հայտնվում է աշխատավայրում առավոտ վաղ, երբ դու այդ օրը ուշացել ես գործից:
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
Ապրիլի 11-ից կմեկնարկի Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնած ավանդական Ազգային գրադարանային շաբաթը: Հանդիսավոր բացումը տեղի կունենա ոչ միայն Հայաստանի ազգային գրադարանում, այլեւ Հայաստանի մասնագիտական, մարզային եւ համայնքային գրադարաններում: Ապրիլի 12-ին նախատեսված է Հայկական գրատպությանը նվիրված օրը նշել, քանի որ 2012-ին լրանում է հայերեն առաջին գրքերի տպագրության 500-ամյակը: Գրադարանային բազմաբնույթ միջոցառումներ կլինեն՝ նվիրված հոբելյանական տարեթվերին: Կկայանա նաեւ
Արվեստագետներն ու «Տաշիրի» մրցանակները
Կամ մեկնաբանություններ՝ ասուլիսներում Երեկ հայ մտավորականներն ու արվեստի գործիչները տարբեր սրահներում քննարկեցին «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանի նվերների մասին: Օրինակ, դերասանուհի Lալա Մնացականյանը, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն ու գրող Հովհաննես Գրիգորյանը «Հայելի» ակումբում էին: Հ. Գրիգորյանի խոսքով, միշտ էլ փոփ-արտը, փոփ-շոուն եղել են առաջնային պլանում. «Պետք է համակերպվենք մրցանակաբաշխության ժամանակ կատարվածի հետ: Զանգվածների համար ստեղծված արվեստը
ԱՇԽԱՐՀԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐ
Աստղագետի դիտարկումները Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ վերջերս զրուցեցինք տիեզերական աղետների եւ աշխարհի կործանման հնարավոր սցենարների մասին: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Երկրագնդի կամ, ավելի ճիշտ` մարդկության կործանման տարբերակներ է ուսումնասիրում ֆատալիզմ (ճակատագրագիտություն) կոչվող տեսությունը, որը ֆուտուրիզմի (ապագայագիտության) մի բաժինն է: «Մարդկության ապագան պայմանավորված է տեխնիկական զարգացմամբ եւ տիեզերական հետազոտություններով,
ԹՇՖ-ն դատի կտա՞ Դանաիլովին
Էքս-լե-Բենում կայացած շախմատի եվրոպական միության գլխավոր համաժողովում որոշվել է, որ շախմատի 2013 թվականի Եվրոպայի առաջնությունը կկայանա Վարշավայում, Եվրոպայի ակումբների միջեւ 2012 թ. գավաթի խաղարկությունը՝ Իսրայելի Էյլաէ քաղաքում, իսկ եկող տարվա Եվրոպայի երիտասարդների առաջնությունը՝ Չեխիայի մայրաքաղաքում: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը պաշտոնական նամակով դիմել էր համաժողովի պատվիրակներին՝ ԵՇՄ նորընտիր նախագահ Սիլվիո Դանաիլովի՝ կամայական
Նոր վարպետ
«Armches.am»-ը տեղեկացնում է, որ շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) երեկ միջազգային վարպետի կոչում է շնորհել հայաստանցի պատանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանին:
Երիտասարդներն սկսեցին պայքարը
Երեկ մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մեկնարկային օրը հայտնի դարձան չորս քաշային կարգերի հաղթողները: 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ երեւանցի Ռուդիկ Մկրտչյանը, բանակային Ասլան Պողոսյանը հավասարը չունեցավ 60 կիլոգրամում, 74 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ գյումրեցի Ռաֆիկ Մանուկյանը, իսկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող մարզիկ Վահե
Կայունությունը շարունակվում է
Իջեւանի «Արնար» ստադիոնում երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Գյումրիի «Շիրակ» եւ Երեւանի «Ուլիս» թիմերի առաջին հանդիպումը: Հյուրընկալվողի դերում հանդես եկող «Ուլիսը», որը մրցաշրջանն սկսել է կայուն մրցելույթներով, 1:0 հաշվով կամային հաղթանակ տարավ: Ընդ որում, ուլիսցիները մրցակցի դարպասը գրավեցին մրցավարի ավելացրած ժամանակի վերջին վայրկյաններին:
ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ՆԱԽ՝ ԸՄԲԻՇ, ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԶԱՎԱԿ»
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Դորտմունդում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունից վերադարձել է տուն: Երեկ «Առավոտը» զրուցեց գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ: – Մեկական ոսկի ու արծաթ, երկու բրոնզ եւ թիմային երրորդ տեղ. մասնակցությունից եւ արդյունքից գո՞հ եք: – Մասնակցությունից ընդհանուր առմամբ գոհ եմ: Բոլորն էլ լավ հանդես եկան: Միայն թե Սասուն Ղամբարյանից ավելին


















































