Օրվա լրահոսը
ՀԱՅԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ
Սեպտեմբերի 29-ի «Առավոտի» 8-րդ էջում հրապարակված «Սփյուռքահայերին բերում ենք, որ թալանե՞նք» հրապարակմամբ անդրադարձել ենք իրանահայ Արսեն Փուրղասեմյանսի ոդիսականին: Վերջինս մնացել է անփող եւ անօթեւան՝ Հայաստանի Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Վարդուհի Բադալյանի ձեռամբ: Իրանահայը դիմել է դատարան: Ու սա, պարզվում է, սեփականության շուրջ հայաստանցու եւ սփյուռքահայի միջեւ ցավալիորեն առաջին կամ միակ խնդիրը չէ: Ֆրանսահայ Խաչատուր
Հաճնցիները միավորվում են
Հոկտեմբերի 10-13-ը Արգենտինայի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Հաճն» հայրենակցական ընդհանուր միության 20-րդ համագումարը, որին միության հիմնադրումից՝ 1910 թվականից հետո, առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ «Հաճն» միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը: Հավաքին մասնակցել են «Հաճն» միությունների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ուրուգվայից: «Հաճն» միություններ կան նաեւ Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, այլ երկրներում: Մեզ հետ զրույցում Հովհաննես Գրիգորյանը ասաց,
Սյունիքը տուժել է, տուժում է եւ կտուժի՞
«Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրված «Սյունիքում բերքի հույս գրեթե չկա» հրապարակմամբ անդրադարձել էինք Սյունիքի մարզի գյուղատնտեսության վիճակին եւ հենվելով մարզպետարանի տրամադրած տեղեկությունների վրա, արձանագրել, որ հորդառատ անձրեւների արդյունքում գյուղացիները ավելի քան 30 միլիոն դրամի վնաս են կրել, անձրեւները Սյունիքում շարունակվում են եւ չի բացառվում, որ վնասի չափերը մեծանան: Եվ ցավոք այս մռայլ կանխատեսումը իրականացավ: Սյունիքի
ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ
Հայ-թուրքական արձանագրությունները Ջավախքի համար վտանգավոր են Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Հայ դատից, Ջավախքից եւ որեւէ երկրում ապրող հայի կամ հայ խմբավորման շահ չի պաշտպանում, ջավախահայությունը հոգեբանական ծանր կացության մեջ է հայտնվելու, քանի որ Ջավախքը իրեն համարում է Հայ դատի բաղկացուցիչ, իսկ արձանագրությունների վավերացումը արագացնելու է Ջավախքի հայաթափումը, երեկ Երեւանում լրագրողների
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ
Սկսած երեկվանից՝ մինչեւ նոյեմբերի 6-ը ԱԺ մշտական հանձնաժողովներում կանցկացվեն «2010-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Նշենք, որ ԱԺ-ի քննարկմանը ներկայացված պետբյուջեի նախագիծը եկամուտների գծով կազմում է շուրջ 701,7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 884,7 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 183 մլրդ դրամ: Բյուջեն կազմելիս՝ $1-ը հաշվարկվել է 376 դրամ փոխարժեքով:
ՀԲ-Ն ԿՆՊԱՍՏԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ այդ պաշտոնում իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ: Դ. Հարությունյանը նշել է, որ «Հայաստանում մրցակցային իրավիճակը եւ հանձնաժողովի իրավասությունները կարիք ունեն բարեփոխումների: Կարծում եմ, այդ գործում երկար ճանապարհ ունենք անցնելու»: Ա. Վարուդակիսն էլ նշել է, որ ՀԲ-ն
ՈՐՔԱՆ ԷԼ ՈՒԶԵՄ՝ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱԿԱՌԱԿՎԵԼ
Երեկ «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի եւ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի նախատեսված բանավեճը չստացվեց: Վարդան Բոստանջյանն ընդհանուր առմամբ համամիտ էր պարոն Ասատրյանի դիտարկումներին՝ ասելով. «Հնարավոր չէ ձեր ասածներին հակառակվել, բայց ես կոալիցիայի պատգամավոր եմ եւ բնականաբար չեմ կարող ցույց տալ, որ ամեն ինչում համաձայն եմ»: Անդրադառնալով 2010-ի բյուջեի նախագծին եւ հաջորդ տարվա ծրագրին՝
Ձեզ մի քիչ զուսպ պահեք, տեղի-անտեղի մի համբուրվեք
Մոտ օրերս «խոզի գրիպի» պատվաստանյութը կբերվի Հայաստան եւ առաջնահերթ կպատվաստվեն ռիսկային խմբերը՝ բուժաշխատողները, 1-24 տարեկան անձինք, քրոնիկական հիվանդություն ունեցողները եւ հղի կանայք: Երեկ ասուլիսում այս մասին նշել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: «Ա1+»-ից տեղեկանում ենք, որ պարոն Ասոյանը ասել է նաեւ, որ այս պահին Հայաստանում կա որոշակի քանակությամբ «Տամիֆլյու» դեղամիջոց՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
ՍՊԱՌՈՂԻՆ ԽԱԲԵԼՈՒ ՀԻՆ ՈՒ ԱՆԱԶՆԻՎ ՄԵԹՈԴ
Հայաստանում գումար աշխատելու անազնիվ մեթոդներն արդեն արմատացել են եւ ոչ ոքի զարմանք չեն պատճառում: Որեւէ ապրանք խանութից ձեռք բերելով՝ սպառողը չի կարող վստահ լինել, որ այն ժամկետանց ու փչացած չէ, կամ, որ այն պիտանի է օգտագործման համար: Օրեր առաջ, վճարելով 1000 դրամ, մայրաքաղաքի կրպակներից մեկից գնեցի միջազգային զանգեր կատարելու համար նախատեսված «Vip Telecom» ընկերությանը պատկանող
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՎԱՐԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ
Արմավիրի մարզի հարյուրավոր գյուղացիներ բանկերից վերցրած վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով՝ մեծ պարտքեր են կուտակել: Արմավիրի գյուղացիները իրենց տնտեսությունը մշակելու այլընտրանք չունեն, ստիպված վարկ են վերցնում՝ վար ու ցանք անելու համար: «Առավոտը» մարզի Տանձուտ եւ Արազափ գյուղերում զրուցեց գյուղացիների հետ: Նրանք դժգոհում էին, որ գյուղատնտեսական վարկերն այնքան բարձր են, որ շատերը դրանք փակելու համար տուն ու
«Օրինաց երկիրը» նախապայման չի տեսնում»
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահեցնում է, որ իրենք մտահոգություններ չունեն – Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման քննարկումների ժամանակ ձեր խմբակցությունը առաջարկություններ անելո՞ւ է, ունե՞ք կոնկրետ մտահոգություններ, որոնք պատրաստվում եք հնչեցնել քննարկումների ժամանակ: – «Օրինաց երկիր» խմբակցությունը մշտապես եղել է ակտիվ եւ նախաձեռնող: Դրա վկայությունն այն է, որ մենք հեղինակ եւ համահեղինակ ենք մեծ թվով օրենքների եւ
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵԽ մարդու իրավունքների պաշտպանին թուրքական իշխանությունը հայտնել է, թե Թուրքիան ունի «հանդուրժողականության ժառանգված ավանդույթներ»: Թերեւս դրա ապացույցը իրականացված Ցեղասպանությո՞ւնն է: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպան Թոմաս Համմարբերգը նախաձեռնել է երկխոսություն թուրքական իշխանությունների հետ՝ ազգային փոքրամասնությունների, նաեւ ապաստան հայցողների ու փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով: Եվ հոկտեմբերի 1-ին հրապարակել է զեկույցներ այս հարցերի վերաբերյալ՝ հունիսի 28-ից հուլիսի
ՄԱՐԶՊԵՏԸ ՃՆՇՈՒՄ ԷՐ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻՆ
Այս օրերին Հայաստանի տարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային խորհուրդների եւ նախագահների ընտրություններ են ընթանում: Երեկ այդ նպատակով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում ՀՀԿ խորհրդի նիստ պետք է գումարվեր: Նիստը գումարվել էր, բայց ընտրությունները չէին կայացել: Այդ նիստին մասնակցած սիսիանցի հանրապետականներից մեկը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ ինչպես Կապանում ու Գորիսում, Սիսիանում էլ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձել է
ՀԱՊԿ-Ը ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՄ
«ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում ընդունվել են մի շարք կարեւորագույն որոշումներ, մասնավորապես՝ ստեղծվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնց առաջին զորավարժությունները տեղի ունեցան Ղազախստանում: Այս ստորաբաժանումները կօգտագործվեն ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում»,- ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ շրջանակում
Ծառուկյանը գիտի՞ Սահմանադրությունը
Եվ գիտի՞, որ ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ «Օլիգարխ հասկացությունը ո՞րն է»՝ ԱԺ-ում լրագրողներին հոկտեմբերի 26-ին հարցրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Գործարար, որը մտել է քաղաքականության մեջ»՝ պատասխանել էր «ՉԻ»-ի թղթակիցը: Ծառուկյանն էլ ասել էր. «Հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, որոնք ամեն ինչի տեր են, նրանք կարիք չունեն
ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Պատճառը, թերեւս, այն է, որ Սուրենյանցը՝ նախկին, իսկ Փաշինյանը «գործող» քաղբանտարկյալ է Երեկ հայտնի դարձավ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել են նրա՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այն, որ Փաշինյանը մտադիր է առաջադրվել այդ ընտրատարածքում՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ ուժերին
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻԴ ՆՄԱՆ ՉԷ
Նույնիսկ նրանք են բաժանվում տարատեսակների «Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, թե ոչ, այսօրվա Հայաստանում բոլորս էլ քաղբանտարկյալներ ենք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ՝ Քաղկալանավորների միջազգային օրը, կարծիք հայտնեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքական հայացքների համար տեւական ժամանակ ազատազրկված ԱԺ նախկին խոսնակ Կարապետ Ռուբինյանը: Իսկ նման եզրակացության բացատրությունն այսպիսին է. «Որովհետեւ մեզ իշխում են մարդիկ, որոնց
ԱՅԴՊԵՍ ԵՂԵԼ Է, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ
Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը անդրադառնալով սահմանամերձ շրջաններ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած ՀՀ նախագահի այցին՝ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն իրավունք չունի այցելելու Լեռնային Ղարաբաղ, եւ հնարավոր է, որ այդ այցը լինի վերջինը: «ԱրմԱր» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Աբիեւի հայտարարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Աբիեւի՝ ցանկալին որպես իրականություն տեսնելու ձգտումը
Հոկտեմբերի 30
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել
ԱԿՏԻՎ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ ԵՎ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ
Բժիշկները հիշեցնում են, որ սեքսի ժամանակ արյան մեջ ներթափանցում են սերոտոնին (տրամադրությունը բարձրացնող հորմոն) եւ իմունոգլոբուլին A, որը մեզ պաշտպանում է ամենահասարակ մրսածությունից եւ գրիպից: Նոթհինգեմի համալսարանի գիտնականների կարծիքով, սեքսը կյանքի միակ հաճույքն է, որն օգտակար է առողջությանը: Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ակտիվ սեռական կյանքով ապրող տղամարդու մոտ 50 տարեկանից հետո շագանակագեղձի
ՁԵԶ ՀԱՋՈՂՎՈ՞ՒՄ Է ՀԱՄՈԶԵԼ
Ասում են՝ մարդկանց համոզել կարողանալը արվեստ է: Չէ որ ոչ բոլորին են կարողանում համոզել, հատկապես այն մարդկանց, որոնք օժտված են չհամոզվելու ունակությամբ, մեծամիտ են կամ իրենց ասածի տեր: Իսկ ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզելու համար երբեմն հարկավոր է դիմել նաեւ խորամանկությունների, մանավանդ, եթե մարդը, որին փորձում եք համոզել՝ ձեզ այնքան էլ չի վստահում կամ չի
Գերխնդիրը Հայաստանի օրհներգը հնչեցնելն է
Եվրոպայի թիմային չեմպիոնի գավաթը Սամվել Խաչատրյանի ձեռքում է: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այս օրերին, համապատասխանաբար, Ծաղկաձորում եւ Գյումրիում նախապատրաստվում են Հարավային Կորեայում նոյեմբերի 17-29-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Երեկ «Առավոտը» դրանց ընթացքի եւ մեր թիմերի առջեւ դրվող առաջադրանքների շուրջ հարցազրույց ունեցավ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ: Սակայն զրույցն սկսվեց վերջերս Վլադիսլավովոյում
ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Ադրբեջանի տղամարդկանց ընտրանին առաջին ու առայժմ միակ պարտությունը կրեց Հայաստանի ազգային հավաքականից: Սերբիայի Նովի Սադ քաղաքում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը մոտենում է եզրագծին: Յոթերորդ տուրում ամենահետաքրքիրը, թերեւս, Հայաստանի եւ Ադրբեջանի տղամարդկանց հավաքականների՝ ավանդաբար, անհաշտ ու սկզբունքային դիմակայությունն էր, որում մեր շախմատիստները հերթական անգամ փայլուն հաղթանակի հասան: Մրցակիցը, որ
ՆՇՎԵՑ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԸ
Հոկտեմբերի 28-ին Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական քոլեջի դահլիճում կազմակերպված հոբելյանական երեկոն նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Լոռու մարզպետարանը՝ «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի հովանավորությամբ: Լեփ-լեցուն դահլիճը վկայում էր, որ Կոմիտասը մշտարդի է, դասականն էլ միշտ իր երկրպագուներն ունի: Մասնակցում էին Վանաձորի քաղաքապետարանի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուդոլֆ Վարդազարյան), երգիչ Մհեր Մելիքյանը (վոկալ),
Մարդկության պատճառած վնասները
Ո՞վ չի լսել Ալպյան լեռների գեղեցկության, սքանչելի բնության մասին: Հենց այդտեղ էլ ապրում է Ալպերի արքայազնը՝ Կարմիր եղջերուն: Վերջինիս մասին է ռեժիսոր Քլաուս Ֆայխթենբերգերի եւ պրոդյուսեր Օթմար Փենքերի՝ «Ալպերի արքայազնը» վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությունը օրերս կայացավ «Մոսկվա» կինոթատրում՝ «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում: Ֆիլմի հեղինակը ներկայացնում է, թե մարդու «թեթեւ ձեռքով» ինչպես կարող են
Հ/կ-ները դեմ են
2009 թ. սեպտեմբերի 23-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հ/կ-ների մտավախությունից դատելով, դժվար չէ հասկանալ, որ օրենքի փոփոխությունները ի վնաս հ/կ-ների են: Օրերս օրենքում կատարված փոփոխությունները քննարկելու համար «Հ/կ Կենտրոն» կազմակերպությունում էին հավաքվել Լոռու մարզի շուրջ 25 հ/կ-ների ներկայացուցիչներ: «Հաշվետվություն ներկայացնելուց անձամբ ես չեմ
«ԱՄԱՌ՝ ԱՌԱՆՑ ԱՅԳԱԲԱՑԻ» «Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է Քելլի անունով մի տիկնոջ նամակը, որը խնդրում է հայաստանցի հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնել 1957-ից Կանադայի Մոնրեալ քաղաքում հաստատված մեր հայրենակից, գրող, հրապարակախոս Հակոբ Խաչիկյանին: Հ. Խաչիկյանը, որ ծնվել է Պոլսում եւ ուսում ստացել ԱՄՆ-ում, ներկայումս շուրջ 25 գրքի հեղինակ է, հայ գրականության մասնագետ: Հ. Խաչիկյանի եւ
ՖԻԼՄ՝ «ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է» ՁԵՎԱՉԱՓՈՎ
«Welcome papa կամ բարի գնալուստ»-ի պրեմիերան Ֆիլմի գլխավոր դերակատար Մ. Պողոսյանը: Հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ԱՄՆ-ում նկարահանված «Welcome papa կամ բարի գնալուստ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը ամերիկաբնակ Վահե Խաչատրյանն է, սցենարը գրել է Միքայել Պողոսյանը: «Welcome papa կամ բարի գնալուստ» ֆիլմը մոտ երկու տարի առաջ հայ եւ ամերիկացի հանդիսատեսին ներկայացված համանուն ներկայացման (պիեսը՝
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Պաղեստինյան «Համաս» շարժումը կոչով դիմել է Գազայի հատվածի բնակիչներին՝ չմասնակցել Պաղեստինի ինքնավարության ղեկավարի եւ խորհրդարանի ընտրություններին, որոնք կայանալու են 2010 թ. հունվարի 24-ին: Այդպիսի ընտրությունների անցկացման մասին ավելի վաղ հայտարարել էր պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասը: «BBC»-ի մատուցմամբ, «Համասի» ներկայացուցիչներն ասել են, թե ընտրությունների անցկացումը համաձայնեցված չի եղել իրենց շարժման հետ, հետեւաբար՝ դրանք լեգիտիմ չեն: Շարժումը
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԻՐԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը Իրանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատակցի նկատմամբ կայացված դատավճիռը: «BBC»-ի փոխանցմամբ, դեսպանատան աշխատակից, Իրանի քաղաքացի Խոսեին Ռասսամը (նկարում) կալանավորվել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Իրանի իշխանությունները Ռասսամին մեղադրել են լրտեսության եւ անկարգություններ սադրելու