Օրվա լրահոսը

ԵՍ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՉԵՄ

Փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը եղել է պաշտպանության նախարարության Գյումրիի N զորամասի հետախուզական դիվիզիոնի հրամանատար, զինղեկ՝ տարբեր դպրոցներում: 15 տարի առաջ «անհամապատասխանության համար» ազատել են աշխատանքից, մինչ օրս զորացրված չէ եւ պահպանել է զինվորական համազգեստն ու կոչումը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է կրում այդ համազգեստը, երբ զինված ուժերում չէ, Ա. Հովհաննիսյանը պատասխանում է. «Համազգեստ կրելու իրավունք ունեն

43 ՏԵՂ՝ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Երեւանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողներին նոր հասարակական զուգարանների կառուցման ծրագիր է առաջարկում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Եվ եթե լինեն գործարարներ, որոնք ցանկություն կհայտնեն զուգարանի բիզնես անել, մայրաքաղաքի վարչական շրջաններում նրանց հասարակական զուգարաններ բացելու համար մինչեւ 20 քմ տարածք կտրամադրվի: Ընդհանուր առմամբ, զուգարանների համար 43 տեղ է հատկացված՝ տվյալ համայնքի մարդաշատ վայրերում: Նկատենք, որ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ

Նորքի ծերատան 84-ամյա բնակիչ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը «Առավոտ» էր այցելել՝ ապրիլի 7-ի Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորելու ծերանոցում գտնվող բոլոր կանանց, աշխատակիցներին, մասնավորապես՝ Հասմիկ Հակոբյանին: «Վերջինիս վերաբերմունքն ու ուշադրությունը տարեցների նկատմամբ՝ երախտագիտության զգացումներ է առաջացնում: Մենք նրանով ոգեւորվում եւ հավատում ենք, որ Լույսը միշտ կա, որ բարությունն աշխարհից չի հեռացել»,- ասում է Ռ. Սաֆրազբեկյանը:

Փոխվարչապետն «ավելորդ» խոստումներ չտվեց

Գյումրիի ավերակ փողոցներն այդպես էլ ավերակ են մնալու, վթարային շենքերը մի օր փլուզվելու են, իսկ սողանքները Առափիի բնակիչներին տնավեր են անելու: Երկրում սոցիալական լարվածությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով կառավարությունը մարզերին պահուստային ֆոնդից 10 մլրդ դրամ է հատկացրել, որից Շիրակի մարզին բաժին է հասել 1մլրդ 320 միլիոնը: Սեփական աչքով տեսնելու համար, թե ինչպես են մարզի չինովնիկները պատրաստվում

50-Ը ՔԻՉ Է, ԳՈՆԵ 70 ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻՍՏ ԳՏԵՔ

Մաշկավեներաբանները դժգոհում են, որ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ծրագիրը մարզերից տեղափոխել են մայրաքաղաք Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի մաշկավեներաբան, նույն պոլիկլինիկայում գործող «Ուսուցում հանուն առողջության պահպանման» կենտրոնի համակարգող Սեդրակ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ, ինչպես բժշկական մյուս ծրագրերը, այս մեկն էլ հարկ համարեցին կենտրոնացնել Երեւանում: Բանն այն է, որ տղամարդ հոմոսեքսուալիստներով հարուստ Գյումրիից բացի,

ԶԳՈՒՅՇ Է ՊԵՏՔ ԼԻՆԵԼ

Ընդամենը երեք օր առաջ տեղի ունեցավ հերթական ավիավթարը, այս անգամ՝ Կոնգոյում: Վթարվեց վրացական Airzena ավիաընկերության օդանավը՝ Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում՝ վայրէջքի պահին ուժեղ բախվելով թռիչքուղուն: ՄԱԿ-ի աշխատակիցների եւ խաղաղապահների տեղափոխող օդանավի անձնակազմի 4 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին, իսկ անձնակազմի հրամանատարը եւ եւս մեկ անդամ հայեր էին՝ Ալեքսեյ Հովհաննիսյան եւ Ալբերտ Մանուկով: Օդանավի աղետի արդյունքում զոհվել է

ՏՄՊՊՀ-ն «հանձնարարել է» «Ալեքս Գրիգին»՝ չկեղծե՛լ

Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հաղորդագրություն էր տարածել «Ալեքս Գրիգ» ընկերության մասին, որում, մասնավորապես, ասված էր. «2010 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ եւ կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝ այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության

Չափազանց տխուր պատկեր

Կամ՝ գնաճ, գործազրկություն, կոռուպցիա Հայաստանցիների մեծ մասը՝ 81%-ը, բավարարված չէ հայրենիքում տիրող ընդհանուր, իսկ շուրջ 60%-ը՝ տնտեսական իրավիճակից: Այս պատկերն է արձանագրում ԱՄՆ ՄԶԳ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն) օժանդակությամբ եւ «Կասալս ընդ ասոշիեյթս» ընկերության կողմից «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակում իրականացված հետազոտությունը: Չբավարարվածների թիվը 2008-2010 թվականների ընթացքում զգալիորեն ավելացել է: Ըստ հետազոտության արդյունքների,

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆԴԻՄԱՆԵ՞Լ Է ԱԳՆ-ԻՆ

Արաքս գետից ավազի արդյունահանումը մտահոգել է նույնիսկ թուրքերին «Արարատի մարզում գտնվող Արաքս գետի հունից ներկայումս դադարեցված է ավազի արդյունահանումը»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է ՀՀ նախագահին առընթեր Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը՝ հերքելով այն տեղեկատվությունը, թե օրեր առաջ՝ գետահովիտ այցից հետո, կտրուկ վատացել է ինքնազգացողությունը, երբ պարզել է, որ հայ գործարարները անխնա շահագործում

Քաջալերել են

Կալիֆոռնիայում, Գլենդեյլի հանրային գրադարանում ապրիլի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ, որտեղ նա հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչներ Կարինե Աֆրիկյանին, Լեւոն Բաբասյանին եւ Կարո Կարապետյանին: Այդ մասին տեղեկացնում է ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակը: Ա. Գրիգորյանն անդրադարձել է արդի փուլում Հայ ազգային կոնգրեսի խնդիրներին եւ հետագա

Ստիպել քաղաքական ուժերին

Երեկ Առցանց ազատականների ալյանսը (3Ա) հայտարարություն է տարածել, որում ազնիվ, գործունյա իշխանություն ձեւավորելուն ձգտող բոլոր մեր համաքաղաքացիներին կոչ են անում իրենց եռանդուն մասնակցությունը բերել Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ին հրավիրած հանրահավաքին: Իսկ Հայաստանի ու Արցախի քաղաքների ու գյուղերի այն բնակիչներին, որոնք չեն կարող գալ մայրաքաղաքի հանրահավաքին, կոչ են անում նույն օրը եւ ժամին իրենց բողոքն

Հանրահավաքը՝ հրավիրատոմսո՞վ

«Որքանո՞վ է ճիշտ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության վարմունքը՝ չնկատել այլ կուսակցությունների առաջնորդներին, մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ արհամարհական վերաբերվել նրա հացադուլին»,- ըստ news.am-ի՝ երեկ բանավեճի ժամանակ նման հարցադրում է արել Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Գալստյանը: Ի պատասխան՝ ՀԱԿ երիտթեւի ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, թե վերջին շրջանում «Ժառանգությունը»  շատ քիչ է աջակցել ՀԱԿ-ին.

Համանախագահները գալիս են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 11-12-ը կայցելեն Հայաստան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-6

Թվային հեռարձակման ցանցի միջոցով վերջին՝ 25-րդ մրցույթի մասնակիցը խոստացել է, որ «հաճելի վաղորդյան թարմություն եւ զվարթ տրամադրություն կսփռեն մարզի բնակչությանը»: Արագածոտնի մարզում թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու համար մրցույթի միակ մասնակից «Երեւան Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ն մայրաքաղաքում ԱԼՄ-ին հաղթած «Երեւան» հեռուստաընկերության, այսպես ասած՝ դուստր ձեռնարկությունն է: «Երեւան Մեդիա Հոլդինգը» գրանցվել է 2006 թվականին, եւ ընկերության

ՄՏԱԾԵՔ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Սիվիլիթաս» հիմնադրամի «Հարյուր հարց եւ պատասխան» շարքի հյուրը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, երեկ անդրադարձավ նույն օրն ասուլիսի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի՝ ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանն» ուղղված հետեւյալ դիտարկմանը. «Երբ փորձում են այրել վերջին կամուրջները ընդդիմության կամ որը նույնն է՝ ՀԱԿ-ի հետ, ես չեմ կարծում, որ նրանք քաղաքականապես ճիշտ են գործում: Նման գործելակերպը

Ընդդիմությունը ՀԱԿ-ն է

«Մյուս ուժերը ընդդիմություն են ՀԱԿ-ին»,- ասում է Դավիթ Շահնազարյանը Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն իր ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանում հիմա ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Lragir.am-ի մատուցմամբ, Շահնազարյանի ասելով, առաջինն այն է, որ ժողովուրդը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից ելքը տեսնում է միայն քաղաքական հարթության մեջ եւ միայն քաղաքական փոփոխությունների տեսքով: «Երկրորդը՝ առավել քան երբեւէ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ ընդդիմության քայլերը նախընտրական տարվա տրամաբանության մեջ են: – Ձեր կարծիքով, ՀԱԿ հերթական՝ ապրիլի 8-ի հանրահավաքը կարո՞ղ է ազդեցիկ լինել, եւ իշխանությունը ինչպե՞ս է նախապատրաստվում դրան: – Հանրահավաքները մեր երկրում միշտ էլ տեղի են ունենում, եւ վերջին տարիներին նույն քաղաքական ուժի կողմից պարբերաբար կազմակերպվում են հանրահավաքներ, պարբերաբար հնչում են

«ԱՄՍԻ 8-ԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՀԻԱՍԹԱՓՎԻ»

Սամվել Գեւորգյանը վստահ է, որ Վազգեն Մանուկյանն ու Դաշնակցության վերնախավը դեռ պատասխան են տալու: – Ամեն հանրահավաքից առաջ խոսակցություններ են շրջանառվում, թե հենց այդ հանրահավաքը լինելու է վճռորոշ: Այս առումով բացառություն չէ նաեւ ամսի 8-ի հանրահավաքը: Իսկապե՞ս այս հանրահավաքը հանգուցային է լինելու՝ նկատի ուենալով, որ ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների կողմնակից է, իսկ հերթական ընտրություններին էլ արդեն

ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՆՍՏԵԼ

Ինչպես  «Առավոտն» արդեն հայտնել է, մարտի 26-ին Նոր Նորքում տեղի էր ունեցել ծեծկռտուք: Այդ օրը երեկոյան Գայի արձանի մոտ ԲՄՎ 740 մակնիշի 55 ՌՕ 555 համարանիշի եւ ԲՄՎ X5 մակնիշի 88 ՈԼ 888 համարանիշի ավտոմեքենաների վարորդները ծեծի էին ենթարկել 36-ամյա Արմեն Համլետի Սարգսյանին եւ դիմել փախուստի: Տեղեկացրել էինք, որ ԲՄՎ 740-ը գրանցված է Երեւանի բնակիչ

Կնոջ պահանջով

Հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստիպված է եղել հրաժարվել խորհրդային առաջնորդների արձանների հավաքածուից։ Կինը արգելել է ամուսնուն իր տանը պահել Բրեժնեւի, Անդրոպովի ու Չեռնենկոյի կիսանդրիները։ Շվարցենեգերի խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իր ռուս ընկերները իրեն են ուղարկել մի «հուշանվեր», որով էլ սկսվել է իր յուրօրինակ հավաքածուն։ Շվարցենեգերը կարողացել է կնոջից փրկել միայն Լենինի կիսանդրին:

Հիշեցում՝ աշխարհի վերջի մասին

Հայտարարություններն այն մասին, թե իբրեւ 2012թ. աշխարհի վերջը կգա, ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ: Այդ մասին ռուսական ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է Սինոդական տեղեկատվական բաժնի նախագահ Վ. Ռ. Լեգոյդան: «Քրիստոնեական աշխարհայացքի տեսակետից ցանկացած մարդ, ով նշում է աշխարհի վերջի ժամկետ, մեղմ ասած՝ իր վրա շատ բան է վերցնում»,- ասել է Լեգոյդան: Նա պարզաբանել է,

Ինչ է երջանկությունը

Հարվարդի համալսարանի գիտնականները 72 տարվա ուսումնասիրություններից հետո պարզել են, թե ինչ է երջանկությունը: Իրենց երջանիկ են համարում մարդիկ, ովքեր կրթություն են ստացել, ունեն ամուր ընտանիք եւ լավ սոցիալական պայմաններ: Երջանկության զգացողություն է տալիս նաեւ առողջ կյանքի ռիթմը, որն իր մեջ ունի նվազագույն ֆիզիկական վարժություններ, ինչպես նաեւ վատ սովորությունների բացակայությունը, ինչպես ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը: Նորմալ

Հայկականի կեսն «.am»-ում

«Circle.am»-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ. փետրվարի վերջի դրությամբ հետեւյալն է՝ «.am» – 50%, «.com» – 32%, «.ru»- 7%, «.net» – 3% եւ այլ դոմեններ – 8%: 2010թ. նոյեմբերի տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ «.am» դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով եւ «.com» դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինն աճել է

Մեռած օրենք՝ Հայաստանում

Աղանդավորները մեծ պահանջարկ ունեն ընտրությունների շրջանում Հայաստանում գրանցված աղանդավորական շարժումների հետեւորդները հրաժարվում են զինվորական ծառայությունից, իսկ ըստ օրենքի նրանց համար սահմանված այլընտրանքային ծառայությունը աղանդավորներին կարծես չի հետաքրքրում: Խուսափողական այս դիրքը անհանգստության ալիքի պատճառ է դարձել: Վերջերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը հայտարարություն է տարածել, որ բացի

ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՏՎԵԼ

Ոչ բոլոր տղամարդիկ են իրենց տված այս մեկ ամիսն «արդյունավետ» օգտագործել Վաղվանից տղամարդիկ հանգիստ շունչ կքաշեն. կանանց միամսյակն արդեն ավարտվում է: Իսկ թե այս մեկ ամսվա ընթացքում քանի՞ օր են կանանց համար տոն դարձրել նրանք՝ փորձեցինք ճշտել հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը շատ գոհ էր թե՛ ստացած

Շնորհավորանք, մեդալ եւ կոչում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաեւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության համար Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Արամայիսի Ավետիսյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրելու մասին: Մեկ այլ հրամանագրով նույն ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Զավենի Գեւորգյանին

8 ամիս՝ առանց զինկոմի

«2011 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրեց մարտի 24-ին: Վաղը՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունը կհաստատի 2011 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» որոշումը եւ մինչեւ հունիս կիրականացվի զորակոչ ու զորացրում: Սովորականի նման ստեղծվել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, սովորականի նման՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Մարզային զորակոչային հանձնաժողովներն էլ կղեկավարեն մարզպետները: Բայց

«Արմենիան թայմսը» եկավ Հայաստան

Երեկ Սփյուռքի նախարարությունում պաշտոնապես հայտարարվեց, որ 1994 թվականից արտերկրներում տպագրվող-տարածվող, 2001-ից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանգրվանած «Արմենիան թայմս» ամսագիրը տպագրվելու եւ տարածվելու է նաեւ Հայաստանում: Սա ամսագրի ղեկավարության ու ՀՀ սփյուռքի նախարարության համաձայնությունն է: Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, սփյուռքի ամսագրի տարածումը Հայաստանում նվաճում է: Ամսագրի գլխավոր խմբագիր Արթուր Խանումյանն էլ վստահ է, որ սա համագործակցության

ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլի 12-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կմեկնարկի բռնցքամարտի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկության երկրորդ միջազգային մրցաշարը, որին մասնակցելու հայտ արդեն ներկայացրել է 21 երկիր: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ Երեւանում, բացի Հայաստանից, ռինգ մտնելու են Իսպանիայի, Անգլիայի, Ուկրաինայի, Իռլանդիայի, Գամբիայի, Թունիսի, Իրանի, Վրաստանի, Իսրայելի, Գվինեայի, Տաջիկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Չեխիայի, Մոլդովայի, Տրինիդադ եւ Տոբակոյի,

ՌԵՆՁՅՈՒԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում անցկացվեց Երեւանի մինչեւ 15 տարեկան պատանիների եւ աղջիկների ռենձյուի առաջնություն: Այս հին ճապոնական խաղը, որը հետագայում վերաճել է մարզաձեւի, ինչ-որ տեղ հիշեցնում է բոլորիս քաջ հայտնի «կետ- խաչ» խաղը, սակայն մի շարք կարեւոր տարբերություններով: Ինչպես մյուս տրամաբանական խաղերում, այստեղ եւս օգտագործվում են սեւ եւ սպիտակ խաղաքարեր: Մրցակիցները հերթով մեկական

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031