Օրվա լրահոսը

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԵՐԻՆ

2009 թվականի սկզբից Habitat for Humanity Armenia կազմակերպությունը բնակարանների վերանորոգման եւ կառուցման համար 20 տարի ժամկետով՝ 4,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով ավելի քան 300 հազար դոլարի փոխառություն է տրամադրել Վայոց ձորի Խաչիկ գյուղի եւ Արարատի մարզի Նշավան գյուղի 153 ընտանիքների:

Ասֆալտապատման համար ֆինանսներ չկան

2009 թվականին Կապանի ներհամայնքային ճանապարհների վրա ասֆալտապատման աշխատանքներ կատարելու փոխարեն փոսային նորոգումներ են իրականացվում: Պատճառը՝ ֆինանսավորման բացակայությունն է: Ընթացիկ տարում անբարեկարգ ու անմխիթար վիճակում գտնվող ներհամայնքային ճանապարհները կբարեկարգվեն միայն փոսային նորոգումներով: Ինչպես տեղեկացնում է Կապանի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Վահե Գրիգորյանը՝ փոսային՝ տեղ-տեղ նորոգումները տեղական բյուջեի միջոցներով են արվում, իսկ քաղաքի բյուջեն հազիվ փոսային նորոգումներին

Պորտալը բացահայտում է

«Կրթական համալիր էջ» պորտալը՝ www.armedu.am, որը սկսել է շահագործվել 2007թ. նոյեմբերից, բացի մի շարք անհրաժեշտ տեղեկություններից՝ կրթական փաստաթղթեր, մեթոդական նյութեր, կրթական ոլորտի լուրեր տրամադրելուց, նաեւ հետաքրքիր հարցումներ է կատարում իր ընթերցողների շրջանում: Նկատենք, որ կայքից հաճախ են օգտվում կրթության ոլորտի մարդիկ՝ ուսուցիչներ, դասախոսներ, կրթական համակարգի տարբեր բնագավառների աշխատակիցներ, եւ որ ուրախալի է՝ նաեւ դպրոցականներ, ուսանողներ:

ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ

Եվրամիության դիտորդները մտահոգություն են հայտնել Հարավային Օսեթիայում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի կողմից Վրաստանի 16 քաղաքացիների ձերբակալության փաստի առնչությամբ: Ցխինվալիում պնդում են, թե Գրեմիսխեւի գյուղի բնակիչները ձերբակալվել են սահմանը խախտելու եւ անօրինական ծառահատումներ իրականացնելու համար: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Վրաստանն էլ պնդում է, թե այդ մարդիկ առեւանգվել են Վրաստանի տարածքում: «Այս միջադեպը արտացոլում է այն հիմնախնդրի

ՊԼԱՎՇԻՉՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Երեքշաբթի օրը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել կենսաբանության նախկին պրոֆեսոր, Սերբիայի Հանրապետության նախկին նախագահ եւ նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար Հաագայի միջազգային դատարանի կողմից 11 տարվա ազատազրկման դատապարտված Բիլյանա Պլավշիչը (նկարում): «BBC»-ի փոխանցմամբ, իր պատժի 2/3-ը կրած նախկին նախագահը ազատ է արձակվել շվեդական դատարանի որոշմամբ՝ նկատի ունենալով ազատազրկման վայրում դրսեւորած նրա օրինակելի վարքը: Բիլյանա Պլավշիչը

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԽՈԶՈՒԿՈՎ

Հոկտեմբերի 23-ին Ռուսաստան կատարած այցից հայրենիք վերադառնալուց հետո՝ Իտալիայի 73-ամյա վարչապետ Սիլվիոն Բեռլուսկոնին իր հինգ թոռներից մեկից վարակվել եւ հիվանդացել է խոզուկով: Այդուհանդերձ, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», նա մտադիր չէ տանը նստել եւ ծրագրում է մասնակցել ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ու կառավարությունների մակարդակով հոկտեմբերի 29-30-ին կայանալիք Եվրախորհրդի նստաշրջանին: Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բեռլուսկոնին տառապում է խոզուկի

ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ ՋՈՒՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

«Amnesty International» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում Իսրայելին մեղադրել է պաղեստինցիներին խմելու ջրի աղբյուրներից օգտվելուն դիտավորյալ խոչընդոտելու մեջ: Իրավապաշտպանների տվյալներով, իրավիճակն այդ իմաստով ավելի լուրջ է հատկապես Գազայի հատվածում, որտեղ զգալի է խմելու ջրի պակասն ու կոյուղու բացակայությունը: «BBC»-ի փոխանցմամբ՝ զեկույցում հաստատված է համարվել այն փաստը, որ պաղեստինցիների մեծամասնությունը ստիպված է սեփական կարիքների համար

Ռուսաստանն ու Թուրքիան նավթավերամշակման գործարան կկառուցեն

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Թուրքիայում, միջերկրածովյան Ջեյհան նավահանգստում նավթավերամշակման խոշոր գործարան կառուցել: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն: Ավելի վաղ, հոկտեմբերին՝ Ռուսաստանը հայտարարել էր նաեւ թուրքական Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծին մասնակցելու իր որոշման մասին: Բացի այդ, Ռուսաստանն ու Ղազախստանը պատրաստակամություն են հայտնել Սամսուն-Ջեյհան նավթամուղի համար նավթ մատակարարել: Հիշեցնենք, որ  Թուրքիայի

Յուշչենկոյից պահանջում են աշխատավարձերը չբարձրացնել

Ուկրաինայի կառավարությունը երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին խնդրել էր մերժել եւ չվավերացնել 2010թ.-ին նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքը, որի կենսագործման համար բյուջեում համապատասխան ֆինանսավորումը, Տիմոշենկոյի գլխավորած կառավարության ասելով՝ բավարար չէ: «Reuters»-ի փոխանցմամբ, այդ օրենքը Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել էր անցած շաբաթ: Կառավարությունը պնդում է, որ օրենքի իրականացման համար 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պահանջվելու են 8,1 մլրդ գրիվենի,

Բաղդադի պայթյունների պատասխանատուն «Ալ-Քաիդան» է

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմավորման հետ առնչություն ունեցող մի խմբավորում երեկ ստանձնել է Բաղդադում անցած կիրակի տեղի ունեցած պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ պայթյունի արդյունքում զոհվել էր 155 մարդ: Խմբավորման համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 26-ին տեղադրվել էր իրաքյան ինտերնետային կայքերից մեկում, որը գրոհայինները հաճախ օգտագործում են բռնության ակտերի պատասխանատվությունը ստանձնող իրենց հայտարարությունները հրապարակելու համար: «Մահապարտների թիրախը անհավատների որջն

75-ԱՄՅԱ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում կկայանա Բրիտանական խորհրդի 75-ամյակին նվիրված ընդունելություն: Միջոցառմանը ներկա է գտնվելու Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բըրդը, ով ժամանելու է Երեւան՝ Հայաստանում միջմշակութային հարաբերությունների խթանման գործում աջակցություն ցուցաբերած գործընկերներին Բրիտանական խորհրդի երախտագիտությունը հայտնելու: Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի կառավարության անդամներ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ: Մամուլի

ՈՉ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

«Առավոտի» հոկտեմբերի 27-ի համարում տպագրված «Արյունով վերցրած հողերը չեն հանձնում» հոդվածում վրիպակ է սպրդել: «Ֆիլմի հերոսները, որ բացառությամբ քաղաքական գործիչներ են, ընտրվել են պատահականության սկզբունքով» նախադասությունը պետք է լիներ հետեւյալ կերպ՝ «Ֆիլմի հերոսները, բացառությամբ քաղաքական գործիչների, ընտրվել են պատահականության սկզբունքով»: Հայցում ենք ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի եւ ընթերցողների ներողամտությունը:

«ԿՈՏՐԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ» ՄԱՔՐՎԵՑ

Օրերս Վանաձորի «Կոտրած եկեղեցում» եւ հարակից մատուռում իրականացված մաքրման աշխատանքները, շրջակայքում կատարված ծառատունկը՝ մեր կրոնական արժեքներին ուշադրություն դարձնելու վերջին շրջանում եզակի դարձած ձեռնարկներից էր: Նախաձեռնել էր Վանաձորի «Թռիչք» կրթամշակութային եւ խորհրդատվական հ/կ-ի նախագահ Հովհաննես Նիկողոսյանը: Հ/կ-ի երիտասարդական թեւի եւ լրագրողական խմբակի անդամներին էին միացել նաեւ «Խաչվող ուղիներ» հ/կ-ի «Մենթորիդ» ծրագրի մասնակիցները, լրագրողներ, այլք: Հ. Նիկողոսյանը

«ԳԱՖԷՍՃԵԱՆ» ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է

Նոյեմբերի 7-ին տեղի կունենա «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը՝ շքեղ հրավառությամբ, Կասկադ համալիրի մոտ: Նոյեմբերի 8-ին կենտրոնը հրավիրում է հանրությանը՝ գնահատելու իրականացված աշխատանքը Կասկադի ներսում եւ ծանոթանալու ցուցահանդեսների, դասախոսությունների, գրքերի շնորհանդեսների, համերգների եւ այլ միջոցառումների ժամանակացույցին: Միայն այդ օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մուտքն անվճար կլինի հանրության համար: Վերանորոգման յոթ տարիներից հետո Կասկադը լիովին վերափոխվել

ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԽՄԲԱՎԱՐԸ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ շվեյցարացի դիրիժոր Պիեռ Ալեն Բեֆան առաջին անգամ չէ, որ աշխատում է: Օրերս Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչների» հերթական համերգը՝ շվեյցարացի խմբավարի հետ: Փոքրիկ երգիչների երգացանկում ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ուրախ-կատակային երգեր էին ընդգրկված՝ Մաշտոցի, Շնորհալու, Կոմիտասի շարականներից մինչեւ Մոցարտ ու ժամանակակից հայ կոմպոզիտորներ: «Առավոտի» հետ զրույցում «Հայաստանի

40 գոլ՝ երկու խաղում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների աղջիկների հավաքականը երկրորդ արտասովոր հաշվով պարտությունը կրեց Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում: Իսպանիայի իրենց հասակակիցների հետ հանդիպման ընթացքում մեր թիմը հարկադրված եղավ 21 անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից՝ դրա փոխարեն ի վիճակի չլինելով գեթ մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը:

Նոր կանոններ

ՖԻԴԵ-ն 2010 թվականի հուլիսի 1-ից մտցնում է շախմատիստների՝ ֆեդերացիան փոխելու նոր կանոններ, որոնց գլխավոր նորամուծությունը կայանում է հետեւյալում: Եթե խախտվում է երկու տարվա համար սահմանված ժամկետը, նոր ֆեդերացիան, եթե շախմատիստը տղամարդ է եւ ունի 2700-ից բարձր գործակից (կանանց համար՝ 2600), նախորդին պարտավոր է յուրաքանչյուրի համար վճարել 50 հազարական եվրո: Այնուհետեւ, 30 հազար՝ տղամարդկանց 2600 եւ

Ոչոքիների օր՝ Նովի Սադում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնության հինգերորդ օրը մեր հանրապետության երկու թիմերն էլ ոչ-ոքի արեցին մրցակիցների հետ: Հայաստանի կանանց թիմն ուժերը չափեց Ադրբեջանի հավաքականի հետ: Մեր բոլոր աղջիկները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը (լուսանկարում) եւ Սիրանուշ Անդրիասյանը, բաժանեցին միավորները եւ գրանցվեց թիմային ոչ-ոքի՝ 2:2: Հինգ տուրից հետո Հայաստանի

Նման մրցելույթներ

Արգենտինայում շարունակվում է շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների տղաների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ հանդես եկող մեր հանրապետության երկու ներկայացուցիչները վեց տուրից հետո շարունակում են ընթանալ մրցաշարային աղյուսակների վերին հորիզոնականներում: Աղջիկների մրցապայքարում Աննա Հայրապետյանը սեւերով ոչ-ոքի արեց Ժոզեֆինա Պաուլետի հետ եւ վեց միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով գլխավորում է հնդկուհի Ռութ

Հոկտեմբերի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո

«1000-ԱՎՈՐ ՍՐՏԵՐԻ ԲԱԲԱԽԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ՍՐՏԻԴ ՄԵՋ»

Արվեստի հրաշքի մեկնաբանությունը՝ ըստ դիրիժոր Յուրի Դավթյանի Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում կկայանա մեծարման երեկո՝ նվիրված դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի ծննդյան 80-ամյակին: Դիրիժորն ապահովում է երաժշտական երկի կատարման անսամբլային ներդաշնակությունը եւ տեխնիկական կատարելությունը, ձգտում հաղորդել իր գեղարվեստական նպատակները, ստեղծագործության իր մեկնաբանումը: Նրանից պահանջվում է երաժշտատեսական պատրաստվածություն, նուրբ լսողություն, երաժշտական գերազանց հիշողություն,

«Սեքսով զբաղվեք 17 տարեկանից»

Խորհուրդ է տալիս մասնագետը՝ ներդաշնակ դաստիարակություն ստացածներին Հայաստանը ողողված է սեռական դաստիարակության մասին գրականությամբ, բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս սեռական կյանքին վերաբերող հարցերի պատասխանները ստանալ նմանատիպ գրականությունից, քանի որ շատ անգամ այն գրված է պատահական մարդկանց կողմից՝ սեփական հայեցակետով: Սեռական ոչ ճիշտ դաստիարակության վրա իր բացասական ազդեցությունն ունենում է նաեւ ինտերնետը: Դեռահասի համար, ում մոտ

ՆՈՒՅՆԻՍԿ ՇՊԱՐՎԵԼԻՍ ՀԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՐԵՎԵԼՔԻՆ

Հայուհիները գեղեցկությունն ընդգծելու փոխարեն արտահայտում են թերությունները Դիմահարդար Սեւադա Սոֆյանը՝ աշխատանքի պահին: Վերջին շրջանում Հայաստանում սկսել են ուշադրություն դարձնել շպարին՝ մեծ գումարներ ծախսելով պրոֆեսիոնալների ծառայություններից օգտվելու համար: Եթե նախկինում միայն հարսանեկան արարողությունների ժամանակ էին դիմում դիմահարդարների օգնությանը, այսօր արդեն ցանկացած միջոցառման գնալիս դիմահարդարի միջամտությունը դարձել է խիստ պահանջված:  Հայաստանում դիմահարդարների մոտ շպարվելու գները սկսում են

Դեսպանը նաեւ լուսանկարիչ է

 Գերմանիայի նախկին դեսպանը պատկերել է Հայաստանը Օրերս Գյումրիի Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում ցուցադրվեցին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս Վուլս Բարթելի լուսանկարները: «Հայաստանը Գերմանիայի դեսպանի աչքերով». այս խորագիրն էր կրում ցուցահանդեսը: «Նա շատ բարեկեցիկ երկրներում է շրջագայել, բայց երբ հարցրինք ի՞նչ է ձեզ համար Հայաստանը, ասաց՝ երկրորդ տուն»,- այսպես ներկայացրեց դեսպանին հրապարակախոս Ռոզա Եղիազարյանը: Իսկ

«Հիմարության դարի» պրեմիերան

Կամ՝ ինչպես փրկել Երկիր մոլորակը «Երկիր մոլորակին սպառնում է գլոբալ տաքացում, ինչի հետեւանքով աշխարհը վտանգի տակ է եւ դրա մեղավորը մարդն է, որը հնարավորություն ունի այսօր կասեցնելու գլոբալ տաքացումը, բայց…»: Գլոբալ տաքացման ու Երկիր մոլորակին սպառնացող այս խնդրի մասին է պատմում 2008-ին Մեծ Բրիտանիայում նկարահանած, «Մաքլիբել» ֆիլմի ռեժիսոր, «Մի օր սեպտեմբերին» օսկարակիր ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր

«ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ»՝ ԸՍՏ ԷԼԲԱԿՅԱՆԻ

Ֆրանց Վերֆելի վեպը նորովի մեկնաբանվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման պրեմիերան, որը բեմադրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը: Հանդիսատեսը ոգեւորությամբ հետեւում էր ներկայացման ընթացքին, որի հիմքում մեծ եղեռնին նվիրված Վերֆելի նշանավոր երկն է, առաջին օտարերկրացի գրողի հերոսապատումը, որը ժամանակին աշխարհում բացեց շատերի աչքերը:

«Այնքան կարճ է կյանքը մեր….»

Ասում է դերասանուհի Անահիտ Թոփչյանը «Այնքան կարճ է մեր կյանքը, որ չենք հասցնում մոռանալ, ես այսօրվա պես եմ հիշում ուսանողական տարիներս, ինչպե՞ս դա անցյալ համարեմ, երբ դա իմ ներկան է, ու ամեն օր ապրում եմ հիշողություններով: Մի կյանք մոռանալու համար մի քանի կյանք է հարկավոր ապրել»,- երեկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում, ուսանողական տարիները վերհիշելով, պատմում

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՔՈԼԵՋՈՒՄ

Երեւանի հումանիտար քոլեջը փորձում է ինտեգրել մտավոր եւ ֆիզիկական արատ ունեցողներին Ամեն առավոտ տիկին Ռիտան իր 16-ամյա դստերը՝ Լուսինեն, բերում է Երեւանի պետական հումանիտար քոլեջ (ԵՊՀՔ): Լուսինեն մտավոր արատ ունի եւ միայնակ չի կարող տնից դուրս գալ: Տիկին Ռիտան շատ ուրախ է, քանի որ քոլեջում շփման շնորհիվ Լուսինեն ավելի աշխույժ է դարձել ու սովորելու ցանկություն

Մանրամասներ՝ քրգործից

ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» երեկ տեղեկացրին, որ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը հարուցել է քրեական գործ՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 228 000 ՀՀ դրամին համարժեք $600 եւ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի (նախորդ օրը սխալմամբ նշել էինք Գորիսի դատախազ) կողմից 190

Ամեն ինչ այդքան վատ չէ

Խոհեր Եռաբլուրի մասին «Առավոտի» մի հրապարակման շուրջ Ուզում ենք հավատալ, որ «Առավոտի» հարգարժան լրագրողին հայոց սրբավայրերից մեկը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը առավել բարեկարգ, գեղեցիկ, խնամված տեսնելու ամենաազնիվ մղումներն ու անկեղծ մտահոգություններն են ստիպել գրիչ վերցնել ու գրել… «Եռաբլուր»՝ հարբեցողների կռվատեղի» վերտառությամբ թղթակցությունը։ Քավ լիցի, մենք բոլորովին էլ այն կարծիքին չենք, որ թերություններ ու բացթողումներ չկան զինվորական

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031