Օրվա լրահոսը

ՌԵՆՁՅՈՒԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում անցկացվեց Երեւանի մինչեւ 15 տարեկան պատանիների եւ աղջիկների ռենձյուի առաջնություն: Այս հին ճապոնական խաղը, որը հետագայում վերաճել է մարզաձեւի, ինչ-որ տեղ հիշեցնում է բոլորիս քաջ հայտնի «կետ- խաչ» խաղը, սակայն մի շարք կարեւոր տարբերություններով: Ինչպես մյուս տրամաբանական խաղերում, այստեղ եւս օգտագործվում են սեւ եւ սպիտակ խաղաքարեր: Մրցակիցները հերթով մեկական

Հայերը՝ Ռուսաստանի առաջնությունում

Ապրիլի 12-23-ը կայանալու է շախմատի Ռուսաստանի տղամարդկանց 18-րդ թիմային առաջնությունը, որտեղ հաղթողին որոշելու համար պայքարի մեջ է մտնելու 12 ակումբային թիմ: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է բոլոր թիմերի վերջնական կազմերը: Դրանցից մի քանիսը համալրված են հայ շախմատիստներով: Այսպես, Դեսնոգորսկ-Մոնոստիրշչինայի թիմում ընդգրկված է երեք հայ շախմատիստ՝ Գեորգի Պողոսյանը, Սարգիս Մանուկյանը եւ Պողոս Նահապետյանը: Լիպեցկ

Եվրոպականի փոխարեն՝ WBO-ի գոտի

«Fightnews.com» կայքը տեղեկացնում է, որ երկրորդ միջին քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը ապրիլի 9-ին Մագդեբուրգում անցկացնելու է գոտու հերթական պաշտպանության մենամարտ: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գեւորը: Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվել, որ միմյանց դեմ ելնելու են հենց այս երկու բռնցքամարտիկները: Նախապես

Ընդամենը «կծել» եմ Հայաստանից

Վախթանգովյան թատրոնի դերասանը՝ Հայաստանի եւ  իր մոնոներկայացման հերոսների՝ ռուս դասականների մասին: Դաշնամուր, սեղան, մեկ բաժակ ջուր եւ աթոռ. վարագույրը բացվում է, վառվում են բեմի լույսերն ու կուլիսներից հայտնվում է ՌԴ վաստակավոր արտիստ Յուրի Կրասկովը: «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի շրջանակներում օրերս Մոսկվայի տանը Ե. Վախթանգովի անվան ռուսական թատրոնը հայ հանդիսատեսին ներկայացավ «Լսելով հեռուն»՝ 1 ժամ 20

«ՀԱՅԱՍՏԱՆԸ Ո՛Չ ՖՐԱՆՍԻԱ Է, Ո՛Չ ԷԼ ՃԱՊՈՆԻԱ»

  «HTB»-ի մասնագետները` Հայաստանի ու հայկական հեռուստաալիքների մասին «Օրդֆիլմ» կինոարտադրող ընկերությունը ԱՊՀ երկրների հարցերով դաշնային գործակալության եւ Մոսկվայի տան աջակցությամբ ռուսական «НТВ» հեռուստաընկերությանը առաջարկել են մեր երկրում իրականացնել վարպետության եռօրյա դասեր, որը կանցկացվի Երեւանի Մոսկվայի տանը՝ ապրիլի 15-17-ը: «Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանն ասում է, որ վարպետության դասերը կվարեն «История всероссийского обмана» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող

LIVEJOURNAL-Ը ՀԱԿԵՐՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ

Livejournal-ի աշխատակազմը երեքշաբթի օրը հայտարարել է, թե ինտերնետ-ծառայությունը դժվարությամբ է ետ մղում հակերների հարձակումները, որոնց նպատակը Ռուսաստանում տեղեկատվության եւ կարծիքների փոխանակման անկախ հարթակ դարձած ու ժողովրդականություն վայելող կայքերից մեկի ոչնչացումն է: Reuters-ի մատուցմամբ, կայքում ի հայտ եկած խնդիրները գրավել են նաեւ խորհրդարանական ընդդիմության ուշադրությունը: Կոմունիստները «իշխանական կուսակցության» բյուրոկրատներին մեղադրել են սոցիալ-քաղաքական ցանցի դեմ ճնշումների մեջ

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՆԱԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Ղազախստանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններին, ըստ ամենայնի, կհաջորդեն նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որի արդյունքում երկրի օրենսդիր մարմինը կարող է դառնալ բազմակուսակցական: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Երմուհամետ Երտիսբաեւը: «Կարծում եմ, երդմնակալության արարողությունից հետո կհայտարարվի խորհրդարանի լուծարման մասին՝ վերջ դնելու համար լճացմանն ու օգնելու նահագահին՝ քաղաքական բարեփոխումներ անցկացնելու ճանապարհին:

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՔՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉՈՎ

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կառավարության գործողությունների կապակցությամբ, որոնք ձեռնարկվել էին ապրիլի 2-ին՝ Բաքվում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: News.am-ի մատուցմամբ, Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ դեսպանատունն իր մտահոգությունն է հայտնում գործողությունների կապակցությամբ, այդ թվում՝ մինչեւ բողոքի ակցիաներն ընդդիմության ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ: ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել իր

Քադդաֆին միակն է, ով ի զորու է

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի խոսնակ Մուսա Իբրահիմը (նկարում) հավաստիացնում է, որ միայն Մուամմար Քադդաֆին է ի զորու կանխել երկրի պառակտումը։ 19 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Լիբիայի իրավիճակին վերաբերող 1973 բանաձեւը, որն էլ հիմք ընդունելով՝ արեւմտյան դաշինքը ռազմական գործողություններ է սկսել թռիչքազերծ գոտի եւ զենքի մատակարարման էմբարգո սահմանելու համար, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:

ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՇԱՏ ՄՈՏ Է

Կոտ Դ’Իվուարում նախագահական ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածու Ակասսան Ուատտարան, որի հաղթանակը ճանաչել է նաեւ միջազգային հանրությունը, հայտարարել է, որ երկրի նախկին ղեկավար Լորան Գբագբոն բանակցություններ է սկսել դիմադրության դադարեցման շուրջ: Գբագբոյի ներկայացուցիչները, մինչդեռ, այդ տեղեկությունները չեն հաստատում: BBC-ի փոխանցմամբ, Ուատտարայի եւ Գբագբոյի կողմնակիցների միջեւ զինված դիմակայությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկ ամիս: Այսօր էլ

«ՎԻՐՈՒՍ»՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻՆ

Oրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինտերնետային կայքը՝ www.mskh.am–ը, հակերների կողմից հարձակումների է ենթարկվել, ինչի պատճառով անցած շաբաթ եւ կիրակի խափանվել է կայքի աշխատանքը: «Առավոտի» հետ զրույցում կրթահամալիրի տեխնիկական բաժնի պատասխանատու Սարգիս Մարկոսյանն ասաց. «Կայքի անհասանելիության պատճառն այն էր, որ դրսի IP հասցեից մեզ վիրուս են ուղարկել: Սերվերը, որի վրա կայքը տեղադրված է, չի դիմացել ծանրաբեռնվածությանը: Այդ

Եվրոպական վերնագիր, «հայկական» բովանդակություն

ՀՀ բուհերի արհմիությունների ճյուղային միության նախագահը  «քլնգում» է օրենքի նախագիծը Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը «Առավոտի» հետ զրույցում անհանգստություն հայտնեց այժմ ԱԺ-ում քննարկվող «Հավաքների ազատության մասին» օրինագծի վերաբերյալ: Գ. Վաղարշակյանի ձեւակերպմամբ, այս օրինագիծը ազդում է այլ օրենքների վրա, մասնավորապես սահմանափակում է 2000թ.-ից մինչ օրս գործող «Արհեստակցական միությունների մասին» օրենքը: Վերջինիս

ԲԱԹՈՒՄՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ Է ԴԻՏՎԵԼ

Վրացական Բաթում քաղաքի իշխանությունները շտապ տարհանել են քաղաքային նավահանգստի բոլոր աշխատակիցներին՝ այն բանից հետո, երբ պարզել են, որ տեղանքում ճառագայթման բարձր մակարդակ է գրանցվել։ Այս մասին հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Ճառագայթման աղբյուրը հայտնաբերվել է նավահանգստի տարածքում գտնվող մետաղի ջարդոնում։ Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես են այդ վտանգավոր մետաղները հայտնվել Բաթումի նավահանգստում։

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՏԵՍԱԿԱՆՆ Է ՇԵՇՏՎԱԾ

Փաստում է Ֆրանսիայում փոխանակման ծրագրով վերապատրաստված Արեւիկ Հովհաննիսյանը Կյանքում հաճախ է պատահում, որ որդին կամ դուստրը, ժառանգելով ծնողի ձիրքը, նաեւ նույն մասնագիտությունն է ընտրում: «Փոքր տարիքից հակում եմ ունեցել նկարչության հանդեպ, եւ այդ ձիրքը ժառանգել եմ հորիցս, բայց առիթ չի եղել, որ նա ինձ հրահրի գնալ ճարտարապետության ուղղությամբ: Երբ ծնողներիս հայտնեցի որոշմանս մասին, նրանք այնքան

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ՉԷ

Նոր շարժառիթ՝ «գաղափարական շահ» «Հատկանշական է, որ լրտեսության հիմնական շարժառիթը վերը նշված բոլոր գործերով եղել է նյութական շահը, սա բնորոշ է բոլոր երկրներում այդ բնույթի հանցագործություն կատարող անձանց, շատ քիչ դեպքերում է լինում այլ շահ, օրինակ՝ գաղափարական» (ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն): ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հրապարակել է 2002 թ. մինչեւ օրս պետական դավաճանություն

«ԱՆՁՆԱԿԱՆ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր՝ «Անձնական» հետվճարային սակագնային պլանը: Նման սակագնային պլան առաջին անգամ է ներկայացվում հայաստանյան շուկայում: Այն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: Այս ծախսարդյունավետ սակագնային պլանը բաժանորդներին տրամադրում է րոպեներ՝ ներցանցային, դեպի քաղաքային ցանց եւ այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու համար, հեռախոսի

«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության օրը, Մոսկվայի «Երեւան Պլազա» կենտրոնում կկայանա երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ: Դրանց թվում է նաեւ աշխարհահռչակ հայ նկարիչ Արիստակես Մանուկյանի հանրահայտ «Կոմիտաս» նկարը:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ

Ըստ «Առավոտի» աղբյուրների, նախորդ շաբաթ Սիսիանի N զորամասում վանաձորցի մի զինծառայող փորձել է ինքնասպան լինել: Բարեբախտաբար, զինվորը չի մահացել, նրան ժամանակին օգնություն են ցուցաբերել, եւ նա այժմ գտնվում է զինվորական հոսպիտալում: Քաղաքում դեպքի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են արվում: Ըստ դրանց, ժամկետային զինծառայողն այդ վիճակում է հայտնվել զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառով, եւ դա զինվորի

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Փետրվարի 9-ին տեղեկացրել ենք, որ 2011 թվականի փետրվարի 8-ին Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ Շահումյանի ստորգետնյա հանքում տեղի էր ունեցել դժբախտ պատահար, որի հետեւանքով մահացել էր ընկերության աշխատակից՝ 1977 թվականին ծնված Արմեն Եղիազարյանը: Այն ժամանակ ընկերությունից ասացին, որ դժբախտ պատահարի մասին տեղեկատվություն կտրամադրվի միայն դեպքի պաշտոնական քննության ավարտից հետո: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը

3,94 հա՝ հանրային լողափ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը երեկ եղել են Սեւանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, հանրային երեք լողափ կլինի. Լճաշեն գյուղի մատույցներում՝ 1,72 հեկտար, Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68

Ջո՛ւր բաշխողներ, չզլանաք, չթերանաք

Մեր առաջին խնդիրը գյուղացու կողքին կանգնելն ու նրա կորցրած վստահությունը վերականգնելն է, անցած շաբաթ Սյունիքում հայտարարել էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, իսկ այս շաբաթ արդեն Արմավիրի մարզի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նախարարը վերահաստատել է իր խոստումը. «Տարիներ շարունակ գյուղացիներին խոստումներ են տվել, ներկայացրել ծրագրեր: Այսօր գյուղացին մեծ թերահավատությամբ է լցված: Մեր գլխավոր խնդիրը վստահության վերականգնումն

ՊԱՀԱԾՈՅԻՑ

Ապրիլի 4-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղաշեն գյուղի երեք բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը պահածոյացված լոբի ուտելու հետեւանքով:

ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻՑ

Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Սամվել Հ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 30-ի գիշերը Փարաքար գյուղի քարի մշակման արտադրամասից գողացել է էլեկտրական ամբարձիչ, որը վաճառել է Երեւան քաղաքում: Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է:

ՎՐԱԵՐԹԻՑ

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.50-ին Պարոնյան փողոցում բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «Մերսեդես-Բենցը» վրաերթի է ենթարկել 21-ամյա մի աղջկա, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մի հաղորդում էլ ստացվել էր Արաբկիրի բաժնում. «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան ժամը 17.30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել

«WWW.ODNOKLASSNIKI.RU» ԿԱՅՔԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ

Մարտի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա Գեւորգ Խ.-ն տիրապետելով համակարգչային եւ ծրագրավորման որոշակի հմտությունների՝ շուրջ 1 ամիս առաջ ստեղծել է «pokerakcia.tk» եւ «akcia.tk» ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է «www.odnoklassniki.ru» կայքի կրկնօրինակը: Այնուհետեւ «www.odnoklassniki.ru» կայքի «Poker world club» խաղի հայտարարություններ բաժնում, կեղծ գովազդի միջոցով, խաղացողներին հրավիրել է

ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

Ինչպես արդեն «Առավոտում» տեղեկացրել ենք, մարտի 9-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, դերասան, երգիչ Արտավազդ Առաքելյանին դատապարտեց 3,6 տարվա ազատազրկման: Նրա պատժի սկիզբը անցյալ տարվա փետրվարի 7-ից է: Խարդախության հոդվածի հատկանիշներով «Հով Էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանը դատապարտվեց 3 տարի 1 ամիս ժամանակով: Նրա պատիժը սկսվում է անցյալ տարվա

ՆՈՐԻՑ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ շմոլ գազից թունավորումով Կապան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39ա շենքի 16-րդ բնակարանի բնակիչներ՝ 1966թ. ծնված Աբրահամ Սարգսյանը եւ 1977թ. ծնված Մարինե Ղազարյանը, 17-րդ բնակարանի բնակիչներ՝ 1969թ. ծնված Նվեր Դանիելյանը, 1985թ. ծնված Հայկուհի Խուրշուդյանը, 1965թ. ծնված Անահիտ Առաքելյանը եւ 1968թ. ծնված Ռիտա Սարգսյանը:

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ՝ ՏՈՒՅԺ

Երեկ ժ.16-ին տեղեկացանք, որ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը տույժ է տվել դատապարտյալ, ազատամարտիկ, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին: Մեր աղբյուրների պնդմամբ, այն կապված է կալանավորի՝ համազգեստ եւ կրծքանշան չկրելու հետ: Ուշադրության արժանի է այն, որ 3 տարի ազատազրկման վայրերում (3 ՔԿՀ է փոխել) գտնվող Հացպանյանը քաղաքացիական համազգեստով է եղել, հանդիպել արդարադատության նախկին եւ ներկա նախարարների, մարդու

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԵՆ, ԱՆՑԵՔ ԱԱԾ-ԻՆ

Մեղադրում են առանց ցուցմունքների Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով դատական նիստը: Մեղադրող Հովսեփ Սարգսյանը մեղադրական ճառով հանդես էր եկել եւ միջնորդել էր 15 տարվա ազատազրկման դատապարտել «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի պատասխանատու Արա Կարապետյանին: Երեկ Արա

ՀԷՑ-Ը ԲԱՐԵԳԹՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՐԵԼ

Մի քանի օր է՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բնակիչները խառնվել են իրար: Հայաստանի էլեկտրական ցանցերի հսկիչները գյուղացիներից պահանջում են վճարել նախորդ տարիներին կուտակած պարտքերը: Գյուղացիներն էլ անակնկալի եկած՝ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, քանի որ երկար տարիներ է՝ վճարումներ են կատարում եւ նրանց ոչ ոք չի զգուշացրել, որ չվճարած գումարներ ունեն: «Ամեն ամիս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031