Լրահոս
Օրվա լրահոսը

Նման մրցելույթներ

Հոկտեմբեր 28,2009 00:00

\"\"Արգենտինայում շարունակվում է շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների տղաների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ հանդես եկող մեր հանրապետության երկու ներկայացուցիչները վեց տուրից հետո շարունակում են ընթանալ մրցաշարային աղյուսակների վերին հորիզոնականներում: Աղջիկների մրցապայքարում Աննա Հայրապետյանը սեւերով ոչ-ոքի արեց Ժոզեֆինա Պաուլետի հետ եւ վեց միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով գլխավորում է հնդկուհի Ռութ Պադմինին: Երեկ՝ 7-րդ տուրում, Աննայի մրցակիցը նույնպես Հնդկաստանի ներկայացուցիչ էր՝ Մոհանիտ Մանիշա Կիրանը:
Ռուսաստանցի գրոսմայստեր Իվան Պոպովի հետ միավորը բաժանեց նաեւ Ավետիք Գրիգորյանը (նկարում՝ աջից) եւ իր անվան դիմաց նույնպես գրանցեց 4,0 միավոր: Սակայն դա առայժմ 15-րդ արդյունքն է: Երեկ հայ երիտասարդ գրոսմայստերը ուժերը չափում էր Արգենտինայի ներկայացուցիչ Ժակ Բլիտի հետ: Տղաների պայքարում մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում ընթանում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որ կորցրել է ընդամենը մեկ միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել