Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգված գիտնականին անվանարկում են Անցյալ դարի 90-ական թվականների սկզբներին քայքայվում էր կայսրությունը: Առանց ֆինանսավորման, միայնակ էին մնացել Հայաստանի 200 գիտահետազոտական ինստիտուտներ՝ 20 հազար գիտաշխատողներով, քայքայված տնտեսությամբ եւ խղճուկ բյուջեով: Որոշվեց ժամանակավորապես անցնել, այսպես կոչված, «թեմատիկ ֆինանսավորման», որպեսզի հնարավոր լինի փրկել հայկական գիտությունը վերջնական կործանումից, եւ ինչ-որ չափով ապահովել գիտական, հատկապես երիտասարդական ստորաբաժանումների գործունեությունը՝ մինչեւ «լավ»

ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել վոկալ երաժշտության համերգ՝ նվիրված պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ եւ Երեւանի կոնսերվատորիայի դասախոս Սերգեյ Դանիելյանի հիշատակին: Համերգը կազմակերպել էին Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս Վարսենիկ Ավանյանը, կոնցերտմայստեր Նաիրա Ստեփանյանը, ուսանողներ Ալվինա Այվազյանը (3-րդ կուրս), Ռուզան Մատինյանը (3-րդ կուրս), Շարո Մամոյանը (4-րդ կուրս), Արմեն Արմենակյանը (ասպիրանտ, 2-րդ կուրս), Արսեն Բաբաջանյանը (շրջանավարտ):

ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սյունիքի մարզի ջրօգտագործող ընկերություններն արդեն ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Բաժանորդների հետ պայմանագրեր են կնքվում, ջրատար խողովակաշարեր նորոգվում: «Ղափան» ՋՕԸ-ի տնօրեն Օնիկ Աթայանի խոսքով, նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը: Ընկերությունը մոտ 600 բաժանորդի է սպասարկում, ոռոգվող հողատարածքը մոտ 45 հեկտար է: Ջրատարի հնարավորությունն ավելի մեծ է, ուղղակի ավելի մեծ հողակտորների ոռոգում ապահովելու

ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ

Տավուշի մարզպետարանի աշխատակիցները «Առավոտի» թղթակցի հարցերին չեն պատասխանում, ասելով, որ մարզպետ Արմեն Ղուլարյանն է այդպես հրահանգել: Մարզպետի կարգադրությամբ՝ Տավուշի մարզում մեր թղթակիցը բոլոր հարցերը ուղղարկում եւ պատասխանները ստանում է միայն գրավոր: Ու թեեւ գրավոր հարցումներին պատասխանելիս մարզպետարանը հաճախ խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը, այնուհանդերձ, մեզ հավատացնում են, որ գրավոր են աշխատում,

ՀՈՒՄՈՐԻ՞, ԹԵ՞ ԴԱՍԻՑ ՓԱԽՉԵԼՈՒ ՕՐ

Ապրիլի 1-ի կեսօրին աներեւակայելի աղմուկով Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական փողոցներով վազում էին քաղաքի միջնակարգ դպրոցների միջին դասարանների աշակերտները: Ակնհայտ էր, որ նրանք ընթացքում էին որոշում իրենց անկազմակերպ վազքի ուղղությունը: «Ո՞ւր եք վազում, որտե՞ղ են ձեր ուսուցիչները»՝ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հարցրինք դպրոցականներին: «Այսօր ապրիլի 1-ն է»,- ասացին երեխաները: Փաստորեն, մեր երկրում հումորի ու երգիծանքի օրն էլ

Ջավախահայերը պահանջում են

Ըստ նրանց՝ Հայաստանում ջավախահայերի պառակտվածությունը կարող է անձնական հողի վրա լինել, իսկ Ջավախքում հայերի պառակտվածության մեղավորը Հայաստանն է: Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներ Արտակ Գաբրիելյանն ու Վալերի Արաբյանը երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ Վրաստանը Զվիադ Գամսախուրդիայի նախագահության օրերից Ջավախքը հայաթափելու եւ վրացականացնելու ծրագիր է իրականացնում, Միխայիլ Սահակաշվիլու օրոք ծրագիրը նոր թափ

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԷԼ ԵՆ ՀԻՆ ՀԱՑ ՈՒՏՈՒՄ

Այս տարվա փետրվարի 22-ին գրել ենք, որ մայրաքաղաքում, Սյունիքում, Լոռիում ու այլ մարզերում հացի թանկացման արդյունքում մարդիկ, ֆինանսական ծանր դրությունից դրդված, փռերի հետ պայմանավորվում են եւ 170-200 դրամանոց հնացած, մի քանի օրվա հաց գնում՝ արդեն 70-100 դրամով: Միայն հաց ուտողները դարձել են հնացած հաց ուտողներ: Նման տխուր իրավիճակ է նաեւ Տավուշի մարզում, մասնավորաբար՝ Նոյեմբերյանում: Քաղաքի

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 30-ին 53-ամյա Մարիամ Ս.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ այցելելով եղբոր՝ 50-ամյա Ստեփան Սարգսյանի տուն, նրան հայտնաբերել է հատակին ընկած՝ մահացած: Ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ Ս. Սարգսյանի մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքի հետեւանքով: Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով հիմնավորվել է, որ Արարատ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Մակիչ Ս.-ն Ստեփան

ԿԼՈՒԾԵ՞Ն ԴԱԼՄԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում են 2004-2006թթ. ընթացքում օտարման արդյունքում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումներին: Ընդհանուր թվով 151 նախկին հողօգտագործողներից հարցը չի բավարարվել 48-ի դեպքում: Խնդրին լուծում տալու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի

ՏՏ-ն եւ ՊՆ-ն կհամագործակցե՞ն

«Ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, որը կարող է էապես բարձրացնել մեր բանակի կարողություններն ու մարտունակությունը, սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ նորարարական ձեռքբերումների հետ»,- երեկ ՀՀ ՊՆ-ում հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը նախարար Օհանյանին տեղեկացրել է, որ այսօր ՏՏ

Ջրի սակագինը կնվազի՞

«Երեւան ջուր» ընկերության սպառողների համար հնարավոր է հունիսի 1-ից խմելու ջրի սակագները 6 դրամով նվազեն: Ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2011-2012թթ. համար ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների առաջարկը: 1խմ խմելաջրի սակագինը, որն այսօր կազմում է 181 դրամ, ընկերությունը նախատեսել է հասցնել 175,06 դրամի: Երեկվա ասուլիսում ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով

«ԱՍՏՂԵՐ»՝ ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐԵՐԻՆ, ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻՆ ՈՒ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ

Քաղաքապետարանը որոշել է տուրիստներին ու սպառողներին կողմնորոշել, թե որ օբյեկտն է լավը, որը՝ վատը Օրերս Երեւանի ավագանին որոշել է, հյուրանոցների պես, այսպես ասած՝ «աստղեր» տալ մայրաքաղաքի բարերին, սրճարաններին, ռեստորաններին ու առեւտրի սպասարկման կենտրոններին: Ինչպես քաղաքապետարանն է պատճառաբանել՝ նպատակն այն է, որ զբոսաշրջությունը զարգանա, մարդիկ կարողանան ճիշտ ընտրություն կատարել՝ որ սուպերմարկետն է լավ, որը՝ վատ: Իհարկե,

Դատավորնե՛ր, հասկացեք, թե ինչ է վիրավորանքն ու զրպարտանքը

«Ես քեզ ծնել եմ, օրենք, ես քեզ կմեկնաբանեմ» Երեկ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ դատավորներին հետեւյալ կոչով. «2010թ. մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվեցին վիրավորանքի եւ զրպարտության հանցակազմերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվեցին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները:

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-3

Ժամանակին կար «Ա1» հեռուստաընկերությունը, որը հետո վերածվեց «Ա1+»-ի եւ 9 տարի առաջ այս օրը՝ 2002-ի ապրիլի 2-ին, ՀՌԱՀ-ի որոշմամբ զրկվեց եթերից: Բայց ՀՌԱՀ-ը 8 տարի անց, դեկտեմբերի 16-ին կայացրած որոշմամբ հեռարձակման հնարավորություն ընձեռեց «Ա» հեռուստաընկերությանը, որն ակնհայտորեն պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Մարզերում թվային հեռարձակման մրցույթները դրականորեն տարբերվում են հանրապետական եւ մայրաքաղաքային մրցույթներից այն

«ՍԵ ԼԱՎԻ»՝ ԽԱՐԴԱԽՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

  Դավիթ Գրիգորյանը եւ Սասուն Մկրտչյանը: «Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խարդախություն): Մարտի 31-ին ոստիկանության Արմավիրի մարզի Մեծամորի բաժին է դիմել Մեծամորի 2-րդ մսուր-մանկապարտեզի բուժքույր Լիանա Պետրոսյանը եւ հայտնել, որ ոմն Դավիթ մանկապարտեզում իր ընկերոջ հետ ներկայացել է որպես «Նարեկ Դուրյան»

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ

Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ազգային ժողովի վերջին նիստերից մեկում քվեարկել իր գործընկերոջ փոխարեն, ինչն արձանագրել են տեսախցիկները; «Այդպիսի բա՞ն են ցույց տվել: Հնարավոր է, որովհետեւ, ասենք, մեկը զանգում ասում է՝ ուշանում եմ, մինչեւ հասնեմ, քարտս դիր, գրանցի: Բայց ես վտանգավոր բան չեմ տեսնում»,- ժպտալով պատասխանեց

Վ. ԽԱՉԻԿՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐԱՑԵԼ Է

Մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանը հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանի ասելով՝ հարազատները չեն ասել՝ որտեղից են բերել նրան եւ ինչ վիճակով: Կլինիկա ընդունվելու պահին հիվանդը գանգատվել է սրտխառնոցից: Ունեցել է գիտակցության խանգարում: Բժշկի փոխանցմամբ՝ արյան զարկերակային ճնշումը եղել է նորմալ, սրտի աշխատանքը եւ շնչառությունը՝ ռիթմիկ: «Հիվանդի

Ինքնակոչ «պաշտպաններ»

Արձագանքում է Պարույր Հայրիկյանը «Առավոտ» օրաթերթի մարտի 30-ի համարում տպված հոդվածին   «Ճշմարտությունները նենգափոխվո՞ւմ են» հոդվածին ծանոթանալով՝ խորհեցի. ա) «Որքան անիրազեկ եւ ինչքան պարզունակ պետք է լինի մարդ, որ ենթադրի, թէ աշխարհներ տեսած Հայրիկյանը կարող է ապրել ինչ-որ տեղ հրավիրված լինելու երազով», բ) պատկերացրի երկնքից  երկրային այս ինքնասիրահարուածներին ուղղուած Աշոտ Նավասարդյանի խօսքերը. «Տեղներդ վեր ընկեք ու

ԲԱՐԵՂԱՄՅԱՆՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

Իսկ Նիկոլ Փաշինյանի անհապաղ ազատ արձակման պահանջը կշարունակեն պնդել լրատվամիջոցների ներկայացուցիչները: 2008 թվականին՝ դեռ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից ի վեր, նաեւ քվեարկությունից հետո ու առավել եւս մարտիմեկյան ողբերգական դեպքերից հետո հայաստանյան բանտերը լցվեցին տարբեր մեղադրանքներով պիտակավորված ավելի քան հարյուր քաղբանտարկյալներով: Նրանց գերակշիռ մասն այսօր՝ երեք տարի անց, առավելապես ընդդիմության եւ հասարակության, նաեւ միջազգային հանրության ճնշման

ՄԵԾԵՐԻՆ ԼՍՈՂ ԼԻՆԵՆՔ

Իսրայել Օրին, Թումանյանը, Իսահակյանը, Տիգրան Սարգսյանը, Խորեն Թռչունիչը, գյուղն ու աստղագիտությունը – Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության՝ ՀԱԿ-ի հանրահավաքների գարնանային փուլին: – Ես աշխատում եմ այդ կառույցի մասին առհասարակ չխոսել, ոչ դրական, ոչ բացասական, ոչ մի բառ չասել: Աշխատանք է, թող տանեն: Տեսնենք, թե վերջն ինչ կլինի: – Ինչո՞ւ եք խուսափում խոսել Կոնգրեսի մասին: – Եթե

ԴԱԴԱՐԵՑ ԼԻՆԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

Երեւանի քաղաքապետարանը երեկ ապամոնտաժել է Ազատության հրապարակում գտնվող՝ նկարում պատկերված կարուսելներն ու բատուտները: Այս քայլի պատճառաբանությունները բազմազան են: Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանն «Ա1+»-ին ասել է. «Քաղաքապետարանը որոշել է, որ երեւի արդեն ավելի ազատ հնարավորություն ստեղծվի ե՛ւ երեխաների, ե՛ւ երաժշտություն լսողների, ե՛ւ մշակութային ծրագրերի համար: Այդ նպատակով որոշվել է ազատել տարածքը»: Epress.am-ին Երեւանի քաղաքապետարանի

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ ՋՆՋԵԼ Է

Իսրայելի տեղեկատվության նախարար Յուլի Էդելշտեյնը մեկ շաբաթ առաջ դիմել է «Facebook»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով հեռացնել Իսրայելի դեմ պաղեստինյան ինթիֆադայի (ապստամբություն) կոչ անող խմբի էջը: Խումբը երեք շաբաթում հավաքել էր ավելի քան 350 հազար անդամ։ Ադմինիստրացիան արգելափակել է էջը, սակայն պատճառը ոչ թե Իսրայելի նախարարի նամակն է, այլ էջում տեղ գտած բռնության կոչերը։

ՀՈՏԱՎԵՏ ՄՈՄԵՐԻՑ՝ ԱՍԹՄԱ

Օրեգոնի Էկոլոգիական խորհուրդն ասում է, որ հոտավետ մոմերը տունը լցնում են հաճելի բույրով, բայց միեւնույն ժամանակ մեծ վտանգ են ներկայացնում տան բնակիչների համար: Պատճառը հոտանյութերն են: Դրանք ունեն մեծ քանակությամբ վնասակար հատկություններ: «KATUNews» կայքը բերում է Փորթլենդի բնակչուհի Էշլի Հենրիի օրինակը: Մինչեւ վերջերս Էշլիի տունը լի էր հոտավետ մոմերով: Իսկ այժմ նա խուսափում է նմանօրինակ

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ «ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԸ»

«Զրույցը» ձեր օրգանիզմի հետ  ոչ միայն օգտակար է, այլեւ՝ հետաքրքիր Մազեր: Չոր, բարակ, կոտրատվող մազերը «ասում» են այն մասին, որ ձեր սննդի մեջ շատ քիչ են ճարպերը: Մազերը չեն ստանում բավարար քանակով սպիտակուցներ (պրոտեին), ֆոլիեւյան թթու, վիտամին B6, երկաթ: Այսինքն՝ այնպիսի նյութեր, որոնք օգնում են գլխամաշկի սնուցումը թթվածնով: «Աղետալի» մազաթափությունը եւ թեփը հաճախ վերագրում են

ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ԱՐԳԵԼԵԼ ՄԵՆԹՈԼՈՎ ԾԽԱԽՈՏԸ

ԱՄՆ սննդամթերքի ու դեղամիջոցների խորհուրդը եկել է այն եզրակացության, որ մենթոլով ծխախոտի վաճառքի դադարեցումը դրական ազդեցություն կունենա հանրային առողջության վրա: Խորհրդի հետազոտությունները, որոնք տեւել են 1 տարի, ցույց են տվել, որ մենթոլը ծխախոտն ավելի գրավիչ է դարձնում սկսնակների համար եւ դժվարացնում է նրանից հրաժարվելը: Խորհրդատուները պատրաստվում են պաշտոնական հաշվետվություն ներկայացնել մարտի 23-ին կայացած նիստի արդյունքների

Ըստ համաստեղության՝ Հայաստանը Խեցգետին է

Հայերը էներգետիկ առումով իրարից կախված ազգ են… «Մարդը ունենում է երկու աշխարհ: Մեկը այն է, որը մեզ ստեղծել է, մյուսը այն է, որը մենք ենք ստեղծում՝ մեր ուժերի ներածին չափ». ասել է Նիկոլայ Զաբոլոցկին: Ըստ էության, ռուս բանաստեղծի այս տողերի մեջ տեղավորվում է մարդկային ողջ կյանքը: Ի վերջո, մարդու կողմից ինքն իրեն ընկալելը տարբերվում է

ՀԱՃՈՅԱԽՈՍԵՔ ՏԵՂԻՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Ապացուցեք, թե որքան ուշադիր եք Տղամարդիկ ասում են՝ կանայք ականջներով են սիրում: Սա վիրավորական է, բայց նաեւ ճշմարտության տարրեր է պարունակում իր մեջ, որովհետեւ գեղեցիկ սեռը շատ է սիրում, երբ իր հասցեին հաճոյախոսություններ է լսում: Իսկ գիտեք, թե ինչո՞ւ են կանայք այդքան կարեւորում հաճոյախոսությունները: Կարելի է ասել, որ կանանց հաճոյախոսելով՝ տղամարդիկ մեկ հարվածով երկու նապաստակ

Երիտասարդականը մարզիչ չունի

Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի մեկնարկն արդեն տրվել է: Ընտրական տասը խմբերից երեքում արդեն կայացել է մեկական հանդիպում. Կիպրոսը 6:0 հաշվով հաղթել է Սան-Մարինոյին, Թուրքիան՝ Լիխտենշտեյնին՝ 6:1, իսկ 3-րդ խմբի Անդորրա-Ուելս խաղում գրանցվել է 0:1 հաշիվ: Հենց այս խմբում էլ ընդգրկված է Հայաստանի երիտասարդական հավաքականը: Նախորդ մրցափուլում մեր տղաներին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց

Բաց նամակ՝ շախմատային հանրությանը

«e3e5.com» կայքը հրապարակել է Էքս-լե-Բենում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 12-րդ անհատական առաջնության մասնակիցների «բաց նամակը» Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիային, Եվրոպայի շախմատային միությանը եւ շախմատային հանրությանը, որում մտահոգություն է հայտնվում «դրսից» էլեկտրոնային միջոցների օգնությամբ առաջնությունում կատարվող հնարավոր խաբեության մասին պտտվող լուրերի առիթով: Դա մասնակիցներին զրկում է հանգիստ խաղալու հնարավորությունից: Շախմատիստներից շատերը վստահ չեն, որ մրցակիցները կանոնները չեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031