Օրվա լրահոսը
Ջախջախիչ պարտություններ կրեցին
Ֆուտբոլի Հայաստանի կանանց եւ աղջիկների հավաքականները խիստ անհաջող են հանդես գալիս միջազգային մեկնարկներում: Օրինակ, մեծահասակները հոկտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում անցկացված աշխարհի գավաթի 2011 թվականի ընտրական մրցաշարի շրջանակներում հյուրընկալեցին Իտալիայի թիմին եւ ութ անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 2-ին հանդիպելու է Սլովենիայի ազգային հավաքականի հետ: Սերբիայում
ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ԵՆ
Սերբիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Երեկ կայացած 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը չափելու էր Ֆրանսիայի թիմի հետ, իսկ մեր աղջիկների մրցակիցը լինելու էր Ադրբեջանը: Սովորաբար նման մակարդակի մրցումներում ավելի հաջող են հանդես գալիս մեր օլիմպիական չեմպիոն տղաները, բայց այս անգամ ուրախալի է, որ Եվրոպայի առաջնության, համենայնդեպս՝ առաջին հատվածը վերելքով
«ՆՌԱՆ ՀԱՏԻԿԸ»՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ
Մեկնարկել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը: Հոկտեմբերի 24-ից մինչեւ նոյեմբերի 1-ը մայրաքաղաքում կթեւածի թումանյանական շունչը: Թումանյանի 140-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում ներկայացումները հիմնականում գրողի ստեղծագործությունների բեմադրություններն են լինելու: «Առավոտի» հետ զրույցում փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հասմիկ Կարապետյանն ասաց, որ ընտրվել են լավագույն մանկապատանեկան թատերախմբերը. այս տարի հանդիսատեսին արդեն ծանոթ 24 թատերախմբերից բացի, առաջին անգամ կներկայանա
«ՎԻԵՆՆԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ»
Երեւանում այսօրվանից մեկնարկում է Հայ-ավստրիական երաժշտական առաջին փառատոնը՝ «Վիեննան ողջունում է հայերին» կարգախոսով: Երեկ լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի գեղարվեստական ղեկավարներ Աննա Մարիա Փամմերը, Ժան Սարգսյանը եւ Գոթլիբ Վալլիշը: Ժ. Սարգսյանը պատմեց, թե ինչպես է հասունացել Փամմերին եւ Վալլիշին Հայաստանի փառատոնին հրավիրելը. «Վերջերս Բեռլինում ներկա էի մենահամերգի: Նրանք ներկայացրին մի ծրագիր, որի մեծ մասը գերմանական երգեր
ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ՕՐԵՐԸ
«XXI-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնը հոկտեմբերի 26-29-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» 2-րդ համերգաշարը, որոնց ընթացքում կհնչեն ծագումով հայ աշխարհահռչակ լեհ կոմպոզիտորի շուրջ երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ: Հանդես կգա «Շանհայ» քառյակը, որը կկատարի 2008թ. հայկական թեմաներով գրված նրա նոր կվարտետը: Համերգաշարին իրենց մասնակցությունն են բերել անվանի երաժիշտներ Յուլիան Ռախլինը (ջութակ),
Ինքնակարգավորման հեռանկարները
Կամ ինչպես պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները Հոկտեմբերի 23-25-ը Աղվերանում կայացավ «ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար, որ կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ): Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանմանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը՝ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրական նախաձեռնություններին, որոնք հակված են խոսքի ազատության սահմանափակմանը
«ԱՐՅՈՒՆՈՎ ՎԵՐՑՐԱԾ ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ»
Այս կարծիքի են «Մխացող պատրույգ» ֆիլմի հերոսները Վերջին շրջանի հայտնի իրադարձությունների պատճառով հասարակ քաղաքացին չի կողմնորոշվում՝ ինչ է իրեն սպասվում: Մանավանդ ոմանք վստահեցնում են, թե ազատագրված տարածքները պետք է հանձնեն, ոմանք էլ հակառակն են պնդում: Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը իր «Մխացող պատրույգ» վավերագրական ֆիլմում, որը մեծ մասամբ նկարահանվել է Լեռնային Ղարաբաղում, անդրադարձել է հենց այդ կասկածներին:
ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար որպես թեկնածու կգրանցվի քաղաքացիական նախաձեռնությամբ: «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ին տված հարցազրույցում Յուշչենկոյի գլխավորած «Մեր Ուկրաինա» կուսակցության քարտուղարության ղեկավար եւ կուսակցության խորհրդի ղեկավար Վերա Ուլյանչենկոն հայտարարել է, թե Յուշչենկոն նախընտրել է առաջադրվել քաղաքացիական նախաձեռնությամբ եւ անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կներկայացնի հոկտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում: «Նախագահական ընտրություններին
ԿԱՐԱՋԻՉԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է
Երկուշաբթի օրը Հաագայի միջազգային դատարանում տապալվել է բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչի գործով դատավարության առաջին նիստը: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», Կարաջիչը նիստին չի ներկայացել եւ այն ստիպված հետաձգվել է մինչեւ երեքշաբթի: Կարաջիչը նախապես հայտարարել էր, թե մտադիր չէ մասնակցել դատական նիստին, քանի որ չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 1992-95թթ. պատերազմի
ԲԵՌԼԻՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Բեռլինը Վաշինգտոնից պահանջում է դուրս բերել Գերմանիայի տարածքում տեղակայված ամերիկյան ատոմային ռումբերը: Սա Գերմանիայի նոր՝ Անգելա Մերկելի եւ Գիդո Վեստերվելլեի գլխավորած կոալիցիոն կառավարության քաղաքական ծրագրային դրույթներից մեկն է: «Մենք ուզում ենք, որպեսզի Գերմանիայում տեղակայված միջուկային զենքի վերջին պահուստները դուրս բերվեն երկրի տարածքից»,- անցած շաբաթավերջին կոալիցիայում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է ԱԳ ապագա նախարար Վեստերվելլեն:
ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԴԱՌՆԱ ՆԱԽԿԻՆ ԱՊՍՏԱՄԲԸ
Exit-poli-ի տվյալներով, կիրակի օրը Ուրուգվայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է ձախակողմյան պարտիզանական շարժման նախկին մասնակից, այժմ սենատոր Խոսե Մուխիկան (նկարում): Ըստ այդ տվյալների, Մուխիկայի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 48%-ը, իսկ նրա հիմնական մրցակից, Ուրուգվայի նախկին նախագահ, պահպանողական Լուիս Լակալիեի օգտին՝ 30%-ը: Փորձագետները կարծում են, որ հնարավոր է, որ Մուխիկան, այնուամենայնիվ, չկարողանա հաղթահարել 50%-անոց
Աֆղանստանում զոհվել է 14 ամերիկացի
Նվազագույնը 14 ամերիկացի է զոհվել Աֆղանստանում մի քանի ուղղաթիռների բախման արդյունքում: ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նախ՝ երկրի հարավում, հենց օդում երկու ուղղաթիռ է բախվել, որի արդյունքում զոհվել է 2 ամերիկացի զինծառայող եւ եւս երկուսը վիրավորվել է: Մյուս բախումը տեղի է ունեցել Աֆղանստանի արեւմուտքում, որի զոհ է դարձել յոթ զինծառայող եւ երեք քաղաքացիական անձ: Ընդհանուր
155 զոհ՝ Բաղդադում
Կիրակի օրը Բաղդադում տեղի ունեցած զույգ պայթյունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 155-ի, ավելի քան 500 մարդ վիրավոր է: «Reuters»-ի մատուցմամբ, թեեւ երկրում բռնությունների մակարդակը նվազել է, այդուհանդերձ, ապստամբներն ու գրոհայինները շարունակում են փոխհրաձգություններ եւ պայթյուններ կազմակերպել, որոնց թիվը հունվարին նախատեսված պետական ընտրությունների նախաշեմին կարող է աճել: Կիրակի օրը երկրի արդարադատության եւ Բաղդադի քաղաքապետարանի մոտ
18 ամիս՝ միջուկային զենք ունենալու համար
Ամերիկայի կենտրոնական հետախուզական վարչությունը, բրիտանական ՄԻ6-ը, իսրայելական Մոսսադն ու նրանց ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերներն ու այլ հետախուզական գործակալություններ տարիներ շարունակ չեն կարողացել բացել Իրանի միջուկային ծրագրի գաղտնիքն ու միմյանց հետ բանավիճել են այն խնդրի շուրջ, թե Իրանը երբ կարող է միջուկային զենք ստանալ: Ու թեեւ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես
ԿՐԹԱԹՈՇԱԿԸ ՉԵ՞Ն ՈՒՇԱՑՐԵԼ
Օրերս «Առավոտին» իրենց դժգոհությունն էին հայտնել Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողները: Նրանց փոխանցմամբ՝ իրենք բուհից դեռ չեն ստացել ամռան ամիսների կրթաթոշակը: «Առավոտը» այս հարցի առիթով պարզաբանում ստացավ Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Վարդազարյանից: Նա փոխանցեց. «Դա եղել է ոչ թե երեք ամիս, այլ հուլիս եւ օգոստոս ամիսները, եւ ոչ թե ուշացրել են, այլ օգոստոսը եղել
A1 Ե՞ՆՔ, ԹԵ՞ C2
Շատ շուտով ոչ միայն լեզվաբանական բուհերը, այլեւ մյուս բուհերը, իսկ ավելի ուշ՝ գուցե նաեւ միջին մասնագիտական հաստատություններն իրենց շրջանավարտներին, դիպլոմների հետ մեկտեղ, պետք է հանձնեն լեզուների իմացության տեղեկանք, որում նշված կլինի, թե տվյալ անձը քանի լեզվի եւ որքանով է տիրապետում: Այս մասին երեկ տեղեկացրեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ «Լեզուների
Գումար հավաքում են
Դպրոցներում դասամատյանները կազմում են աշակերտներից հավաքված գումարով Չնայած ուսումնական հաստատություններում արգելվում է դրամահավաքը, Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ամեն տարի 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 50-200-ական դրամ է հավաքվում դասամատյանները կազմելու համար։ Նշենք, որ մատյանները Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության կողմից դպրոցներին են հանձնվում բարակ ստվարաթղթե կազմով, ինչը շատ շուտ է մաշվում ու շարքից դուրս գալիս, այդ իսկ
140-ԱՄՅԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ Է ՄԵՐ ՄԵՋ
Հոկտեմբերի 24-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով՝ նվիրված հանճարեղ լոռեցու ծննդյան 140-ամյակին: Նախաձեռնությունը Մանկավարժական ինստիտուտինն էր՝ մասնակցությամբ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության եւ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտների: Գիտաժողովով մեկնարկեց նաեւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որը բացվեց բուհի հիմնի կատարմամբ, որը, ի դեպ,
ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ
Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր» գրքի շուրջ Սկիզբը՝ թիվ 183-ում: Քեռի Սուլեյմանի արու զավակները՝ վարպետորդի սադիստներ Ասադն ու Ալին, կարելի է ասել, որ շատ բաներով գերազանցում են իրենց հորը: Ահա հեղինակի բնութագիրը նրանց մասին. «Առավել քան ազատամիտ մի բարոյականությամբ նրանք ստում էին, լրտեսում, մատնում եւ, եթե պատեհ առիթ էր հանդիպում, նույնիսկ գողանում էին: Ճարպիկ ձեռքով թռցրած
Արձագանք «Առավոտին»
«Առավոտի» հոկտեմբերի 23-ի համարում տպագրված «էջմիածնում 93 թի՞վն է» հոդվածում անդրադարձել էինք Էջմիածին քաղաքի էներգամատակարարմանը: Մեր աղբյուրը տեղեկացնում էր, որ «Էջմիածինը վերապրում է մութ ու խավար տարիները: Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը օրվա տարբեր ժամերի, երբեմն էլ՝ բոլորը միաժամանակ, հոսանքազրկվում են: Դա կարող է պատահել օրվա ընթացքում մի քամի անգամ, ցանկացած ժամի… հոսանքի հաճախակի տատանումներից փչացել-շարքից
Բարեկարգվեց 50 տարի առաջ կառուցված աղբյուր-հուշարձանը
Ապարանցին գնահատել գիտե իր հերոսներին: Համայնավարության տարիներին քաղաքամերձ բարձունքում կառուցվեց Ապարանի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Արցախյան պատերազմի օրերին հուշահամալիրի մատույցներում իրենց վերջին հանգրվանը գտան զոհված ապարանցի ազատամարտիկները: Դեռեւս 1946 թվականին՝ Մեծ հայրենականի ավարտից ընդամենը մեկ տարի հետո, քաղաքի մուտքի մոտ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ կառուցվեց աղբյուր-հուշարձան: Ապարան քաղաքի կենտրոնում վերջերս տեղադրվեցին Բաշ-Ապարանի հերոսներ Դրաստամատ Կանայանի, Եսայի
Վինդսերֆինգը՝ մշակույթից կարեւո՞ր
ՀՀ մարզերի որոշ ծախսերի մասին Արդեն հայտնի է, որ ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի ծախսային մասը 859,6 միլիարդ դրամ է, այս տարվա 945,4 միլիարդ դրամի փոխարեն: Մոտ 87 միլիարդ դրամով նվազեցված ծախսեր: Սա դեռ նախագիծ է եւ դեռ պարզ չէ, թե ինչ տեսքով կընդունվի: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ պատգամավորները, որպես կանոն, միայն
ՈՐ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԼԻՆԵՆ
Դեռեւս 2008 թվականի մարտին էր, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը սկսեց «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» եռամյա տարածաշրջանային ծրագիրը՝ նպատակ ունենալով Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում նվազեցնել գենդերային բռնությունները: Ընդդեմ գենդերային բռնության՝ Հայաստանում իրազեկման բարձրացման հանդիպումներ են կազմակերպվում ինչպես հանրապետության մյուս քաղաքներում, այնպես էլ Կապանում՝ քաղաքի կանանց ռեսուրս կենտրոնում: Հանդիպման մասնակից հասարակական, կրթական հաստատությունների ներկայացուցիչները եւ այլք
ԻԱԿ-Ի «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»
Նրանք խախտել են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը 2009թ. երրորդ եռամսյակի ընթացքում: 1. Հասմիկ Պողոսյան-ՀՀ մշակույթի նախարար 2. Արամ Հարությունյան-ՀՀ բնապահպանության նախարար 3. Արամ Քոչարյան-Լոռու մարզպետ 4. Լիդա Նանյան-Շիրակի մարզպետ 5. Նվեր Պողոսյան-Գեղարքունիքի մարզպետ 6. Աշոտ Պետրոսյան- «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն 7. Սերգեյ Չալյան-ՀՀ զինվորական կոմիսար
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՆ ԴԱՏՈՒՄ
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի ոստիկանության 1-ին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանի եւ նույն բաժանմունքի հետաքննող ոստիկան Սիմոն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ոստիկանները մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, այս տարվա ապրիլի 15-ին իրենց իսկ բաժանմունքի դիմաց՝ Գյումրիի «Պրեստիժ» վաճառատան մոտ տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքը թաքցնելու մեջ, որի հետեւանքով մահացել էր 17
ՀԴՄ ԿՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ
Արշակունյաց պողոտայում գտնվող «Մուշեղ Իշխան» գրախանութը անցյալ շաբաթ փակվել է հարկայինի աշխատակիցների կողմից: Պատճառը, ինչպես հուշում է գրախանութի վրա փակցված գրությունը՝ «Գրախանութը փակ է շահող կտրոն չտալու կապակցությամբ»: Հարկայինը, հավանաբար, նկատի ուներ ՀԴՄ կտրոնը, քանի որ մեզանում շահող կտրոն չի լինում:
«ՎԵՐԱԴԱՐՁ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, լրագրող, դրամատուրգ Գագիկ Հովհաննիսյանը 2001թ. կրկին «վերադարձավ» խորհրդարան՝ այս անգամ իր անտիպ «Քրիզանթեմների առավոտը» թրիլլերով: Փաստավավերագրական դրամայի հիմքում դրված են 1999թ. հոկտեմբերի 27-ի հայոց պառլամենտի շենքում իրականացված եւ 2001թ. սեպտեմբերի 11-ի Նյու Յորքում կատարված ահաբեկչությունները: Ըստ հեղինակի, ահաբեկիչների թիրախը մարդն է, արժեքների կորուստը, որը 10 տարի անց խորապես կրում են դրամայի
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԹՈՇԱԿ՝ 2011-ԻՆ
Միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցները սոցիալական վճարումների ապահովմանն այս տարի չեն ուղղվել, քանի որ բյուջեի այսօրվա կատարողականը թույլ է տալիս, որ կենսաթոշակային ծախսերն իրականացվեն բյուջեի հաշվին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նրա վստահեցմամբ, այդ վարկային միջոցները կենսաթոշակային ծախսերի համար չեն օգտագործվելու նաեւ 2010 թվականին։ Ըստ Վ. Խաչիկյանի՝
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆՔ
Հայաստանը գտնվում է զարգացման շրջադարձային փուլում: Եթե չհաջողվի համոզել տեղական ընկերությունների ղեկավարներին լուրջ միջոցներ ձեռնարկել երկրի սակավ բնական ռեսուրսների, ինչպես, օրինակ՝ ջրի, օդի, հողի եւ անտառների պահպանության ուղղությամբ, ապա շուտով կկանգնենք էկոլոգիական ճգնաժամի դեմ հանդիպման: Այս ճգնաժամից խուսափելու համար «Արեւորդի» փառատոնի շրջանակներում «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունն ու վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը երեկ կազմակերպել էին
Միակ թեկնածուն հին փոխմարզպետն է
Շիրակի փոխմարզպետի պաշտոնի շուրջ կրքերը գնալով թեժանում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արտերկրյա բուժումից վերադառնալուց հետո գյումրեցի հանրապետականների շրջանակներում սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ քաղաքապետը մտադրված է Շիրակի փոխմարզպետ դարձնել իր ավագ եղբորը՝ Գեւորգ Ղուկասյանին, այդ պատճառով էլ նա առարկում է նախկին փոխմարզպետ, հանրապետական Բորիս Ալեքսանովի վերադարձը հին պաշտոնին: Անդրադառնալով այս թեմային՝ պարոն Ալեքսանովը