Օրվա լրահոսը

Աբրահամը խոստանում է հայ մարզասերին հուսախաբ չանել

Գերմիջին քաշային կարգում «Super Six World Boxing Classic» մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցներ Անդրե Ուորդի եւ Արթուր Աբրահամի մամուլի ասուլիսում պաշտոնապես տեղեկացվել է, որ նրանց մենամարտը կայանալու է մայիսի 14-ին՝ ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտիկները խոսել են իրենց պատրաստվածության աստիճանի եւ նպատակների մասին: Անդրե Ուորդ. «Ես մարտերին միշտ ներկայանում եմ մարտական լրիվ պատրաստված

Վիկը լավ մարզավիճակում է

Թեթեւագույն քաշային կարգում անցկացվող մրցաշարի շրջանակներում Լոս Անջելեսի հանրահայտ «Nokia Theatre»-ում վանաձորցի Վախթանգ Դարչինյանը երրորդ տեղի համար պայքարում հանդիպելու է կոլումբիացի Իոնի Պերեսի հետ: Նա մրցավայր մեկնելու է մենամարտից երկու շաբաթ առաջ: Վիկի մենեջեր Էլիաս Նասարը լրագրողներին տեղեկացրել է, որ հայ բռնցքամարտիկը լավ մարզավիճակում է եւ արդեն երկու մարզումային մենամարտ է անցկացրել Ուիլլ Թոմլինսոնի հետ:

Չորսից՝ երեքը

Չեխիայում անցկացված սիրողական բռնցքամարտի «Grand Prix»-ի 42-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացրած չորս մարզիկներից երեքը՝ Հրաչիկ Ջավախյանը՝ 64 կգ, Արա Պուլուզյանը՝ 60 կգ եւ Տիգրան Արմենակյանը՝ 75 կգ, դարձել են բրոնզե մրցանակակիր: Միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանն է անմասն մնացել պարգեւից: Հունիսի 16-26-ը Անկարայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող ազգային հավաքականի մեր բռնցքամարտիկների միջազգային հաջորդ մեկնարկը կլինի

Առաջին օրվա «արծաթը» միակը եղավ

Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց միայն մեկ արծաթե մեդալ, որն առաջին օրը մեր թիմի հաշվարկին բերեց 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը: Իսկ մեր մյուս ըմբիշները ձախողվեցին՝ չհասնելով կիսաեզրափակիչ: Միայն 96 կգ քաշային Էդգար Ենոքյանն էր մոտ կանգնած բրոնզե պատվանդանին, սակայն նա էլ երրորդ տեղի համար պայքարում տանուլ տվեց մոլդովացի

ԽՈՐԵՈԳՐԱՖԸ՝ ՆԿԱՐԻՉ

Այսօր «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա Ռուդոլֆ Խառատյանի ստեղծագործությունների ցուցադրությունը: Ցուցահանդեսի համադրողն է Սոնա Հարությունյանը: Կներկայացվեն Ռ. Խառատյանի 10 տարիների ընթացքում ստեղծված 40 աշխատանքներ: Ս. Հարությունյանը ընտրել է այնպիսի աշխատանքներ, որոնք կընդգծեն արվեստագետի ոճական եւ թեմատիկ առանձնահատկությունները: Խորեոգրաֆ Խառատյանը այս ցուցահանդեսի ընթացքում կբացահայտվի նաեւ որպես գեղանկարիչ: Սկսած 1991թ.-ից, Խառատյանը հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում

«Արմմոնոն»՝ 9-րդ անգամ

Ապրիլի 3-ին Երեւանում կմեկնարկի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային 9-րդ թատերական երեւանյան փառատոնը, որը կտեւի մինչեւ ամսի 8-ը: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը: Այս տարի փառատոնի շրջանակում կներկայացվի 17 մոնոներկայացում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Լիտվայի, Եգիպտոսի եւ Հայաստանի դերասանների մասնակցությամբ: ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը հուսով է, որ փառատոնը հնարավորություն

«Լուսիկյանը լուսակիր անձնավորություն էր»

Երեկո՝ կոմպոզիտորի հիշատակին Այս տարի Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Ատեփան Լուսիկյանը կլիներ 55 տարեկան: Օրերս նրա հիմնադրած հոգեւոր երաժշտության կենտրոնը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել էր կոմպոզիտորի 55-ամյակին նվիրված մեծարման երեկո: Ներկա էին նրա հարազատներն ու արվեստը գնահատողները: Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի ներկայիս տնօրեն Մհեր Նավոյանի

«ԹԱՏՐՈՆ X»-Ն ՈՒ «ԿԻՔՍԵՐԸ»

Կամ ինչո՞ւ են թատերականի ուսանողներն անտարբեր հայաստանյան փառատոների հանդեպ 2007թ.-ից Ազգային թատերական ստեղծագործական միավորման (նախագահ՝ թատերագետ Արա Խզմալյան) եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անց է կացվում «Թատրոն X» հանրապետական փառատոնը, որն այս տարի ընդարձակելով աշխարհագրությունը, ընդգրկել է հայաստանյան 31 թատերախումբ, այդ թվում նաեւ Արցախից՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական թատրոնը եւ Շուշիի «Նարեկացի» թատերախումբը: Փառատոնի

ԵՄ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

Եվրամիությունը ցանկություն չունի Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանել՝ Հյուսիսային Կովկասում առկա հիմնախնդիրների պատճառով: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մոսկվայում Բելգիայի դեսպան Գի Տրուվեուրան: Նա շեշտել է, որ եթե անգամ Ռուսաստանը միակողմանիորեն պարզեցնի ԵՄ քաղաքացիների մուտքը ՌԴ, միեւնույն է՝ Եվրամիությունը ընդառաջ չի գնա եւ ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը չի վերանայի: Գի Տրուվեուրան ասել է,

ԼԻԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱԽԵԼ Է ԼՈՆԴՈՆ

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ամենամտերիմ զինակիցներից մեկը՝ լիբիական հետախուզության նախկին ղեկավար, իսկ այսօր այդ երկրի արտգործնախարար Մուսա Կուսան (նկարում) երես է թեքել իր ղեկավարից եւ չորեքշաբթի օրը փախել է Մեծ Բրիտանիա՝ որպես բողոքի նշան իր երկրի քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունների: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Կուսայի ընկերը: Ըստ աղբյուրի, այդ տեղեկությունը պաշտոնական Լոնդոնն արդեն

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆՑՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտնել է, թե Թուրքիան կառավարման նախագահական համակարգի կարող է անցնել առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Beyazgazete-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրք-անգլիական համաժողովին մասնակցելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ ընտրություններից հետո տեղի ունենալիք գործընթացներին։ «Թուրքիան կառավարման նախագահական համակարգին անցնելու համար

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ Է ԿԻՐԱՌՎԵԼ

Մարտի 31-ին Բաքվի դատարանում ավարտվել է ծանր հանցագործության գործով մի դատավարություն, որի շրջանակներում ամբաստանյալները մեղադրվում են ավազակության մեջ: APA-ի մատուցմամբ, դատավարության ժամանակ մեղադրյալներն ու նրանց հարազատները բողոք են հայտնել պետական մեղադրողին՝ դատարանից երեք ամբաստանվողների համար 10, 12 եւ 14 տարվա ազատազրկում պահանջելու առնչությամբ: Դատարանի դահլիճում ծագած լեզվակռիվն ավարտվել է սկանդալով: Ամբաստանյալները փորձել են իրենց վնասվածքներ

Օբաման չարաշահե՞լ է իր լիազորությունները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի կարգադրություն է ստորագրել Լիբիայում ԱՄՆ բանակի գաղտնի գործողություն սկսելու վերաբերյալ: Գործողությունն ուղղված է ապստամբների աջակցությանը՝ Մուամմար Քադդաֆիի հետ պայքարում: Այդ մասին հայտնում է panarmneian.net-ը՝ հղում անելով ABC News-ին: Ըստ աղբյուրի, կարգադրության մեջ կան կետեր, որոնք թույլ են տալիս անկանխատեսելի հանգամանքների դեպքում Քադդաֆիի հակառակորդներին զենք մատակարարել, սակայն հրահանգը չի պարունակում այս

Մուսավիին թույլ են տվել մասնակցել հոր հուղարկավորությանը

Իրանի ընդդիմության առաջնորդներից Միր Հոսեին Մուսավիի հոր թաղման արարողությունը «ընդհատվել էր անվտանգության ուժերի միջամտության պատճառով»: Այդ մասին հաղորդում է tert.am-ը: Իրանական ընդդիմադիր kaleme.com կայքը հայտնում է, որ թաղման ժամանակ 7 մարդ է ձերբակալվել: Կայքի տեղեկություններով, թաղման արարողությունը պետք է մեկնարկեր Մուսավիի տան առջեւից, սակայն ոստիկանության միջամտության հետեւանքով այն ընդհատվել էր։ Միր Հոսեին Մուսավիի հայրը՝ Միր

ՔՈՒՎԵՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Հինգշաբթի օրը Քուվեյթի նախարարների կաբինետը հրաժարական է տվել, որպեսզի, ինչպես ենթադրվում է, խուսափի երկրի խորհրդարանի կողմից հարցաքննության ենթարկվելուց: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Քուվեյթի խորհրդարանի աղբյուրը: Խորհրդարանը թույլտվություն էր խնդրել հարցաքննել երեք նախարարների, որոնք հանդիսանում են Քուվեյթում իշխող՝ աս-Սաբահ ընտանիքի անդամներ: «Նախարարները վարչապետին հրաժարականի դիմում են ներկայացրել, որը կառավարության ղեկավարն ուղարկելու է էմիրին»,- ասել

ՆՎԻՐՎԱԾ՝ ՌՈՒՍԵՐԵՆԻՆ ԵՎ ՌՈՒՍԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ

«Ռուսաց լեզուն՝ որպես 21-րդ դարում միջմշակութային հաղորդակցության, գիտական համագործակցության, միջանձնային եւ միջազգային հարաբերությունների երաշխավոր». այսպես էր վերնագրված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովը, որն անցկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ միասին: Այս տարի համաժողովը, որը նվիրված էր ականավոր գիտնական Մ. Լոմոնոսովի ծննդյան 300-ամյակին, հյուրընկալվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Ծրագիրը գերհագեցած էր, զեկույցները՝ Ռուսաստանից, Ղազախստանից,

Ստեղծագործական օլիմպիադա՝ «Մխիթար Սեբաստացիում»

Այս կրթահամալիրի սաները ԿԳ նախարարությանն առաջարկում են օրինակ վերցնել իրենց օլիմպիադայից Մարտի 5-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է սովորողների գարնանային օլիմպիադա՝ բոլոր առարկաներից. լեզուներ, հասարակական, բնական գիտություններ, արվեստ եւ տեխնոլոգիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, էլեկտրոնիկա, ծրագրավորում: Ինչպես նշեց կրթահամալիրիր տնօրեն Աշոտ Բլեյանը, օլիմպիադային մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողները, ինչպես նաեւ այլ հանրակրթական հաստատություններից: Կրթահամալիրի սովորողի մասնակցությունը իր

ՊՂԾՈՒՄ, ՊՂԾՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Անհրաժեշտ է ամեն գնով կանգնեցնել մեր անկման այս ընթացքը Հերթական անկախության երկու տասնամյակների ընթացքում, մեր մի շարք ակնառու «նվաճումների» կողքին, ինչպիսիք են, օրինակ, տոտալ կաշառակերությունը, գանձագողությունը, «беспредел»-ը եւ այլն, կան նաեւ մի քանի այլ անժխտելի «ձեռքբերումներ», որոնց մասին հատկապես վերջերս խոսվում է արդեն շատ հաճախակի եւ բացեիբաց: Խոսքը բավականին եկամտաբեր մի քանի զբաղմունքների մասին է,

ՀԱՑԱԴՈՒԼ

1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր դրված: Տպագրում ենք մի հատված՝ Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքից: Սկիզբը՝ Լյուդան ու Համբարձումյանը հյուրանոցում սպասում են Գորբաչովի զանգին:

ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՏՈՒՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Նվեր Պողոսյանը Ճամբարակի քաղաքապետարանում հանդիպել է ավելի քան չորս տասնյակ քաղաքացու, որոնց գերակշիռ մասը դրամական օգնության խնդրանք է ունեցել: Հայտնի է, որ Ճամբարակում են ապրում Արծվաշենից տեղահանվածները, Ճամբարակի քաղաքապետն էլ արծվաշենցի է: Մարզպետը մարդկանց հետ խոսել է նաեւ արծվաշենցիների բնակարանային խնդիրներից, տեղեկացրել, որ ՀՀ կառավարության մշակած հայեցակարգով՝ բնակարանի կարիք ունեցող

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ «ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից Ֆրանսիայի Վերսալի Սուրբ Քվենտին համալսարանում (Universitռ de Versailles Saint-Quentin-en-Yvelines) անցկացվում է «Արկտիկական հետազոտություններ» ծրագիրը՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրահանգով եւ ֆրանսիացի հայտնի մշակութային մարդաբան, աշխարհագրագետ, ֆիզիկոս եւ գրող Ժան Մալորիի նախաձեռնությամբ: Արդյունքում վերոնշյալ համալսարանում 5 տարով ստեղծվել է մագիստրատուրայի համապատասխան միջազգային խումբ: Ֆրանսահայ Ալեն Սարգսյանի ջանքերով Հայաստանը նույնպես մասնակցում է՝ ի

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ամփոփեց 2010 թվականը: Լոռու մարզկենտրոն Վանաձորը զբաղեցնում է 2638 հեկտար մակերես, 105 հազար բնակիչ ունի: 2005 թվականից մարզկենտրոնում պետական շինարարության ծրագիր չի եղել, իսկ մասնավոր շինարարական աշխատանքների համար 2010 թվականին Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժին 2785 դիմում է ստացվել՝ տրվել է 221 հատակագծային առաջադրանք, 219

ՄՀ հիմնադրամը կատարում է թեկնածուի խոստումը

«Միասնական հայրենիք» հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, հիմնադրամը սկսել է «Գյուղական ճանապարհներ» ծրագիրը, որի նպատակն է գյուղական ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը: Արարատի մարզի Լանջազատ գյուղում աշխատանքներն արդեն սկսվել են: Ըստ հիմնադրամի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի, ծրագիրը սկսվել է Լանջազատից, քանի որ այս գյուղի բնակիչներին ճանապարհները նորոգելու խոստում էր տրվել 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Անդրանիկ Նիկողոսյանը

ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԾԵԾԵԼ Է ՄԵՏԱՂԱԼԱՐՈՎ

Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցում անառողջ վիճակն ու լարված մթնոլորտն են դեռ թագավորում, կրթության նախարարն էլ  չի շտապում քայլեր ձեռնարկել: Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի մասին վերջին մեկ ամսում մի 6 անգամ գրած կլինենք: Հիշեցնենք, որ դպրոցի տնօրեն, հանրապետական Սուսաննա Նազարյանը վերջին մեկ ամսում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից երկու նկատողություն է ստացել, ոստիկանությունը քրեական գործ

«Որակի գերազանցություն»՝ «Հայէկոնոմբանկ»-ին

«Հայէկոնոմբանկը» միակ բանկն է ՀՀ-ում, որին հանրահայտ ավստրիական UNICREDIT BANK AG-ն շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ 2010թ. ընթացքում եվրոյով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: UNICREDIT BANK AG-ն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին՝ որակական եւ քանակական ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար: «Հայէկոնոմբանկի» համար UNICREDIT BANK AG-ի կողմից շնորհված հատուկ մրցանակը ոգեւորիչ, պարտավորեցնող

Դատարանի հեռախոսը «չի աշխատում»

2011 թ. մարտի 24-ին կայանալիք դատական նիստի մասին հայցվոր կողմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը դատարանի կողմից ծանուցագիր է ստացել դատական նիստից մեկ օր հետո՝ մարտի 25-ին, այդկերպ զրկվելով դատական նիստին մասնակցելու իրավունքից: Վերոնշյալ դատական նիստի ժամանակ դատարանը պետք է հրապարակեր որոշում՝ բավարարելով կամ մերժելով իրավապաշտպան կազմակերպության հայցը՝ ընդդեմ Ստեփանավան համայնքի ավագանու կայացրած որոշման: Հիշեցնենք,

ԿՈՎԵՐԻՑ ԲԱՑԻ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԷԼ ՊԵՏՔ Է ԿԹԵՆ

Պանրի ներքին սպառումն ապահովելու համար այս  տարբերակն է նշում «Բիոկաթի» հիմնադիրը Այս տարի էլ տեղական շուկայում կաթն ու պանիրը բարձր գներով ու համեստ ծավալներով կվաճառվեն: Այս կարծիքին է «Բիոկաթ» ընկերության հիմնադիր Գարիկ Սարուխանյանը, ով, ի պատասխան պանրագործների միության նախագահի այն հայտարարության, թե այս տարի պահանջարկից ավելի շատ պանիր ենք ունենալու («Պանրային կատաստրոֆա», «Առավոտ», 26.03.2011), «Բիոկաթ»

ՏԵՂՅԱԿ ՉԷՐ

Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը տեղյակ չի եղել իրեն աշխատանքից ազատելու՝ ոստիկանության պետի որոշման պատճառների մասին: Արշակյանը հերթական պաշտոնյաներից է, ով իր ազատման մասին տեղեկանում է մամուլից: Փաստորեն մեզանում աշխատանքի ընդունման, գործերի հանձնման եւ ազատման մասին մշակույթ չի ձեւավորված:

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ

Մարտի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ռուբինյանց փողոցի մի շենքից բերման են ենթարկել Լեհաստանի «Ինտերպոլի» ԱԿԲ-ի կողմից ավազակային հարձակման եւ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 53-ամյա Գեւորգ Օ.-ին: Նա կալանավորված է:

ԱՌԵՎԱՆԳԻՉԸ

Մարտի 30-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Գավառից բերման են ենթարկել 24-ամյա Վահան Ա.-ին, որը 2010թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր մարդու առեւանգելու մեղադրանքով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031