Օրվա լրահոսը
Քոչարի նորահայտ գործը
Կամ եռաչափ կերպարվեստի բացառիկ նմուշը՝ Հայաստանում Երեւանյան «Շեդեվր» բարձր արվեստի կենտրոնի հիմնադիր Սարգիս Գրիգորյանը Փարիզում հայտնաբերել է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի 1927 թվականին ստեղծած տարածական արվեստի մի նմուշ: Ընդամենը երեք տարրից՝ երկաթից, ապակուց եւ հայելուց բաղկացած այդ ինքնատիպ եռաչափ նկարն այնպես է գերել «Շեդեվրի» հիմնադրին, որ նա մեծ բարդություններով բերել է Հայաստան, որպեսզի
ՔԱՂՔԵՆԻԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ՝ ԿՐԵՄԼՈՒՄ
«Տաշիր-2011»-ի սոցիալ-կենցաղային եւ քաղաքական ենթատեքստերը Արդեն 6-րդ անգամ Մոսկվայի Կրեմլյան պալատում կայանում է «Տաշիր-2011» համերգ-մրցանակաբաշխությունը, որը մինչ օրս հեռարձակվում էր «Հ1»-ով, սակայն այս անգամ՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Գալահամերգ-մրցանակաբաշխության հյուրերն էին Լարա Ֆաբիանը, արդեն «գազն անցած» Տոտո Կուտունիոն, Manolo&Gipsygitanes խումբը, «Կոմեդի քլաբի» տղաները: Համերգը վարում էին Մարկ Սաղաթելյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Քսենյա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը եւ այլք: Ինչպես
Ղազախստանի նոր նախագահ է ընտրվել հին նախագահը
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, երկրի գործող նախագահը հաղթել է ապրիլի 3-ին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններում՝ ստանալով քվեների 95,5 տոկոսը: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է ԿԸՀ նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը, որի մատուցմամբ՝ մյուս թեկնածուներից որեւէ մեկը չի կարողացել 2 տոկոսից ավելի ձայն ստանալ: Նուրսուլթան Նազարբաեւը 1990-ից ի վեր Ղազախստանի
ՔԱԴԴԱՖԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ ԿՆՔԵԼ
Լիբիայի փոխարտգործնախարար Աբդելաթի Օբեյդին, որը դիվանագիտական այցով գտնվում է Միջերկրածովյան երկրներում, հայտարարել է, թե լիբիական կառավարությունը երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիներ է փնտրում: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Օբեյդին Հունաստանում հանդիպել է այդ երկրի վարչապետ Յորղոս Պապանդրեուի հետ, ապրիլի 4-ին եւ 5-ին լիբիացի դիվանագետը ծրագրում է այցելել Թուրքիա եւ Մալթա: «Լիբիացի
Մրցույթ գիտության… ընդդեմ գիտության
Չնայած պարզ է՝ ով ով է ՈՉ ոքի համար նորություն չէ, որ աշխարհի զարգացման հիմքում ընկած են պայքարն ու մրցակցությունը: Բնականաբար, մարդկային հասարակության համար կարեւորագույն այդ գործընթացներն էլ ունեն իրենց նորմերն ու կանոնները (խնդրում եմ ոմանց՝ չզարմանալ, նաեւ բարոյական), իրենց տրամաբանությունը: Մրցակցության նորմերի եւ կանոնների պահպանման պարագայում պարտվողը, ինչ աստիճանի ամբիցիոզ անձնավորություն էլ որ լինի,
ԲԱԽՏԻ ԱՆԻՎԸ
Ամենամեծ հաջողությունը կամ դժբախտությունը մարդկանց վրա նույն ազդեցությունն է թողնում Երբ առաջին անգամ ոտք դրեցի բառի բուն իմաստով ամենահարուստ քաղաք՝ Լաս Վեգաս (դա 1994-ին էր, ֆուտբոլի առաջնության օրերին), իմ ուշադրությունն ամենից առաջ գրավեց գունավոր լույսերի շլացնող խաղը, այն պլպլացող անափ ծովը, որ ուշ գիշերով ուղղակի ողողել էր կազինոների այդ հեքիաթային մեգակենտրոնը: Այստեղ ամենուր ու անվերջ
ՑԵՂԱԿԱՆ ԿՈՎԵՐԸ՝ ՎԵՃԻ ԱՌԱՐԿԱ
Ապրիլի 2-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բաժանել են արտասահմանյան ցեղական 50 կով, որոնք ներկրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ: Դիտավան գյուղից գործարար, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը, ով ներկա է եղել կովերի բաժանմանը, ասաց, որ հիմնադրամի ներկայացուցիչները սկզբում չեն ցանկացել կովերը բաժանել՝ նպատակ ունենալով Լուսաձոր գյուղում տոհմային տնտեսություն ստեղծել: Գյուղացիներն
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում լրտեսության եւ վնասարարության մեղադրանքով մահապատժի են ենթարկվել երկրի հեռահաղորդակցության նախկին նախարար Կիմ Յոն Սամը եւ ֆինանսների նախկին նախարար Մուն Իլ Բոնը: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սեուլյան Chosun Ilbo խոշորագույն թերթը: Ըստ այդմ, հեռահաղորդակցության նախկին նախարարը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 1998-2008թթ., մահապատժի է ենթարկվել 2004-ի ապրիլին երկաթգծային կայարաններից մեկում տեղի
ՕԲԱՄԱՆ ԷԼԻ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ. ՆԱ ԱՐԴԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է 2012 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդվում է նրա նախընտրական արշավի պաշտոնական կայքում, նաեւ երկուշաբթի օրը նրա համակիրներին ուղարկված էլեկտրոնային նամակներում: Օբամայի՝ նախընտրական արշավի մեկնարկի մասին հայտարարությունը անակնկալ չի եղել: Անցած հանգստյան օրերին Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՂԱՎՈՐ Է
Ապրիլի 2-ին Արգենտինայի Դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն, դատավճռի համաձայն, դատապարտել է Թուքիային մեկուկես միլիոն հայերի սպանության համար, որը որակվում է որպես 1915-ից 1923թթ. ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցեղասպանություն: Դատավճռի բնույթ կրող որոշումը հրապարակվել է անձամբ Դաշնային դատավոր Օյարբիդեի կողմից, դաշնային տրիբունալում կայացած կոնֆերանսում, որի ժամանակ նրա խոսքը, ըստ www.online-911.com կայքի, ժամանակ առ ժամանակ ընդհատվել է
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ «ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼՈՒՑ» ՄԻՆՉԵՎ ՀՈՒՇԵՐ
Մարզաբնակ երեխաների վրա անվճար մանկապարտեզները «չեն տարածվում» Ապրիլի 1-ից Երեւանի շուրջ 160 մանկապարտեզները ֆինանսավորվելու են Երեւանի քաղաքապետարանի կողմից: Սակայն ավագանում այս որոշումը տարածվելու է միայն այն երեխաների վրա, որոնց ծնողներից գոնե մեկը գրանցված է Երեւանում: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, յուրաքանչյուր երեխայի համար ամեն ամիս տրամադրվելու է 18000 դրամ եւ յուրաքանչյուր մանկապարտեզի՝ պահպանման եւ այլ կարիքների համար։
ՏԵՂԱԿԱՆ ՈՉԽԱՐՆԵՐԸ՝ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ
Ապրիլի 4-ի վաղ առավոտյան Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտ, միջպետական ճանապարհի եզրին փռված էին 8 ոչխարների մարմինները: Սեւքարի բնակիչներից տեղեկացանք, որ մարդատար մի մեքենա է հարվածել ոչխարներին: Գյուղի հոտը՝ մոտ 200 ոչխար հատելիս է եղել ճանապարհը: Վրաերթ կատարած վարորդը ուշ է նկատել, որ ճանապարհի եզրին կայանած մեքենա կա, մոտն էլ մի քանի մարդ, այդ թվում՝
Ուժեղ հավատ, թույլ լեզու
Թուրքիայում հայ հավատքը պահպանելու համար գործիք է ծառայում նաեւ թուրքերենը 2010 թվականի սեպտեմբերի 8-ին «Լոռեցիներին ջերմ են ընդունել» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Վանաձորի «Տաթեւ» պարային համույթը՝ 16 պարուհիներով եւ պարախմբի ղեկավար Ֆլորա Ասոյանի գլխավորությամբ, Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հովանավորությամբ եղել են Վրաստանում եւ Թուրքիայում ու պատրիարքի օրհնությամբ կնքվել: Երկու տարում արքեպիսկոպոս Աթեշյանը հայաստանցի 17
ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Ուկրաինայից Հայաստան հարս եկած բժշկուհի Լարիսա Եվսյուկովան մասնակցել է պատերազմին, աշխատել հեռավոր գյուղերում եւ հիմա ներկայացնում է երջանկության իր «դեղատոմսը»: 80-ականների վերջն էր, երբ բժշկական բարձրագույն կրթություն ստացած ուկրաինուհին հարս եկավ Հայաստան: Լարիսա Եվսյուկովան դարձավ Լարիսա Աֆանդյան: Հայ ամուսնու ուկրանուհի կինը երեք երեխա լույս աշխարհ բերեց: Բայց ճակատագիրը սիրող զույգի համատեղ ապագա չէր նախատեսել, նրանց
ՎԵՐԵԼԱԿՆ ԸՆԿԵԼ Է
Երեւան քաղաքի Քանաքեռի շրջանցիկ թունելի թիվ 43/2 հասցեում գտնվող «Զու-Զու» ՍՊԸ-ի սուրճի արտադրամասի շենքի վերելակի՝ մոտ 3-3,5 մ բարձրությունից ընկնելու հետեւանքով վերելակում գտնվող աշխատակիցներ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ՝ 1984թ. ծնված Դիաննա Վիրաբյանը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 73-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ՝ 1979թ. ծնված Նարինե
ԴԻՆ՝ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ
Ապրիլի 1-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Հրազդան քաղաքում գտնվող Աղբյուրակ ջրամբարն է ընկել քաղաքացի: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Հրազդանի Կենտրոն թաղամասի 44-րդ շենքի թիվ 66 բնակարանի բնակիչ՝ 1959թ. ծնված Ռաֆիկ Մանուչարյանի դին:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԲԺԻՇԿԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաղաքացի Ա. Խ.-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննվող գործի շրջանակներում ապրիլի 2-ին հիշյալ դեպքով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ
Սպանության պատվիրատուին՝ 10 տարվա ազատազրկում
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, Գուգարք գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Արմեն Պողոսյանը մեղադրվում էր ՌԴ քաղաքացի Ստանիսլավ Նիզովի սպանությունը պատվիրելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ ՌԴ-ում եղած ժամանակ՝ 2001թ. հունիսի սկզբին, Արմեն Պողոսյանն առաջարկել է իր ծանոթ Ալեքսանդր Սիդորովին՝ 1500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց սպանել Ստանիսլավ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՈՐԻ ՈՉ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ոստիկաններ» սերիալը չի փրկի ոստիկանության համակարգի այն աշխատակիցներին, որոնք կոչված լինելով քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, իրենք են հանցագործություններ կատարում: Այդպիսիներից մեկի քրեական գործի քննությունը ավարտվում է հատուկ քննչական ծառայությունում: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ տեսուչ, ոստիկանության մայոր Ալբերտ Թամրազյանը իր ծանոթ Յուրա Հովհաննիսյանից տեղեկանում է, որ նա բնակարան գնելու ցանկություն ունի:
Հերթական անարդյունք որոշումը
Թմրամոլության դեմ պայքարի տրամաբանության մեջ ընդունված կառավարական որոշումը շեղվել է տրամաբանությունից, թմրամոլության ծավալներն էլ աճել են: Մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերճյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում գրանցված է 2417 թմրամոլ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 700-ով ավելի է: Գրանցված թմրամոլները 20-30 տարեկան են: Սեմերճյանը նշված ասուլիսում պնդեց նաեւ, որ,
ՊԱՇՏՈՆՅԱ, ԳՈՐԾԱՐԱՐ, ԹԵ՞ ՏՈԿՈՍՉԻ
Հաշվի առնելով, թե ում ձեռքում են բնակարանների գրավ դրած սեփականության վկայականները, բնակիչներին մեծ պայքար է սպասվում Այս օրերին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունը քննում է «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած բնակիչների գործը: Սա այն կոոպերատիվն է, որի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը բնակարան հատկացնելու համար հարյուրավոր քաղաքացիներից հավաքելով հազարավոր դոլարներ, մեկ գիշերում անհետացել էին՝ բնակիչներին թողնելով
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 5,2% գնաճ: Գների բարձր ցուցանիշով առաջին հորիզոնականում է Եղեգնաձորը՝ 2,7%: Երեւանում գնաճը կազմել է 0,5%: Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, ցուցանիշները ստացել են միջազգային չափորոշիչներին համապատասխան գործիքներով՝ 11 բնակավայրում տնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարելու արդյունքում: Երեկ ԱՎԾ ներկայացուցչի հետ քննարկմանը Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը
Ջեմալ փաշայի թոռը ցավում է
Ինչպես ԱՄՆ-ից տեղեկացնում է մեր գործընկերուհի Աննա Հակոբյանը՝ ՀԲԸՄ Ասպետների հրավերով Լոս Անջելեսում էր գտնվում թուրքական «Միլիյեթ» թերթի սյունակագիր Հասան Ջեմալը՝ Ջեմալ փաշայի թոռը: Նա մարտի 31-ին մասնակցում էր ՀԲԸՄ Ասպետների կազմակերպած հանդիպմանը, որը կայացել է USLA սրահում: USLA-ն Լոս Անջելեսի համալսարաններից է, որտեղ Ռիչարդ Հովհաննիսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայկական ստուդիայի եւ պատմության ամբիոնի վարիչն
ԿՐԿԵՍԸ՝ «ՏԱՇԻՐԻՆ»,«ՀԱՂԹԱՆԱԿԸ»՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Քաղաքապետարանը սպասում է գործարարների ներդրումային կոնկրետ առաջարկներին, վարձակալներն էլ՝ իրենց կարգավիճակին: Ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը առաջիկայում մեծ ծավալների ներդրումներ կանեն մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման եւ մի շարք այլ ուղղություններով: Երեւանի քաղաքապետարանն արդեն երկարաժամկետ համագործակցության պայմանագիր է կնքել «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ:
«Հպարտ եմ, որ հայ հոգեւորականը զենք ունի»
Մենուան՝ ի պաշտպանություն Նավասարդի «Մի բան ակնհայտ է՝ նա հոգեւոր մարդ է, գրքերի մեջ մխրճված, հոգեւոր կյանքով ապրող: Երբ նրան ճանաչում ես ավելի լավ, տեսնում ես նրա առօրյան, այդ «Բենթլին», որ նվեր է ստացել, ես չգիտեմ՝ երբեւէ նույնիսկ վարելու ժամանակ ունեցել է, թե ոչ: Մինչդեռ այնքան պաշտոնյաներ, ովքեր չգիտես ինչ ճանապարհներով կամ պետական պաշտոնը չարաշահելով
ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-4
Եթե մրցութային առաջարկներն իրարից արտագրելու այս էլ երկրորդ դեպքը մենք ենք նկատում՝ հնարավո՞ր է ենթադրել, որ դրանք չեն նկատել ՀՌԱՀ 8 անդամները, հատկապես նրանք, ովքեր «Ա1+»-ին զրո նշանակելով՝ պնդում էին, թե գործել են բացառապես օրենքով: «Աբովյան» հեռուստախմբագրության մրցութային առաջարկից է: «Կենտրոն» հեռուստաընկերության մրցութային առաջարկից է: Թե ուզում ես փաստաթղթերը չքննեն՝ եղի՛ր պետականամետ 2010 թվականի հոկտեմբերի
ԹՎԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ԼԵԶՈՒՆ
«Հանձնաժողովի կողմից հաստատված սակագները հիմնականում ցածր են եվրոպական երկրներում սպառողներին մատակարարվող գազի սակագների համեմատ: Մասնավորապես՝ բնակչության համար մատակարարվող 1000 խմ-ի սակագինը, որը Հայաստանում 341 ԱՄՆ դոլար է, Էստոնիայում կազմում է 529 դոլար, Լատվիայում՝ 538 դոլար, Լիտվայում՝ 570 դոլար, Ֆրանսիայում՝ 817 դոլար, Բուլղարիայում՝ 518 դոլար, Մոլդովայում՝ 359 դոլար: Ոչ կենցաղային սպառողներին վաճառվող 1000 խմ գազի սակագինը,
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓՈԽԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Անդրադառնալով այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակմամբ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար՝ «Ֆորում» իրավունքի կենտրոն Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտի» ուշադրությունը հրավիրեց, որ ՀՀ նախկին նախագահը փոխել է մարտավարությունը եւ ի տարբերություն իր պաշտոնավարման շրջանի՝ այժմ պատասխանատվության է կանչում իր
«Հետ ողորմեա»
Հայրիկյանը լրջորեն զբաղվել է պատմական հարցերով Մի քանի օր առաջ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հրավիրվել էր գլխավոր դատախազություն: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Հայրիկյանը երկարատեւ զրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երեկ Հայրիկյանից փորձեցինք ճշտել այցի եւ զրույցի մանրամասները: Պարզվում է՝ դեռ մեկ ամիս առաջ Հայրիկյանը երկու դիմում էր գրել դատախազություն: Դրանցից մեկը վերաբերում
ԱՆՑԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ
Սոցցանցում բանը հասել է «Մարտի 1»-ի սրբագրումներին Ընդդիմադիր քաղաքական երկու ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» ակտիվի միջեւ առավելապես մարտի 17-ից ծայր առած հեռակա, այդ թվում՝ Facebook-ային բանավեճն ու փոխադարձ մեղադրանքները հասել են իրենց գագաթնակետին՝ ավիրելով իրենց ճանապարհին եղած բոլոր արգելապատնեշներն ու բարոյականության նորմերը: Հիմա արդեն կոնգրեսականները ոչ միայն «Ժառանգության» ներկայացուցիչներին, այլեւ այլոց հասցեին են


















































