Լրահոս
Օրվա լրահոսը

Ջախջախիչ պարտություններ կրեցին

Հոկտեմբեր 27,2009 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի կանանց եւ աղջիկների հավաքականները խիստ անհաջող են հանդես գալիս միջազգային մեկնարկներում: Օրինակ, մեծահասակները հոկտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում անցկացված աշխարհի գավաթի 2011 թվականի ընտրական մրցաշարի շրջանակներում հյուրընկալեցին Իտալիայի թիմին եւ ութ անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 2-ին հանդիպելու է Սլովենիայի ազգային հավաքականի հետ:

Սերբիայում ավելի խայտառակ պարտություն կրեցին մեր մինչեւ 17 տարեկանները, որոնք Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում 0:19 ոչ ֆուտբոլային հաշվով պարտվեցին Ռուսաստանին: Մեր աղջիկների հաջորդ մրցակիցը լինելու են իսպանուհիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել