Օրվա լրահոսը
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է
Ռուսական կողմը որոշել է սառեցնել Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին այդ երկրի հետ ավելի վաղ համաձայնեցված գործարքը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ որոշումը քաղաքական մոտիվներ ունի եւ վերանայվել է՝ չնայած այն բանի, որ, որոշ տվյալներով, Թեհրանը մատակարարվող զենքի համար արդեն ավանս էր վճարել: Կրեմլում հույս ունեն, որ այդ քայլը ոչ մի լուրջ հետեւանք չի առաջացնի Թեհրանի
ԲՐԻՏԱՆԱՑԻ ՓՈՍՏԱՏԱՐՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Բրիտանացի հազարավոր փոստատարներ 48-ժամյա գործադուլ են սկսել: «BBC»-ի փոխանցմամբ, Բրիտանիայի թագավորական փոստի աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից: Արհմիության ավելի քան 120 հազար անդամներ նախատեսում են երկու օր աշխատանքի դուրս չգալ՝ փորձելով դրանով հասնել աշխատավարձի բարձրացման եւ աշխատատեղերի պահպանման: Մինչդեռ իշխանությունները մտածում են ընդհանրապես փոստերի վերակազմակերպման մասին, հայտարարելով, թե վերջին մի քանի տարիներին դրանք չեն
ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Թուրքիայի Մերսին քաղաքում հոկտեմբերի 21-ի առավոտյան անհայտ անձինք այրել են Ադրբեջանի հետ եղբայրությունը խորհրդանշող մանկական այգին։ «News.am»-ի մատուցմամբ, այդ մասին տեղեկացնում են Մերսինի լրատվամիջոցները։ Դեպքին արձագանքել է նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան ծագած հրդեհը հանգցնելու համար ժամանած հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակամիջոցում մարել կրակը։ Սակայն Ադրբեջանի հետ եղբայրության խորհրդանիշ հանդիսացող մանկական այգու ատրակցիոնները
Իսրայելա-իրանյան գաղտնի հանդիպումնե՞ր են եղել
Իսրայելն ու Իրանը վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ բանակցություններ են վարել միջուկային հիմնախնդիրների շուրջ, «BBC»-ի մատուցմամբ, պնդել են Իսրայելի կառավարության ներկայացուցիչները: Վերջիններիս ասելով, սեպտեմբերի 29-30-ը Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովի ժամանակ ատոմային էներգիայի իսրայելյան հանձնաժողովի ղեկավարներից մեկը մի քանի փակ հանդիպումներ է ունեցել իրանցի դիվանագետների հետ: Այդուհանդերձ, «BBC»-ի աղբյուրները բանակցությունների որեւէ մանրամասնություն չեն
Եռակողմ հանդիպում՝ «Հարավային հոսքի» խնդիրներով
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում Իտալիայի եւ Թուրքիայի կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կքննարկի «Հարավային հոսք» գազատարի շինարարության հարցը: Մինչեւ 2015թ. վերջը իրագործման ենթակա այդ նախագիծը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետեւ այն հանդիսանում է «Նաբուկոյի» այլընտրանքը: Գազատարը կառուցվելու է Եվրոպայի համար նախատեսված ռուսական բնական գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու, մատակարարների եւ գնորդների կախվածությունը տարանցիկ երկրներից, մասնավորապես՝
ԵՄ-ն չեղյալ կհամարի Ուզբեկստանի նկատմամբ պատժամիջոցները
Եվրոպական միությունը մտադիր է չեղյալ համարել 2005թ. Անդիջանում տեղի ունեցած խռովությունների արյունալի ճնշման արդյունքում Ուզբեկստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ չնայած այն բանին, որ այդ երկրում շարունակում է մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների վիճակը: «Reuters»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են եվրոպացի պատգամավորները: Նրանց ասելով, ԵՄ անդամները համաձայնել են չերկարաձգել այդ երկրին զենքի տրամադրման արգելքը, որը վերջին պատժամիջոցն է,
Անահիտի հայցը մերժվեց
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի 2005-ի շրջանավարտ Անահիտ Մանասյանի հայցին՝ ընդդեմ հիմնադրամի՝ իրեն ֆրանսիական նմուշի դիպլոմ չտրամադրելու կապակցությամբ: Գործը քննվում էր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան): Երկու շաբաթ առաջ դատավորը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին: Երեկ պարզ դարձավ, որ
Պարգեւատրվեցին ուսուցիչներ
Երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, մասնակցությամբ Մայր աթոռի միաբանների եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, տեղի է ունեցել Մայր աթոռի հովանու ներքո արդեն 8-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն եւ բնագիտական առարկաների գծով անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել, գնահատել եւ խրախուսել մասնագիտական
ԵՊԲՀ-ի վրա ստվեր են գցել
ԶԼՄ-ներում տեղ գտած եւս մի հրապարակման կապակցությամբ պարզաբանումով էլ ԿԳՆ-ն է հանդես եկել: Խոսքը, մասնավորապես, երեկ «Առավոտում» «Մեր դիպլոմն արժեք չունի՞» լուրի մասին է, որտեղ մեջ էինք բերել panorama.am-ի ինֆորմացիան, որ Իրանում, 2010թ.-ից սկսած, մեր Բժշկական համալսարանի տված դիպլոմները ուժ չեն ունենալու: Ըստ ԿԳՆ-ի հաղորդագրության՝ «ՀՀ-ում սովորում է ԻԻՀ շուրջ 1700 ուսանող: Իրանի կառավարությունը ձեռնամուխ
Մերոնք՝ Ուկրաինայում
Երեկ հայ դպրոցականների «Այբ-2009» թիմը մեկ շաբաթով մեկնեց Ուկրաինա՝ առաջին անգամ մասնակցելու «Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցույթին»: Սա թիմային մրցաշար է՝ Ուկրաինայի եւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քիմիայի նվիրյալ երիտասարդ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, հայտնագործում գիտական նորույթներ: Այս ծրագրին Հայաստանը ներկայացնելու նախաձեռնության հեղինակն է «Այբ» կրթական հիմնադրամը, որը մտադիր չէ սահմանափակվել միայն մասնակցությամբ.
Հայագիտության ամբիոնը չի փակվի
Երեկ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում «Առավոտը», անդրադարձել էին Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանի մտահոգությանը, թե համալսարանում գործող հայագիտության ամբիոնը փակման եզրին է: Այդ կապակցությամբ Սփյուռքի նախարարությունը երեկ պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Իրոք, ժամանակին ՀՀ սփյուռքի նախարարությունում խնդիրը քննարկվել է պարոն Ժիրայր Քոչարյանի հետ, եւ
ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում գումարվեց «Կրթություն եւ համապատասխանություն. 1-ին ծրագրի ամփոփումը եւ 2-րդ վարկային ծրագրի մեկնարկը» խորագիրը կրող համաժողովը: Հիշեցնենք, որ «Կրթության որակ եւ համապատասխանություն» 1-ին ծրագիրը մեկնարկել էր 2004թ., որի համար ներդրվել էր $13 200, ինչպես նաեւ՝ $19 միլիոնին համարժեք դրամ՝ 10 տարի մարման ժամկետով: Առաջին ծրագիրը կազմված էր մի շարք ենթածրագրերից՝ հանրակրթական համակարգ, առարկայական
8. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Տեսարան աղբանոցից: Ակիհիկո Հիրայաման եւ ճապոնացի մյուս մասնագետները աղբանոցի գազերի այրման կայանի մոտ: Պատմում են, որ հինգ տարի առաջ ժամկետանց եւ դուրս գրված շոկոլադի մեծ քանակություն էին թափել աղբանոցում, խնամքով ծածկել հողով, աղբի շերտով: Սակայն Նուբարաշենից մարդիկ եկել են, սկսել փորել աղբը, հասել շոկոլադի շերտին: Մեկն էլ աղբի մեջ հինգ մետր թունել էր բացել, կրկին
Սյունիքում՝ 6636 գործազուրկ
2009 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով, Սյունիքի զբաղվածության չորս տարածքային կենտրոններում գրանցվել է 8861 աշխատանք փնտրող քաղաքացի: Մարզում գործազուրկի կարգավիճակ ունի 6636 մարդ, որոնցից 4652-ը կանայք են: Ըստ Զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ մարզում 401-ով նվազել է աշխատանք փնտրողների թիվը, 577-ով՝ գործազուրկների թիվը: Ընթացիկ տարում աշխատանքի է տեղավորվել 588
Համայնքապետերը կրթվել չե՞ն սիրում
Հոկտեմբերի 21-ին տեղեկացրել ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի «Համայնքների զարգացում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ստեղծել են «Հայաստանի գյուղական եւ քաղաքային համայնքներ» տեղեկատվական բազա, ուր կան մտահոգիչ իրողություններ. 560 գյուղում չկա մանկապարտեզ, գյուղատնտեսական հողերի 25%-ը չի մշակվում, 587 համայնքապետարան՝ կրթության եւ գիտության վրա ծախսեր չի արել, 860 համայնքապետարան էլ առողջապահության
Վիզուալ պոետը
Նոյեմբերի 5-ին Լոնդոնի Albemarle պատկերասրահում կբացվի հայազգի նկարիչ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը: Նրա հետ իր գործերը կցուցադրի նաեւ հայտնի իտալացի վարպետ Լուիջի Բենեդիչենտին: Երեկ Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը կազմակերպել էր ընդունելություն Արշակի պատվին: «Հայաստանի արվեստագետների հետ հանդիպումներն ու ծանոթությունները իմ մեծագույն հաճույքներից ու ոգեշնչման աղբյուրներից են, եւ նրանց թվում է, անշուշտ, նաեւ Արշակը,- ասաց դեսպանը,-
5-ին տուգանել են
Ո՞վ կարող էր մտածել, որ Երեւանից 200 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Նոյեմբերյանին էլ կհասնի ՀՀ վարչապետի ճանապարհային երթեւեկության կանոններին խստագույնս հետեւելու նախաձեռնությունը: Բայց հասել է: Ճանապարհային ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Նոյեմբերյան քաղաքում, ոչ սահմանված տեղում փողոցը հատած 5 հոգու տուգանել են 3.000-ական դրամով: Նոյեմբերյանում հետիոտնի անցումի գծանշումները ընդամենը 5 տեղ է արված, իսկ քաղաքը
Էջմիածնում 93 թի՞վն Է
Տեւական ժամանակ է՝ Էջմիածինը վերապրում է մութ ու խավար տարիները: Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը օրվա տարբեր ժամերի, երբեմն էլ՝ բոլորը միաժամանակ, հոսանքազրկվում են: Դա կարող է պատահել օրվա ընթացքում մի քամի անգամ, ցանկացած ժամի: Թերեւս իմաստ չունի ներկայացնել հոսանքազրկման հետեւանքով առաջացած այն խառնաշփոթը, որին ակամա ենթարկվում են աշխատող հիմնարկ-ձեռնարկություններն ու շարքային քաղաքացիները՝ իրենց բնակարաններում: Այն,
ԷԼՑԱՆՑԻ ՊԵՏԸ ՎՃԱՐՈՒՄ Է
Մեր հրապարակումներն օգնում են հողի հարկի հավաքմանը Թող Արմեն Ղուլարյանի օրինակը վարակիչ դառնա: «Առավոտի» երեկվա համարում մանրամասն անդրադարձել ենք Տավուշի մարզխորհրդի վերջին նիստին: Բայց մի հարց՝ մարզի համայնքների բյուջեների 9 ամիսների կատարողականը, ներկայացնում ենք առանձին: Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը զեկուցեց, որ մարզի համայնքների 2009 թվականի բյուջեն 1,905 միլիարդ դրամ է: Հոկտեմբերի 1-ի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Առավոտի» թիվ 201-ում (20.10.09թ.) Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեի «Վերցրել են անձնագրերը» հաղորդագրության մեջ խոսք էր գնացել այն մասին, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Վանաձորի բաժանմունքի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից բաժին էին տարել մարզի ակտիվիստներ Մանվել Կոստանդյանին եւ Լեւոն Յոլչինյանին, վերցրել էին նրանց անձնագրերը: «Առավոտը» տպագրել էր 2 լուսանկար, որոնք ստացվել էին Վանաձորից՝ էլեկտրոնային փոստի
«ԱՌԱՎՈՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«Առավոտում» (30.09.2009) հրապարակվել էր «Դատավորի օգնականը որոշում է կայացրել. լիազորությունների յուրացման նախադեպ» հոդվածը, որում անդրադարձ էր եղել Մերձավան գյուղի բնակիչ Սիլվա Շահվերդյանի դիմումին՝ ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Մաթեւոսյանին: Նշված դիմումով տիկին Շահվերդյանը հայտնել էր, որ ինքը վերաքննիչ բողոք է բերել դեռեւս 1997թ. կայացված մի վճռի
Ադրբեջանի ԱԱՆ հերքում է իր կապը հայ լրտեսի հետ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախորդ օրը կալանավորել էր եւ մեղադրանք առաջադրել փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանին, որը համագործակցել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: «Այն տեղեկատվությունը, թե Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը կալանավորվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով, իրականությանը չի համապատասխանում»,- «Day.Az-ին» հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը: Բաբաեւի ասելով, ԱՀ
Պաշտպանի կարծիքով՝ վտանգված է սեփականության իրավունքը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Ս.թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 944-Ն որոշումը՝ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն («Առավոտ», 08.10.09թ., 15.10.09 թ. 17.10.09թ.) եւ ըստ փաստաբան Կարեն
Ինչքան պառկել
Շատերը կհամաձայնեն, որ «դեղին ավտոբուսները» երթուղային տաքսիների համեմատությամբ ավելի հարմարավետ են: Ուղեւորն այստեղ կարող է հասակով մեկ կանգնել, ազատ տեղաշարժվել, իսկ եթե հաջողվի նստած հասնել ուզած վայրը, դա նույնն է, ինչ օգտվես օդանավի «բիզնես կլասից»: Ավտոբուսներն իրենց արագությամբ չեն զիջում երթուղայիններին: Սակայն «դեղինների» հետ կապված՝ կա մի խնդիր: Դա սկսվում է այն պահից, երբ ուզում
ԴԱՏԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Իրանցիներին «քցել» չհաջողվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի հրապարակած դատավճռով՝ 49-ամյա Ա. Հովհաննիսյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Նախկինում չդատված Ա. Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ: Նա Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Պարտֆիզիոլոգիա» առարկայի կիսամյակային
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ
Երեկ մի քանի բնապահպանական հասարակական կազմակերպություններ կառավարության շենքի առջեւ ընդդեմ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման՝ բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիան գլխավորող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ տասնյակ մարդիկ պաստառները ձեռքներին գոռացել են՝ «դավաճաններ»: Մի քանի րոպե չանցած՝ կառավարության շենքի ոստիկանները շրջան են կազմել եւ նրանց ձեռքից պաստառները խլելով՝ պատռել ու նետել են աղբարկղ: «Ա1+»-ի փոխանցմամբ, Զ. Փոստանջյանին
Մատակարարում են գրաֆիկով
«Երեւան ջուր» ընկերությունը փորձում է ջրամատակարարման հետ կապված խնդիրները լուծել: Վերջերես Երեւանի ջրամատակարարումը նկատելիորեն բարելավվել է: Չնայած դրան, մայրաքաղաքի որոշ թաղամասերի բնակիչներ դիմում են «Առավոտին»՝ դժգոհելով ջրի մատակարարման հետ կապված այս կամ այն խնդրից: Նորք-Մարաշ համայնքի 9-րդ փողոցի բնակիչները բողոքում են, որ իրենց ջրամատակարարումը կատարվում է գրաֆիկի խախտմամբ: Նրանց խոսքերով, իրենք ջուր են ունենում առավոտյան
ԵՌԱԲԼՈՒՐԸ՝ ՀԱՐԲԵՑՈՂՆԵՐԻ ԿՌՎԱՏԵՂԻ
Մոնթեի, Սպարապետի ու Անդրանիկի աճյունների հանգստավայրը դարձել է «ռազբորկաների», ուտել-խմելու եւ «ուռելու» տեղ Այս արծաթափայլ եղեւնին Եռաբլուրի աշխատակիցների «հոգատարության» հետեւանքով արդեն փուշ է դարձել: Դեպի Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմանատեղի տանող այս ճանապարհին ոչ մի լույս չէր վառվում: Հոսանքալարերն արդեն քանի տարի է՝ բաց են մնացել ու անձրեւների ժամանակ կարող են այցելուներին հոսանքահարել: Մեր ազգային հերոսներին
Ոչ իրենք են աշխատում, ոչ էլ թողնում են ուրիշն աշխատի
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս մի հետաքրքիր պատմություն պատմեց, իր իսկ խոսքերով՝ մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչների մասին. «Հայաստան ժամանած Խարկովի պատվիրակությունը, մասնավորապես՝ Խարկովի հայտնի գործարաններից մեկի տնօրենը, խնդրեց մեզ, որպեսզի օգնենք, որ կարողանա իր ավանդական ապրանքները՝ շոկոլադ, տարբեր տորթեր, իրացնել Հայաստանում: Այժմ չեն կարողանում այստեղ վաճառել, որովհետեւ նրանց մրցակիցը Հայաստանում գրանցել է ապրանքային
ԱՆԿՈՒՄ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հանրապետության խոշոր հարկատուները բավականին պասիվացել են: Այս տարի 325 խոշոր ընկերություններ, նախորդ տարվա համեմատությամբ, նվազեցրել են վճարումները՝ գրեթե բոլոր հարկատեսակների գծով: Այս մասին տեղեկանում ենք երեկ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվությունից: Ըստ կոմիտեի կատարած վերլուծության, այս տարվա 8 ամիսներին արձանագրվել է նվազում՝ մի շարք ցուցանիշների (իրացումից հասույթ, ներմուծման եւ արտահանման ծավալներ, վճարված մաքսային հարկեր) առումով: Մասնավորապես,