Օրվա լրահոսը

ԲՈՒՀԻ ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ

«Եվրասիա» միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ օրերս կայացավ «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագրով եռօրյա համաժողովը, որի նպատակը աշխատաշուկայում երիտասարդ սերնդին հանդիպող խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու հնարավոր ուղիների բացահայտումն էր: Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք հանդիպումներ, շուկայի ընթացիկ պահանջների վերաբերյալ բաց քննարկումներ, որոնց անմիջական մասնակիցներն էին ԵՄՀ ուսանողները, ինչպես նաեւ հրավիրված բազմաթիվ հյուրեր, ովքեր միտված

ԿԳ նախարարը՝ խոսնակի դերում

Արմեն Աշոտյանն ուզում է ընկալելի լինել Կրթության եւ գիտության նախարարությունը, ՄԱԿ-ի հետ համատեղ, 2011-2015 թվականների համար մշակել է Հաղորդակցության ռազմավարություն, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ ԿԳՆ-ում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, այս ծրագրով փորձել են ընդգրկել հաղորդակցման բոլոր հնարավոր միջոցները՝ հստակ շեշտադրում կատարելով նորագույն տեխնոլոգիաների, վիրտուալ տարածքի վրա. «Նախարարության նպատակն է եղել տարիների ընթացքում հնարավորինս թափանցիկ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԱՐ ՄԻՍ ԵՆ ՈՒՏՈՒՄ

Ռոտացիոն համակարգը բացահայտում է նաեւ ընդունելության քննությունների անցկացման օբյեկտիվության աստիճանը 2005-ից ՀՀ բուհերում ներդրվեց ռոտացիոն սկզբունքը, համաձայն որի՝ վճարովի համակարգում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում տեղափոխվել անվճար համակարգ եւ ընդհակառակը: Այս համակարգի իրականացման դեպքում բուհերն ունեն բավարար անկախություն եւ ազատություն: Սակայն ռոտացիոն համակարգը, իր դրական հետեւանքներով հանդերձ, բուհերում առաջացրեց մի շարք բացասական

Ճշմարտությունները նենգափոխվո՞ւմ են

Աշոտ Նավասարդյանի զինակից արմավիրցիների պատասխանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին «Առավոտի» փետրվարի 23-ի համարում հատվածներ էին հրապարակվել ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի երեք անդամների՝ ՀՀ նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ուղղված, բայց ինչ-ինչ պատճառներով հասցեատիրոջը չհասած «բաց նամակից»: Նամակագիրները դժգոհ էին, որ Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրված չի եղել «Աշոտ Նավասարդյանին ազգային քաղաքական ասպարեզ ներգրաված

«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ» ՌԵԺԻՍՈՐԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

«Սայաթ-Նովա» օպերայի նոր վերադարձը Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան դարձյալ մեր Ազգային ակադեմիական թատրոնի բեմում է: Կոմպոզիտորը, հենվելով Ալեքսանդր Սպենդիարյանի հիմնավորած ավանդույթին եւ գեղագիտական հայեցադրույթին, այս օպերայում աշուղական երգը միավորել է սիմֆոնիզմի տարրերին՝ ձեւավորելով անհատի ու ժամանակի, միջավայրի ու կենցաղի կերպարը: Օպերայի հիմքում կոմպոզիտորը դրել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս», «Բլբուլի հիդ», «Քանի վուր

ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԹԱԳԻ ԶԱՐԴ

Մարտի 23-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուր եւ Ավստրալիա ուղեւորված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սինգապուրում մասնակցել է երկրի առաջին քրիստոնեական կառույցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու 175-ամյակին նվիրված միջոցառումներին: Բացի այս եկեղեցուց, Սինգապուրում կա նաեւ Հայկական փողոց, «Ռաֆլզ Հոթել» հյուրանոց եւ դրա հիմնադիր Սարգսյան եղբայրների անվամբ փողոց: Հենց «Ռաֆլզ Հոթել»

ԷԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ

Կիրակի՝ մարտի 27-ին Շիրակի մարզի Սարակապ, Հառիճ, Անուշավան, Կարմրավան, Արփենի գյուղերը գյուղապետ էին ընտրում: Սարակապում գյուղապետի աթոռի համար պայքարում էին համայնքի գործող ղեկավար, ԲՀԿ-ական Արծրունի Խաչատրյանն ու անկուսակցական Վահրամ Մկոյանը: Հաղթել է գործողը: Հառիճում միակ թեկնածուն գործող գյուղապետ, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանն էր, ով վերընտրվեց: Անուշավան գյուղում համայնքի գործող ղեկավար՝ ՕԵԿ-ական Երվանդ Հակոբյանն ու անկուսակցական Վաչագան

ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔՈՒՄ

Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել խորհրդային տարիներից եկող կանանց տոնից՝ մարտի ութից մինչեւ անկախ Հայաստանում ընդունված կանանց տոն՝ ապրիլի 7, գեղեցիկ սեռին նվիրված ելույթներ ունենալ, ուղերձներ հղել, գեղեցիկ խոսքեր ասել: Դրանից, սակայն, կանանց խնդիրները չեն լուծվում: Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ՝ 44-ամյա Լաուրա Բաղդասարյանը 7 երեխայի մայր է: Նա տուն չունի, եւ ընտանիքով պատսպարվել

Հիմնադրամը՝ ընդդեմ նախարարության

Անցած շաբաթվանից մինչ օրս մամուլում լայնորեն քննարկվում է մի հարց, որը կարող է սկանդալ դառնալ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը դիմել է ՀՀ նախագահին եւ ՀՀ դատախազություն՝ վիճարկելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2010թ. դեկտեմբերի 28-ի նիստի որոշումները՝ կապված հիմնադրամի 2011թ. ծրագրերի եւ բյուջեի հաստատման հետ: 2009թ.-ից հիմնադրամի հոգաբարձուների

ՀԱՂԹԵՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԸ

Մեկ ամսում երկու անգամ կարգապահական տույժի ենթարկված, պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով անցնող հանրապետական տնօրենը կշարունակի դպրոց ղեկավարել: Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» վերջին մեկ ամսում գրել է հինգ անգամ՝ փետրվարի 19-ին, 23-ին, 25-ին, մարտի 1-ին եւ 25-ին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում

ԻՆԸ ՎԻՐԱՎՈՐ՝ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Երեկ Երեւանում, ժամը 18:30-ի սահմաններում, Հերացի փողոցի նորակառույց թունելի սկզբնամասում, որը տանում է դեպի Խանջյան փողոց, միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի 11 ՏՕ 747 համարանիշի եւ «ՎԱԶ-21012» մակնիշի 03 ՏԼ 433 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես news.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ

ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի 3-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչը վատառողջ լինելու պատճառով չի կարող բացել բնակարանի դուռը: Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը եւ 90-ամյա Օֆելյա Պետրոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել հարազատներին:

ՇՐՋՎԵԼ Է ՏԻՏԻԿԻ ԱՎՏՈՑԻՍՏԵՌՆԸ

Մարտի 28-ի ստացված տեղեկության համաձայն, Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Երեւան ավտոճանապարհին շրջվել է «Մերսեդես» մակնիշի 22 Ա 58110 պետհամարանիշի ավտոցիստեռնը: Դեռեւս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող 22 տ հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռնը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Զոհեր եւ վիրավորներ չկան, գազի արտահոսք չկա: Գազը նախատեսված է «DD» ընկերության համար, որի

ՑԱՆԿԱՑԵԼ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼ

Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 35-ամյա Լուսինե Ա.-ն եւ հայտնել, որ ս/թ հունվարի 21-ին ամուսնու քրոջ որդին՝ 36-ամյա Արտյոմ Ա.-ն, իրենց շենքի բակում վիճաբանելով իր հետ, ցանկացել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել իրեն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արտյոմ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 35-ամյա Համլետ Զ.-ն եւ հայտնել, որ գիշերն իր ավտոտնակից գողացել են էլեկտրական 10 շարժիչ, էլեկտրական սղոց, 200 մ պղնձյա մալուխ եւ տնտեսական ապրանքներ՝ պատճառելով 500 000 դրամի նյութական վնաս: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 27-ամյա Ռոմիկ Ս.-ն, 25-ամյա Պետիկ Ս.-ն եւ 34-ամյա Մարատ Գ.-ն, որոնք գողոնը

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 36-ամյա Անահիտ Հ.-ն «Նիսսան-Մուրանո» մակնիշի ավտոմեքենայով Թոթովենցի փողոցի թիվ 81 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա Էդիտա Կ.-ին: Վթարի հետեւանքով Էդիտա Կ.-ն եւ նրա հետ գտնվող 2-ամյա երեխան վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

ՕՐԸ ՉԵՆ ԱՍՈՒՄ

Երեկ «Առավոտին» դիմած ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալները տեղեկացրին, որ վարչակազմը վաղաժամկետ ազատման հարցերով նիստի օրն իրենց չի ասում: Դատապարտյալները խնդրում էին լրատվամիջոցներին նիստի օրը գտնվել քրեակատարողական հիմնարկում՝ իրենց կողքին:

ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Մարտի 28-ին ոստիկանության «Երեւան» կայարանի գծային բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Գրիգոր Խ.-ին եւ նախկինում դատապարտված՝ 34-ամյա Վահան Հ.-ին: Պարզվել է, որ նրանք «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի գծահատվածից կտրել եւ գողացել են միջռելսային պղնձյա 65 միացուցիչ:

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԳՏՆՎԵՑ

Մարտի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքից բերման են ենթարկել 26-ամյա Արմեն Մ.-ին, որը հունվարի 26-ից հետախուզվում էր մարդու առեւանգելու մեղադրանքով:

ՏԻՉԻՆԱ ՓՈՂՈՑՈՒՄ

Մարտի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 19 պոլիկլինիկայի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա Միքայել Գ.-ին: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.30-ին, 70-ամյա Վաչագան Տ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցի թիվ 103 տան մոտ վրաերթի է ենթարկել Միքայել Գ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«ՄԵՂՄ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ»

ԼՂ-ի զորամասերից մեկում ծեծի հետեւանքով մահացած վանաձորցի Գեւորգ Կոծինյանի հարազատները պնդում են, որ քննչական մարմինը պետք է գործ հարուցեր սպանության հատկանիշներով: 19-ամյա վանաձորցի Գեւորգ Կոծինյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դառնում, որ նա մահացել է սրտի ռեֆլեկտոր կանգից, որն էլ կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի արդյունք է: Դատաբժշկական փորձաքննությունից երեւում է նաեւ, որ Գեւորգը գործնականում առողջ

ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱ ԷԻՆ ԳՈՂԱՑԵԼ

Մարտի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 21-ամյա Անդրանիկ Գ.-ին եւ 24-ամյա Շահեն Հ.-ին: Նրանք խոստովանել են, որ ս/թ փետրվարին, պատուհանը բացելով՝ մի տնից գողացել են լվացքի մեքենա եւ ալյումինե տարաներ: Կատարվում է նախաքննություն:

ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ

Նուբարաշենի աղբավայրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արարատյան դաշտի գյուղերի, այլ նաեւ Երեւանի համար։ Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով, այս խնդիրը նա օրերս ներկայացրել է նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին. «Քաղաքապետի եւ մեր՝ Հանրային խորհրդի անդամների հանդիպման ժամանակ տեղեկացրի, որ աղբավայրը վտանգավոր է: Ճիշտ է, միջազգային կառույցները

ՎՃԱՐԵԼ ԵՆ, ԻՆՏԵՐՆԵՏ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Երեկ երեկոյան, ժամը 19-ից սկսած «ԱրմենՏելի», մասնավորապես՝ «Hi-Line» ինտերնետ կապի բաժանորդները ժամեր շարունակ զրկված են եղել ինտերնետից: Երբ բաժանորդները փորձել են կապվել ընկերության սպասարկման կենտրոնի հետ, անգամ օպերատորը չի կարողացել զանգերն ընդունել եւ փոխարենը ռոբոտը «100» համարին ուղղված ցանկացած զանգողից հայցում էր ներողամտություն եւ հայտնում, որ շատ զանգերի պատճառով գծերը ծանրաբեռնված են եւ չեն կարող

Թանկ «դարպասներ»

Հայտնի մի ասույթում ասվում է՝ «թատրոնը սկսում է հանդերձարանից», իսկ ինչի՞ց է սկսում քաղաքը կամ երկիրը, բնականաբար՝ երկաթուղային կայարանից, նավահանգստից կամ օդանավակայանից։ Հայաստանի պարագայում այսօր այն սկսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Այն, որ օդանավակայանում ծառայությունները մատուցվում են բարձր գներով՝ նորություն չէ, զարմանալի է, որ այդ մասին միայն վերջերս արձագանքեց ազգային մենաշնորհային «Արմավիա» ավիաընկերությունը, հետաքրքիր եւ

ԱՊՐՈՒՄ ԵՆ «ՌՈՒՄԲԻ ՎՐԱ»

Պտղնիի համայնքապետի սխալի պատճառով բնակիչն ու իր տունը մոխրացման վտանգի տակ են Պտղնի համայնքի բնակիչ Մելանյա Հայրապետյանի ընտանիքն ապրում է ահուդողի մեջ: Նրանց տունն ամեն րոպե կարող է մոխրանալ ու ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ճակատագրական լինել: Մի անզգուշություն, մի թեթեւ սխալ՝ եւ ակնթարթային արագությամբ տունն իր բնակիչներով կարող է օդ բարձրանալ: Բանն այն է, որ

1516 հոգու տրվեց արտոնյալ վարկ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից՝ մարտի 25-ին ավարտվել է ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով ՀՀ քաղաքացիներին բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման գործընթացը: Ծրագրի շրջանակում թվով 1516 քաղաքացիների տրամադրվել են բյուջետային վարկեր: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարկային պայմանագրեր են կնքվել Երեւան քաղաքի 150 բնակիչների հետ:

«Արմավիան» ինքնաթիռի դեֆիցիտ ունի

Երեկ «Արմավիա» ավիաընկերությունը հետաձգել էր Երեւան-Հռոմ, Երեւան-Մյունխեն, Երեւան-Դելի եւ Երեւան-Ռոստով չվերթները: Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել է «Արմավիայի» մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան՝ պատճառը օդանավերի անբավարար քանակն է եղել. ընկերության օդանավերից մեկը անսարքություն է ունեցել, մյուսը յոթ օրով գործուղվել է Սեյշելյան կղզիներ, եւս երկուսը տեխզննման մեջ են եղել, արդյունքում՝ թռիչքներ են հետաձգվել: Սակայն Նանա Ավետիսովան երեկ ասել է,

Բյուջեն «մանրից» լցնում են

Ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին երկու ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը: Համաձայն տրամադրված նյութերի՝ 2011թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտները կազմել են 114,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 109,5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 62,9%-ով եւ 52,4%-ով ապահովել են կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝

ՄԵՆԵՋԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԲԱՎԱԿԱՆ ՉԷ

Մասնագետների կարծիքով, բիզնեսը կազմակերպելու համար պետք է  մարդկային ռեսուրսների կառավարման կադր ունենալ: Հաճախ, երբ փոքր ու միջին ձեռնարկություններում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, խնդիրը, հարկային խիստ վարչարարությունից բացի, նաեւ ներքին խոհանոցում է լինում: Որոշ մասնագետների կարծիքով, բիզնեսը կառուցելու եւ առավել եւս՝ ծաղկեցնելու համար շատ կարեւոր է ճիշտ կադրեր ընտրելը: «Առավոտի» հետ զրույցում «Ճեմարանականների միություն»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031