Օրվա լրահոսը
ՀԱԿ-Ը ՉԼՍԵՑ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
Երեկ մամուլի ասուլիսում «Սարդարապատ» նախաձեռնության եւ ՀԱԿ անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել ՀԱԿ-ին՝ վերանայել իր մոտեցումները, քանի որ ռեժիմից ազատվելու ձեւն ընտրությունները չեն: Մասնավորաբար, հաջողության հասնելու համար Սեֆիլյանը գտնում է, որ հարկավոր է «ճիշտ համախմբող կոչեր ընտրել»: Նրա կարծիքով, «Լեւոն, նախագահ» լոզունգը օգտակար լոզունգ չէ համախմբման առումով, քանի որ Հայաստանում
«Առաջին արարը համարենք ավարտված»
«Ժառանգության» առաջնորդի «ծոմ ազատության» անվանված հացադուլին այսուհետ հաջորդելու է մտավորականների ամենօրյա «լռության ուխտը»: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհանննիսյանը երեկ՝ իր հացադուլի 15-րդ օրը, դադարեցրեց այն: Առավոտյան նրան նորից էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ներկայացրել, ինչպես 1in.am-ին փոխանցել էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, թե «այսքան երկար շարունակվող հացադուլը նրա տարիքում
ԵՎՍ ՄԻ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ
Այս անգամ այն ուղղված է ընդդիմության համախմբմանը Հայաստանյան մամուլն օրերս տեղեկացրեց, թե շաբաթ օրը «Ժառանգության» նախաձեռնությամբ հավաք-քննարկում է կազմակերպվել, որին մասնակցել է մոտ 25 մարդ, այդ թվում՝ «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալիկ Արզումանյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից՝ Արթուր Գասպարյանը, քաղաքագետներ՝ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանը, «Սարդարապատ» շարժումից՝ Տիգրան
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ը»
Գագիկ Հովհաննիսյանը կարծում է, որ դրա լավագույն տարբերակը «համայն մարդկության» ժամանակակիցը դառնալն է: «Ո՞րն է այստեղ պախարակության արժանին: Տարակուսանքի եւ կասկածի տեղիք է տալիս այն, որ քաղաքականության մեջ այդչափ բնական եւ անհրաժեշտ երեւույթը՝ երկու թեւերի միջեւ կայացած ենթադրական պայմանավորվածությունը, այդպիսի խուճապ է առաջացնում նրանց ճամբարներում: Եվ ոչ միայն: Իսկ ի՞նչ կդնեին այս անհայտ, հավանաբար չեղած
ԵՐԿԱՐ ՇՂԹԱՅԻ ՓՈՔՐ ՕՂԱԿԸ
Իր հացադուլը դադարեցնելու մասին ելույթի սկզբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մեջբերեց Մահաթմա Գանդիի խոսքերը. «Նախ անտեսում են քեզ, հետո արհամարհում, ապա հարձակվում են քո վրա, իսկ վերջում դու հաղթում ես»: Եվ շեշտեց, թե հացադուլը դադարեցնելը «չի նշանակում, որ պայքարն ավարտվում է: Սա մի երկար շղթայի սոսկ փոքր օղակն է, որ տեղի ունեցավ այս հրաշալի
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Հաքերները գողացել են գործարանի փողերը
Մոսկվայի ռադիոտեխնիկայի գործարանից հաքերները գողացել են 8 մլն ռուբլի: Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին: Այդ օրը գործարանի ֆինանսական բաժնի համակարգչում սխալ է նկատվել, որից հետո բոլոր ծրագրերը շարքից դուրս են եկել: Հենց նույն օրը գործարանի հաշվից 8,1 մլն ռուբլու փոխանցում է կատարվել Ուրալի բիզնեսմեններից մեկի հաշվին՝ իբրեւ անշարժ գույքի գործարքի դիմաց վճարում: Այժմ կատարվում
ՔՈՐԵԼԸ ՎԱՐԱԿԻՉ Է
Համարվում է, որ եթե մարդկանց խմբում որեւէ մեկը հորանջի, բոլորը կսկսեն հորանջել: Պարզվել է, որ քորն էլ է վարակիչ: Այս երեւույթի պատճառը որոշեց պարզել Ուեյք Ֆորեստ բապտիստական բժշկական կենտրոնի մասնագետ Ժիլ Յոսիպովիչը: Նրա խոսքերով՝ բավական է ուղղակի նայել իրեն քորող մարդուն, որպեսզի ինքդ սկսես քորվել: Յոսիպովիչի եւ Ալեքսանդր Պապուայուի ղեկավարած գիտնականների խումբը որոշեց պարզել, թե
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆՔ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ
Եթե համաձայն եք՝ այո (10 միավոր), երբեմն՝ 5 միավոր, ոչ՝ 0 միավոր: 1. Տարին 4 անգամից շատ եք հիվանդանում մրսածությամբ: 2. Բանջարեղեն, կանաչեղեն եւ մրգեր օրը օգտագործում եք 300 գ-ից քիչ: 3. Վատ եք քնում, աշխատում եք «մաշվելու» չափ: 4. Ձեզ հեշտությամբ զայրացնում են եւ «դուրս բերում սահմաններից»: 5. Ձեր եղունգները փշրվող են, մաշկը՝ չոր
ԵՐԳԸ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒՄ
Սուրբ Ծննդյան տոնի «Խաղաղ գիշեր, սուրբ գիշեր» երգն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն) համաշխարհային ժառանգության ցանկում: Սուրբ Ծննդյան տոնի հայտնի երգը «զգալի ավանդ է ունեցել մշակութային բազմազանության պահպանման գործում»: Երգը գրվել է 1818թ. դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, Ավստրիայի Զալցբուրգ քաղաքին մոտ Օբերնդորֆ գյուղում: Տեքստը գրել է Սուրբ Նիկոլայ
ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՏ Է
ԱՄՆ-ում չափահաս բնակչության շրջանում խաղամոլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան հարբեցողությունը: Նման եզրակացության է եկել Նյու Յորք նահանգի Բուֆֆալոյի համալսարանի՝ Ջոն Ուելտեի ղեկավարած գիտնականների խումբը: Գիտնականները հարցում են անցկացրել 20-40 տարեկան 5000 ամերիկացիների շրջանում. պարզվել է, որ խաղամոլությունը ձեւավորվում է դեռահաս տարիքում: Այն հասնում է իր գագաթնակետին 20-40 տարեկանում, իսկ 70-ից հետո արդեն տեղի է
ՄՈԼՈՐԱԿԸ՝ ԳԱԳԱՐԻՆԻ ԱՉՔԵՐՈՎ
Ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը, «YouTube»-ով կցուցադրվի «First Obrit» ֆիլմը՝ նվիրված Յուրի Գագարինի թռիչքի հիսնամյակին: Կինոնկարը պատրաստվել է Եվրոպական տիեզերագնացության գործակալության կողմից: Նկարահանումները կատարվել են տիեզերքից՝ Գագարինի «ԹՏրՑՏՍ-1» տիեզերանավի ուղեծրի դիրքից: «Google»-ի պաշտոնական բլոգի փոխանցմամբ՝ ֆիլմը ներառում է նաեւ Գագարինի թռիչքի ընթացքում արված ամբողջ ձայնագրությունը: Ֆիլմը հասանելի կլինի youtube.com/firstorbit ալիքում:
Հիմնավոր եւ հարուստ վաստակ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից օրերս հրատարակված գրքույկը ներկայացնում է ճանաչված պատմաբան, գիտության լավագույն կազմակերպիչ, հասարակական-ազգային եռանդուն գործիչ Աշոտ Աղասու Մելքոնյանի կենսամատենագիտությունը: Այն մանրամասն լուսաբանում եւ ամփոփում է արդի շրջանի հայ պատմաբանների ղեկավարի շուրջ քառորդդարյա գիտական, մանկավարժական եւ հասարակական ակտիվ գործունեությունը: Գրքույկից տեղեկանում ենք, որ Ա. Մելքոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է եւ բազմազան (Արեւմտյան
ՅՈԳԱՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱ՞ՆՆ ԷԼ Է ՕԳՆՈՒՄ
Սակայն հղի կանանցից շատերը կարծում են, որ դրանով զբաղվելը դեռ ֆինանսապես շատերին հասանելի չէ Յոգայի ուսմունքը հազարամյակների պատմություն ունի, որի սկզբունքները վերջին շրջանում գրավում են ավելի ու ավելի շատ մարդկանց: Ուսմունքի հիմնական դրույթները առաջին անգամ համակարգել է Պատանջալին՝ Ք.Ա. 2-րդ հազարամյակում՝ իր «Յոգասուտրա» գրքում: Ըստ ամենատարածված սահմանման՝ յոգան նպատակ ունի իրացնել մարդու պոտենցիալ հնարավորությունները: Այն
Արժանապատիվ ապրած կյանք
Կյանքի 72-րդ տարում մահկանացուն կնքեց ծննդով արցախցի, սամբոյի՝ Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, Ուկրաինայի սամբոյի հավաքականի ավագ մարզիչ Ռոբերտ Սամվելի Բաբայանցը: Մարդ, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է մարզաշխարհին՝ պատրաստելով ԽՍՀՄ, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոններ եւ մրցանակակիրներ, գործնական եւ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում սամբոյի զարգացման գործին: Ռոբերտ Բաբայանցը
Եկել է ճիշտ աշխատելու ժամանակը
Հունվար ամսից ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնը վստահվել է Ավետիք Վարդանյանին: Քաջատեղյակ լինելով նրա պատվախնդիր բնավորությանը՝ երեկ երիտասարդ մասնագետի հետ զրուցեցինք իր ծրագրերի շուրջ: – Դուք աշխատելու եք 18-20 տարեկանների հետ: Ի՞նչ կասեք այդ տարիքային խմբի մեր ըմբիշների մասին: – Մեր երիտասարդական հավաքականը համալրվել է հույսեր ներշնչող մի քանի պատանիներով, որոնց
Գերմանիայի փոխարեն մեկնել է Ռուսաստան
Նախապես որոշված էր, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու էր ամբողջական կազմով: Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ թիմը Դորտմունդ մեկնեց վեց հոգով՝ առանց 84 կգ քաշային Վադիմ Լալիեւի: «Առավոտի» տեղեկություններով, նա թիմակիցների հետ եղել է հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքում, նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը եւ օգնել նաեւ մյուսներին: Սակայն մոտ մեկ շաբաթ առաջ
«Արծաթ»՝ վնասվածքի պատճառով
Մարտի 24-27-ը Մոսկվայում անցկացվեց սամբո ըմբշամարտի հիմնադիրներից մեկի՝ Անատոլի Խարլամպիեւի հիշատակին նվիրված մարզաձեւի աշխարհի վերնագավաթի խաղարկությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի սամբոյի հավաքականը՝ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Մարտին Միրզոյան եւ Արտակ Ծատինյան կազմով: Մեր մարզիկներից բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010 թվականի աշխարհի չեմպիոն, 74 կգ քաշային, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Նա, հաղթելով բուլղարացի Ստեֆան Շոպովի, ռուսաստանցի
Պարտություններ՝ խոշոր հաշիվներով
Հանդբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի նորամուտը Ռումինիայի Յասի քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների առաջնության ընտրական մրցաշարում անհաջող ստացվեց: Վեցերորդ խմբում մեր աղջիկները երեք հանդիպում անցկացրին եւ երեքում էլ պարտություն կրեցին խոշոր հաշիվներով: Մեկնարկային խաղում նրանք 9:54 հաշվով զիջեցին Հոլանդիային, այնուհետեւ պարտվեցին տանտիրուհիներին՝ 13:57 եւ վերջին խաղը տանուլ տվեցին իսրայելուհիներին՝ 7:26: Մեր թիմին չօգնեցին նաեւ մրցավայրում
Յոթ մասնակից
«Armchess. am»-ը տեղեկացնում է, որ վերջնականապես ճշգրտվել են մայիսի 6-19-ը Թբիլիսիում կայանալիք շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությանը մասնակցող հայ շախմատիստուհիների անունները: Վրաստանի մայրաքաղաքում հանդես կգան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը եւ Անահիտ Խառատյանը: Շախմատասերներին, գուցե, հետաքրքրի, թե ինչո՞ւ է բացակայում Հայաստանի չեմպիոն Սիրանուշ Անդրիասյանի
«Այս ներկան լավ բան չի խոստանում»
Ըստ Աղասի Այվազյանի այրի Գրետա Վերդիյանի, այսօր փողոցների ասֆալտապատումն ավելի կարեւոր է, քան սերունդների դաստիարակությունը: – Տիկին Գրետա, լինելով ո՛չ միայն Աղասի Այվազյանի կինը, այլեւ նրա անվամբ դպրոցի տնօրեն, ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ ներկայումս Աղասի Այվազյանը ընդգրկված չէ դպրոցական ուսումնական ծրագրում: – Ափսոսում եմ, որ ես չինովնիկ չեմ, որից կախված է այս հարցը:
«ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂԸ ԴՆՈՒՄ»
Երգչուհի Սոնա Շահգելդյանին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում մոռացե՞լ էին Ամենամյա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից հետո մեզանում «ավանդաբար» սկիզբ են առնում տարակուսանքներն ու դժգոհությունները, որոնք սովորաբար լինում են եւ՛ հիմնավոր, ե՛ւ անհիմն: Օրերս կայացած մրցանակաբաշխությունից հետո էլ նման «երեւույթներ» արձանագրվեցին: Նախ, կազմակերպական առումով հանդիսատեսի որոշ մասը, պարզվում է, արդեն հոգնել է նույն հաղորդավարներից, նույն դեմքերից՝ հասկանալի պատճառով. նրանք
ՂՐՂԶԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՄԱՀԱՑԵԼ
Ղրղըզստանում հացադուլ հայտարարած կալանավորներից երկուսը մահացել են թոքախտից: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ Ղրղըզստանի ՆԳՆ վարչության պետ Թաալայբեկ Ակբաեւը։ «Երկու մահվան դեպքերն էլ գրանցվել են թիվ 27 գաղութում տեղի ունեցող հացադուլի հետեւանքով։ Մահացած կալանավորները հիվադ են եղել թոքախտով։ Թիվ 27 քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժն են կրում տարբեր հիվանդություններով՝ հատկապես թոքախտով տառապող հանցագործներ»,- ասել է Թաալայբեկը։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՀԱԳՆԵ՞Ն
Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Ելենա Բաբիչը, առաջարկել է օրենսդիրներին պարտադրել խորհրդարանի նիստերին գալ համազգեստով: Lenta.ru-ի փոխանցմամբ, նա պարզաբանել է, որ էթիկայի կոդեքսը, որը դեռեւս մշակման փուլում է, տարածվելու է ոչ միայն խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների, այլեւ պատգամավորների վրա: «Այդ ժամանակ բոլորը կսկսեն մտածել աշխատանքի մասին: Ինչպիսի հագուստ կրում ենք, այնպես էլ մեզ պահում ենք»,- ասել
ՊԵՆՏԱԳՈՆՆ ԷԼԻ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ
Միացյալ Նահանգների զինվորական հրամանատարությունը ներողություն է խնդրել հրապարակված նոր լուսանկարների առնչությամբ, որտեղ ամերիկացի զինվորականները ֆոտոխցիկի առաջ «դիրքավորվել» են խաղաղ աֆղանցիների դիերի կողքին: Այդ առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության մեջ ասված է, թե ամերկյան Rolling Stone ամսագրում հրապարակված լուսանկարները միայն սարսափ են առաջացնում եւ հակասում են ԱՄՆ բանակի արժեքներին: Հրապարակված լուսանկարներից մեկում ամերիկացի զինվորը միջնամատ է ցույց
ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ
Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է երկրի կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիական հեռուստաընկերությունը: Սպասվում է, որ կառավարության հրաժարականից հետո 24 ժամվա ընթացքում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն: Panarmenian.net-ը հիշեցնում է, որ նախօրեին Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Շարան հայտարարել էր, թե նախագահ Բաշար Ասադը մոտակա երկու օրերի ընթացքում մտադիր է հայտարարել «կարեւոր որոշումների»
ԵՄ-ն կվերանայի իր քաղաքականությունը «հարեւանության» շրջանակներում
Եվրամիությունը պատրաստվում է լուրջ բարեփոխումների ենթարկել քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ եւ այժմ արդեն առավել խիստ պահանջներ սահմանել տրամադրվող օգնության դիմաց։ «Ազատություն» ռ/կ մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Եվրամիության՝ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որի ասելով, պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է մայիսին արդեն շրջանառության մեջ դնել Եվրոպական հարեւանության ծրագրի վերանայված տարբերակը: «Այս վերանայման գործընթացի արդյունքում
ՀԱՆՈՒՆ ԵՐԿՐԻ՝ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԶԻՋԵԼ ԲԻԶՆԵՍ-ՇԱՀԵՐԸ
Ճապոնիան չի բացառում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո երկիրը վերականգնելու նպատակով որեւէ աղբյուրից ֆինանսական միջոցներ օգտագործելու հնարավորությունը՝ ներառյալ հարկերի բարձրացումը կամ կորպորատիվ հարկերի կրճատման ծրագրերից հրաժարվելը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրն ասել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը: Կիրակի օրը հրապարակված սոցհարցումը ցույց է տվել, որ հարցվածների ավելի քան երկու երրորդը պաշտպանում է երկրի
ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
Երեկ Կանանց պատմության միամսյակի շրջանակում ԱՄՆ դեսպանի նստավայրում թեյելու էին հրավիրվել «Ես ինքս եմ կերտում իմ ապագան» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլ անցած ավագ դպրոցի 10 աշակերտուհիները եւ Հայաստանի մի խումբ առաջադեմ կին գործիչներ, ովքեր եկել էին երիտասարդների հետ կիսելու իրենց կյանքի հետաքրքրական դրվագները: Դեսպանը հաղթողներին հանձնեց հավաստագրեր եւ ժամանակակից անգլերենի բառարաններ: Ավագ դպրոցի
ԲՈՒՀԻ ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ
«Եվրասիա» միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ օրերս կայացավ «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագրով եռօրյա համաժողովը, որի նպատակը աշխատաշուկայում երիտասարդ սերնդին հանդիպող խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու հնարավոր ուղիների բացահայտումն էր: Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք հանդիպումներ, շուկայի ընթացիկ պահանջների վերաբերյալ բաց քննարկումներ, որոնց անմիջական մասնակիցներն էին ԵՄՀ ուսանողները, ինչպես նաեւ հրավիրված բազմաթիվ հյուրեր, ովքեր միտված


















































