Օրվա լրահոսը
Ծաղկահովիտում բնակելի շենք է վերանորոգվում
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից զգալիորեն տուժեց այն ժամանակ Ապարանի շրջանի, այսօր՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանը: Աղետի էպիկենտրոնից ընդամենը 19-20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը աչքաթող է առայսօր՝ աղետից 21 տարի անց: Ճիշտ է, այստեղ վերանորոգվել են դպրոցական մի քանի շենքեր, նախկին շրջկենտրոնում մի քանի տարի առաջ շահագործման է հանձնվել մի բնակելի շենք, սակայն դրանք որակով
Տուժել է ականի պայթյունից
Հոկտեմբերի 16-ին ականի պայթյունից գանգուղեղային վնասվածքներով եւ բազմաթիվ պատռվածքներով Կապանի հիվանդանոց է տեղափոխվել Կապանի տարածաշրջանի Դավիթ-Բեկ գյուղի բնակիչ՝ 1970 թվականին ծնված Արմեն Սարգսյանը: Բժիշկները տուժածի վիճակը ծանր են գնահատում: Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 16-ին աշխատելիս է եղել դաշտում, զբաղված է եղել աշնանացանով, երբ պայթել է ականը: Տուժածին անմիջապես տեղափոխել են Կապանի հիվանդանոց եւ մինչ օրս նրա
Հանուն տեղական ժողովրդավարության եւ զարգացման
Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի «Համայնքների զարգացում» ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց «Հայաստանի գյուղական եւ քաղաքային համայնքներ» տեղեկատվական բազան եւ «Ըստ աշխատանքների կատարման» բյուջետավորման հայեցակարգը: Երկու նախաձեռնությունների նպատակն էլ նույնն է. վերհանել խնդիրներն ու լուծումներ առաջարկել: Տարբերությունը բովանդակության մեջ է: Գյուղերի եւ
25 ՏԱՐԻ ԱՆՑ
Խորհրդային տարիներին ազատագրված հողերը չեն մշակվում, իսկ շինությունները թալանվել են Այս տարվա մարտի 14-ին «Ինչպես է փրկվել 15 000 հեկտարը» հրապարակմամբ անդրադարձել ենք 1984 թվականի աշնանը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում տեղի ունեցածին. Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանին ազերիները պատանդ են վերցրել եւ սպառնացել կացինով գլուխը կտրել, եթե չստորագրի այն թղթի տակ,
ԲՋՋԱՅԻՆԸ ՏԱՆՆ ԷՐ ԹՈՂԵԼ
Սաուդյան Արաբիայում մի կին պատահաբար հայտնաբերել է, որ ամուսնու բջջային հեռախոսում իր հեռախոսահամարի անվան դիմաց գրված է «Գուանտանամո»: Նա անհապաղ ապահարզան է պահանջել ամուսնուց, չնայած լրացել էր իրենց ամուսնության 17 տարին: Ընտանեկան կյանքի համեմատումը տխրահռչակ բանտի հետ, որտեղ կտտանքների էին ենթարկել տեռորիստներին, կնոջը հունից հանել է: Սակայն նա կարող է նաեւ փոխել միտքը, եթե վիրավորանքի
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԲԱԽՏՆ ԷԼ Է ԲԵՐՈՒՄ
Հունգարիայի հյուսիսում գտնվող Բուդաորշ քաղաքի ոստիկանության բաժանմունքի ողջ անձնակազմը՝ 15 հոգի, աշխատանքից ազատվել է: Նրանք միասին շահել են վիճակախաղի ջեքփոթը: Շահումը անգլիական ֆունտ ստեռլինգով կազմում է ավելի քան 10 միլիոն: Սա իր չափով 6-րդ ջեքփոթն է՝ Հունգարիայում անցկացվող վիճակահանության պատմության մեջ: Այժմ երկրի ոստիկանական ղեկավարությունը ռեզերվային ուժեր է ուղարկում Բուդաորշ՝ կարգուկանոն հաստատելու, մինչեւ կգտնվեն տեղաբնակ
«ՆՍՏԱԾ» ԴԻԱԿԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Մուստաֆա Մահմուդ Զաեդի դիակը 7 օր «նստած» է եղել լոսանջելեսյան բնակելի տան պատշգամբներից մեկում: Հարեւանները կարծել են, թե հանգուցյալը տիկնիկ է, որով սովորաբար բոլոր սրբերի օրվա նախօրեին մարդիկ ձեւավորում են բնակարանները: Մեկ շաբաթ անց Զաեդի դիմացի հարեւանը դիմել է ոստիկանություն. «Մեկ շաբաթ դիակը փտել է բնակելի համալիրի բոլոր բնակիչների աչքի առաջ, եւ ոչ ոք չի
ԲԱԽՎԵԼ ԷՐ ԴԵՍՊԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻՆ
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին 23-ամյա Գոռ Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկում բախվել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ 54-ամյա Տոդոր Ստայկովի վարած «Նիսան Իքսթրիլա» մակնիշի ավտոմեքենային: «Ֆոլքսվագեն Գոլֆի» ուղեւոր՝ 24-ամյա Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 2 բուժմիավորում:
Դատարանից ԴԱՀԿ-ն չի ստացել
Երեկ Դատական ակտերի հարկադիր ծառայության մամուլի քարտուղարը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ կապված հոկտեմբերի 15-ին Մ. Մկրտչյան թիվ 15 հասցեում («Էրեբունի հյուրանոցի բակ») իրականացված վտարման հետ: Խնդրին անդրադարձել է նաեւ «Առավոտը»: «2009թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում ստացվել է կատարողական թերթ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն, պատասխանող Խաչատուր Գիչյանին պարտավորեցվել է
Ապօրինի կալանավորման զոհ է դարձել
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, լսվեց Դավիթ Եղինյանի հայցը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, այս գործով իբրեւ երրորդ անձ ներգրավված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության եւ ՀՀ գլխավոր դատախազության: Դավիթ Եղինյանի նկատմամբ 2004թ. մայիսի 19-ին Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ ՊՆ թիվ 15668
ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԴԵՄ
Վարձակալած տարածքը սեփականաշնորհել են Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը «Էջմիածին- 556» կոոպերատիվի տնօրեն Գառնիկ Աբրահամյանի հետ կնքում է պայմանագիր, որով ակումբագրադարանային տեխնիկումի արեւելյան մասում գտնվող 475,0 քմ հողատարածքը տրվում է նրան՝ որպես խանութ օգտագործելու նպատակով: Պայմանագիրը կնքվում է 7 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսված վարձակալական վճարումները փոխանցվում են քաղաքապետարանի հաշվի համարին: Այդ տարածքը տրվում է Գ.
ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները նախորդ օրը բերման են ենթարկել 3 երիտասարդի: Նրանք հայտնել են, որ անցյալ տարվա մայիսի 16-ին, ժամը 11.00-ին գողություն են կատարել Մովսես Խորենացու թիվ 34/Բ հասցեում գտնվող «Պանորամա» լրատվական գրասենյակից: Հիշեցնենք, որ պատուհանի վանդակաճաղը կոտրելու միջոցով՝ գրասենյակից գողացվել էր համակարգչի մոնիտոր, 2 պրոցեսոր, հեռախոսի 1 ապարատ եւ 1 ֆոտոխցիկ. պատճառվել էր
ԱՐԱՐԱՏՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ԳՈՐԾ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Քաղաքակիրթ երկրներում խոշոր ընկերությունները պարտադիր իրենց աշխատակազմում ընդգրկում են հաշմանդամ մարդկանց, որովհետեւ, բացի բարոյական կողմը, հաշմանդամին աշխատանքի տեղավորելը եւ նրան հասարակության մյուս անդամներից չտարբերելը խոսում է ընկերության բարձր վարկանիշի մասին: Մեր երկրում շատ գործատուներ բոլորովին այլ սկզբունքով են առաջնորդվում՝ չցանկանալով հաշմանդամին անգամ բանվորի հաստիք տալ իրենց ընկերությունում: Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ Արմեն Վաթյանը զինվորական
Գյումրիում անոմալիաներն ավելացել են
Տարին դեռ չի ավարտվել, սակայն Գյումրիի ծննդատանն արդեն ծնվել է բնածին արատներով 12 նորածին: Ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանի տվյալներով, Գյումրիում 2007-ին հիվանդ նորածինները 6-ն էին, ընդ որում՝ մեկը տառապում էր բնածին սիֆիլիսով, 2008-ին այդ թիվն աճեց՝ դառնալով 10, իսկ այս տարի արդեն 12 երեխա է արատով ծնվել: Մանուկները ծնվում են սրտի, քիմքի, վերին շրթունքի արատներով,
ՀԱՑ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ
Այդ պատճառով էլ իրենց արտադրանքը վաճառակետեր տեղափոխում են հակահիգիենիկ պայմաններում Այն, որ մեր երկրում հացի որակի վերահսկողությունը լիարժեք չէ, կարելի է համոզվել մայրաքաղաքում ընդամենը փոքրիկ շրջայց կատարելով: Այսօր սննդի ցանկացած վաճառակետում հանդիպում ենք «Ռաֆ», «բուդկա «Մոսկվիչ» կամ այլ ավտոմեքենաների թափքից մատակարարվող՝ չփաթեթավորված, առանց համապատասխան մակնշումների հացի: Մինչդեռ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը հստակ պահանջում է, որպեսզի
ԱՌԱՋԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ՝ ՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ
Մայիսի 14-ին «Նաիրիտ» քիմիական գործարանի վթարի ենթարկված արտադրամասը, վերանորոգումից հետո, անցել է բնականոն աշխատանքի: Երեկ արդեն կաուչուկի արտադրամաս է ուղարկվել առաջին 20 տոննա քլորոպրենը: Այս մասին տեղեկանում ենք գործարանի կայք-էջից: Նշենք, որ վթարված արտադրամասի վերականգնման համար ծախսվել է մոտ $200 հազար:
ԱՆԿՄԱՆ ՏԵՄՊԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշը կազմել է 18,3%։ Այս մասին տեղեկանում ենք երեկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվությունից: Տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ շուրջ 53,8%: Նվազում է արձանագրվել նաեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, ներքին եւ արտաքին առեւտրի եւ այլ ոլորտներում:
ՍԱԿԱԳԻՆՆ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Ռուսաստանից մատակարարվող 1000 խմ գազի դիմաց ներկայումս Հայաստանը վճարում է $154: Ըստ նախնական պայմանավորվածության, 2010-ի ապրիլի 1-ից այն պետք է դառնար $200: Սակայն ռուսական կողմը որոշել է նախապես պայմանավորված $200-ի փոխարեն, գազը տրամադրել $180-ով: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասել է «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռեւս շարունակվում
Վարչապետը խոսում է «օդո՞ւմ»
Փոխանակ բացեիբաց հայտարարելու, որ «ժողովուրդ ջան, կներեք, ՀԴՄ կտրոնների բոնուսի համար բավարար փող չունենք ու որոշել ենք բոնուսի չափը կրճատել», վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 8-ի կառավարության նիստում մեղքը բարդեց այն միամիտների վրա, ովքեր մտածում էին, թե ՀԴՄ կտրոն պահանջելով՝ կարող են արդար վիճակահանության մասնակցել ու դեռ մի բան էլ պարգեւավճար ստանալ: Վարչապետը հայտարարեց, որ 2010-ի
ԱՋԱԿՑԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ
Պետեկամուտների կոմիտեն հրաժարվում է գրանցել տեղական ապրանքանիշները Որքան էլ ՀՀ կառավարությունը վստահեցնում է, իբր ջանքեր է գործադրում երկրում արտահանումը խթանելու, տեղական արտադրողին աջակցելու եւ շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու համար, որոշ դեպքերում հենց պետությունն է խանգարում արտահանմանն ու մրցակցային պայմանների բարելավմանը: Թեեւ ոլորտը կարգավորող «գեղեցիկ» օրենքներ կան, սակայն դրանք չեն կիրառվում: Օրինակ՝ «Ապրանքային եւ սպասարկման
Եվրամիության խորհրդատվական խումբը արդյունավետ է աշխատում
Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումները բարեհաջող իրականացվում են 2009 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում է Եվրամիության՝ 10 հոգուց բաղկացած խորհրդատվական խումբը, որը խորհրդատվություն է տրամադրում Հայաստանին՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի իրականացման եւ ժողովրդավարական ու տնտեսական կառույցների հզորացման ուղղությամբ: Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում երեկ ամփոփվեց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի՝
ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Մեխակ Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանին «երկրորդ շանսն» է տրված Նախկին Գերագույն խորհրդի դաշնակցական պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը հիշում է, որ երբ ժամանակին ԳԽ-ի վավերացմանն էր ներկայացվել Հայաստանում ռուսական բազաների վերաբերյալ փաստաթուղթ, իսկ դրանում առկա էին ՀՀ հողային օրենսդրությանը հակասող երկու դրույթներ, ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում է կայացնում փաստաթուղթը խորհրդարանի վավերացմանը ներկայացնել վերապահումով՝ առանց այդ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՏԵՂՆ ԷԼԻ ԶԻՋԵԼ Է
Երեկ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2009թ. ցուցիչը, որի համաձայն՝ Հայաստանը անցյալ տարվա 101-րդ տեղը էլի զիջել է եւ հիմա զբաղեցնում է 111-րդ հորիզոնականը։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, 2008-ի ցուցիչով Հայաստանը ուներ 22.75 միավոր, իսկ այս տարի արդեն՝ 31.13։ Զեկույցում ամփոփված է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ընկած
Հին ընտրություններ՝ նոր տարում
Կենտրոնում 2010-ի հունվարի 10-ին կմրցեն ընդդիմությունն ու իշխանությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ միաձայն որոշել է թիվ 10 ընտրատարածքում նշանակել ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն` քվեարկության օրը նշանակելով 2010թ.-ի հունվարի 10-ը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում թափուր տեղ առաջացավ Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո: Թեկնածուները առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 1-ը,
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ
Պաշտպանական կողմը երկու միջնորդություն ներկայացրեց, դատավորն էլ, բնականաբար, դրանք մերժեց Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի ապակեպատ դահլիճում սկսվեց «Մարտի 1»-ի գործի շրջանակներում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դրա մեկնարկից ամենաքիչը մեկ ժամ առաջ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցներն ու կարմիր բերետավորներն արդեն գործի էին անցել. դատարանին հարող տարածքում, ինչպես
«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎՃԻՌՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՄՔ»
ՀՀ նախագահը Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանն ուղղված հոկտեմբերի 10-ի իր ուղերձում հայտարարեց. «Պետք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում»: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ժամեր առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանն ուղղված ուղերձով, որում «իրատեսորեն գնահատելով այս հանգամանքները եւ համոզված լինելով ձեռնարկված քայլերի ճշմարտացիության մեջ»՝ հայտարարեց, որ Թուրքիան
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԸ
Յուրաքանչյուր առավոտ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի թափքից ՀՀ կառավարության բուֆետին հաց է մատակարարվում: Բացի այն, որ չինովնիկների հացը տեղափոխվում է հակահիգիենիկ պայմաններում՝ մեքենայի թափքի մեջ, հացի համար չնախատեսված կեղտոտ արկղերով, չփաթեթավորված, այն մինչ ճաշարան հասնելն ու կառավարության աշխատակիցներին հրամցվելը՝ մի շարք «փորձությունների» միջով է անցնում: Լուսանկարում պատկերված այս երիտասարդը օրերս բաց արկղով հացը ներս էր տանում
Հոկտեմբերի 20
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է խնդիրներ ունենաք՝ կապված աշխատանքի կամ նոր գործընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Եթե խորհուրդների կարիք ունեք՝ դիմեք ընկերներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր հնարավոր է ձեզ սեր խոստովանեն: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտյան ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:
Օրենք՝ եկեղեցական զանգերի ղողանջի մասին
ԱՄՆ-ում եկեղեցիները դատարանի միջոցով հասնում են զանգերի ղողանջի իրավունքի: Դրա համար անհրաժեշտ է դատարանի միջոցով չեղյալ համարել Ֆենիքս քաղաքի օրենքը աղմուկի թույլատրելի մակարդակի մասին: Ամերիկյան Ֆենիքս քաղաքի երեք ծխեր դատարանում վիճարկում են աղմուկի թույլատրելի մակարդակի մասին օրենքի սահմանադրականությունը: Այդ օրենքն արգելում է եկեղեցական զանգերի ղողանջը: Հայցվորները գտնում են, որ զանգերի ղողանջի արգելքը խախտում է ինչպես
Անհրաժեշտ բառարան
«Քաղաքակրթության զարգացման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման, նաեւ ժողովուրդների փոխայցելությունների, զբոսաշրջության աճի եւ այլնի համատեքստում անհրաժեշտություն է ունենալ ոչ միայն խոհարարական տերմինների բառարան, այլեւ ավելի ընդարձակ այդ տերմինների (սննդում օգտագործվող մթերքների, պարագաների եւ այլնի) էությունը բնութագրող՝ հանրամատչելի բացատրական բառարան»,- ասվում է Սերգեյ Ավագյանի հեղինակած հայերեն-անգլերեն-ռուսերեն «Խոհարարական բացատրական բառարանում»: Նշենք, որ հեղինակը բառարանում ընդգրկել է 2000-ից ավելի