Օրվա լրահոսը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է

«Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի մարտի 26-ի քննարկմանը մասնակցել է ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ Epress.am-ի՝ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին: Արզումանյանը նշել է, որ ՀԱԿ-ն իրեն տեղադրեց մրցակցային դաշտ եւ բաց թողեց համախմբման երկու առիթ. երբ Հովհաննիսյանը եկավ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին, եւ երկրորդը, երբ նա հացադուլ սկսեց Ազատության հրապարակում:

Ինչ էինք երազում եւ ինչ ունենք

Վիկտոր Համբարձումյանի ցանկությունը իրականություն չդարձավ 1990 թվականի սեպտեմբերի սկզբներին փլուզվող ԽՍՀՄ խորհրդարանում Հայաստանի հինգ ժողովրդական պատգամավորներ հացադուլ հայտարարեցին «Մոսկվա» հյուրանոցում՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ: Այդ փաստով շատերն էին անհանգստացած, անգամ ինքը՝ Միխայիլ Սերգեեւիչը, ով հացադուլավոր Վիկտոր Համբարձումյանի 82-ամյակը շնորհավորելով՝ հորդորում էր դադարեցնել հացադուլը: Շատերը դիմեցին հացադուլավորներին՝ հորդորելով դադարեցնել պայքարի այդ ձեւը:

ՀԱԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է

Խնդիրը զուտ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից դիտարկելով՝ ասում է Արմեն Բադալյանը Հայաստանյան երկու ընդդիմադիր ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգություն» կուսակցության միջեւ լուռ հակադրությունը նոր պատմություն չէ: Դա կար դեռեւս ՀԱԿ-ի ձեւավորումից ի վեր, երբ շատերի ակնկալիքներին հակառակ, «Ժառանգությունը» չմիացավ Կոնգրեսին: ՀԱԿ-«Ժառանգություն» հակադրությունը հատկապես շեշտված դրսեւորվեց 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, նաեւ վերջերս՝ մարտի 1-ի հանրահավաքում,

«ՄԻՏԻՆԳ ԱՐԵՑԻ՞Ք, ՊՐԾԱ՞Ք, ՀԱՆԳՍՏԱՑԱ՞Ք, ՊՐԾԱ՞ՆՔ»

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում անկեղծորեն խոստովանեց, որ ինքը եւս բազմաթիվ հացադուլներ է հայտարարել ընդդեմ խորհրդային կարգերի: – Անցած շաբաթ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն էր, այդ առիթով ուզում եմ հարցնել՝ այսօրվա Հանրապետականը արդյոք անչափ շատ չի՞ հեռացել այն ակունքներից, որոնց վրա Նավասարդյանը ստեղծեց կուսակցությունը: – Դուք շատ ճիշտ մարդու եք հարցը ուղղում, քանի

ՎԵՐԱՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ՕԳՏՎԵՑԻՆ

  Շաբաթ օրը կայացած Հայաստան-Ռուսաստան խաղի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ խաղից առաջ վերավաճառողները տոմսերը վաճառում էին 2-3 անգամ թանկ: Վերջին անգամ նման բան էր նկատվել 25-30 տարի առաջ: Կարդացեք նաեւ՝

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ չորրորդ ԳՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ Չնայած Սերգեյն ու ես էդ կինոդիտման ընթացքում Ռուբոյից ավելի ուժեղ էինք հռհռում ու անկապ ռեպլիկներ բաց թողնում, խայտառակ լինողը հենց Ռուբոն էր լինելու, որովհետեւ Հարությունյան Ժորան Ռուբոյի հոր՝ Պարգեւի ընկերն էր ու էդ պրեմիերայի հրավիրատոմսերն անձամբ էր Ռուբոյին տվել, եւ, հիշում եմ, մի քանի օր էր՝ ինչ բանակից վերադարձել

Մարտի 26

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)-

ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ՍՏԱԼՈՆԵԻՑ

Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է հագուստի սեփական արտադրություն հիմնելու մտադրության մասին: Բացի ազատ ոճի հագուստից ու ներքնազգեստից, վաճառվելու են նաեւ ժամացույցներ ու այլ աքսեսուարներ: «Ստալոնե» ապրանքանիշով արտադրվող հագուստը կվաճառվի հաջորդ տարի: Դերասանը մտադիր է ընդլայնել տեսականին՝ այն համալրելով ակնոցի, սպորտային հագուստի, անգամ՝ օծանելիքի արտադրությամբ: աշխատանքով:

ԿՐԿԻՆ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Տղամարդկանց կողմնորոշելու համար Հարգելի տղամարդիկ, սա կօգնի ձեզ՝ քիչ, թե շատ կողմնորոշվել կանանց ընտրության հարցում: Հատկապես եթե որոշել եք ամուսնանալ, ապա նախ պարզեք, թե տարվա որ եղանակին է ծնվել ձեր ընտրյալը, որովհետեւ պարզելով դա՝ կկարողանաք ծանոթանալ նրա հոգեկերտվածքին: Օրինակ, «ձմեռային» կանայք ունենում են մարտական բնավորություն: Լինում են նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝

ՎԱԽԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՆՈՐ ՄԻՋՈՑ

Աշխարհում գնալով ավելի մեծ ճանաչում է վայելում յոգայի նոր տարատեսակը: Խոսքը Կունդալինի յոգայի՝ «օձի յոգայի» մասին է, որը նաեւ հայտնի է որպես «Կումարա օձերով բուժում» (համակարգի ստեղծողի՝ Կվալի Կումարայի անունով): Համաձայն այս համակարգի՝ բուժումն անցնում է իսկական օձերի հետ: Պարապմունքների նպատակն է ամրապնդել կապը բնական եւ հոգեւոր աշխարհի միջեւ: Օձերն այստեղ խաղում են ուղեկիցների դեր,

Նոր գիրք

«Հայրենիքից հեռու, հայրենիքի հետ» Այսպիսի ենթավերնագրով է սկսվում հրապարակախոս Անժելա Սահակյանի «Իրական պատկերներ» գիրքը, որի հեղինակն արդեն 10 տարի գտնվում է Փարիզում, սակայն ժողովածուն լույս է տեսել Երեւանում: Հայ հասարակությունը Ա. Սահակյանին կարող է հիշել մի շարք ինքնատիպ տեսաֆիլմերով: Սակայն նրան ավելի լավ կհիշեն հեռուստադիտողները, քանի որ նա երկար տարիներ, մինչեւ իր հարկադրական փախուստը հայրենիքից՝

ԱՍԱ ԻՆՉՊԻՍԻՆ Է ԿՈՒՐԾՔԴ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ

Կնոջ կուրծքը՝ «տեղեկատվության» աղբյուր Կանանց կրծքի ձեւը բավականին շատ բան կարող է ասել այդ մարմնամասի «տիրուհու» բնավորության եւ նախասիրությունների մասին: Կարող է «տեղեկացնել», թե ինչպես տվյալ կրծքի ձեւ ունեցող կինը իրեն կդրսեւորի ամուսնական կյանքում կամ սեռական հարաբերությունների ժամանակ, ինչպես նաեւ աշխատանքային բնագավառում. սա պարզել են իսպանացիները՝ դեռեւս 18-րդ դարում: Նրանք այդ գիտությունն անվանել են ստերնոմանտիա:

Հայաստան-Ռուսաստան. կանխատեսում են քաղաքական, մշակութային գործիչներն ու լրագրողները

Սամվել Բալասանյան, ԱԺ փոխխոսնակ- Վստահ եմ, որ մեր ազգային հավաքականն այսօր շատ ուժեղ է եւ ի վիճակի է հաղթել մրցակցին: Կհամարձակվեմ կանխատեսել խաղի հաշիվը՝ 1:0 հօգուտ Հայաստանի հավաքականի: Կարապետ Ռուբինյան, ԱԺ նախկին փոխխոսնակ, «Առցանց ազատականների ալյանսի» համակարգող- Ես անցած դարի 70-ականների մոլի ֆուտբոլասեր լինելով՝ հիմա, ցավոք, շատ հեռու եմ ֆուտբոլից: Ինչ խոսք, խաղին հետեւելու եմ

ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ. ԽԱՂԻՆ ՄՆԱՑԻՆ ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐ

   Այսօր երեկոյան կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը մնացել են հաշված ժամեր: Երկու թիմերի մարզիչներն էլ նախօրեին հանդիպեցին լրագրողների հետ՝ խաղից առաջ իրենց դիտարկումներով կիսվելով: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ թե ֆունկցիոնալ, թե հոգեբանական առումով թիմը պատրաստ է խաղին: Նպատակն էլ, ինչպես միշտ, առաջին հերթին լավ ֆուտբոլ խաղալն է, իսկ գլխավոր պարգեւը՝ 3 միավորը:

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ «AMBER»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՂԹՈՂ

Հայաստանի լավագույն շախմատիստ, աշխարհի երրորդ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոնտե Կարլոյում նվաճեց «կույր» եւ «արագ» շախմատի «Amber Chess Tournament» գերմրցաշարի հաղթողի կոչումը: Սա Արոնյանի երրորդ տիտղոսն է «Amber»-ում: Նա հավասարը չէր ունեցել 2008/2009 թվականներին: Հենց մեկնարկային տուրից առաջատարի դերն ստանձնած հայ գրոսմայստերն այն պահպանեց մինչեւ վերջ՝ պայքարի ավարտին իրենից ետ թողնելով ՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշային դասակարգման

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Հրազդանի Ջրառատ թաղամասից բերման են ենթարկել 30-ամյա Վարդան Հ.-ին, որը ս/թ մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու փորձ անելը): Վարդան Հ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

ԳԵՐԵԶՄԱՆԱԳՈՂԵՐԸ

Մարտի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Լալայան փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Հայկ Զ.-ին: Նա խոստովանել է, որ ս/թ փետրվարի սկզբին 23-ամյա Սարո Տ.-ի հետ գերեզմանատնից գողացել են թուջե սալիկներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սարո Տ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՎՐԱԵՐԹ՝ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2108-01» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Գ. Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա Վառինկա Ղ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Վաչիկ Գաբոյանն ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման: Նա բողոքով դիմել էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, ուր Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ օրեր առաջ շարունակվեց դատաքննությունը: Այդ գործով տուժող է ճանաչվել Թաթուլ Ասատրյանը, ով ցուցմունք է տվել, թե Գաբոյանն իրենից գումարներ է վերցրել վկա Թամարա Գեւորգյանին տալու համար: Կապանի բնակիչ, դատարան ներկայացած վկա

ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈԻ ԻՐԱՎՈԻՆՔ

Մարդը՝ քաղաքացին, օժտված է անօտարելի իրավունքներով, որոնք ծագում են նրա ծննդյան պահից եւ ավարտվում մահվամբ: Սակայն շատերը, կամա թե ակամա, կարծես մոռացվելով օրենսդիրի կողմից, փաստորեն զրկվում են իրենց գնահատված լինելու բնական իրավունքից, ինչը շատ կարեւոր է թե մեր պետության հզորացման ու բարգավաճման գործում մեծ ներդրում ունեցած քաղաքացիներին ըստ արժանվույն գնահատելու եւ նրանց բացառիկ վաստակի համար

«ՁՆԵ ՄԱՐԴԸ» ԱՄՆ-ՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Սիրողական ռեժիսորը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի Նյու-Հեմփշիր նահանգի կառավարության դեմ, որն արգելում է իրեն՝ սարերում ձնեմարդու շորերով նկարահանումներ կատարել: «Ինձ հետ անարդար են վարվել, նրանք անտեսել են խոսքի ազատության օրենքը»,- news.am-ի մատուցմամբ, հայտարարել է 30-ամյա ամերիկացին, որն աշխատում է Small World News Servic գործակալությունում: Ջոնաթանի խոսքով, նա այդ հագուստով թափառում է սարերում (որը գտնվում

ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ

Սիրիայի իշխանությունները երկրի հարավային շրջաններում մի քանի օր տեւած բողոքի արյունալի ակցիաներից հետո խոստացել են ընդառաջել ցուցարարներին եւ երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնել ու բարելավել քաղաքացիների կենսամակարդակը: BBC-ի փոխանցմամբ, երկրում հակառավարական ցույցերի մասնակիցները պահանջում են մասնավորապես փոխել արտակարգ դրության մասին օրենքը, որը Սիրիայում գործում է 1963թ.-ից ի վեր եւ իշխանություններին հնարավորություն է տալիս դաժանորեն ճնշել որեւէ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՍԿԱՆԴԱԼԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Աննախադեպ սկանդալի պատճառ է հանդիսացել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ադրբեջանական շահերի հիմնական լոբբիստ, Ռումինիայի նախկին արտգործնախարար Ադրիան Սեւերինի (նկարում) շուրջ սկսված հետաքննությունը, որը համաձայն The Sunday Times պարբերականի փոխանցած տվյալների, հարյուր հազար եվրո կաշառքի դիմաց համաձայնել էր զուտ մասնավոր շահեր հետապնդող օրենսդրական նախագծեր առաջ քաշել խորհրդարանում: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը: Թեեւ

Իսրայելը պահանջում է Իրանի դեմ գործողություններ ձեռնարկել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի կառավարության նկատմամբ եւս պետք է իրականացվի այն, ինչ արվում է Լիբիայում՝ Մուամմար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ըստ Նաթանյահուի, Իրանի միջուկային հավակնությունները եւ աշխարհում առավելություններ ունենալու երազանքը անմիջականորեն սպառնում են գլոբալ անվտանգությանը: Նաթանյահուն Մոսկվա է այցելել մարտի 24-ին: Նախօրեին

Լիբիայում ռազմական գործողությունները կգլխավորի ՆԱՏՕ-ն

ՆԱՏՕ-ն կգլխավորի Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունների՝ այդ երկրի օդային տարածքում թռիչքազերծ գոտու ձեւավորման հրամանատարությունը՝ առաջիկա կիրակի կամ երկուշաբթի օրվանից: Այդ մասին, ըստ BBC-ի, ուրբաթ օրը հայտարարել է այցով Թունիսում գտնվող Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին: Մինչ այս ՆԱՏՕ-ում մեկ շաբաթ շարունակ չէին կարողանում համաձայնության գալ Լիբիայում կոալիցիոն ուժերի հրամանատարության շուրջ: Ռազմական գործողությունների հրամանատարությունը Դաշինքին հանձնելուն դեմ

ԲԻՐՄԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 70 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Ավելի քան 70 մարդ է զոհվել Բիրմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում: BBC-ի փոխանցմամբ, ստորգետնյա 6,8 բալանոց ցնցումների էպիկենտրոնը եղել է Թաիլանդի եւ Լաոսի սահմանակից Չիանգրայ քաղաքից 110 կմ հեռու գտնվող տարածքում: Ցնցումները զգացվել են նաեւ էպիկենտրոնից 800 կմ հեռավորության վրա՝ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում եւ վիետնամական Հանոյում: Նախապես հաղորդվել է երկու ստորգետնյա ցնցման մասին, որոնք

Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում

Մարտի 25-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Կալին» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա Կալինա» մակնիշի 13ՍՍ751 պետհամարանիշով եւ «ՎԱԶ-2115» մակնիշի 07ՏՍ612 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1980թ. ծնված Մարտուն Վարժապետյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Դատարանը բավարարեց հայցը

«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ու «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ օգնությամբ մի խումբ կապանցիներ 2010 թվականի հոկտեմբերին հայցապահանջով դիմել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ պահանջում էին ընկերությանը պարտավորեցնել կատարելու բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները՝ ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը, ինչպես նաեւ վերացնել մարդկանց

Ծնունդները նվազել են

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տեղեկությունների համաձայն, 2011 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 182 երեխա,  29-ով պակաս, քան 2010-ի փետրվարին եւ 68-ով պակաս, քան այս տարվա հունվարին: Ծնունդների նվազումը չի ազդել ըստ տարածաշրջանների դրանց բաշխվածության եւ համամասնության վրա: Մարտունու տարածաշրջանում, ինչպես սովորաբար, ծնունդները ամենաշատն են՝ 78 երեխա, ամենաքիչը Ճամբարակի ծնունդներն են՝

Ում է խանգարում լույսը

Նոյեմբերյանի Հայ-հունական բարեկամության զբոսայգին քաղաքի ամենատեսարժան վայրն է: Այն կառուցվել է Նոյեմբերյանի բարեկամ հունական Վիրոնա քաղաքի ֆինանսական աջակցությամբ, միջազգային մի շարք կազմակերպությունների օգնությամբ: Ֆինանսական ներդրում է կատարել նաեւ համայնքը: Այգին, բնականաբար, լուսավորության համակարգ ուներ, սակայն հիմա գիշերները թաղվում է խավարի մեջ: Անհայտ չարագործները փշրել են այգու գիշերային լուսավորության ավելի քան 20 լամպերը՝ անվնաս թողնելով այգու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031