Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենք՝ եկեղեցական զանգերի ղողանջի մասին

Հոկտեմբեր 20,2009 00:00

ԱՄՆ-ում եկեղեցիները դատարանի միջոցով հասնում են զանգերի ղողանջի իրավունքի: Դրա համար անհրաժեշտ է դատարանի միջոցով չեղյալ համարել Ֆենիքս քաղաքի օրենքը աղմուկի թույլատրելի մակարդակի մասին:
Ամերիկյան Ֆենիքս քաղաքի երեք ծխեր դատարանում վիճարկում են աղմուկի թույլատրելի մակարդակի մասին օրենքի սահմանադրականությունը: Այդ օրենքն արգելում է եկեղեցական զանգերի ղողանջը: Հայցվորները գտնում են, որ զանգերի ղողանջի արգելքը խախտում է ինչպես ավանդույթը, այնպես էլ ԱՄՆ-ի սահմանադրությունը: Հայցը համատեղ ներկայացրել են Ֆենիքս քաղաքի երկու բողոքական եւ մեկ կաթոլիկ ծխեր: Եկեղեցիներից մեկի պաստորը՝ Ռիք Փեյնթըր եպիսկոպոսը, հունիսին զանգերի ղողանջի համար դատապարտվել է տասնօրյա ազատազրկման եւ եռամյա փորձաշրջանի: «Եկեղեցական զանգերը հնչեցնում են հինավուրց կարճատեւ մեղեդի՝ գովաբանում Աստծուն, եւ դրանց ձայնը սովորական խոսակցության ձայնից ավելի բարձր չէ,- ասում է Փեյնթըրը:- Քաղաքային օրենքը կիրառվում է միայն հավատի այդ խաղաղ դրսեւորման վրա հարձակման համար այն դեպքում, երբ մյուսների համար արվում են բացառություններ: Բացառություն է արվել մասնավորապես պաղպաղակ վաճառող մեքենաների համար, որոնց թույլատրվել է առաջացնել 70 դեցիբել բարձրության ազդանշաններ»: Ավելի վաղ դատարանը վճռել էր, որ զանգերի ղողանջը չպետք է գերազանցի 60 դեցիբելը եւ կարող է հնչել միայն կիրակի օրերին եւ կրոնական որոշ տոներին, այն էլ 2 րոպեից ոչ ավելի:
Փեյնթըր եպիսկոպոսի եկեղեցու զանգերը հնչում են ամեն ժամ, առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը: Զանգի ղողանջը մոտակա բնակելի շենքի մոտ կազմում է 67 դեցիբել:
Ըստ qahana.am-ի՝ քաղաքային օրենքը վիճարկող ծխերից մեկը Սբ. Մարկոս կաթոլիկ եկեղեցին է, որի զանգերը ղողանջում են արդեն 20 տարի, սակայն օգոստոսին, մերձակա տան բնակչի բողոքից հետո, եկեղեցի են եկել դատախազներ եւ ոստիկաններ՝ պահանջելով դադարեցնել ղողանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031