Օրվա լրահոսը

Հին ընտրություններ՝ նոր տարում

Կենտրոնում 2010-ի հունվարի 10-ին կմրցեն ընդդիմությունն ու իշխանությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ միաձայն որոշել է թիվ 10 ընտրատարածքում նշանակել ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն` քվեարկության օրը նշանակելով 2010թ.-ի հունվարի 10-ը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում թափուր տեղ առաջացավ Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո: Թեկնածուները առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 1-ը,

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ

Պաշտպանական կողմը երկու միջնորդություն ներկայացրեց, դատավորն էլ, բնականաբար, դրանք մերժեց Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի ապակեպատ դահլիճում սկսվեց «Մարտի 1»-ի գործի շրջանակներում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դրա մեկնարկից ամենաքիչը մեկ ժամ առաջ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցներն ու կարմիր բերետավորներն արդեն գործի էին անցել. դատարանին հարող տարածքում, ինչպես

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎՃԻՌՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՄՔ»

ՀՀ նախագահը Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանն ուղղված հոկտեմբերի 10-ի իր ուղերձում հայտարարեց. «Պետք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում»: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ժամեր առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանն ուղղված ուղերձով, որում «իրատեսորեն գնահատելով այս հանգամանքները եւ համոզված լինելով ձեռնարկված քայլերի ճշմարտացիության մեջ»՝ հայտարարեց, որ Թուրքիան

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԸ

Յուրաքանչյուր առավոտ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի թափքից ՀՀ կառավարության բուֆետին հաց է մատակարարվում: Բացի այն, որ չինովնիկների հացը տեղափոխվում է հակահիգիենիկ պայմաններում՝ մեքենայի թափքի մեջ, հացի համար չնախատեսված կեղտոտ արկղերով, չփաթեթավորված, այն մինչ ճաշարան հասնելն ու կառավարության աշխատակիցներին հրամցվելը՝ մի շարք «փորձությունների» միջով է անցնում: Լուսանկարում պատկերված այս երիտասարդը օրերս բաց արկղով հացը ներս էր տանում

Հոկտեմբերի 20

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է խնդիրներ ունենաք՝ կապված աշխատանքի կամ նոր գործընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Եթե խորհուրդների կարիք ունեք՝ դիմեք ընկերներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր հնարավոր է ձեզ սեր խոստովանեն: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտյան ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:

Օրենք՝ եկեղեցական զանգերի ղողանջի մասին

ԱՄՆ-ում եկեղեցիները դատարանի միջոցով հասնում են զանգերի ղողանջի իրավունքի: Դրա համար անհրաժեշտ է դատարանի միջոցով չեղյալ համարել Ֆենիքս քաղաքի օրենքը աղմուկի թույլատրելի մակարդակի մասին: Ամերիկյան Ֆենիքս քաղաքի երեք ծխեր դատարանում վիճարկում են աղմուկի թույլատրելի մակարդակի մասին օրենքի սահմանադրականությունը: Այդ օրենքն արգելում է եկեղեցական զանգերի ղողանջը: Հայցվորները գտնում են, որ զանգերի ղողանջի արգելքը խախտում է ինչպես

Անհրաժեշտ բառարան

«Քաղաքակրթության զարգացման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման, նաեւ ժողովուրդների փոխայցելությունների, զբոսաշրջության աճի եւ այլնի համատեքստում անհրաժեշտություն է ունենալ ոչ միայն խոհարարական տերմինների բառարան, այլեւ ավելի ընդարձակ այդ տերմինների (սննդում օգտագործվող մթերքների, պարագաների եւ այլնի) էությունը բնութագրող՝ հանրամատչելի բացատրական բառարան»,- ասվում է Սերգեյ Ավագյանի հեղինակած հայերեն-անգլերեն-ռուսերեն «Խոհարարական բացատրական բառարանում»: Նշենք, որ հեղինակը բառարանում  ընդգրկել է 2000-ից ավելի

Ջուրը կրճատում է կյանքը

Ծերացումը, ինչպես հայտնի է, անդառնալի պրոցես է, բայց յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ մտածում է այն կանգնեցնելու մասին: Ակադեմիկոս, Ռուսաստանի գենտերոլոգիական (գիտություն, որն ուսումնասիրում է ծերացման սոցիալական, հոգեբանական եւ կենսաբանական ոլորտները) կլինիկական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Շաբալինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով է կնոջ ծերացումը տարբերվում տղամարդու ծերացումից, հնարավո՞ր է, արդյոք, ստեղծել

Էլվիսի մազափունջը՝ $15 հազար

Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի մազափունջը, որ կտրվել է 1958-ին՝ բանակային ծառայության սկզբին, օրերս Չիկագոյում աճուրդով վաճառվել է 15 հազար դոլարով: Երգչի մազերը եղել են նրա երկրպագու եւ ընկեր Գարի Փեփփերի կոլեկցիայի մեջ. մազափունջը նրա մոտ է հայտնվել, ամենայն հավանականությամբ, հենց այն կտրելուց հետո: 1980-ին՝ Փեփփերի մահվանից հետո նրա հավաքածուն, ըստ նրա կտակի, անցավ Փեփփերին խնամող

Սեռական սառնության պատճառները

Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական մերձեցման ժամանակ՝ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդունակությունն է: Հանդիպում է բավականին հաճախ: Մանկածնության ֆունկցիան չի խանգարվում: Կանայք, որոնց մոտ գրանցվում է սեռական սառնություն, կարող են կանոնավոր սեռական կյանք վարել, սակայն հեշտանքի զգացումը նրանց մոտ բացակայում է: Ինչ վերաբերում է սեռական հակմանը, ապա այն ինչ-որ չափով իջած է: Այս երեւույթը գրանցում է

ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՄԻ ՏԱՐՎԵՔ ՍՏՐԻՊ ՊԱՐՈՒՀԻՆԵՐՈՎ

Ստրիպտիզը սեռական երեւակայություններին հագուրդ տալու միջոց չէ Հայ տղամարդիկ սկսել են ստրիպտիզ ակումբներ շատ հաճախել՝ գեղեցիկ մարմիններ տեսնելու: Սակայն հաճախ այդ ակումբները եւ պարուհիները դառնում են ընտանիքների քայքայման պատճառ: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ կանանց մեծ մասը կենցաղային խնդիրների մեջ խճճված լինելով՝ չի հասցնում հետեւել իր արտաքինին, դա եւս առիթ է, որ

Ջերմեն Թեյլորին տեղափոխել են հիվանդանոց

Ամերիկացին ուղեղի խորը ցնցում է ստացել եւ վերականգնվելու համար երկար ժամանակ է պահանջվելու Շաբաթ օրը Արթուր Աբրահամ-Ջերմեն Թեյլոր եւ Կարլ Ֆրոխ-Անդրե Դիրրել մենամարտերով մեկնարկեց միջին քաշային կարգում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ «Super Six» գերմրցաշարը: Մարզասերների եւ մասնագետների շրջանում առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում բեռլինյան հակամարտությունը, որում միմյանց դեմ էին ելնելու IBF-ի վարկածով 72 կգ քաշային

ԱՌԱՋԻՆԸ՝ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ

Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների անդրանիկ առաջնությունն ավարտվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթարշավով: Մինչեւ 85 կգ քաշային կարգը՝ մեր մարզիկների մասնակցության, նրանց արդյունքների եւ գրաված տեղերի մասին «Առավոտն» ամեն օր ընթերցողներին տեղեկացրել է: Մնում էին առաջնության եզրափակիչ՝ շաբաթ օրվա արդյունքները, երբ մրցահարթակ պետք է մտնեին 94 կգ քաշային Վարդան Դավթյանը եւ Ռուբեն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ՀԱԱԳԱՅՈՒՄ

Հոկտեմբերի 22-ից մինչեւ նոյեմբերի 4-ը Հաագայում կընթանա հայկական կինոյի փառատոն: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել են Ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, փառատոնում ներկայացված կլինեն Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրող հայ ռեժիսորների նկարահանած ֆիլմեր: Ընտրված ֆիլմերի թվում են Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան», Համո Բեկնազարյանի «Նամուս», Բագրատ Հովհաննիսյանի «Տտիպ խաղող», Հարություն Խաչատրյանի «Սահման» եւ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Հայաստանում Trabson Sanat Tiyatrosu թատրոնի հյուրախաղերի չեղյալ հայտարարումը հանելուկ է մնացել թուրք ռեժիսորի համար: Ինչպես ռեժիսոր Նեջաթի Զենգինը պատմել է «Արմինֆոյին», հյուրախաղերը նախատեսված էին նախորդ տարվա նոյեմբերին՝ Վանաձորում: Պետք է ներկայացվեր Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսի բեմադրությունը: Ռեժիսորի ասելով, Հայաստանում թատրոնի հյուրախաղերի կազմակերպման գործում ներգրավված էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը: Նեջաթի Զենգինի պատմելով, հյուրախաղերը չեղյալ

«Բոբոն» եւ «Արկածներ Դիկանկային մոտ գտնվող ագարակում»

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոն Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնի շրջանակներում «Նաիրի» եւ «Մոսկվա» կինոթատրոններում շարունակվում են ցուցադրությունները: Օրերս հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց թուրք ռեժիսոր Աթալայ Թաշդիքենի «Բոբոն» ֆիլմը: Այն ռեժիսորի առաջին փորձը չէր կինոասպարեզում: Երկար տարիներ գովազդի բնագավառում աշխատելով՝ նա նկարահանել է մոտ 300 գովազդային հոլովակ, ավելի ուշ՝ 1993-ին եւ 1996-ին՝ «Ճամբար N 5» գեղարվեստական

«ԱՄԵՆ ՓԱՌԱՏՈՆ ԻՐ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ»

Ասում է ՀՊՖՆ տնօրեն Ռուզան Սիրունյանը Վերջին տարիներին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանը ողողվում է դասական երաժշտության աստղաբույլով՝ շնորհիվ ավանդական դարձած «21-ի հեռանկարներ», Երեւանյան միջազգային (այս տարի՝ 3-րդ), «Վերադարձի», «Ազգային պատկերասրահ» փառատոների: «Առավոտը» հանդիպեց Երեւանյան 3-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչներից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) տնօրեն Ռուզան Սիրունյանի հետ: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին մեկնարկած այս փառատոնը կավարտվի հոկտեմբերի

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երկուշաբթի օրը Ուկրաինայում մեկնարկել է այդ երկրի նախագահական ընտրությունների նախընտրական փուլը: Փորձագետները կանխատեսում են, որ կլինի «կեղտոտ» ընտրարշավ, եւ ԶԼՄ-ներում կհրապարակվեն հիմնական թեկնածուներին վարկաբեկող բազմաթիվ կոմպրոմատներ: Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին օրենսդրության նոր փոփոխությունների համաձայն, ընտրարշավը 120-ի փոխարեն կանցկացվի ընդամենը 90 օր: Ընտրությունները նշանակված են 2010թ. հունվարի 17-ին: Այդ ընտրություններում հիմնական մրցակիցներ են լինելու երկրի գործող

ԱՐՅՈՒՆԱԼԻ ԲԱԽՈՒՄՆԵՐ՝ ՌԻՈ-ԴԵ-ԺԱՆԵՅՐՈՅՈՒՄ

Անցած հանգստյան օրերին Բրազիլիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Ռիո-դե-Ժանեյրոյում թմրադեղերի վաճառքով զբաղվող բանդաների միջեւ տեղի ունեցած արյունալի բախման եւ դրան երկրի իշխանությունների կողմից միջամտության արդյունքում 14 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են սպանվել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները սպանվել են այն պահին, երբ թմրավաճառները ոչնչացրել են վեց ոստիկան տեղափոխող ուղղաթիռը: Վերջինիս օդաչուին հաջողվել է վթարային վայրէջք կատարել ֆուտբոլի դաշտում,

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄԻՆՍԿԻՆ ՉՃՆՇԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Եվրոպական միությունը չպետք է ճնշումներ գործադրի Բելառուսի վրա՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ընտրության հարցում: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, երկուշաբթի այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա միջազգային հանրությանը կոչ է արել Մինսկի հետ հարաբերություններում նոր համակարգ կառուցել, իսկ եվրոպական դիվանագետներին՝ հետեւել, որ խոսքերի ու գործերի միջեւ հակասություններ չլինեն: «Մենք գտնվում ենք Բելառուսի հետ հարաբերությունների քաղաքականության հարցերով

ԳՅՈՒԼԸ PRK-Ի ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՍԱՐԵՐԻՑ ԻՋՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ

«Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ահաբեկչության մեջ մեղադրվող անդամներին, իջնել լեռներից եւ միանալ իրենց ընտանիքներին, նշելով, որ թուրքական կառավարությունը վերջերս ներում է հայտարարել զղջացողների համար»,- վկայակոչելով թուրքական «Zaman» թերթը՝ տեղեկացնում է «News.am»-ը: Աղբյուրի մատուցմամբ, Գյուլը քրդական հարցի առնչությամբ հանդես է եկել թուրքական TRT-ի եթերում եւ հայտարարել. «Հուսով եմ, որ այդ

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կայցելի Վրաստան

Առաջիկայում նախատեսվում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի այցը՝ Վրաստան: Այցի նախօրեին Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը հայտարարել է, թե Վերշբոուի այցը կապված է Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ այս տարվա ընթացքում կնքված Ռազմավարական համագործակցության մասին խարտիայի հետ: «Reuters»-ի մատուցմամբ, հիշյալ փաստաթղթում ձեւակերպված են երկու պետությունների միջեւ ժողովրդավարության ամրապնդման, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության, առեւտրի

Իրանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 40 մարդ է զոհվել

Ավելի քան 40 մարդ է զոհվել կիրակի օրը՝ Իրանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչական ակտի արդյունքում: «Reuters»-ի փոխանցմամբ, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ծայրահեղականը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտ: Իրանական Պիշին քաղաքի Սիստան-Բելուջիստան գավառում զինվորականների եւ տեղի ցեղախմբերի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել են զինվորական ստորաբաժանման էլիտար գվարդիայի բարձրաստիճան մի քանի

ՌԴ-ն վարկ է տրամադրելու հեռահար նպատակներով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի օրը Սերբիա կատարելիք այցի ընթացքում մտադիր է քննարկել Բելգրադին խոստացած 1 մլրդ եվրո վարկի տրամադրման հարցը: «Reuters»-ի փոխանցմամբ, ՌԴ-ն Սերբիային վարկ տրամադրելով՝ փորձում է հեշտացնել իր տնտեսական ազդեցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի եւ մոտ ապագայում՝ նաեւ Եվրամիության անդամ երկրի վրա: Հակառակ ավանդույթի, Ռուսաստանի նախագահի այցը լուսաբանվելու է ոչ թե ոչ

Կրթություն՝ մեծերի համար

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «DVV Ինթերնեյշնլ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը եւ «Մեծահասակների կրթության ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ազդարարեցին մեծահասակների կրթության շաբաթի մեկնարկը, որը Հայաստանում նշվում է արդեն յոթերորդ անգամ: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ edu.am կայքէջից՝ Շաբաթի շրջանակում կկազմակերպվեն քննարկումներ հանրապետության երեք քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ  Իջեւանում, քաղաքացիական կրթության մեջ դպրոցների, հասարակական

Բրյուսովցիները երդվեցին

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավոր պայմաններում կայացավ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 2009-2010 ուս.տարվա 1-ին կուրսեցիների եւ մագիստրատուրայի 1-ին կուրսեցիների ուսանողական տոմսերի եւ ստուգարքային գրքույկների հանձնման արարողությունը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ արարողությունն անցավ բուհի շնորհալի ուսանողների մատուցած համերգային ծրագրի ուղեկցությամբ: 1-ին կուրսեցիները հատկապես տպավորված էին բարձր կուրսեցիների՝ բուհում ուսուցանվող տարբեր լեզուներով հնչած ողջույնի խոսքով:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ

Իսկ երեք օրից մեկնարկող «Անձի զարգացման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնագետների ուշադրության կենտրոնում կլինի անձը: Անձը, նրա խնդիրներն ու հոգեբանական անվտանգությունը. հոկտեմբերի 23-ին ԵՊՀ-ում մեկնարկող «Անձի զարգացման հիմնախնդիրները» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի ժամանակ սրանք կլինեն ամենից շատ քննարկվող թեմաները: Գիտաժողովը նվիրված է ԵՊՀ 90 ու Անձի եւ մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի 30-ամյա հոբելյաններին: «Առավոտը»

Էրգրին մոտիկ, երկրի սրտում

Ուջանը նշեց իր հիմնադրման 90 տարին 1915 թվականից հետո Օսմանյան յաթաղանից փրկված գաղթականության մի հատված հանգրվան գտավ Արագածի հարավային լանջերին: 1919 թվականին այսպես ստեղծվեց Ուջան գյուղը, որ այսօր ավելի քան 3000 բնակիչ ունի: Այստեղ կողք կողքի հիմնվեցին նաեւ այլ գյուղեր, որոնց բնակիչները, աչքը չկտրելով Հայկական պարից, հավատում էին, որ մի օր կբացվեն սահմանները եւ իրենք

Հայ-շվեդական մշակութային համագործակցությունը խորանում է

Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հյուրընկալել էր Շվեդիայի տարբեր քաղաքների հանրային գրադարանների մի խումբ գրադարանավարների: ՀԱԳ տնօրինության հետ հանդիպման ընթացքում հյուրերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ տեղեկատվության, փորձի փոխանակման մասին: Հանդիպման ընթացքում կարեւորվել է այն, որ վերջին շրջանում հրատարակվել են հայերեն-շվեդերեն, շվեդերեն-հայերեն բառարաններ: «Այս փաստը հնարավորություն է տալիս առավել հաճախ անդրադառնալու շվեդական մշակույթին եւ գրականությանը, նպաստում

Աշխարհի խոշոր գրադարանները՝ մեկ գրքում

Այս օրերին ՀՀ-ում է գտնվում պարսիկ հոգեւորական, գրող, հետազոտող Մահմուդ Արգանի Բեհբահանը: Օրերս նա Հայաստանի Ազգային գրադարանի հյուրն էր: Մ. Ա. Բեհբահանի այցի նպատակը Հայաստանի խոշոր գրադարաններին ծանոթանալն է: Նա մտադիր է գիրք հրատարակել աշխարհի գրադարանների մասին: Ազգային գրադարանի տնօրինության հետ հանդիպման ժամանակ խոսվեց երկու երկրներում գրքի, գրադարանների, ընթերցանության մասին: Նա Ազգային գրադարանին նվիրեց «Հանրագիտարան

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031