Օրվա լրահոսը

ՊՈՊՈՒԼԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂ

Կրկին քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունները Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների մեկնաբանությունները երեկ հնչեցին «Երիտասարդ թուրքագետների ակումբի» կազմակերպած քննարկման ժամանակ, որը բավականին լարված ընթացք ստացավ, հնչեցին հակասական կարծիքներ: Պատմ. գիտ. թեկնածու Յուրա Հովսեփյանը, «Ագոս» թերթի հայաստանյան ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանը, Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրման կենտրոնի գիտահետազոտական հիմնադրամի նախագահ Հայկազուն Ալվրցյանը հանդես եկան արձանագրությունների եւ դրանց ստորագրման գործընթացի վերաբերյալ սուր

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՓԱԿՎԵԼ ՓՈՔՐ ՄՀԵՐԸ

Ուզում եմ մի նկատառում հայտնել Հ. Խուրշուդյանի «Երկու ժողովուրդ» հոդվածի մասին: Հեղինակի գաղափարն, ըստ էության, նորություն չէ. էպոսում հստակ առանձնացվում են մի կողմից՝ Ջոջանց տուն (տանուտերերի տուն), իր խոյերեն ժառանգորդներով (ընդ որում, ոչ բոլորն էին համարվում խոյերեններ եւ ժառանգորդներ), իսկ մյուս կողմից՝ մնացյալ սասունցիները (աղք եւ ընդոցին), ինչը բնականոն վիճակ է, եւ կարիք չկա այն

Հ.Ա.Հ.Գ.Բ. ՉԿԱ՞

Հարգելի Ա. Աբրահամյան, Ձեր խմբագրականներից մեկում անդրադարձել էիք բլոգներում կեղծանունով հանդես եկող անձանց եւ հորդորել էիք կեղծանուններով վիրտուալ անձինք գնահատական չտան իրական եւ կենսագրություն ունեցող անձանց մասին, որի հետ ամբողջովին համաձայն եմ նաեւ ես: Նույն այս սկզբունքով առաջնորդվելիս առավել անտրամաբանական չէ վիրտուալ ԱՍԱԼԱ-ի անունից հայտարարություններ հրապարակելը թերթերի, առավել եւս, «Առավոտի» էջերում: Որքան ինձ հայտնի է,

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԽՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ, ՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ»

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հաջորդ օրն իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել: Այսինքն այն, ինչ թուրքական կողմին թույլ չտրվեց ասել նախօրեին՝ Ցյուրիխում, հաջորդ օրն իսկ ասվեց Անկարայում: Ու թեեւ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Էրդողանի տվյալ հայտարարությունը, թերեւս,

Կարկուտի ծեծած, ձյան տարած

Արագածի տարածաշրջանի գյուղացիները դեռ երկու տարի պիտի սպասեն Սեպտեմբերի 28-ին եւ հոկտեմբերի 6-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի որոշ շրջաններում տեղացել է առաջին ձյունը, Արագածոտնի մարզի լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերում դաշտերը ծածկվել են ձյան 15-17 սմ շերտով, հալոցքից հետո հողը խոնավ է եւ հացահատիկի մշակությամբ զբաղվող բարձրլեռնային համայնքները չեն կարողանալու բերքը հավաքել: Մարզի՝ հացահատիկի մշակությամբ զբաղվող

Վերականգնողական աշխատանքները սկսվել են

Արդեն մեկ շաբաթ է՝ Կապանի Երկաթուղայինների փողոցում սկսվել են նախկինում կառուցված համալիրում ամիսներ առաջ հորդառատ անձրեւներից տեղի ունեցած վթարի վերականգնողական աշխատանքները: Դրանց իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 181 միլիոն դրամ է տրամադրել: Հուլիսի 8-ին ենք տեղեկացրել, որ Կապանում տեղացող հորդառատ անձրեւից արտակարգ իրավիճակ էր ստեղծվել քաղաքի Երկաթուղայինների փողոցում: Սողանքային գոտու պաշտպանիչ հողաշերտը 7-8 մ բարձրությամբ

Կազակներ Տավուշի սահմանագոտո՞ւմ

ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հոկտեմբերի 12-ին տեղեկացրել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի պատվիրակության այցի մասին՝ Տավուշի մարզ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվիրակության կազմում էին նաեւ Կրասնոդարի հայկական համայնքի եւ հայկական կազակների միավորման անդամները: Ըստ այդ հաղորդագրության, «Տավուշի մարզպետարանում ընդունելության ժամանակ հայկական կազակների միավորման գլխավոր ատաման, գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ

200-ԱՄՅԱ ԱԲՈՎՅԱՆ

Երեկ լրացավ հայ ականավոր գրող եւ արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը: Տարվա ընթացքում տարելիցը նշվել է, ու դեռ միջոցառումներ լինելու են: Իսկ երեկ արդեն պետականորեն նշվեց. Ալ. Սպեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ադեմիական թատրոնում ցուցադրվեց գրողի կենսագրական տվյալների հիման վրա թատերականացված ներկայացում, որի ռեժիսորն է Մարինե Սարգսյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին

50 000 ՀԵԿՏԱՐ՝ ՎԱՍՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը երեկ որոշել է «Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակմիջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն

ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ԲՈՒԺԶՆՆՈՒՄ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախորդ օրը տեղի ունեցած հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը ներկայացրեց 2009թ. գարնանային զորակոչի արդյունքները: Նիստին ելույթ ունեցողները անդրադարձել են զորակոչի ընթացքում ծագող խնդիրներին, զորակոչիկների առողջական վիճակի զննության կազմակերպմանը: Առաջարկվել է որոշ հիվանդությունների բուժզննումն իրականացնել նաեւ մարզերում՝ ծնողների շրջանում առաջացող դժգոհություններից խուսափելու եւ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 18 էջանոց նամակ-փաստաթուղթ է ուղարկել ՀՀ վարչապետին: Այն կապված է  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի եւ դրանց ընդունման հիմնավորումների հետ: Պաշտպանը տեղեկացնում է, որ նշյալ նախագծերի ընդունման նախաձեռնությամբ իր հանդես գալը պայմանավորված է

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԹԱՔՑՐԵԼ ԷՐ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազորի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության, օպերլիազոր Մ. Յախանյանը, 2008թ. դեկտեմբերի 17-ին դիտավորությամբ ոստիկանության մարզային վարչություն բերման է ենթարկել քաղաքացիներ Ա. Իգնատենկոյին եւ Մ. Մկոյանին՝ իբր տեղի ունեցած վրաերթի կապակցությամբ ճանաչման ներկայացնելու պատրվակով: Սակայն Մ.

«ՍՈՒԲՅԵԿՏ ՉԵՆ»

ՀԱԿ-ը երեկ 4-րդ անգամ չներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Նրան դատի է տվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որը խնդրել էր իրեն տրամադրել 2008թ. դաշինքի ֆինանսական հաշվետվությունը եւ 100 000 դրամի նվիրատվությունների ցանկը: Կոնգրեսը ընդամենը մի անգամ պատասխանել էր տեղեկատվության կենտրոնին, որ ինքը պատշաճ սուբյեկտ չէ, տեղեկատվության տնօրինող չէ, հետեւաբար չի կարող պատասխանել այդ

Շուռ են տվել ստորագրահավաքի սեղանները

Երեկ «Միացում» ազգային նախաձեռնությունը հայ-թուրքական արձանագրությունների դեմ ստորագրահավաք էր նախաձեռնել Նոր Նորքի 4-րդ զանգվածում, հենց թաղապետարանի մոտակայքում: Ինչպես նախաձեռնության անդամ Աշոտ Միսակյանն է փոխանցել «news. am»-ին, ոստիկանները առավոտյան փորձել են տապալել ստորագրահավաքը, սակայն բանակցություններից հետո հաջողվել է այն շարունակել: Ոստիկաններից հետո ակցիայի կազմակերպիչներին են մոտեցել քաղաքացիական հագուստով շուրջ 15 հոգի եւ հրահանգել են տարածքն ազատել:

ՌԵՏԻՆԱԿԻՐՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ

Հարկադիրների ու ոստիկանների դեմ խաղ չկա՞ Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդմամբ դիմեց ոստիկանության բաժին: Նրան խոչընդոտել էին իրականացնել իր մասնագիտական աշխատանքները, վիրավորել էին ու անգամ հրել մի կողմ: Տ. Հայրապետյանը պաշտպանում է մայրաքաղաքի Մհեր Մկրտչյան 15 հասցեում (հայտնի է նաեւ «Էրեբունի» հյուրանոցի բակ» անվամբ) բնակվող Խաչատուր Գիչյանի եւ

ՎԱՐԴԱՆԻԿԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Մոտ մեկուկես ամիս արտերկրում բուժվելուց հետո երեկ վերջապես աշխատանքի է ներկայացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանի առողջությունը վատացել էր նրա դեմ կատարված ու այդպես էլ չբացահայտված մահափորձի պատճառով: Քաղաքապետը անդրադառնալով իր բացակայության ընթացքում Հայաստանով մեկ պտտվող այն խոսակցություններին, թե «Գյումրիի քաղաքապետը մահացել է»՝ Շիրակի մարզի լրատվամիջոցներին փոխանցել է, թե խոսացողների դատաստանը Աստված

Բարեկարգո՞ւմ են

Այս լուսանկարում պատկերված շինարարությունն ընթանում է Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ՝ «911» դեղատանը կիպ-կպած: Լուսանկարը կատարվել է 2 օր առաջ: Դեղատան հարեւանությամբ գտնվող փոքրիկ կանաչ տարածքը մի քանի օր առաջ է փակվել ժապավենով եւ սկսվել է այս պատի կառուցումը: Երեկվա դրությամբ այս պատն արդեն բարձրացել էր մոտ 1 մետրով: Երբ Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե գազոնի

Բակերը կիսատ-պռատ են բարեկարգվում

Իսկ Երեւանի քաղաքապետարանում հավատացնում են, թե թերի գործ չի կատարվել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այս տարվա գարնանն ստանձնելով իր պաշտոնը, երեւանցիների համար սպասված նախաձեռնությամբ հանդես եկավ եւ խոստացավ կարճ ժամանակահատվածում բարեկարգել մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները: Որոշ համայնքներում այս ուղղությամբ լայնածավալ աշխատանք կատարվեց, սակայն քաղաքապետարանի այս նախաձեռնությունը մի շարք բակերում, մեղմ ասած, թերի է կյանքի կոչվում:

ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ՈՐԱԿԻ ՍՆՈՒՆԴ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ

Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որը հնարավորություն կտա պարզել սննդամթերքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայությունը: 1990-ականների սկզբին հայրենական շուկայում ԱՄՆ-ից ներկրված գերփքված հավի ազդրերը կամ, այսպես ասած՝ «բուշի տոտիկները» առաջացրին մեր հայրենակիցների զարմանքը եւ անմիջապես իրենց հաստատուն տեղը գրավեցին հայուհիների խոհանոցում: Նախ՝ այդ տարիներին ընտրության հնարավորություն չկար, եւ հետո՝ այդ ազդրերը անհամեմատ ավելի էժան էին: Անցել է

Հարկայինում գործները թողած՝ բլա՞նկ են վաճառում

Ընդամենը մի քանի օր է, ինչ Պետեկամուտների կոմիտեն սկսել է քաղաքացիներին տրամադրել երրորդ եռամսյակի ՀԴՄ չշահած կտրոնների բոնուսները, եւ արդեն մարդիկ բոնուսների տրամադրման հետ կապված՝ նոր խնդիրների առաջ են կանգնել: Եթե նախկինում քաղաքացիները միայն հերթեր էին կանգնում, օրերով գալիս-գնում, կտրոնների վրա ստորագրում, անձնագրերը պատճենահանում, որ կարողանային հարկային տեսչությունից ստանալ միջնորդագրերը, հիմա տեսչությունում ամեն թղթի համար

Վարչապետը հողերը հետ է տվել

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձյալ անդրադարձել է «Ջրվեժ» անտառպուրակի խնդրին: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, պուրակի 24 հա տարածքը պետք է հատկացվեր Ողջաբերդ համայնքին: Տասնյակ հ/կ-ներ ահազանգել էին, որ այդ տարածքի ղրիմյան սոճիները կոչնչացվեն եւ այն հետագայում կօգտագործվի ինչ-ինչ նպատակներով: «Առավոտը» եւս իր հրապարակումներում անդրադարձել է այս խնդրին: Հարցի առնչությամբ վարչապետը նշել է. «Իմ

ԹՈՒՐՔ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԴՐՍՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների Հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, թուրք գործարարները գերադասում են փող ներդնել իրենց երկրում: – Պարոն Խուրշուդյան, եթե համեմատելու լինենք մեր եւ Թուրքիայի տնտեսական հնարավորությունները, ապա, ըստ Ձեզ, սահմանի բացմամբ ի՞նչ ձեռք կբերի կամ կկորցնի Հայաստանը: – Շատ դժվար է միանշանակ պատասխանել, թե ինչ կտա մեզ սահմանի բացումը: Անհրաժեշտ է առաջին

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հնարավոր է՝ այս լուսանկարային ռեպորտաժը շատերին չափազանց զգացմունքային թվա Ադրբեջանական ու թուրքական դրոշները՝ կողք կողքի: Այս մարդու գոռգոռոցը ակնհայտորեն ուղղված էր հայ լրագրողներին, թեպետ մեզ թարգմանեցին՝ իբր բողոքում է ընդդեմ «Խոզի գրիպի»: Աշխարհի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչները սպասում են Գյուլին եւ Սերժ Սարգսյանին: Այսպես էր պահպանվում մարզադաշտը, բայց ֆուտբոլի օրը այն ուղղակի բացվեց 35 հազար ֆուտբոլասերների

«ԱՏԿԱՏՆԵՐ» ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ. ՀԲ-Ի ՓՈՂԵՐԸ ՉԵՆ

Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղական ճանապարհների շինարարության վերաբերյալ, մասնավորապես, ասաց. «Ենթադրվում է, որ այն շինարարական կազմակերպությունները, որոնք հաղթել են մրցույթներում, շարունակելու են այս աշխատանքը, որովհետեւ առաջին փուլում «Հազարամյակի մարտահրավեր» գրասենյակի պահանջներին համապատասխան կատարվել են մոբիլիզացիոն բնույթի մեծածավալ ծախսեր: Առաջինը՝ սա։ Երկրորդ, ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը բավականին խիստ մոնիտորինգի է ենթարկել բոլոր ճանապարհները,

ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՐԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍԻՆ

Թերեւս մարդու էությունն այն է, ինչ նա կարող է տալ մտերիմներին ու հարազատներին, իսկ եթե մարդն այդ իշխանավոր է, նրա էությունը համարձակ զոհաբերության մեջ է՝ որպես նվիրաբերություն սեփական ժողովրդին ու երկրին: Այսինքն՝ անել այն, ինչը որ վաղուց արթնացել է ցեղի հավաքական մտածողության մեջ, բայց չի ձեւակերպվում, քանի դեռ չի հայտնվել առաջնորդը, ով համարձակություն ունի ձեւակերպելու:

«Երբ է տեղի ունենում իշխանափոխություն»

ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը գիտի այս հարցի պատասխանը – Դաշնակցության բոլոր կոչերին ի պատասխան լրագրողները շարունակ հարցնում են. եթե ամեն ինչ այդքան տխուր է, ինչպես դուք եք փորձում ներկայացնել, ուրեմն ինչո՞ւ չեք պահանջում նախագահի հրաժարականը, ձեր իրավիճակում տրամաբանականը դա՞ չէր լինի: – Ճիշտ եք, այսօր շատ են հարցնում՝ ինչո՞ւ պարզապես չենք պահանջում երկրի նախագահ

ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ

Նոթագրություն Թուրքիայից. օր երրորդ եւ չորրորդ Թուրքիայում անցկացրած երրորդ օրն ինձ համար դարձավ վերաբերմունքի հստակեցման առիթ. եթե մինչ այս ես ուղղակի անտարբեր էի ֆուտբոլի հանդեպ՝ հիմա արդեն ես այդ խաղը չեմ սիրում: Եվ ոչ այն պատճառով, որ մեր թիմը պարտվեց: Առանձնակի մարզական վերլուծական միտք պետք չէր՝ հասկանալու համար, որ այդպես էլ լինելու է (դեռ ավելին՝

ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԵԼԱԿԵՏԸ

Ըստ «Ժառանգության» եւ ըստ ՀՀԿ-ի՝ դրանք տարբեր են Նախորդ օրը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամները վերստին դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ սա «Ժառանգության» երկրորդ փորձն է. 2008-ի ապրիլին խմբակցությունն արդեն խորհրդարանականներից մեկ մերժում ստացել է այս հարցի վերաբերյալ: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք ավելի իրատեսակա՞ն են

ՃԱՆԱՉԵ՛Ք ՕՐԻՆԱԽԱԽՏ ՀԵՏԻՈՏՆԵՐԻՆ

«Առավոտի» տեղեկություններով, հոկտեմբերի 3-ից առ այսօր Երեւանում 463 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել եւ տուգանվել է 3000 դրամով փողոցը չնախատեսված վայրում հատելու համար: Այդ քաղաքացիների թվում չեն ՀՔԾ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Վահագն Հարությունյանը եւ Հեկտոր Սարդարյանը, որոնք հոկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ Վազգեն Սարգսյան փողոցում խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնների մասին օրենքը

ԱՌԱՋԻՆ «ՈՍԿԻՆ»՝ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի տղաների եւ աղջիկների անդրանիկ առաջնությունը: Հայաստանը մասնակցում է միայն տղաների հավաքականով: Վլադիսլավովոյում մեր հանրապետությունից մրցահարթակ մտնելու է ութ հոգի: Նրանցից առաջինը պայքարի մեջ մտավ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին չեմպիոնը: Սակայն պատվո պատվանդանի վերին աստիճան

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031