Օրվա լրահոսը

ԻՆՉԻ ՆՇԱՆ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Մինչ կրթության եւ գիտության նախարարությունը չի շտապում հրապարակել ունեցած տեղեկությունը, Էջմիածնում խոսում են, որ պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ քրգործով անցնող տնօրենը նշանակվելու է մարզպետարանի կրթության վարչության պետ: Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» գրել է փետրվարի 19-ին, 23-ին, 25-ին եւ մարտի 1-ին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶՈՀՎԱԾԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք՝ մարտական հենակետում 20.01.2011թ. հակառակորդի կողմից հրազենային գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն: Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար եւ ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը: Ըստ նախագահի մամուլի ծառայության, Սերժ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Լոռու մարզի դատախազությունը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպության Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացրել է համապատասխան որոշում՝ մերժելով քրեական գործի հարուցումը: Քննիչ Վահե Դոլմազյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչն էլ մակագրվել էր Լոռու մարզի դատախազություն: Լոռու մարզի դատախազությունը, սակայն, որոշում չէր կայացրել,

ՏՈՊՐԱԿՈՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ

Մի քաղաքացի զանգել էր «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ հայտնել, որ օդանավակայան տանող ճանապարհի ձախ հատվածում զենք-զինամթերք է թողել: Ըստ ՀՀ ոստիկանության ՏՎ-ի, նշված վայրից հայտնաբերվել է պոլիէթիլենե տոպրակ, որի մեջ եղել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 97, 7,62 մմ տրամաչափի՝ 16, «Կարաբին» հրացանի 7,62 տրամաչափի՝ 6, խոշոր տրամաչափի 1 փամփուշտ, 3 հատ տրոտիլի պայթուցիչ

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻՑ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա Տիգրան Գ.-ին եւ 17-ամյա Սանյա Բ.-ին: Պարզվել է, որ նրանք ս/թ փետրվարի սկզբներին, պատուհանի մետաղյա վանդակաճաղը ծռելով՝ մտել են պոմպերի վերանորոգման արտադրամաս, այնտեղից գողացել էլեկտրական եռակցման սարք՝ մալուխներով, եւ որպես գունավոր մետաղի ջարդոն հանձնել մետաղի ընդունման կետ՝ պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ազգային շովինիզմի դրսեւորում

Գուգարք գյուղի բնակչի համար դատախազը  պահանջել է 13 տարվա ազատազրկում Գուգարքի 39-ամյա բնակիչ Արմեն Պողոսյանը, որը հաշվառված է Վանաձորում, մեղադրվում է ՌԴ քաղաքացի Ստանիսլավ Նիզովի սպանությունը պատվիրելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության, ՌԴ-ում եղած ժամանակ՝ 2001 թ. հունիսի սկզբին, Արմեն Պողոսյանն առաջարկել է իր ծանոթ Ալեքսանդր Սիդորովին 1500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց սպանել Ստանիսլավ Նիզովին: Ժամանելով

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱ՞Ծ, ԶՈՀՎԱ՞Ծ. ՈՐՏԵ՞Ղ Է ԶԻՆՎՈՐԸ

Երեւանի Տարոնցու 1 հասցեի հանրակացարանի սենյակներից մեկում է բնակվում զինվորի մայր Էլմիրա Իսահակյանը 1992թ. հունիսին Էլմիրա Սահակյանի որդուն՝ Էմիլ Իսահակյանին, սրտի արատով, Շենգավիթի զինկոմիսարիատը զորակոչել է ԼՂՀ՝ Հորադիզի զորամաս: Էմիլը մասնակցում է մարտական գործողություններին: Մոր տեղեկացմամբ, տղան 1994թ.-ին վիրավորվել է ոտքերից, իսկ ապա վիրավոր վիճակով անհետացել: Մայրը որդու հետ կապված լուրը լսելով՝ հանդիպում է ԼՂՀ

ԾԱՌԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ

Արձագանքելով «Առավոտի» մարտի 22-ի համարում տպագրված «Բնակիչները ծառ են ուզում, ծառ» հոդվածին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանական վարչությունը տեղեկացնում է. «Դեռեւս 2009-ից Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի թիվ 72 շենքի բնակիչները բողոքով դիմել են խնդրին առնչվող պետական պատկան մարմիններին՝ խնդրելով կասեցնել շենքի հարակից տարածքում նախատեսվող կառուցապատումը, որի հետեւանքով պետք է հատվեին ծառեր եւ թփեր։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության

Սարքն անօրինակա՞ն են տեղադրում

«Գեո Պրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Սոտքի հանքերում մանրացման սարք է տեղադրել, ինչը, տեղի բնակիչների կարծիքով, բավական վտանգավոր է իրենց առողջության համար: Այս մասին երեկ «Արմատ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Էկոլուր» հ/կ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը: «Հայաստանի կանաչների միություն» հ/կ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն էլ ավելացրեց, որ «Գեո Պրոմայնինգ Գոլդը» ջարդիչ տեսակավորման համալիրը կառուցում է ոչ թե

Հեռացավ՝ առանց խոսքի

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ անօթեւանների համար կառուցվող բնակարանների որակին ծանոթանալու համար: Նա եկել էր անձամբ ծանոթանալու, թե ինչպիսի որակի բնակարաններ է «Գլենդել հիլզ» շինարարական կազմակերպությունը կառուցում Գյումրու Մուշ 2 թաղամասում: Նա շրջեց 2 փորձնականորեն հարդարված բնակարաններում, որոնք տվյալ պահին որպես ցուցանմուշ էին ծառայում թաղամասի մյուս բնակարանները ճիշտ այդպես հարդարելու համար, ուսումնասիրեց ու առանց

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻԵՏԱ՞ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ

Քաղաքապետարանը որոշել է, որ մանկապարտեզում երեխան 350 դրամի դիմաց միս, պանիր, հաց, կարագ, միրգ, բանջարեղեն… ամեն ինչ կուտի: Ընդամենը մի քանի օր հետո մայրաքաղաքի համայնքային ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզները գործելու են անվճար: Սա քաղաքապետարանը որակում է որպես սոցիալական կարեւոր նշանակության մի քայլ, որին գնաց՝ հանուն մեր բնակչության: Իրականում սա, իսկապես, լավ նախաձեռնություն է եւ

«ԹՈՇԱԿԻ» ԳՈՐԾԵՐԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԿԳՆԱՆ

Կառավարության դիմաց ցույց անողներին կբռնեն Հերիք չէ՝ Իշխան Զաքարյանը երկու օր առաջ «բուլդոզերով անցավ» Վազգեն Խաչիկյանի օրոք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կատարված աղաղակող ապօրինություններին եւ յուրացումներին, երեկ էլ կառավարության նիստում այդ հարցին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, եթե Վերահսկիչ պալատի նախագահը Խաչիկյանին եւ նրա ղեկավարած «օբյեկտի» մյուս «ուտողներին» պատասխանատվության

ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՊՊԱ-Ն «ՎՐԵՆ» Է

Երեկ կառավարության մոտ ականատես եղանք, որ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին սպասարկող «Նիսսան» մակնիշի 003 ԼՍ 01 համարանիշի ծառայողական ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ավտոմեքենայի տեխզննման եւ ԱՊՊԱ կտրոնները: Կառավարության շենքից դուրս գալուց, երբ Կամո Արեյանը նստում էր ավտոմեքենան, նրան հարցրեցի, թե ինչու է իր ծառայողական ավտոմեքենան առանց համապատասխան կտրոնների: «Ո՞նց, երկուսն էլ կա, երկուսն էլ վրեն

«Հայկական միրգ»՝ «աղքատ կին եւ տղամարդ մանրածավալ արտադրողներին»

Մեր վարչապետին վերջին շրջանում սկսել է խիստ հուզել գյուղատնտեսական եւ հատկապես՝ անասունների հիգիենան: Երկու օր առաջ, աշխատանքային այցով լինելով Արագածոտնի գյուղերից մեկում, նա տեղի կթվորուհիների համար մաստեր-կլաս էր անցկացրել՝ ինչպե՞ս ճիշտ կթել կովին՝ սկսած կուրծքը գոլ ջրով լվանալուց եւ սրբիչով սրբելուց, մինչեւ կաթը մաքուր դույլերի մեջ լցնելը, իսկ երեկ էլ, կառավարության նիստի սկզբում, մինչ օրակարգային

Վարկային պորտֆելը կկրկնապատկվի

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) ՀՀ-ում նախատեսում է մինչեւ 2014թ. կրկնապատկել իր վարկային պորտֆելը։ Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այս մասին հայտարարեց բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը՝ բանկի առաջիկա տարիների գործունեության ռազմավարության ներկայացման ժամանակ: Նա այս օրերին Երեւան կատարած այցի ընթացքում հանդիպումներ կունենա ԿԲ նախագահի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների եւ այլ

Նախագահի խորհրդականը եկել էր հանդիպման

Բայց չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ նախօրեին իրենց տարածած հայտարարության համաձայն, երեկ, ժամը 18-ին, վրան տեղադրեցին Ազատության հրապարակում արդեն 10-րդ օրը հացադուլ անող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Ոստիկանները չմիջամտեցին, թեեւ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը լրագրողներին հայտնեց, որ գնդապետ Կիրակոսյանն իրեն ասել է, թե թույլ չեն տալու, որ վրանն այդտեղ մնա, ու քանդելու

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-10

«Արմնյուզ» հեռուստաընկերության ներկայացրած մրցութային առաջարկում բազմաթիվ են իրավաբանական թերություններով կազմված, ըստ այդմ՝ առոչինչ փաստաթղթերը: Սակայն ՀՌԱՀ-ը դրանց մասին լռել է մինչ այժմ: Ահա եւ հասանք մրցութային գործընթացի թերեւս ամենահետաքրքիր մասնակցին՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ին, որը մայրաքաղաքային սփռման, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թիվ 11 մրցույթի հաղթողն է: Իսկ «Արմնյուզը» հետաքրքիր է առավել

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ

Ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի այն պնդման, թե 200 հազար մարդ հավաքվելու դեպքում նախագահը ուղղակի կփախչի, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը ասաց. «Մարդաբանական, հոգեբանական առումով ես հումորով եմ վերաբերվում Լեւոն Զուրաբյանի ասածին. կամ նա ծանոթ չէ նախագահի կենսագրությանը եւ անցած ճանապարհին, կամ ուղղակի թյուրիմացության մեջ է: Ես Սերժ Սարգսյանին ճանաչում եմ շատ վաղուց եւ այն կարծիքին

ԴԱՐՁՅԱԼ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԱՍԵՐԸ

Երեւի թե նորեն ու դարձյալ ճիշտ է այն, որ արդեն հիշատակել եմ, թե պետությունները ուժեղ են, քանի դեռ եղանակը լավ է: Վերջին մի քանի օրերին հեռուստատեսությամբ դիտելով Ճապոնիայի երկրաշարժը, երկիր, որը ի սկզբանե իր երկրակեղեւով խախուտ էր, որի մասին գիտեին ե՛ւ բնակիչները, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ աշխարհը նաեւ, տարօրինակ բան կատարվեց մեր աչքի առաջ. երբ հողը

«Նա փորձում է մեզ խաբել»

Նկատի ունենալով ՀՀ նախագահին՝ ասում է  ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը – Վերջին շրջանում Հայաստանից արտագաղթի չափերն անհանգստացնող են, ինչի պատճառով էլ այդ թեման մշտական քննարկման առարկա է դարձել, բայց դրա հիմքերը դրվեցին 1990-ականների սկզբներին: Ինչո՞ւ չկարողացանք մ կանխել այս երեւույթը: – Այսօր ես նայում եմ, թե ինչ է կատարվում Ճապոնիայում այդ արհավիրքից հետո: Ճապոնացիների կեցվածքն

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Կհեռանա խաղա՞ղ, թե՞ բախումների ճանապարհով Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքից հետո հանրահավաքի մասին ու դրա շուրջ բազմաթիվ քննարկումներ են գնում, որոնց թվում առանցքայիններից մեկը իշխանություն-ՀԱԿ հնարավոր պայմանավորվածությունների թեման է: Հնարավոր այդ վարկածի շուրջ քննարկման համար պարարտ հող էին ստեղծել ոչ միայն ոստիկանության կողմից Կոնգրեսի առաջնորդած հանրահավաքի մասնակիցներին Ազատության հրապարակ մուտք գործելուն առանձնապես չխոչընդոտելը, այլեւ

«ԻՆՔՆԱԲՈՒԽ ԵՎ ՇՏԱՊ ՀԱՎԱՔՆԵՐԸ՝ 6 ԺԱՄ ԵՎ ՈՉ ԱՎԵԼԻ»

Կառավարության՝ «Հավաքների ազատության մասին» օրինագծից Ազգային ժողովում երեկ քննարկվում էր «Հավաքների ազատության մասին» օրինագիծը, որի փոփոխման անհրաժեշտությունը դեռեւս ժամանակին կարեւոր էր համարվել մարտի մեկին Երեւան քաղաքում կատարված դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ: Փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման մեջ նշված է, որ ներկայացված բարելավումների շնորհիվ «օրենքը դարձել է ավելի հստակ եւ թափանցիկ», եւ որ «հավաքների ազատության

ԹԱՄԱՄՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼ»

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում 2-ամսյա կալանքի որոշում է կայացրել ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Որոշումը հրապարակելուց հետո ԱԱԾ աշխատակիցները նրան տեղափոխեցին «Երեւան Կենտրոն» մեկուսարան: Դատարանին միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Հիշեցնենք, որ Հ.

Մարտի 24

ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի օր է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ շատ կուրախացնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-

ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները պարզել են, որ սպիտակ գինին ավելի վնասակար է ատամների համար, քան կարմիրը: Իսկ խոզանակելն ավելի է լրջացնում իրավիճակը: Պարզվել է, որ սպիտակ խաղողն ավելի արագ է քայքայում ատամների էմալը, քան սեւը: Ատամների վրա գինու մեջ պարունակվող թթվից առաջացած անհարթությունները դրանք դարձնում են ավելի խոցելի սննդի, թեյի եւ սուրճի մասնիկների հանդեպ:  Սակայն գինու հետ պանիր

ՆԱԽՔԱՆ ՀՐԱՄԱՅԵԼԸ՝ ՄՏԱԾԵՔ

Մի հեգնեք, մի արհամարհեք եւ մի կոպտեք… Հրամայել սիրում են բոլորը, իսկ առավել շատ նրանք, ովքեր համապատասխան դիրք են զբաղեցնում կյանքում: Սակայն անկախ սեռից, տարիքից, զբաղեցրած դիրքից՝ ակամայից բոլորն էլ հրամայողներ են: Բայց միշտ չէ, որ մեր հրամանները կատարվում են, ու ոչ միշտ է, որ մենք գոհ ենք մնում թեկուզ կարգադրությունը տեղ հասնելուց: Անգամ կարգադրելիս՝

Կինը, դեպրեսիան, քաղցկեղը

Ցանկացած ախտորոշման դեպքում երկու տարի անց նկատվում է միայնակ եւ կիրթ կանանց ինքնազգացողության վատթարացում՝ հավաստում են Ավստրալիայի Մոնալ համալսարանի ուռուցքաբանները: Առաջին անգամ մասնագետները քննել են քաղցկեղի ներազդեցությունը կանանց տրամադրության վրա: Բժիշկները նկատել են, որ միայնակ, բարձրագույն կրթությամբ կանայք ավելի հաճախ են ախտահարվում կրծքագեղձի քաղցկեղով, առավել հաճախ են տառապում դեպրեսիայից, չեն վերահսկում սեփական առողջությունը, զգում են

Ներկայացում՝ անտունների մասնակցությամբ

Ռուս ուղղափառ եկեղեցին նախատեսում է կազմակերպել թատերական ներկայացում, որտեղ դերերը կկատարեն անտուն մարդիկ: Նրանց սոցիալական վերականգնման համար այս միջոցն է քննարկվել բարեգործության եւ սոցիալական ծառայության գծով Սինոդական բաժնի աշխատակիցների եւ Մոսկվայի անտուն մարդկանց հետ աշխատող մասնագետների հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Մարֆո-Մարիինյան վանքում: Նախագծի մասնակիցները հուսով են, որ ներկայացման միջանկյալ ցուցադրությունը տեղի կունենա

Պապերի գուլպաները հասանելի են բոլորին

Օդրի Հեփբյորնի սիրելի մոդելագործը Ժիվենշին (Givenchy) էր, իսկ Բենեդիկտոս XVI պապինը՝ Գամմարելլին (Gammarelli): Ունենալով փոքրիկ խանութ Հռոմում, Գամմարելլի ընտանիքը 1978թ. ի վեր հագցնում է Հռոմի պապերին, կարդինալներին, եպիսկոպոսներին եւ հոգեւորականներին: Այժմ էլ «Իմ կարմիր գուլպաները» համացանցային կայքէջը լայն հասարակությանը թույլ է տալիս հագնել Հռոմի պապի հանրահայտ ալ կարմիր գուլպաները: «Հենց որ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Բալլադյուրի

ԻՆՉ ԱՆԲՆԱԿԱՆ Է, ՄԵՂՔ Է

Ըստ քահանայի՝ մարդուն դարձի բերելու համար պետք է սիրով մոտենալ նրան Մոլություն, կախարդություն, սեր եւ ընտանիք, ինքնասպանություն, էֆթանազիա, եկեղեցական խորհուրդներ. այս եւ երիտասարդներին հուզող այլ բազմաբովանդակ թեմաների շուրջ է «Մանանա» ծրագիրը պարբերաբար քննարկումներ անցկացնում մայրաքաղաքում եւ մարզերում: Օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում թմրամոլության, գինեմոլության, խաղամոլության, որկրամոլության, կրոնամոլության մասին խոսեց տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: Մասնավորապես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031