Օրվա լրահոսը
1-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է
Դեղորայքային (առնետների ոչնչացման համար նախատեսված) թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել Անդրանիկի փողոցի թիվ 26 տան բնակիչ, 1-ամյա Անի Օհանյանը: Ըստ բժիշկների՝ տուժաճի վիճակը ծանր է:
«4-ՐԴ ՄԱՍ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՄՈՏ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ճանապարհին՝ «4-րդ մաս» հանգստյան տան մոտ, տեղի է ունեցել պատահար: Բախվել են «ՎԱԶ-21011» մակնիշի 04 ՏԼ 488 պետհամարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 10 ՕՕ 966 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21011» մեքենայի վարորդը՝ 25-ամյա Էդգար Ավագյանը եւ երեք ուղեւորներից երկուսը՝ 40-ամյա Գայանե եւ 61-ամյա Սեդա Մովսիսյանները տեղում մահացել են:
Չստացվեց հեղափոխություն անել
Քաղաքացիները ուշ են դիմում Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններին այս տարվա 8 ամսիների ընթացքում ավելի քան 600 դիմում է ներկայացվել, որոնցից 230-ը ընդունվել է որպես կոռուպցիոն գործ: Դատախազությանն ուղղվել է մոտ 45 դիմում, իսկ դատարաններին ուղղված դիմումների թիվն էլ հասնում է 38-ի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց գործունեության արդյունքները ներկայացնելով՝
Իրավապաշտպանը հաղթեց իրավապաշտպանին
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ) օրեր առաջ ավարտեց Արմեն Գալստյանի հայցի քննությունը: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, Ա. Գալստյանը դատի էր տվել Էդուարդ Հովհաննիսյանին (նա վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» կազմակերպության նախագահն է) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու, դեսպան Սերգեյ Կապինոսին: Նա հայտնել էր, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության
«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ԱՉՔԸ ԿՈՒՇՏ Է»
Ասում է նրանց ժամանակակիցը՝ Լեռնիկ Մելքոնյանը – Դուք հանրությանը ծանոթ էիք «Կալանավայր» պարբերաթերթից, մասնավորապես՝ «Մարդկային ճակատագրեր. հանցագործ աշխարհի թագադրված արքաները» (2003թ. եւ 2006թ. վերահրատարակված) գրքից: Ինչո՞ւ չի տպագրվում պարբերաթերթը: – Մինչեւ գրքիս առաջին հատորի լույս տեսնելը՝ տպագրվում էր «Կալանավայրը»: Թերթի տպագրությունը դադարեցրի 5 տարի առաջ, եւ սկսեցի զբաղվել կալանավորների գրական աշխարհի զարգացման բարեգործական հիմնադրամի աշխատանքներով:
ԿԱՊԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ
Երեկ պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնգրեսը, որը կրում էր «Գլոբալ համագործակցություն» խորագիրը: Քննարկվեցին վնասվածքների, հետայրվածքային վիճակների, բնածին արատների շտկման վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդներով բուժմանը վերաբերող թեմաներ: Կոնգրեսը տեղի է ունենում Բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում:
ԵՐԵՎԱՆԸ ԾՆՈՒՆԴԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու նրա առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի փոքր կենտրոնում երեկ անձամբ են ստուգել, թե ինչպես են ընթանում Էրեբունի-Երեւան տոնի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ վարչության, Երեւանի 2791-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առիթով Հանրապետության հրապարակում տեղադրված բացօթյա բեմահարթակի եւ հարակից լուսային ձեւավորումներն ավարտական փուլում
ԱՄՆ-ՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում զանգվածային պատվաստումներ են սկսվել «խոզի գրիպի» վարակի դեմ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նահանգներում կատարված հարցումներից պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացիների 1/3-րդը պատվաստվելու ցանկություն է հայտնել: Պատվաստումները մեկնարկել են մանկական հոսպիտալներից մեկում: Նյու Յորքում ստացվել է 68 հազար պատվաստանյութ: Այս նահանգում, հոկտեմբերից մինչեւ հունվար, բժշկական բոլոր ցանցերը կստանան 2 մլն պատվաստանյութ:
ԿՎԵՐԱՆԱՅԵՆ
Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Ջրվեժի անտառպուրակին՝ ասաց. «400 հա հող ենք հատկացրել այդ անտառպարկին, եւ խոսքը վերաբերում է 24 հա-ին, որը, ըստ մեր քննադատների, անտեղի դուրս է բերվել անտառպարկի սահմաններից եւ հանձնվել է համայնքին: Բոլոր մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք ի կատար ենք ածել կառավարության դեռեւս 1991թ. որոշումը, որի համաձայն
Ստուգում են շոկոլադի արտադրամասը
Ընկերության տեխնոլոգը վստահեցնում է, որ ոչ մի արհեստական հավելանյութ չեն օգտագործում: «Առավոտի» 06.10.09-ին տպագրված «Վտան գավոր սնունդը խանութներից չեն հավաքում» հոդվածի առնչությամբ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը «Արարատ» քաղցրավենիքի կոմբինատում սկսել է ուսումնասիրություններ կատարել: Նրանք երեկվանից ստուգում են՝ համապատասխանո՞ւմ է, արդյոք, այս կոմբինատի շենքային պայմանները հիգիենայի չափանիշներին, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ «Առավոտի» հիշյալ հոդվածն
ՊԱՐԱՐՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՍՏՈՒԳԵԼՈՒ
Իսկ գյուղացիները կարծում են, որ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը հանգամանալից ստուգում է ու եզրակացություն տալիս: Արդեն մի քանի տարի է՝ հանրապետության տարբեր մարզերի գյուղատնտեսական նշանակության հողամասերն առանց համապատասխան ուսումնասիրության են պարարտացվում: Ինչը, մասնագետների ներկայացմամբ, կարող է ոչ միայն տվյալ տարածքում աճող բույսերի վրա բացասական ազդեցություն ունենալ, այլեւ նվազեցնել հողի բերրիությունը: Մինչ հողը պարարտացնելը՝ անհրաժեշտ է այն
ԱՄՀ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որը կոչված է վերահսկելու համաշխարհային տնտեսության հաշվեկշիռը, մտահոգություն է հայտնել արտահանող երկրների կողմից ոսկու ահռելի պաշարների կուտակման փաստի առնչությամբ: «Aysor.am» լրատվական կայքը՝ հղում անելով «Reuters» գործակալությանը՝ տեղեկացնում է, որ ԱՄՀ-ն կանի ամեն ինչ, որպեսզի իր մոտ կենտրոնացնի համաշխարհային արժույթների պահուստները եւ դառնա վարկավորման վերջին ատյանը: «Մեզ մտահոգում են պահուստների կուտակումը եւ
ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-ԻՑ
Այսուհետեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներն ունեն բացառիկ հնարավորություն՝ անմիջապես բջջային հեռախոսից ծանոթանալու լրատվության ոլորտի առաջատար՝ ֆրանսիական «Agence France-Presse» (AFP) գործակալության վերջին նորություններին՝ անգլերեն, ֆրանսերեն, իսկ առաջիկայում՝ նաեւ ռուսերեն լեզվով: Լրատվությանը տեղեկանալու համար պետք է այցելել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային պորտալը (wap.vivacell.am) եւ հետեւել AFP հղմանը:
«ՄԵԶ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ»
Երեկ ՀՅԴ կուսակցության խորհրդաժողովի ժամանակ, խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացումն ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: Ելույթի սկզբում պատգամավորը հայտարարել է, որ ոչ մի լուրջ հիմնավորում չկա այն մարդկանց ասածների մեջ, ովքեր պնդում են, թե սահմանի հնարավոր բացման դեպքում
Բոնուսի ձեռքը կրակն են ընկել
Տեսնելով, որ ՀԴՄ կտրոնների բոնուսների համար պահանջվող գումարները շատ ավելի են, քան նախատեսվել էր դրանց տրամադրման համար, երեկ կառավարությունում որոշվել է փոփոխել դրանց տրամադրման կարգը: Սահմանվել է, որ ՀՀ տարածքում ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերող ֆիզիկական անձը 2010-ի հունվարի 1-ից բոնուս ստանալու համար կարող է կազմել եւ ներկայացնել հիսունից մինչեւ հինգ հարյուր կտրոն պարունակող խմբաքանակ,
ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ ԿՈՊԵԿ-ԿՈՊԵԿ ՀԱՇՎԵԼ ԵՆ
Պետական գերատեսչությունները պետք է խուսափեն աջուձախ ծախսերից, որպեսզի հաջորդ տարի կարողանան մի կերպ ծայրը ծայրին հասցնել: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի բնորոշմամբ, 2010-ի բյուջեն լինելու է պահպանողական, խնայողական ու հակաճգնաժամային, մի խոսքով՝ այն կհամարվի տնտեսության կայունացման բյուջե, քանի որ, ըստ նախարարի, «հաջորդ տարի կկարողանանք վերջնականապես կայունացնել տնտեսությունը եւ նույնիսկ հիմքեր ստեղծել ապահովելու երկրի կայուն զարգացումը առաջիկա
ԱԱԽ-ն միաձայն հավանություն տվեց
«Մենք չպետք է վախենանք մեր ապագային շիտակ եւ համարձակ նայելուց»,- ասում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը երեկ քննարկվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում, միաձայն որոշվել է հավանություն տալ նախաստորագրված արձանագրություններին: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ նիստից հետո հրավիրված ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց, որ հանրապետության նախագահը հանգամանալից ներկայացրել է
ՀՅԴ-Ն ԷԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ
Ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ երեկ ելույթ ունենալուց հետո պատասխանելով «Առավոտի» հարցերին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երեկ անցկացրած «Նախաստորագրված արձանագրություններ եւ հայ-թուրքական հարաբերություններ. Ազգային-պետական շահեր եւ մարտահրավերներ» խորհրդաժողովում իր ելույթում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչու է «քննարկման ընթացքը վերածվում առճակատումների, փոխադարձ վիրավորանքների, մասնատման։ Ինչո՞ւ է պառակտման վտանգը դարձյալ սպառնում
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԷԻՆ
Արդեն հաղորդել ենք, որ պարզվում է՝ մինչ «Ժառանգության» ՀՅԴ-ի հետ համատեղ գործողությունների մեկնարկի մասին ազդարարելը՝ այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Քանի որ այս հանդիպումները խորհրդապահական են եղել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մեր զրույցի ընթացքում չցանկացավ որոշակի մանրամասներ հրապարակել, այլ ընդհանրական ներկայացրեց այդ
ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԸ, ԹՈՒՐՔԸ ԵՎ ՀԱՅԸ
Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ. – Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չեմ շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա, ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ
Հայ Դատը ՀՅԴ-ի համար փեշակ է
Ասում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է, թե Սերժ Սարգսյանը դա անում է ընդամենը իր պաշտոնը չկորցնելու համար, ու դա է պատճառը, որ նա պատրաստ է արտաքին ճնշումների ներքո ստորագրել Հայաստանի համար ոչ նպաստավոր արձանագրություններ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ալ. Արզումանյանն
ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԽՈՐՀԻ
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախաստորագրված արձանագրություններում սեփական փոփոխություններն է առաջարկում: – Եթե նախկինում միայն Թուրքիայի վարչապետն էր ժխտում ցեղասպանության իրողությունը, ում քաղաքական հայացքները հայտնի են, հիմա նաեւ, արձանագրությունների ստորագրման շեմին, նախագահ Գյուլն է կասկածի տակ առնում այդ փաստը: Ինչպե՞ս սա հասկանալ եւ ի՞նչ եզրակացություններ անել: – Եթե կասկածի տակ են առնում, ուրեմն երբեւէ ընդունել են.
ԶՈԼԱՎՈՐ ՇՈՐԵՐ՝ ԲՈԼՈՐ ԳԱՆՁԱԳՈՂԵՐԻՆ
ՎՊ-ի բացահայտումներից պատգամավորները այս եզրակացությանը հանգեցին Խորհրդարանը երեկ շարունակեց քննարկել ՎՊ հաշվետվությունը եւ դրանում ներկայացված բացահայտումները: Ըստ ՎՊ-ի ուսումնասիրությունների՝ պետական տարբեր կարգի չինովնիկներ, մեղմ ասած, «գրպանել» են պետական փողերի զգալի մասը: Վիկտոր Դալլաքյանը գնահատելով ՎՊ-ի զեկույցը եւ դրանում կատարված վերլուծություն-բացահայտումները՝ երեկ հայտարարեց. «Երկու կարեւոր խնդիր կա՝ քաղաքական պատասխանատվության հարցը եւ լոկալ պատասխանատվության հարցը: ՎՊ-ն ձեւավորվում
ՎԹԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Երեկ երեկոյան Չարենցավան-Երեւան ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մահացել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը: «Առավոտի» տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենայում, բացի պատգամավորից եւ վարորդից, եղել է եւս մեկ ուղեւոր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 58-ամյա Գասպարյանը մահացել է Չարենցավանի հիվանդանոցում, որտեղ նրա կյանքը փրկելու
Հոկտեմբերի 8
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ աղմուկից ու ծանրաբեռնվածությունից ազատվելու համար օրն անցկացրեք ընտանիքի անդամների հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան, դա կարող է վնասել ձեր ամուսնական հարաբերություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեզ համեստ պահեք, ղեկավարության հետ շփումներում պետք չէ կորցնել ինքնատիրապետումը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Մտածեք ձեր առողջության մասին եւ
ՎԵՐՋԻՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ- 2
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որեւէ խնդիր չի տեսնում հոկտեմբերի 10-ին Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրելու համար: Ըստ «Արմինֆոյի», Թուրքիայի վարչապետը նշել է, որ իրենք կցանկանային նաեւ համաձայնագրի ստորագրման ժամանակ տեսնել Մինսկի խմբի համանախագահներին. «Եվ եթե ֆրանսիացիները, թերեւս, չգան, ապա ամերիկացիները եւ ռուսները, հավանաբար, կգան»: Էրդողանը նաեւ
Հեղինակության խաղեր
Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը հյուրընկալող կողմը նախապատրաստվում է ամենայն լրջությամբ՝ չնայած սեպտեմբերի 6-ին այս երկու ընտրանիների երեւանյան խաղում թուրքերը 2:0 հաշվով հաղթանակ էին տոնել: Հինգերորդ խմբում ընդգրկված մեր հավաքականի համար, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու տեսանկյունից այս, ինչպես նաեւ հոկտեմբերի 10-ին Իսպանիայի
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
Ֆուտբոլի աշխարհի գավաթի համար հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների պաշտոնական հանդիպումը, Հայաստանի պատվիրակության դիմավորման պահից սկսած, լուրջ խնդիրներ է առաջադրել հյուրընկալող կողմին: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ երկրի անվտանգության ծառայությունները եւ շահագրգիռ գերատեսչությունները Հայաստանի մարզական պատվիրակության համար անվտանգության աննախադեպ միջոցառումներ են պատրաստվում իրականացնել: Մասնավորապես, խստագույն գաղտնիության մեջ են պահվելու մեր ֆուտբոլի հավաքականի
ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ Է
Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկությունում: Ութերորդ տուրում Մկրտչյանը ոչ-ոքի արեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ, եւ վերջինի համար այդ կես միավորի կորուստը մրցաշարային աղյուսակում առաջատարի դերը կորցնել արժեցավ, քանի որ նրա գլխավոր մրցակիցը՝ ֆրանսիացի Մարի Սեբագը, մեկ միավոր վաստակեց: Ութ տուրից
Իտալացիները հետաքրքրված են Հայաստանով
Մարդը ինչպիսի մարմին էլ ունենա, պետք է հասկանա, որ ինքն իրենից գանձ է ներկայացնում. համոզված է մարմնի զգացողության պարապմունքներ անցկացնող իտալուհին: Ոչնչից մի՛ վախեցիր, ազատվի՛ր բարդույթներից, զգա՛ մարմինդ. հայ երիտասարդներին 3 օր շարունակ իր այս խորհուրդներով օգնում է Հայաստան ժամանած ժամանակակից պարի մասնագետ, իտալացի Անջելա Էվանգելիստին: Նա հայ-իտալական «7 զգացողություն» համատեղ ներկայացման շրջանակներում մարմնի զգացողության