Օրվա լրահոսը
«ՊԵՏԴԵՊԻ ՊՐՈՅԵԿՏԻՑ»՝ «ՊԱՏՐԻՈՏ»
Ընդդիմադիրները ողջունում են Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը, ՀՀՇ-ն էլ ակնկալում է, որ նա «Գեղամյան կամ Արթուրիկ» չի դառնա: Դեռ 2010 թվականի հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունն ամերիկյան պրոյեկտ է, որի նպատակը Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահի թեկնածու առաջադրելն է: Տիգրան Կարապետյանը Րաֆֆի Հովհաննիսյանին նաեւ «ՑՌՈՒ»-ի ագենտ է անվանել: Երեկ
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԴԱԳԱՂ ԴՐԵՑԻՆ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ երեկ բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ: Ներկա էին ոչ միայն ՀՅԴ երիտասարդները, այլ նաեւ կուսակցության ղեկավարները: Պարզել էին պաստառներ. «Ռուս-թուրքական պայմանագիր՝ հայկական հողերի հաշվին», «Ռուսաստանը պետք է տա 1921թ. մարտի 16-ի պայմանագրի քաղաքական գնահատականը» եւ
Մարտի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԼԱՊՇԱՆ
Չինաստանի բնակիչները սահմանել են նոր ռեկորդ՝ արտադրելով աշխարհի ամենաերկար լապշան՝ 1.7 կմ: Ռեկորդը սահմանվել է անցած շաբաթ Դալի բայ պրեֆեկտուրայում: Մոտ 25 րոպե տեղի խոհարարը հունցել է լապշայի խմորը, ապա հազարավոր օգնականների միջոցով բացել այն՝ երկարությունը հասցնելով 7.704 մետրի: Ռեկորդը սահմանելու համար նրան անհրաժեշտ է եղել 15 կգ ալյուր եւ 2,5 կգ կարագ:
ՍԹՐԵՍԻ ԴԵՄ՝ ԹԵՅԻ ՄԻՋՈՑՈՎ
Բրիտանիայի եւ մի շարք այլ վայրերի ամենօրյա թերթերում նշվել է այս շաբաթ անցկացրած հետազոտության արդյունքների մասին: Պարզվել է, որ ոչ միայն թեյ խմելու արարողությունը, այլ նաեւ թեյի պատրաստման ծիսակարգը հանգստացնող ազդեցություն ունեն:Հետազոտությունն իրականացրել են Լոնդոնի համալսարանի հոգեբաններ Մալքոլմ Քրոսսը եւ Ռիտա Մայքլզը: Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, իրենք վաղուց փորձում էին չափել եւ հասկանալ սթրեսի
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ԱՄՆ-ում մահացության ամենից տարածված պատճառներից է արյան մեջ շաքարի չափաքանակի բարձր տոկոսը: Հիպերգլիկեմիան համեմատում են ծխախոտի կամ ալկոհոլի պատճառով մահացության ցուցանիշի հետ: Արյան բաղադրության մեջ շաքարի մեծ քանակը ԱՄՆ-ի բնակչության հիմնական մահացության պատճառներից է: Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները: Արյան բաղադրության մեջ շաքարի չափաքանակն անմիջականորեն կապ ունի սննդի եւ ըմպելիքների պարունակության հետ: Կայուն
ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է
Վերջին երկու տարիներին Հայաստանում նվազել է ինչպես հեռուստադիտողների թվաքանակը, այնպես էլ հեռուստացույցի առջեւ անցկացված ժամանակը: AGB Nielsen ընկերության հրապարակած տվյալներով՝ միեւնույն ժամանակ դիտվում է ինտերնետում անցկացրած ժամանակի կտրուկ աճ: «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի անցկացրած հետազոտության արդյունքներով՝ հայկական հեռուստաալիքների մեծ մասն այսօր անցում է կատարում ինտերնետ հեռարձակման՝ ապահովելով օնլայն հեռարձակում կամ տեղադրելով
ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ՝ «Facebook»-ՈՒՄ
Վատիկանը պատրաստվում է օրհնյալների շարքը դասել հանգուցյալ Հովհաննես Պողոս 2-րդին եւ այդ առիթով «Facebook»-ում եւ «YouTube»-ում պապին նվիրված էջեր է բացել: Սոցցանցում տեղադրված է սպասվող արարողության մասին ինֆորմացիա, իսկ վիդեոհոսթինգում՝ հանգուցյալ պապի մասնակցությամբ արխիվային տեսահոլովակներ: Օրհնյալների շարքին դասելու արարողությունը կկայանա մայիսի 1-ին:
Ո՞վ է այսօրվա հերոսը
Դուք նրան չե՞ք ճանաչում Փնտրելով ժամանակի հերոսականը եւ ունկնդրելով ժամանակի հերոսներ չհանդուրժող ոռնոցը, ակամայից մտովի փախչում ենք էժանագին հեռուստահաղորդումների եւ գովազդների այս բետոնե աշխարհից դեպի պատմության ասպետական առկայծումները, դեպի Ժաննա դ՝ Արկերը, Վիլհեմ Տելլերը եւ Վարդան Մամիկոնյանները, ովքեր կնքելով իրենց հերոսականը՝ միաժամանակ պատճառավորել են պատմության ընթացքն ու բախտորոշել սեփական ժողովրդի ապագան: Ակամայից արյանդ մեջ իր
ՀԱՅԵՐԵ՜Ն ԵՐԳԵՆՔ
Երգն օրենքների չի ենթարկվում Այսօր հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ նույնիսկ բեմահարթակներից հաճախ կարելի է լսել այնպիսի երգեր, որոնք հնչում են լեզվական բազում թերություններով: Իրար կցմցված բառեր, անորոշ ոճի, խառնուրդային երաժշտություն, թեմայի սյուժեից հեռու տեսահոլովակ, բայց երգը ունի բոլոր հնարավորությունները գոնե մի քանի շաբաթ լինել «հիթային»: Սակայն դրանցում երբեմն չկան ոչ միայն հանգ պարունակող տներ, կոնկրետ ոճի
Ֆուտբոլային մարքետինգի տարբեր դեմքերը
Ժամանակակից ֆուտբոլում հաճախ փողերն ավելի որոշիչ դեր են կատարում, քան ինքը՝ ֆուտբոլը: Ընդ որում, շրջանառվող փողերի մեծությունից է կախված այս կամ այն առաջնության, մրցաշարի, վերջապես՝ ակումբի հաջողությունը: Չկա գումա՞ր, մրցաշարը հետաքրքիր չէ՞, ակումբն անդունդն է գլորվում: Անգամ հեղինակավոր ու անվանի ակումբներն այսօր խոցելի են, քանի որ կախված են գումարներից ու իրենց հովանավորներից: Սակայն մի բան
«Միկան» անցավ կիսաեզրափակիչ
Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2011 թվականի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների վերջին խաղը: Հանդիպեցին «Իմպուլսն» ու «Միկան»: «Բանանց» ֆուտբոլային ակումբի խաղադաշտում տանտիրոջ կարգավիճակով հանդես եկած դիլիջանցիները երկուական գնդակ փոխանցեցին մայրաքաղաքի թիմի հետ: Սակայն 2:2 հաշիվը «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի սաների համար հաղթանակի նշանակություն ունեցավ, քանի որ մրցակիցների առաջին հանդիպումում «Միկան» հաղթել էր 3:0
Յոթերորդ խմբում
Նյոնում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության արդյունքներով՝ ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական փուլում հայտնվել է յոթերորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Դանիայի, Չեխիայի, Ավստրիայի եւ Պորտուգալիայի ընտրանիները: Ընտրական մրցաշարի մեկնարկը տրվելու է 2011 թվականի սեպտեմբերի 17-ին:
ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԼՍԵՆԸ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ
Մոնտե Կարլոյում ընթացող «Amber Chess Tournament» գերմրցաշարի մասնակիցներն այսօր հանգստանում են: Իսկ նախորդ օրը նանք մրցում էին երրորդ տուրում, որի կենտրոնական հանդիպումը, անկասկած, Լեւոն Արոնյան- Մագնուս Կարլսեն դիմակայությունն էր. խաղում էին ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջատար՝ նորվեգացի եւ լավագույն եռյակը եզրափակող հայ գրոսմայստերները: Եվ պիտի ասել, որ նրանք արժանի մրցակցություն ցուցաբերեցին: Թե «կույր» եւ թե
ՖԱԲԻԱՆԸ ԿԳԱ
Հայաստանը որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ, տոնելու է ֆրանկոֆոնիայի օրերը եւ դրանով իսկ վկայակոչելու իր պատկանելությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին՝ իր 75 անդամներով եւ դիտորդներով: Այդ կապակցությամբ մարտի 15-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն 100-ից ավելի մշակութային, գեղարվեստական, կրթական եւ համալսարանական միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան արվեստի գործիչներ Հայաստանից եւ ֆրանկոֆոն մի
Չկա՛ թարգմանական քաղաքականություն
Թարգմանիչ Շանթ Մկրտչյանի նկատառումները Թարգմանական գրականությունը ոսկեդարի մատենագրության սկզբնավորումից մինչ օրս հայ մտավոր մշակույթի աներկրորդելի մասն է: Վերջին հինգ տարիների ընթացքում թարգմանական գործունեություն է ծավալում նաեւ «Նարցիս» ամսագիրը: «Եթե մենք ներկայացնում ենք մերը՝ ինչ են գրում այսօր հայ գրողները, ամսագիրը կարիք ունի համաժամանակյա սինխրոնի՝ ներկայացնել, թե աշխարհում ինչ են գրում: Ինչո՞ւ: Որովհետեւ ժամանակից դուրս հնարավոր
«ՇԱՀՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ, ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ հայ-թուրքական թեմաներով գիտաժողովներն ավելի շատ հարեւան երկրին են ձեռնտու «Ուրվականներն այլեւս շշից դուրս են եկել: Սկսված գործընթացն այլեւս չի կարող կանգ առնել կամ հետընթաց ապրել»,- համոզված է Բահչեշեհիր համալսարանի ԵՄ ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ Դեյլի» եւ «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը: Առաջին անգամ Երեւանում գտնվող թուրք փորձագետը մասնակցում է «Երկիր» միության
ՔԼԻՆԹՈՆԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍ ԵՎ ԹՈՒՆԻՍ
Մարտի 14-ի երեկոյան Փարիզում կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը լիբիացի ապստամբների ձեւավորած ժամանակավոր Ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակի փոխանցմամբ, քննարկվել են Մուամար Քադդաֆիի ռեժիմի դեմ պայքարող լիբիացի ժողովրդին օգնելու հնարավոր ուղիները: Նույն աղբյուրի մատուցմամբ, մարտի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնել
ՌՈՒՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒՆ «ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կարող է առաջիկայում քննարկել ՅՈՒԿՕՍ-ի նախկին համասեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկուն եւ Պլատոն Լեբեդեւին՝ որպես «խղճի կալանավորներ» ճանաչելու հարցը: Այդ մասին BBC-ի թղթակցին ասել է իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչ Սերգեյ Նիկիտինը: Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին «խղճի բանտարկյալներ» ճանաչելու խնդրանքով կազմակերպությանն ավելի վաղ դիմել էր ռուսաստանցի գրողների, դերասանների, ռեժիսորների, գիտնականների ու լրագրողների մի
ԻՍՐԱՅԵԼԸ ԶԵՆՔՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՆԱՎ Է ԿԱԼԱՆԵԼ
Մարտի 15-ին Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները Միջերկրական ծովում առգրավել են լիբերիական դրոշի ներքո նավարկող «Վիկտորիա» նավը, որը զենքով բեռնված՝ ուղղություն էր վերցրել դեպի Գազայի հատված: Newsru Israel-ի մատուցմամբ, թուրքական նավահանգստից նավարկության դուրս եկած «Վիկտորիան» իսրայելցի կոմանդոսները գրավել են այն պահին, երբ նավը իսրայելական ափից գտնվել է մոտավորապես 200 միլ հեռավորության վրա՝ նավի բեռնամփոփներում հայտնաբերելով զենք:
Թբիլիսիում վթարի է ենթարկվել դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը
Մարտի 15-ին Թբիլիսիում վթարի է ենթարկվել երկհարկանի ավտոբուսը, որը տեղափոխում էր դպրոցահասակ՝ 1-ին եւ 2-րդ դասարանների աշակերտների: Այդ մասին հաղորդում է news am-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը: Ավտոբուսը բախվել է «Վիսսոլ» ընկերության ավտոլիցքավորման կայանին: Վեց երեխա վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Իաշվիլիի անվան հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մեքենայում մոտ 100 երեխա ու
Գերմանիան դադարեցրել է թվով յոթ հին ԱԷԿ-ների շահագործումը
Անգելա Մերկելի կառավարությունը երեք ամսով դադարեցրել է Գերմանիայում դեռեւս 1970-ական թվականներից շահագործվող յոթ ատոմային էլեկտրակայանների աշխատանքը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով գերմանական Welt-ը: Խոսքը «Բրյունսբյուտտել», «Նեկարվեստխայմ», «Իզար 1», «Ֆիլիպպսբուրգ 1», «Բիբլիս Ա», «Բիբլիս Բ» եւ «Ունտերվեզեր» ԱԷԿ-ների մասին է: Հիշյալ ԱԷԿ-ների հետագա ճակատագիրը կորոշվի ատոմակայանների անվտանգության համակարգերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Նախօրեին ԳԴՀ-ի կառավարությունը երեք
ՃԱՊՈՆԻԱՆ ՄՈՏ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՆ
«Ի՞նչ է կատարվում, սատանան տանի»,- Reuters-ի մատուցմամբ՝ այս արտահայտությամբ է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը բղավել «Ֆուկուսիմա 1» վնասված ատոմային էլեկտրակայանի սեփականատերը հանդիսացող TEPCO ընկերության ղեկավարների վրա: Հիշեցնենք, որ այս ԱԷԿ-ում երեքշաբթի օրը եւս երկու պայթյուն է արձանագրվել: Ճապոնական Kyodo գործակալությունը հաղորդում է, թե վարչապետը կատաղության է հասել ու մեղադրել ընկերությանը՝ երկրաշարժի հետեւանքով վնասված ԱԷԿ-ում տեղի
«ԿԵՆԳՈՒՐՈՒՆ» ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Մարտի 17-ին Հայաստանում անցկացվելու է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Այս տարի «Կենգուրուին» մասնակցում է Հայաստանի բոլոր մարզերից 910 դպրոց եւ մոտ 36 000 աշակերտ, Ստեփանակերտից՝ 13 դպրոց եւ մոտ 600 աշակերտ: «Կենգուրուն» Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ: Այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու՝ հայերեն եւ ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու
Ռուսախոս ուսանողները՝ ՌԴ դեսպանատանը
Ռուսաստանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շուրջ 200 ուսանողի երեկ մեկ հարկի տակ էր համախմբել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը: Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է ռուսաստանյան համալսարանների 6 մասնաճյուղ՝ Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի համալսարանները, Մոսկվայի
ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿ ՌԵՅՏԻՆԳՆԵՐ
Ըստ «Ուրարտու» համալսարանի ռեկտորի՝ մասնավոր բուհերի հանդեպ երկակի ստանդարտներ չպետք է կիրառել Հայաստանում մի տեսակ արշավ է սկսվել ոչ պետական բուհերի դեմ, մինչդեռ «դրսում» էականը ոչ թե սեփականատերն է, այլ կրթության որակն ու բուհի տված «արտադրանքը»: Ի դեպ, ըստ QI ռեյտինգի (ինտելեկտուալ կապիտալի ընդհանրացված ինդեքս), հայաստանյան բուհերի եւ քոլեջների լավագույն տասնյակում է նաեւ մի քանի
ԷԼԻ «ՇՈՒԽՈՒՐՆԵՐ»՝ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՇՈՒՐՋ
2005թ.-ից ի վեր, ինչ Միխայիլ Բաղդասարովը ձեռք բերեց «Արմավիան», տարին մեկ անգամ պարբերականությամբ լուրեր են տարածվում, որ նա «Արմավիան» վաճառում է: Դրանում հավաստիանալու համար բավական է google.am կայքում փնտրում տալ՝ որպես հուշում գրելով «Արմավիան» վաճառվում է» արտահայտությունը: Եվ նույն պարբերականությամբ էլ Բաղդասարովը հերքում է այդ ընկերության վաճառքի մասին լուրերը: Հերթական լուրերը տարածվեցին վերջին մեկ-երկու շաբաթվա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՖԹԱՆԱԶԻԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ
Խնդրի դրվածքը ժամանակակից աշխարհում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընթերցելիս գնալով ավելի եմ համոզվում, որ նրանում բացակայում է մի կարեւոր իրավունք՝ արժանի կերպով, առանց տանջանքի մեռնելու իրավունքը: Էֆթանազիայի, այսինքն բժշկի օգնությամբ կյանքից համեմատաբար անցավ հեռանալու (օրինակ՝ որոշակի ներարկման միջոցով) խնդիրը դրվում է այն դեպքում, երբ մարդը տառապում է անբուժելի ու մեծ ցավ պատճառող հիվանդությամբ: Նման վիճակների
ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ ԱՅՐՎՈՒՄ Է
Մարտի 15-ի կեսօրից այրվում էին Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար հատվածի տարածքները: Սահմանային այս գոտում հիմնականում անցյալ տարվանից մնացած, չորացած խոտն էր այրվում, այդ տարածքում ծառեր չկան: Հրդեհը չի կարող անցնել հարեւան հանրապետություն, քանի որ մեկ տարի առաջ հայկական պաշտպանական ուժերի կառուցած ռազմավարական նշանակության ճանապարհը եւ Ոսկեպար գետը կանխում են սահմանագծին կրակի մոտենալը:
ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ
Փետրվարի 10-ին «Իտալիան էլի կօգնի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին քննարկել են խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, եւ դեսպանը խոստացել է, որ օգնություն կլինի: Իսկ երեկ Սերգո Կարապետյանը հանդիպել է Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարսելա Մարիա


















































