Օրվա լրահոսը
«ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ» 5 ՏԱՐԵԿԱՆ Է
2006 թվականի մարտից Տավուշի մարզում լույս է տեսնում «Տեսանկյուն» թերթը: Այն տպագրվում է 1000 օրինակով եւ տարածվում մարզի բոլոր՝ 4 տարածաշրջաններում: Ֆինանսական դժվարությունների պատճառով հաճախ ուշանում է հերթական համարի տպագրությունը, ամսական «Տեսանկյունի» մեկ-երկու համար է լույս տեսնում: Ընթերցողների հետ կապը չկորցնելու համար 2009 թ. հունիսից գործում է պարբերականի ինտերնետային կայքը: Թերթի 5-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական
Համակարգիչ է պետք
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետարանի պատասխանատուները նրան տեղեկացրել են, որ երեխաների հաշվառման գործընթացը դանդաղ է ընթանում՝ անձնագրային բաժնում շատ դժվարություններ կան: «Ֆիզիկապես հնարավոր չէ, մեկ աշխատող չի կարող միաժամանակ այդքան մարդու սպասարկել: Մենք գրաֆիկ ենք կազմել կրթօջախների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար, բայց, այնուամենայնիվ, մտավախությունը մեծ է, որ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Մինչ Հայաստանի դպրոցների տնօրենները Երեւանում ղեկավարելու իրավունք են «նվաճում», Արմավիրի մարզում տնօրենը հրաժարական է տվել: Դպրոցների տնօրենների համար անհանգիստ օրեր են սկսվել. իրենց պաշտոնում վերահաստատվելու բարդ խնդիր ունեն: Նրանք, ովքեր պատվով կհաղթահարեն ղեկավարման հավաստագրի համար անցկացվող քննությունը եւ կապացուցեն, որ արժանի են կրթօջախի ղեկը ստանձնելու բարդ ու չափազանց պատասխանատու դերին՝ գործը շարունակելու թույլտվություն կստանան: Ներկայումս
ՆՈՐԻՑ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Երեկ տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական տարածքի 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 14 տան բնակչուհի՝ 51-ամյա Գյուլվարդ Լալայանը իր բնակարանում թունավորվել է շմոլ գազից եւ շտապօգնության կողմից ստանալով առաջին բուժօգնություն՝ հրաժարվել է հոսպիտալացումից:
ԻՐԱՆՑՈՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ ԷՐ
Երեւան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի հարակից տարածքում տեղի էր ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մահտի Սարհակնային պատկանող «Վոլվո» մակնիշի ՏՆՌ 63745 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը՝ բախվելով գազատար խողովակի կամարին, պոկել է այն: Տեղի է ունեցել գազի արտահոսք եւ հրդեհի բռնկում, ինչի հետեւանքով բռնկվել է Ա. Հովհաննիսյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 24
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ՝ ԱՆՏԱՌՈՒՄ
Զինծառայող Տիգրան Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ ինքը գնացել է Գետահովիտ գյուղի հարակից անտառը եւ մոլորվել: Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար կանչի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տ. Զաքարյանին փրկարարները բարեհաջող դուրս են բերել անտառից:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԱՐԿԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Մարտի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները դաշտում մետաղի ջարդոն հավաքելիս հայտնաբերել են արկի նմանվող 3 մետաղական իր: Տեղում պարզվել է, որ մետաղական իրերը իրականում հրետանային արկեր են: Դեպքի վայր ժամանած սակրավորները պայթեցման եղանակով արկերը վնասազերծել են:
ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՅԱՐԱՆԻ ՄՈՏ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, թե ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ երկաթգծի կայարանի հարակից տարածքում: Թիվ 17 շենքի բակում այրվել են Հ. Գալանդինին, Թ. Մանուկյանին, Վ. Պողոսյանին եւ Ա. Ասլանյանին պատկանող ավտոտնակների տանիքները՝ ընդհանուր 120 քմ մակերեսով, շենքի հարակից տարածքում 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ «Բիլայն» կապի
Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն
Դատաիրավական համակարգի նողկալի դեմքը Մինչեւ կալանվելս, երբ որեւէ մեկն ինձ ասում էր, որ անմեղ է, ուրիշի փոխարեն է պատիժը կրում, անկեղծ ասած՝ չէի հավատում: Սակայն երկու տարուց ավելի է, ինչ գտնվում եմ կալանավայրում եւ մասնակից եմ եղել այնպիսի զրույցների, հանդիպել եմ այնպիսի մարդկանց, որոնք տեղյակ չեն ոչնչից եւ կրում են ուրիշի գործած մեղքն իրենց ուսերին:
ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔԸ՝ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՔ
Վահան Ռազմիկի Հարությունյանը, ելնելով ստեղծված իրավիճակից, ստիպված է արդարություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից,սակայն մինչ այդ որոշել է դիմել ՀՀ նախագահին: Վահանի հայրը՝ Ռազմիկ Հարությունյանը, ծնված օրից՝ 1951թ. ապրել է Անտառային փողոցի 118/2 տանը, այստեղ էլ 2010թ. մայիսին մահացել, ինչպես որդին է ասում՝ Արայիկ Ստեփանյանի պատճառով: Հարությունյանների եւ Ա. Ստեփանյանի հակամարտությունը սկսվել է 2006-ից, երբ
«ԽՈԶԻ ԳՐԻՊ»՝ ԱՌԱՆՑ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ
Միջազգային լրատվամիջոցների վկայությամբ՝ հարեւան Վրաստանում H1N1 վարակի («խոզի գրիպի») պատճառով տարեսկզբից մինչ օրս արդեն 42 մարդ է մահացել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանից Հայաստան եւ հակառակ՝ մարդկանց տեղաշարժը բավականին ակտիվ է, մենք փորձեցինք պարզել՝ արդյոք H1N1 վարակի դեպք մեր երկրում չի՞ գրանցվել: Մեզ հետ զրույցում հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն էլ ո՛չ հերքեց, ո՛չ
«ՕՐԵՆՔԸ ՓՈԽԵՔ՝ ԹԵՄԱՆ ԿՓԱԿՎԻ»
Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով բացօթյա առեւտրականների բողոքի ցույցերին ասել է. «Բացօթյա առեւտրի հետ կապված, մի շարք պատգամավորներ որոշակի ձեւով ցույց տալով իրենց անհանգստությունը՝ անընդհատ ինչ-որ քայլեր են ձեռնարկում: Այնինչ, մեր այսօրվա թիմը կատարում է զուտ օրենքով նախատեսված գործառույթը, որոնք հենց այդ պատգամավորներն են ընդունել: 2004 թվականին օրենք
«Սվաղել» էլ կա՝ «սվաղել» էլ
ՔԿՀ-ից թաքցնում են, որ դատապարտյալները աղիքային խնդիրներ ունեն Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ոստիկանների գլխին խրատներ էր կարդում եւ հորդորում հանցագործությունները չպարտակել, այլ՝ օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալ, իրավական համակարգի մեկ այլ հիմնարկում ջանասիրաբար թաքցնում են դատապարտյալների հետ տեղի ունեցած դեպքը, որն անիջականորեն առնչվում է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդու առողջությանը: «Առավոտի» տեղեկություններով, մոտ
ՈՄԱՆՔ ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ, ՈՄԱՆՔ՝ ՈՉ
Կաթնամթերք արտադրողները վստահեցնում են, որ թանկացումներ չանող տնտեսվարողներն արտադրանքում կաթի փոշի են օգտագործում: Կաթնամթերքի շուկայում վերջին մեկ ամսվա ընթացքում 10-15% թանկացումներ են եղել: Արտադրող ընկերություններն այդ թանկացումները պատճառաբանում են մթերվող կաթի գնի բարձրացմամբ: «Մարիաննա» ընկերությունը, որը գերիշխող դիրք ունի պաստերիզացված եւ մանրէազերծված կաթի, կաթնաշոռի, կեֆիրի, թթվասերի, մածունի եւ քամած մածունի շուկաներում, իր արտադրանքի գնի կտրուկ
ԽՈՍՔԸ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ
«Առավոտի» «Մայրաքաղաքի փողոցները մեջ-մեջ են անում» (15.03.2011) հրապարակմանն է անդրադարձել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը: Վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքապետարանը չի պատրաստվում մայրաքաղաքի փողոցները վարձակալությամբ տրամադրել. խոսքը միայն ավտոկայանատեղիներին է վերաբերում: Վարչությունից նաեւ տեղեկացնում են. «Մայրաքաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման եւ կանոնակարգման նպատակով ստեղծված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» օրենքի նախագիծ է մշակվել, որը ներկայումս քննարկվում է
15 ուսանող կգա Հայաստան
Տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարիմ է իր առաքելությանը՝ ամրապնդել սփյուռք-հայրենիք կապը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհերում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ բիզնեսի եւ կրթօջախի միջեւ համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով: Ինչպես անցյալ տարի, այս
ԳՆԱՃԸ ՀԵՏԵՎԱՆՔ Է
Փակուղուց դուրս գալու համար պետք է իրականացնել 4 անհետաձգելի գործողություն Գների զսպմանն ուղղված կառավարության վերջին օրենսդրական նախաձեռնությունները մեկ անգամ եւս ցույց են տալիս, որ կառավարությունը պատրաստ չէ կամ, որ ավելի վատ է, չի ցանկանում արմատական բարեփոխումներ իրականացնել։ Կառավարության առաջ ծառացած խնդիրն այսօր միայն գնաճը չէ։ Կարելի է ասել, որ գնաճն ընդամենը հետեւանք է մի շարք
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՆՎԱՃԵՑ» ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
«Ժառանգության» առաջնորդը հայտարարելով հացադուլ՝ ոչ մի հստակ պահանջ չներկայացրեց, միայն ակնկալիքներ հայտնեց, թե ՀՀ նախագահը հրաժարական կտա, եւ կհայտարարվեն արտահերթ ընտրություններ: «Ժառանգություն» կուսակցության երեկ հրավիրած բաց համաժողովում իր 40 րոպեանոց ելույթի ողջ ընթացքում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախակի ջուր էր խմում: Պատճառը պարզ դարձավ միայն ելույթի վերջում, երբ նա անգամ իր կուսակիցների համար անակնկալ տեղեկություն
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Սոչիում մարտի 5-ին կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը հնարավորություն ստեղծեց շարունակել բանակցային գործընթացը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ Երեւանում նման տեսակետ է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԼՂՀ-ն կողմ է բանակցային գործընթացին»,- ԼՂՀ պաշտոնական տեսակետը վերստին հաստատել է բանախոսը՝ ցավով արձանագրելով, որ
ՀԱՅՏԱՐԱՐԵՔ, ԹԵ ԱՆՎԱՎԵՐ Է ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Լրանում է Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ 1921թ. մարտի 16-ին կնքված տխրահռչակ պայմանագրի 90 տարին: Նշված պայմանագրով կողմերը, ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու տարրական սկզբունքները, առանց հայկական կողմի մասնակցության ու համաձայնության, Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը
Սամսոն Խաչատրյանին կալանավորեցին
Երկամսյա կալանքի «սանկցիան տվեց» տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, հայ հասարակությանը շատ հայտնի ու մարտիմեկյան գործերով բազմաթիվ նախկին քաղբանտարկյալների համար ազատազրկման դատավճիռներ կայացրած տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շուրջ երեք ժամ տեւած դռնփակ դատական նիստում որոշում է կայացրել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի
ԱՆՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏԱՆԴԸ
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը վերլուծում է իրավիճակը Ադրբեջանի բյուջեում նավթագազային ներարկման չափաբաժնի մեծացմանը համաչափ մեծանում է նաեւ նրա պահանջները իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Այս հանգամանքը, ինչպես նաեւ միջազգային տարբեր ատյաններում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված միակողմանի մոտեցում պարունակող որոշումները վերջին տարիներին լուրջ խթան են հանդիսանում Ադրբեջանի համար
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔՈՒՄ ՄԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ»
Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ դա այն է, որ «ընդդիմության շարքերում մարդիկ կան, ովքեր հասկանում են, թե ինչ է պետությունը, եւ հանուն ժամանակավոր քաղաքական շահերի չեն վտանգի այն»: – ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը վերջերս Պետհամալսարանում բավականին հետաքրքիր հայտարարություններ արեց, ինչին չուշացավ իշխանական դաշտի արձագանքը: Ինչպե՞ս եք գնահատում տիկին Յովանովիչի հայտարարությունը՝ ընդհանրապես, եւ այդ առիթով հնչած
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԻՇՏ «ՄԱՑՈՅԱՎԱՐԻ» ԷՐ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, որպես խափանման միջոց՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին երկամսյա ժամկետով կալանավորելու որոշում կայացրեց: Որոշում կայացնողն էլ տխրահռչակ՝ մարտիմեկյան գործերով բազմաթիվ ընդդիմադիրների նկատմամբ ազատազրկման դատավճիռներ կայացրած հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դիտարկմամբ, այն միջադեպը,
Մարտի 15
ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՍԵՔՍԸ
Շանհայի հարավկորեացի դիվանագետները հայտնվել են սեքս-սկանդալի մեջ: Նրանց մեղադրում են սեքսուալ ծառայությունների դիմաց Չինաստանի մի բնակչուհու գաղտնի տեղեկատվություն տրամադրելու մեջ: Դիվանագետները չինուհուն հանձնել են Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների եւ անգամ նախագահի հեռախոսահամարները: Հարավային Կորեայի ԱԳ նախարարի հանձնարարականով՝ գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Դատարանը չի ընդունել բողոքարկումը
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չի քննի ամերիկացի մի աթեիստի հայց, այն առիթով, թե՝ ԱՄՆ-ի իշխանությունները դիմում են Աստծուն: Օրերս դատարանը մերժել է քննել Մայքլ Նյուդոուի դիմումը: Նյուդոուն կարծում է, թե հղում անելով Աստծուն՝ ԱՄՆ-ի կառավարությունը հակասում է երկրի սահմանադրությանը եւ ոտնահարում է խղճի ազատությունը: Աթեիստի դիմումն առնչվում է ամերիկյան մետաղադրամների եւ թղթադրամների վրա ԱՄՆ-ի իշխանությունների կողմից
Սոցհարցման արդյունքները վկայում են
Ուկրաինացիների 67,1%-ը լիովին կամ առավելապես վստահում է եկեղեցուն: Այդ մասին է վկայում փետրվարին օրենսդրական նախաձեռնությունների «TNS» լաբորատորիայի անցկացրած հարցումը: Ուկրաինայի նախագահին լիովին վստահում է պատասխանողների 9%-ը (առավելապես վստահում է 21,8%-ը), բոլորովին չի վստահում 38,2%-ը (առավելապես չի վստահում 23,3%-ը): Գերագույն Ռադային լիովին վստահում է 3,2%-ը, բոլորովին չի վստահում 45,6%-ը: Ըստ հետազոտության արդյունքների՝ ուկրաինական ԶԼՄ-ներին լիովին կամ
Պատմության մեջ առաջին անգամ
Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապը հեռուստատեսությամբ կպատասխանի հավատացյալների՝ Հիսուս Քրիստոսի անձին առնչվող հարցերին: Բենեդիկտոս XVI պապը հանդես կգա կրոնական հատուկ ծրագրում, Իտալիայի պետական «Rai» TV-ով՝ ապրիլի 22-ին: Հեռուստահաղորդման հեղինակ եւ վարող Ռոզարիո Կարելլոն պարզաբանել է, որ հովվապետը հավատացյալների հարցերին կպատասխանի հատուկ թողարկման շրջանակներում: Դրա տեսագրությունը կկատարվի Վատիկանի Առաքելական պալատում՝ հաղորդումը եթեր
3D ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԿԼՈՒԾԵՆ ԽՆԴԻՐԸ
Ամերիկացի գիտնականներն իսկական հեղափոխություն են կատարել բժշկության մեջ՝ ստեղծելով 3D երիկամ: Նոր հայտնագործությունը կարող է հետագայում լուծել երիկամների դոնորության խնդիրը: Հետազոտությունների ընթացքում Կալիֆոռնիայի ռեգեներատիվ բժշկության կենտրոնի մասնագետները մշակել են երիկամի ստացման նոր մեթոդ: Հատուկ սկաների միջոցով մոդելավորվում է հիվանդի երկամի 3D պատկերը: Այնուհետեւ հիվանդ երիկամից վերցվում են հյուսվածքների նմուշներ՝ գրեթե փոստային նամականիշի չափ: Դրան հաջորդում


















































