Օրվա լրահոսը

Գոռի մեկ րոպեն

Գոռի մեկ րոպեն Տարիներ առաջ 5-ամյա ճապոնուհի մի աղջնակ ամենակարճ բանաստեղծության համար նվաճեց աշխարհը։ Այդ տողը՝ «Ես ամեն օր փակում եմ աշխարհն իմ կոպերի տակ», ուղեկցում էր ինձ Գոռ Բաղդասարյանի հետ հանդիպելուց առաջ։ Գոռը «Մանանա» մանկապատանեկան-կրթամշակութային կենտրոնի սան է, սովորում է Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի 8-րդ դասարանում։ Նրա մեկ րոպեանոց «Երեխաները պետք է ապրեն առանց

ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ԱՅԼԵՎՍ «ՆԱՎՍ» ՉԷ

ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ԱՅԼԵՎՍ «ՆԱՎՍ» ՉԷ Լատինամերիկյան հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոթերոյի կերտած երեք մոնումենտալ «Կատու» քանդակներից մեկը երեկ դարձավ երեւանցիներինը։ Դա «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի նվերն էր հայ ժողովրդին։ 2 մետր բարձրությամբ մեծ սեւ կատուն տեղադրվեց Կասկադ համալիրի սկզբնամասում։ Սեւ «Կատուն» ծածկված էր սեւ «վերնազգեստով», «զգեստազրկման» գրավիչ արարողության պատիվը կիսվեց Վարդան Օսկանյանի, Ռոբերտ Նազարյանի եւ «Արմենիա» հեռուստաընկերության

Կրկին ու կրկին օգնության ճիչ

Կրկին ու կրկին օգնության ճիչ Երրորդ անգամն եմ գրիչ վերցնում։ Կրկին ու կրկին ինձ հուզում է Էդմոն Գեղամի Ավետյանի առողջական ծանր վիճակը։ Նրան, փաստ է, ցույց է տրվել օգնություն, ցավոք, այն նրան չի ազատել մարմնական տառապանքներից։ Առավել քան հինգ ամիս Այրվածքների կենտրոնի եւ Կարմիր խաչի հիվանդանոցներում բուժվելուց հետո դուրս են գրել։ Արդ նա պառկած է

ԵՐԿՈՒ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ ԼՈՒՌ ԷԻՆ

ԵՐԿՈՒ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ ԼՈՒՌ ԷԻՆ Երկու տուժողներից մեկը՝ «լավ վախեցած» N զորամասում շարքային Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով դատաքննության ընթացքում տուժողներ Վահագն Առաքելյանը եւ Ռոբերտ Եսոյանը (որոնցից առաջինը ծառայում, իսկ երկրորդը ծառայել է այդ զորամասում) իրենց ցուցմունքներում տեղեկացրին ոչ միայն իրենց ծեծվելու, այլեւ այն մասին, որ Արտյոմ Սարգսյանի ծեծվելու դեպքերին էլ են տեղեկացված

«Գտնված» էլեկտորատ

«Գտնված» էլեկտորատ Մուտքը Խարբերդի ամառանոցային տնակների տարածք՝ սկսվում է գյուղը ամառանոցներին միացնող կիսաքանդ կամրջից, որի ողջ պերճանքն ու թշվառությունն առավել ընդգծում են շրջապատի խայտաբղետ ու հոտավետ աղբակույտերը։ Այդ տնակներում բնակվող մոտ 5 հազար բնակիչներին «վերեւները» հիշում են միայն ընտրությունից ընտրություն, այն էլ նրանց «մարդ հաշվելը» սահմանափակվում է միայն այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելով։ «Նախորդ

OTE-Ն ՇԱՆՏԱԺԻ ՏՈՆՈՎ ԽՈՍԵՑ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԵՑ

OTE-Ն ՇԱՆՏԱԺԻ ՏՈՆՈՎ ԽՈՍԵՑ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԵՑ Երեկվա բաց ժողովի ընթացքում OTE-ի շահերը ներկայացնող, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Մագլարասի տոնին այլ որակում չես տա։ Ընդ որում, շանտաժ էր արվում պոպուլիստական թեմաներով. «ՀՀ կառավարությունը OTE-ի համար ստեղծել է բիզնեսի թշնամական մթնոլորտ», «Այս ժողովին մեր ներկայությունը համարում ենք որպես նախնական անհրաժեշտ քայլ նախքան միջազգային ատյաններին հայց ներկայացնելը»,

ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵՐ

ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵՐ Ճիշտն ասած, ես միշտ էլ վստահ էի, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունն այս նախագահական ընտրություններում: Հիմա դա վերջնականապես պարզ է: Բայց եթե հանկարծ ես սխալվեի, ապա… Ողջ նախընտրական արշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները 1990-1997 թվականները կներկայացնեին միայն որպես «մթի, ցրտի, սովի ՀՀՇ-ական թալանի, էներգատեռորի ու լափված մազութի»

Քարոզչական «տրյուկ»

Քարոզչական «տրյուկ» Երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել: Օրակարգում քննարկման ենթակա որոշման մեկ նախագիծ կար՝ «Արամ Կարապետյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրող նախաձեռնող խումբը գրանցելու մասին», որի հեղինակը ԿԸՀ անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն էր: Նա առաջարկում էր՝ ղեկավարվելով ՀՀ «Ընտրական օրենսգրքի» հոդված 41-ի 17-րդ կետով եւ հոդված 72-ի 1-ին կետով, որոշում կայացնել՝ գրանցել Ա.Կարապետյանին ՀՀ

Այս ամենն արդեն եղել է

Նման հավաքներին անպայման խիստ զգայական ելույթ է ունենում դպրոցի մի ուսուցչուհի եւ ուսանողուհի, գերադասելի է՝ պետհամալսարանից: Եվ ելույթն էլ, որպես կանոն, այդ ուսանողուհին չի գրած լինում՝ ուղղակի ընտրում են սիրունիկի, որն ունի լավ ձայն եւ կարող է հանդես գալ իբրեւ երիտասարդության խորհրդանիշ:

«ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՄ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻ»

«ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՄ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻ» Գալիք ընտրությունների համար Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կարծես նոր կարգախոս են որդեգրել, թե ով չի տեսնում երկրի նախագահի գործունեության հետեւանքով մեր առաջընթացը՝ կույր է: Այս պնդումն անընդհատ կրկնվում է Քոչարյանին պաշտպանողների հավաքներում: Այլեւս ակնհայտ է, որ պաշտպանության նախարարն է ղեկավարելու գործող նախագահի նախընտրական շտաբը, քանզի երեկ Սերժ Սարգսյանն էր վարում

ԿԱՆԽԱԿԱԼ ՄԻՏՈՒՄ ՉԻ՞ ԵՂԵԼ

ԿԱՆԽԱԿԱԼ ՄԻՏՈՒՄ ՉԻ՞ ԵՂԵԼ Մինչ «Նոյյան Տապան» եւ «Ա1+» ընկերությունների սպառողներն արդեն քանի ամիս համերաշխորեն բախում են հայաստանյան դատական համակարգի դռներն ու փորձում վերականգնել հիշյալ ընկերությունների ու դրանց սպառողների ոտնահարված իրավունքները, ընկերություններն իրենք դանդաղ, բայց հաստատակամ քայլերով գնում են առճակատման: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ նոյեմբերի 8-ին ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մերժեց

Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը Բարձրագույն ուսումնական հաստատություններից ոչ մեկը չի կարող պարծենալ հոգաբարձուների այնպիսի ներկայացուցչական կազմով, ինչպիսին կարող է իրեն թույլ տալ Ռուս-հայկական համալսարանը։ Հոգաբարձուների խորհրդի համանախագահներից մեկը (ռուսական կողմից) ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Գեորգի Բոոսն է, կազմում ընդգրկված են ՀՀ եւ ՌԴ կրթության եւ գիտության նախարարները, ՌԴ մշակույթի նախարարը (մերը՝ ոչ), ՀՀ եւ ՌԴ արտակարգ

Աշխատանքային կուլտուրան՝ շինարարականհրապարակներում

Աշխատանքային կուլտուրան՝ շինարարականհրապարակներում Տարիներ առաջ թվում էր, որ կգա նաեւ այն ժամանակը, երբ, բազմաթիվ խնդիրների լուծմանը զուգահեռ, պետությունը եւ գործարար մարդիկ կմտածեն նաեւ արտադրական կուլտուրայի բարձրացման մասին՝ եթե ոչ նյութական շահագրգռությունից, գոնե հեղինակությունից դրդված։ Չեմ կարող խոսել գործարանների եւ ֆաբրիկաների մասին, սակայն երեւանյան փողոցներում եւ շինարարական օբյեկտներում աշխատող մարդկանց մասին կարող են հավաստել շատերը։ Վերջերս

ՄԻԱԿ ՀՈՒՅՍՆ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ Է

ՄԻԱԿ ՀՈՒՅՍՆ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ Է Լեհաստանի մայրաքաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 72 -րդ առաջնությունը։ Մրցումների հերթական օրը մինչեւ 77 կգ քաշայինների մրցավեճում մրցահարթակ էր մտնելու մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Վիգեն Խաչատրյանը։ Ճիշտ է, այստեղ՝ Հայաստանում, մասնագետները Վիգենից մեդալների ակնկալիք չունեին, սակայն սպասվում էր, որ նա ի վիճակի է լինելու պայքարել առաջին վեցյակ մտնելու համար։

Ես ընդամենն անկեղծ եմ

Ես ընդամենն անկեղծ եմ «Ես ավելի շատ կոմպոզիցիա եմ սիրում։ Հորինվածքներում է երեւում՝ մարդը ստեղծագործո՞ղ է, թե՞ ոչ»,- համոզված է գեղանկարիչ Գեղամ Ալեքսանյանը։ Նա միշտ մեկական գործերով է ցուցադրվել ու անհատական ցուցահանդես երբեք չի ունեցել։ «Ցուցասրահը եկեղեցու պես բան է, ուր պետք է մտնեն հավատավորները։ Ես գտնում եմ, որ չնայած տարիք ունեմ, բայց դեռ պատրաստ

ԺԱՆ ԹԱԹԼՅԱՆԻ «ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋԸ»

ԺԱՆ ԹԱԹԼՅԱՆԻ «ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋԸ» Ժամանակին այս երգչին ճանաչում էր ամբողջ Սովետական Միությունը: Իր փառքի գագաթնակետին՝ 71թ., նա արտագաղթեց Ֆրանսիա: Փարիզ մեկնեց մեկ ճամպրուկով եւ կիթառով: Նրա մեկնելուց ընդամենը մի օր անց «քաղաքացիական հագուստով արվեստագետներ» ներկայացան «Մայակ» ռադիոկայան եւ խմբագիրների ներկայությամբ բռնագրավեցին ու ոչնչացրին Թաթլյանի բոլոր ձայնագրությունները: Նույն բախտին արժանացան հեռուստատեսային տեսաերիզները: Իշխանությունն աշխատեց ամեն ինչ

Հայ կինը բողոքում է հոգեբանական բռնությունից

Հայ կինը բողոքում է հոգեբանական բռնությունից Իսկ ֆիզիկականի մասին նա լռում է Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը Կովկասում հայտարարված է Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ: Այն առաջին տարածաշրջանային քարոզարշավն է համաշխարհային «Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի» շրջանակներում, եւ Ազգային համակարգող կոմիտեների ջանքերի շնորհիվ այն տարածում է գտել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: 1989 թ. 14 կանադացի ուսանողուհիներ

«ՎԵՐԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է

«ՎԵՐԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է «Հոկտեմբերի 27» քրգործի դատավարության ընթացքին թույլատրել են հետեւել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր ունեն անձնագիր եւ ցանկություն։ Եվ 3-րդ նիստն է, ինչ դատարանի դահլիճում հայտնվում են մարդիկ, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, մի դեպքում իրենց կարեւորագույն վկա են համարում, մի դեպքում՝ կասկածյալ, իսկ երեկ, օրինակ, մի տիկին իրեն համարեց վերջին ատյանի

Ծառայություն՝ ծառայության դիմաց

Ծառայություն՝ ծառայության դիմաց Կարո՞ղ է, արդյոք, x կազմակերպությունն անաչառ գնահատել y կազմակերպության աշխատանքն այն դեպքում, երբ x կազմակերպության գոյատեւման միակ աղբյուրը y-ի տված վճարն է։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ՝ ոչ։ Բայց փորձենք առաջնորդվել անմեղության կանխավարկածով եւ հետեւենք կառավարության մի որոշման կատարման ընթացքին։ Հանրային սննդի եւ հագուստի քիմմաքրման ու ներկման ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին կառավարության

ԱՃՈՒՄ Է, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ

ԱՃՈՒՄ Է, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ «Կառավարության կողմից որպես առողջապահական գերակայություն հռչակված առաջնային բուժօգնությունը բավարար չափով շեշտադրված չէ 2003թ. բյուջեի նախագծում»,- նշված փաստաթղթին ծանոթանալուց հետո ասում են որոշ վերլուծաբաններ՝ ավելացնելով. «Թեեւ առաջին հայացքից դա նկատելի չէ»: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը աողջապահության առաջնային (ավելի հանրամատչելի՝ ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի բարեփոխումները հռչակել է իբրեւ համակարգի բարեփոխումների գերակայություն։ Արդեն իսկ տարբեր

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻՆ» ՍԻՄ համագումարում ողջույնի խոսքով որոշ ելույթ ունեցողներ հարկ էին համարում առանձին անդրադառնալ «Հաղթանակ» կազմակերպությանը, որն օրերս իր աջակցությունը հայտնեց Ռոբերտ Քոչարյանին: Նախ, ՀԴԿ փոխնախագահ Հայկ Եսայանը հայտարարեց, թե «16»-ի ընդդիմադիր միավորմանն իշխանությունը կարողանում է հակադրել «միայն թույլ, կասկածելի հիմքով» կազմակերպություններ. «Խոսքը վերաբերում է սպորտային ֆոնի վրա, կասկածելի «ավտարիտետներից» կազմված որոշակի քաղաքական միավորումներին»: Իսկ

ՊԱՐԶ «ԿՈՄԲԻՆԱՑԻԱ»

ՊԱՐԶ «ԿՈՄԲԻՆԱՑԻԱ» Մեր իշխանությունը, տվյալ դեպքում՝ նրա գլխավոր գրաքննչական օղակը (որն, ինչպես հայտնի է, կոչվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով), երբեմն այնքան օրինապաշտ է դառնում, որ պարզապես մարդու լացն է գալիս: Դրանք, իհարկե, հրճվանքի եւ երախտագիտության արցունքներ են: Երկար ժամանակ Գրաքննության հանձնաժողովը գլուխ էր կոտրում՝ ինչպես անել, որ չանցկացվի կապուղիների համար նոր մրցույթը, որի

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մի քանի ամիս առաջ, երբ կառավարությունը ՀՀ նախագահի ղեկավարությամբ փորձեց շրջանառության մեջ դնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը, լրագրողները, համենայնդեպս՝ նրանց զգալի մասը, ըմբոստացան նախագիծը շրջանառության մեջ դնելու հեռանկարի դեմ։ Օգտվելով ժամանակավոր զինադադարից՝ իշխանությունները դարձյալ փորձում են օրենքի ուժ տալ հիշյալ օրինագծին։ Այժմ ես նպատակահարմար չեմ համարում քննարկել օրինագծի առանձին դրույթները, քանի

Տեղական «բեսպրեդել»

Տեղական «բեսպրեդել» Նոյեմբերի 23-ին Ալավերդու Օձուն գյուղում ՏԻՄ ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներն էլ՝ գյուղապետ Մելիք Այվազյանը՝ ՀՀԿ-ից, եւ Եզեկ Աղվանյանը՝ ՀԺԿ-ից, մրցակիցներ էին եղել նաեւ 99թ. հոկտեմբերի 24-ին: Այն ժամանակ գյուղապետ էր ընտրվել ՀԺԿ ներկայացուցիչ Ե.Աղվանյանը: Ու թեեւ ընտրություններին հաջորդած օրերին բողոքներ չէին եղել, եւ ԿԸՀ-ն էլ Ե.Աղվանյանին ճանաչել էր իբրեւ ընտրված գյուղապետ, այդուհանդերձ, «Հոկտեմբերի

«ԻՐԵՆՑ ԻՍԿ ՊԱՅՏԱԾ ՁԻՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԻ ՏԱԿ»

«ԻՐԵՆՑ ԻՍԿ ՊԱՅՏԱԾ ՁԻՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԻ ՏԱԿ» ՍԻՄ 15-րդ համաժողովը չառաջադրեց նախագահի սեփական թեկնածու, ինչպես 1996-ին՝ չպաշտպանեց Վազգեն Մանուկյանին, ձեռնպահ մնաց նաեւ «Իրավունք եւ միաբանություն»-ում իրենց գործընկերոջն աջակցելուց, փոխարենը պաշտպանեց ՌԴ-ից ներմուծված գրեթե անհայտ մեկին: ՍԻՄ համաժողովում «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանը ողջույնի խոսքն առիթ դարձրեց այս կուսակցությանն իր ասելիքը տեղ հասցնելու համար: Նկատի առնենք, որ համաժողովի

ՀՅԴ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀՅԴ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Չորս տարբերակից՝ առաջինը «Ընդգծելով առանցքային հարցերում ՀՅԴ-ի եւ ՀՀ գործող նախագահի տեսակետներում ընդհանուր եզրերի առկայությունը, ինչպես նաեւ երկրում առկա դրական միտումներին նոր թափ ու բովանդակություն հաղորդելու, բացասական երեւույթների դեմ վճռականորեն պայքարելու սկզբունքային համաձայնությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշում է՝ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»։ Այս մեջբերումն արվեց ՀՅԴ

«Ալան Հովհաննեսը»՝ նորից բեմում

«Ալան Հովհաննեսը»՝ նորից բեմում Օրերս «Ալան Հովհաննես» կամերային նվագախումբը «Հայկական միջազգային համաժողովի» կազմակերպիչների կողմից հրավիրվել էր Ա. Խաչատրյանի անվան տուն-թանգարանի համերգասրահ։ Նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Մերուժան Սիմոնյանը, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրի տարբեր բեմերում, հանդես է եկել բավական ընդգրկուն ծրագրով։ Այս երեկոյի ընթացքում մաեստրոն մեկ անգամ եւս ապացուցեց իրեն բնորոշ դիրիժորական

ՆԱԵՎ ՀԻՆ ԲԱԺԱԿԱԿԻՑՆԵՐ

ՆԱԵՎ ՀԻՆ ԲԱԺԱԿԱԿԻՑՆԵՐ «Երբ ես եւ պարոն Շառոյանը ժամանակին միասին խմում էինք, ԶԼՄ-ների այստեղ ներկա շատ ներկայացուցիչներ դեռ չէին էլ ծնվել»,- այսպես գնահատեց իրենց բարեկամության վաղեմությունը ՌԴ մշակույթի նախարարը։ Երեւան ժամանելու հիմնական պատճառը Միխայիլ Շվիդկոյի եւ ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի միջեւ երեկ ստորագրված համաձայնագիրն էր, ըստ որի, երկու երկրները երեք տարի շարունակ կհամագործակցեն մշակույթի

ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑԵԼ ԵՆ ՆԿՈՒՂԻ ԴՈՒՌԸ

ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑԵԼ ԵՆ ՆԿՈՒՂԻ ԴՈՒՌԸ 1996-ին Մարատ Կատվալյանի վճռի հիման վրա մեզ վտարեցին Այգեստանի 9 փ. 2ա տան նկուղային եւ 1-ին հարկերից։ Քանի որ բնակելի տան նկուղային հարկի մառանի սենյակում ունեինք մեծաքանակ արժեքավոր շարժական գույք, որը այլ վայրում պահելու հնարավորությունից զրկված էինք, դատական կատարածուների նախաձեռնությամբ տեղափոխվեց եւ պահեստավորվեց նկուղային մասում գտնվող մառանի սենյակում, որի

«ՀԻՎԱՆԴԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԲԵԼ»

«ՀԻՎԱՆԴԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԲԵԼ» Հիվանդին կարելի է բուժել ոչ միայն դեղորայքով, այլեւ հոգատարությամբ եւ ուշադրությամբ։ Այս մտքի շուրջ էր Հայաստանի տարբեր հիվանդանոցների բուժքույրերին համախմբել Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի կազմակերպած «Ընտանեկան բուժքույրություն. քաղցկեղի կանխարգելումն ու բուժումը» թեմայով սեմինարը։ Նպատակն էր Հայաստանում ընտանեկան բժշկության համակարգի ներմուծման նախաշեմին բարձրացնել բուժքույրական կազմի մասնագիտական տեղեկացվածությունը՝ հիվանդության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930