Օրվա լրահոսը
ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ
Էներգետիկ հետազոտությունների բրիտանական խորհրդի տվյալներով, «էժան նավթի» դարը մոտենում է իր ավարտին: Խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, ներկայումս աշխարհում գոյություն ունեցող 10 խոշորագույն նավթահանքերը սպառվում են: «BBC»-ի փոխանցմամբ, զեկույցի հեղինակները կանխատեսել են, որ մինչեւ 2020 թվականը նավթի արդյունահանումն աշխարհում կհասնի իր գագաթնակետին եւ կսկսի անկում ապրել: Հետազոտողները վստահ են նաեւ, որ բոլոր հանքավայրերը, որտեղ նավթի արդյունահանումը
Քիշնեւում տեղի կունենա ԱՊՀ-ի թաղման արարողությունը
Ուրբաթ օրը Քիշնեւում տեղի ունենալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը փորձագետներն արդեն որակել են որպես՝ «Համագործակցության թաղման» արարողություն: Բանն այն է, որ ինչպես փոխանցում է «Независимая газета»-ն, միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել են Կենտրոնական Ասիայի միանգամից չորս երկրների նախագահներ: Ռուսական պարբերականի գնահատմամբ, դրանից ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի ազդեցությունը այս տարածաշրջանում ընկնում է եւ ԱՊՀ երկրներն արդեն
«Ազատության» հեռարձակումը Աբխազիայում պրոբլեմատիկ է
Պաշտոնական Սուխումիին առայժմ հայտնի չեն Աբխազիայի տարածքում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման մտադրությունները: «Ռադիոկայանի խմբագրության ղեկավարներից ոչ ոք չի դիմել Աբխազիայում խնդրո առարկայով զբաղվող համապատասխան գերատեսչություններին»,- հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության եւ ԶԼՄ-ների կառավարման ղեկավար Քրիստիան Բժանիան: «Միակ բանը, որ միանգամայն հաստատ կարելի է ասել այս պահին, դա այն է, որ ռադիոկայանի «պիրատային» հեռարձակման
Բեռլուսկոնին զրկվեց անձեռնմխելիությունից
«Reuters»-ի փոխանցմամբ, Իտալիայի սահմանադրական դատարանը որոշում է ընդունել երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին զրկել քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից: Դատարանի որոշման մեջ ասված է, որ պետական պաշտոնյաների համար անձեռնմխելիություն սահմանող օրենքը հակասում է երկրի Սահմանադրությանը, քանի որ խախտում է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքը: Բացի այդ, դատարանը շեշտել է, որ, այսպես կոչված, «Ալֆանոյի օրենքը» ընդունվել է
«ԱՍ»-Ի ԴԱՍԸ
Այսօր ԵՊՀ-ում կկայանա «Այբ» կրթական հիմնադրամի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ ծրագրի՝ «MIT OpenCourseWare հայելային կայքէջի» շնորհանդեսը: Հայելային կայքէջի շնորհիվ աշխարհում ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ MIT-ի բոլոր ուսումնական նյութերը, ներառյալ դասախոսությունների տեսագրություններ ու ձայնագրություններ, հրապարակումներ, հոդվածներ եւ այլն, հասանելի են դարձել Հայաստանի համալսարանների եւ ինստիտուտների ուսանողների ու դասախոսների, ինչպես նաեւ դպրոցների բարձր դասարանցիների համար՝ առանց ինտերնետ
Դիպլոմի արժանի՞ էր, թե՝ ոչ
«Առավոտը» շարունակում է անդրադառնալ «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի 2005-ի շրջանավարտ Անահիտ Մանասյանի հայցին՝ ընդդեմ հիմնադրամի՝ իրեն ֆրանսիական նմուշի դիպլոմ չտրամադրելու կապակցությամբ: Ինչպես «Առավոտի» նախորդ հրապարակման (03.10.2009թ.) մեջ էինք տեղեկացրել, գործը քննվում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան): Երեկ կրկին կայացավ դատական նիստ, որին ներկա էր հայցվոր կողմը՝
ՍՏԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԱՆՑՅԱԼ
Երիտասարդ թուրքագետների ակումբում աշխարհագետ Ռուբեն Գալչյանի դասախոսությունը բացահայտեց մեր հարեւանների իրական դեմքը: «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան. կեղծիք եւ իրականություն»՝ այս թեմայով հոկտեմբերի 7-ին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում դասախոսություն կարդաց Լոնդոնից ժամանած աշխարհագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր, չորս գրքերի հեղինակ Ռուբեն Գալչյանը: Նախաձեռնությունն այս տարվա սեպտեմբերին հիմնադրված Երիտասարդ թուրքագետների ակումբինն էր: Պարոն Գալչյանը մոտ մեկ ժամ տեւած
«Չխնայել ջանքերը ազգային միասնականության ամրապնդման համար»
Կոչ է անում «Քաղաքական սերնդափոխության ակումբը» Երեկ «Քաղաքական սերնդափոխության ակումբը» (ՔՍԱ) հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ-Թուրքիա երկու նախաստորագրված արձանագրությունների համազգային քննարկումների ընթացքում «մոտեցումների, գնահատականների, դիրքորոշումների էական տարբերություններ են արձանագրվել»: Արդյունքում, Ակումբը գրում է. «Մտահոգված լինելով լարվածության զգալի աճից, գտնելով, որ ազգային միասնականության պահպանման խնդիրն ամենակարեւորն է, ընդգծելով, որ փոխըմբռնման, հանդուրժողականության,
«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՆՎԵՐ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ոչ այնքան հարթ ընթացքը, որի վերաբերյալ տարբեր ուժեր շտապեցին տարբեր եզրակացություններ անել, իրականում ոչ միայն սպասելի էր, այլեւ, ամենայն հավանականությամբ, լիովին հաշվարկված: Սերժ Սարգսյանն այդ այցելությամբ միանգամից մի քանի խնդիր լուծեց, որոնցից, թերեւս, ամենակարեւորն այն էր, որ Սփյուռքի մեր հայրենակիցների զանգվածային բողոքի ու հակազդեցության շնորհիվ ՀՀ նախագահն առաջիկա վճռորոշ
ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Մինչ Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում նախաստորագրված Արձանագրությունների ու հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, եւ անգամ մտահոգություններ հայտնվում, թե Թուրքիան կարող է պահանջել՝ փակել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, քանի որ նախաստորագրված Արձանագրությունների կետերից մեկը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների տրամաբանությանը հակասող գործողություններից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լուսանկարների հավաքածուն համալրվում է Սողոմոն Թեհլերյանի չորս բացառիկ ընտանեկան լուսանկարներով: Դրանք սիրահոժար թանգարանին
ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Իջեւան քաղաքի ավագանու վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» եւ «Հայոց լեզվի բարբառային բառարան» գրքերի հրատարակմանը՝ համայնքի բյուջեից ֆինանսական օգնություն հատկացնելուն: Իջեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը նիստում նշեց, որ աջակցության խնդրանքով դիմել են ակադեմիկոս Հայկ Ղազարյանը եւ Արտեմ Սարգսյանը: Հեղինակները ակնկալում են ստանալ 80 հազար դրամ: Ավագանու անդամներից Սուրեն
Հոգեւոր կենտրոնի ծնունդը
«Առավոտը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-9-ը Էջմիածինը նշում է իր հիմնադրման 2964-ամյակը՝ մոտ երկու տասնյակ միջոցառումներով. ցուցահանդեսներ, համերգներ, հանդիսավոր նիստեր, շքերթներ, հրավառություն: Տոնակատարություններից ամենաուշագրավները երեկ էին: Ոչ խորհրդային տարիներին, ոչ վերջին 20 տարում քաղաքի տոնը այսպես չի նշվել: Տոնի առթիվ եւ «երկարամյա բեղմնավոր գործունեության, մարդկային եւ մասնագիտական բարձր արժեքների շնորհիվ Էջմիածնում անառարկելի հեղինակություն վայելելու, անձնական
ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ
Երեւանի Լենինգրադյան 18/22 հասցեի տարեց բնակչի հետ կապված ահազանգ էր հնչել այն մասին, որ նա չի արձագանքում դռան զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի մուտքի դուռը, որտեղ հայտնաբերվել է 70-ամյա Ռիմա Մեհրաբյանի դին:
ՃՈՊԱՆՆԵՐԸ ՊՈԿՎԵԼ ԵՆ
Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի դպրոցի կաթսայատան խողովակը պահող 3 ճոպաններից 2-ը պոկվել են՝ ստեղծելով վթարային վիճակ: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանին: Ապահովելով բնակիչների անվտանգությունը, կատարվել է կաթսայատան խողովակի ապամոն֊տաժում:
1-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է
Դեղորայքային (առնետների ոչնչացման համար նախատեսված) թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել Անդրանիկի փողոցի թիվ 26 տան բնակիչ, 1-ամյա Անի Օհանյանը: Ըստ բժիշկների՝ տուժաճի վիճակը ծանր է:
«4-ՐԴ ՄԱՍ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՄՈՏ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ճանապարհին՝ «4-րդ մաս» հանգստյան տան մոտ, տեղի է ունեցել պատահար: Բախվել են «ՎԱԶ-21011» մակնիշի 04 ՏԼ 488 պետհամարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 10 ՕՕ 966 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21011» մեքենայի վարորդը՝ 25-ամյա Էդգար Ավագյանը եւ երեք ուղեւորներից երկուսը՝ 40-ամյա Գայանե եւ 61-ամյա Սեդա Մովսիսյանները տեղում մահացել են:
Չստացվեց հեղափոխություն անել
Քաղաքացիները ուշ են դիմում Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններին այս տարվա 8 ամսիների ընթացքում ավելի քան 600 դիմում է ներկայացվել, որոնցից 230-ը ընդունվել է որպես կոռուպցիոն գործ: Դատախազությանն ուղղվել է մոտ 45 դիմում, իսկ դատարաններին ուղղված դիմումների թիվն էլ հասնում է 38-ի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց գործունեության արդյունքները ներկայացնելով՝
Իրավապաշտպանը հաղթեց իրավապաշտպանին
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ) օրեր առաջ ավարտեց Արմեն Գալստյանի հայցի քննությունը: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, Ա. Գալստյանը դատի էր տվել Էդուարդ Հովհաննիսյանին (նա վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» կազմակերպության նախագահն է) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու, դեսպան Սերգեյ Կապինոսին: Նա հայտնել էր, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության
«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ԱՉՔԸ ԿՈՒՇՏ Է»
Ասում է նրանց ժամանակակիցը՝ Լեռնիկ Մելքոնյանը – Դուք հանրությանը ծանոթ էիք «Կալանավայր» պարբերաթերթից, մասնավորապես՝ «Մարդկային ճակատագրեր. հանցագործ աշխարհի թագադրված արքաները» (2003թ. եւ 2006թ. վերահրատարակված) գրքից: Ինչո՞ւ չի տպագրվում պարբերաթերթը: – Մինչեւ գրքիս առաջին հատորի լույս տեսնելը՝ տպագրվում էր «Կալանավայրը»: Թերթի տպագրությունը դադարեցրի 5 տարի առաջ, եւ սկսեցի զբաղվել կալանավորների գրական աշխարհի զարգացման բարեգործական հիմնադրամի աշխատանքներով:
ԿԱՊԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ
Երեկ պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնգրեսը, որը կրում էր «Գլոբալ համագործակցություն» խորագիրը: Քննարկվեցին վնասվածքների, հետայրվածքային վիճակների, բնածին արատների շտկման վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդներով բուժմանը վերաբերող թեմաներ: Կոնգրեսը տեղի է ունենում Բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում:
ԵՐԵՎԱՆԸ ԾՆՈՒՆԴԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու նրա առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի փոքր կենտրոնում երեկ անձամբ են ստուգել, թե ինչպես են ընթանում Էրեբունի-Երեւան տոնի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ վարչության, Երեւանի 2791-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առիթով Հանրապետության հրապարակում տեղադրված բացօթյա բեմահարթակի եւ հարակից լուսային ձեւավորումներն ավարտական փուլում
ԱՄՆ-ՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում զանգվածային պատվաստումներ են սկսվել «խոզի գրիպի» վարակի դեմ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նահանգներում կատարված հարցումներից պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացիների 1/3-րդը պատվաստվելու ցանկություն է հայտնել: Պատվաստումները մեկնարկել են մանկական հոսպիտալներից մեկում: Նյու Յորքում ստացվել է 68 հազար պատվաստանյութ: Այս նահանգում, հոկտեմբերից մինչեւ հունվար, բժշկական բոլոր ցանցերը կստանան 2 մլն պատվաստանյութ:
ԿՎԵՐԱՆԱՅԵՆ
Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Ջրվեժի անտառպուրակին՝ ասաց. «400 հա հող ենք հատկացրել այդ անտառպարկին, եւ խոսքը վերաբերում է 24 հա-ին, որը, ըստ մեր քննադատների, անտեղի դուրս է բերվել անտառպարկի սահմաններից եւ հանձնվել է համայնքին: Բոլոր մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք ի կատար ենք ածել կառավարության դեռեւս 1991թ. որոշումը, որի համաձայն
Ստուգում են շոկոլադի արտադրամասը
Ընկերության տեխնոլոգը վստահեցնում է, որ ոչ մի արհեստական հավելանյութ չեն օգտագործում: «Առավոտի» 06.10.09-ին տպագրված «Վտան գավոր սնունդը խանութներից չեն հավաքում» հոդվածի առնչությամբ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը «Արարատ» քաղցրավենիքի կոմբինատում սկսել է ուսումնասիրություններ կատարել: Նրանք երեկվանից ստուգում են՝ համապատասխանո՞ւմ է, արդյոք, այս կոմբինատի շենքային պայմանները հիգիենայի չափանիշներին, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ «Առավոտի» հիշյալ հոդվածն
ՊԱՐԱՐՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՍՏՈՒԳԵԼՈՒ
Իսկ գյուղացիները կարծում են, որ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը հանգամանալից ստուգում է ու եզրակացություն տալիս: Արդեն մի քանի տարի է՝ հանրապետության տարբեր մարզերի գյուղատնտեսական նշանակության հողամասերն առանց համապատասխան ուսումնասիրության են պարարտացվում: Ինչը, մասնագետների ներկայացմամբ, կարող է ոչ միայն տվյալ տարածքում աճող բույսերի վրա բացասական ազդեցություն ունենալ, այլեւ նվազեցնել հողի բերրիությունը: Մինչ հողը պարարտացնելը՝ անհրաժեշտ է այն
ԱՄՀ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որը կոչված է վերահսկելու համաշխարհային տնտեսության հաշվեկշիռը, մտահոգություն է հայտնել արտահանող երկրների կողմից ոսկու ահռելի պաշարների կուտակման փաստի առնչությամբ: «Aysor.am» լրատվական կայքը՝ հղում անելով «Reuters» գործակալությանը՝ տեղեկացնում է, որ ԱՄՀ-ն կանի ամեն ինչ, որպեսզի իր մոտ կենտրոնացնի համաշխարհային արժույթների պահուստները եւ դառնա վարկավորման վերջին ատյանը: «Մեզ մտահոգում են պահուստների կուտակումը եւ
ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-ԻՑ
Այսուհետեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներն ունեն բացառիկ հնարավորություն՝ անմիջապես բջջային հեռախոսից ծանոթանալու լրատվության ոլորտի առաջատար՝ ֆրանսիական «Agence France-Presse» (AFP) գործակալության վերջին նորություններին՝ անգլերեն, ֆրանսերեն, իսկ առաջիկայում՝ նաեւ ռուսերեն լեզվով: Լրատվությանը տեղեկանալու համար պետք է այցելել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային պորտալը (wap.vivacell.am) եւ հետեւել AFP հղմանը:
«ՄԵԶ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ»
Երեկ ՀՅԴ կուսակցության խորհրդաժողովի ժամանակ, խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացումն ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: Ելույթի սկզբում պատգամավորը հայտարարել է, որ ոչ մի լուրջ հիմնավորում չկա այն մարդկանց ասածների մեջ, ովքեր պնդում են, թե սահմանի հնարավոր բացման դեպքում
Բոնուսի ձեռքը կրակն են ընկել
Տեսնելով, որ ՀԴՄ կտրոնների բոնուսների համար պահանջվող գումարները շատ ավելի են, քան նախատեսվել էր դրանց տրամադրման համար, երեկ կառավարությունում որոշվել է փոփոխել դրանց տրամադրման կարգը: Սահմանվել է, որ ՀՀ տարածքում ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերող ֆիզիկական անձը 2010-ի հունվարի 1-ից բոնուս ստանալու համար կարող է կազմել եւ ներկայացնել հիսունից մինչեւ հինգ հարյուր կտրոն պարունակող խմբաքանակ,
ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ ԿՈՊԵԿ-ԿՈՊԵԿ ՀԱՇՎԵԼ ԵՆ
Պետական գերատեսչությունները պետք է խուսափեն աջուձախ ծախսերից, որպեսզի հաջորդ տարի կարողանան մի կերպ ծայրը ծայրին հասցնել: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի բնորոշմամբ, 2010-ի բյուջեն լինելու է պահպանողական, խնայողական ու հակաճգնաժամային, մի խոսքով՝ այն կհամարվի տնտեսության կայունացման բյուջե, քանի որ, ըստ նախարարի, «հաջորդ տարի կկարողանանք վերջնականապես կայունացնել տնտեսությունը եւ նույնիսկ հիմքեր ստեղծել ապահովելու երկրի կայուն զարգացումը առաջիկա