Օրվա լրահոսը
«Հորս արեւի» մասին
Արտահայտություն, որը թմբկահարում է մեր ականջները Առանց սոցիոլոգիական հարցման էլ պարզ է, թե օրական քանի անգամ է «հորս արեւ» արտահայտությունը թմբկահարում մեր ականջները. «հորս արեւ, բենզին չունեմ», «հորս արեւ, րոպե չունեմ», «հորս արեւ, փող չկա», «հորս արեւ, խաբողը շան տղա ա…»: Հարց է ծագում. ի՞նչ է «հորս արեւը»: Պատասխան. «հորս արեւը» ժամանակակից երդման շաբլոն է,
ՈՒՆԵ՞Ք «ԿԱՌՇՆՎԻ» ԱՉՔԵՐ ՈՒ «ԽՈՒՃՈՒՃ» ՄԱԶԵՐ
Կնկարահանվեք տեսահոլովակում կամ սերիալում Ամեն անգամ մի քանի ժամով Երեւանի փողոցներով զբոսնելիս հաստատ տուն կվերադառնաս ձեռքիդ մի քանի այցեքարտերով, աշխատանքի տարբեր առաջարկներով, մինչեւ անգամ աղանդավորական շարժումներին հարող բրոշյուրներով: Վերջին շրջանում նմանատիպ այցեքարտերի, բրոշյուրների ցանկը համալրվել է եւս մեկով՝ բազմաթիվ անհայտ գործակալություններ առաջարկում են ֆիլմերում կամ տեսահոլովակներում նկարահանվել: Այն, որ սերիալներում եւ տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներով այցեքարտերը
Լուրջ վերաբերմունքի պտուղները
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը օրերս Մալթայում կայացած Եվրոպայի 2013 թվականի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում գրավեց առաջին տեղը եւ նվաճեց խմբային մրցաշարի միակ ուղեգիրը: Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանն այդ ձեռքբերումը բացատրում է մրցաշարին լավ նախապատրաստվելով: Նա «A1+» լրատվական գործակալությանը ասել է. «Մեր այս հաջողության համար առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին, որն առաջին
ՀՖՖ նախագահի մտադրությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Լրացուցիչ ժամանակ» հեռուստահաղորդման ժամանակ խոսել է Ֆրանսիայի «Պարի Սեն Ժերմեն» ակումբի դարպասապահ Ապուլա Էդիմա Բետեին Հայաստանի ազգային հավաքական վերադարձնելու իր մտադրության մասին: Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարն անհանգստացած է, որ մեր ընտրանու հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին հուսալի փոխարինող չունի եւ այդ բացը լրացնելու նպատակով մտադիր է մոտ օրերս մեկնել Փարիզ
Դիկ Ադվոկատը կողմնորոշվել է
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակել է այն քսան ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվելու են Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում մարտի 26-ին՝ Երեւանի Հանրապետական ստադիոնում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների եւ դրանից հետո Դոհայում՝ Քաթարի ընտրանու հետ ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու: Նրանք են:: Դարպասապահներ: Իգոր Ակինֆեեւ («ԲԿՄԱ»), Վյաչեսլավ Մալաֆեեւ («Զենիթ»): Պաշտպաններ: Ալեքսանդր Անյուկով
Հայի բախտ
Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (ԵԲԿ) նախագահ Ումբեր Ֆուրգոնին պաշտոնական նամակով դիմել է կազմակերպության բոլոր երկրներին՝ իրազեկելով, որ սիրողական բռնցքամարտի Եվրոպայի ղեկավար կառույցի գործադիր կոմիտեն միաձայն որոշում է կայացրել Հին աշխարհամասի այս տարվա առաջնությունը կազմակերպելու իրավունքը նախապես որոշված Բուլղարիայից՝ Թուրքիային փոխանցելու մասին: Իսկ ինչո՞ւ մարզական այդ կազմակերպությունը հանկարծ որոշեց վերանայել իր իսկ
Երկրաշարժը խառնել է բոլոր խաղաքարերը
Մարտի 21-ին Տոկիոյում մեկնարկելու էր գեղասահքի աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու էր մենասահորդ Սարգիս Հայրապետյանը: Աշխարհի մարզական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ առաջնության մասնակից գեղասահորդների մի մասն արդեն իսկ ժամանել էր մրցավայր կամ վերջին ուսումնամարզական հավաքներն էր անցկացնում հարակից երկրներում: Սակայն մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը եւ դրան հետեւած ցունամին խիստ կասկածի տակ են դրել
Ութ գրոսմայստեր
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ հայաստանցի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը մարտի 22-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Էքս-լե-Բեն քաղաքում կմասնակցեն շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 12-րդ առաջնությանը:
Արոնյանն առջեւում է
Մոնտե Կարլոյում մեկնարկած «Amber Chess Tournament» շախմատի 20-րդ գերմրցաշարում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել: Աշխարհի տասներկու ուժեղագույն գրոսմայստերները միմյանց հետ մրցում են «կույր» եւ «արագ» շախմատում: Մեկնարկային տուրում Արոնյանը երկու մրցաձեւերում էլ պարտության մատնեց հոլանդացի երիտասարդ, բայց հեռանկարային շախմատիստ Անիշ Գիրիին, իսկ հաջորդ օրը նախ «կույր» շախմատում առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի
ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ
Գինեսի ռեկորդակիր Դ. Ֆահրադյանը սահմանել է իր երկրորդ ռեկորդը՝ պտտաձողի վրա մեկ ձեռքով 76 պտույտ կատարելով՝ այդպիսով դառնալով միակ մարզիկը Հայաստանում, ով Գինեսի ռեկորդակրի կրկնակի հավաստագիր ունի: Այս մասին լուրը ստացվել է 2010թ. նոյեմբերի 10-ին: Իր առաջին ռեկորդը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ֆիզդաստիարակության եւ արտակարգ իրավիճակների ամբիոնի դասախոս Դ. Ֆահրադյանը սահմանել
Անհատական մոտեցման եւ գրականության բացակայություն
Ճանաչված կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի նկատառումները Գրահրատարակչությունն այսօր սահմանափակումներ չունի՝ հանդիպում ենք ամենաբազմազան ոլորտներին վերաբերող գրականություն՝ պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ հեղինակների ստորագրություններով: Գրքերի այս հեղեղի մեջ, սակայն, չես հանդիպի գոնե մեկ՝ կիթառի համար ստեղծագործությունների հրատարակություն: Մինչդեռ կիթառն իր հանդեպ հետաքրքրություն է ձեւավորել, սկսած Բախի գործերից մինչեւ կիթառահար Պակո Դե Լյուսիա, ով հայտնի է նաեւ ոչ միայն
«ԱՐԱՐԱՏԸ»՝ «ՇՈՂԱԿԱԹԻ» «ԹՐԻ ՏԱ՞Կ»
Կամ ինչպես «սանձել» մտավորականներին՝ զրկելով այլընտրանքային ալիքից «Առավոտ»ը քանիցս գրել է, որ հունվարի 21-ից «Արարատ» պետական հեռուստաալիքի հաճախականությամբ եթեր է հեռարձակվում Վեհափառի հիմնադրած մասնավոր «Շողակաթ» հեռուստաընկերությունը, ու «Արարատի» ստեղծագործական խմբերը դեռ հարկադիր պարապուրդի մեջ են, մինչդեռ մշակութային ալիք ունենալը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Հիշեցնենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը, ի
ԹՈՒՐՔԻԱՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախազգուշացրել է Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողության վտանգի մասին: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, հանդես գալով Ստամբուլում փոփոխությունների առաջնորդների գագաթաժողովում, Էրդողանը մասնավորապես ասել է. «Մենք արդեն տեսել ենք, որ ներխուժումը, հատկապես ռազմական միջոցների կիրառմամբ, չի նպաստում խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ խորացնում է այն»: Ստամբուլի գագաթաժողովին մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի նախկին գլխավոր
ԲԱՀՐԵՅՆԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Ինչպես հաղորդում է BBC-ն, հարեւան երկրներից զորքերի հատուկ ստորաբաժանումներ են ժամանել Բահրեյն՝ օգնելու համար տեղի իշխանություններին՝ հաղթահարելու ընդդիմության ցույցերի արդյունքում առաջացած ճգնաժամը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բահրեյնը դիմել էր Պարսից ծոցի իր հարեւան երկրներին, ներառյալ՝ Սաուդյան Արաբիային, օգնելու երկրում անվտանգության ապահովման հարցում: Սպասվում է, որ հարեւան երկրների զորքերը ուժեղացված վերահսկողության տակ կառնեն երկրի նավթի ու
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ
Մարտի 14-ին Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում ինքնաբուխ բազմամարդ բողոքի գործողություններ են տեղի ունեցել, որոնք ուղղված են եղել Ալիեւների կլանի դեմ: News.am-ի փոխանցմամբ, բողոքի ակցիաներն անցել են Բաքվի պետական համալսարանի տարածքում: Երկուշաբթի օրը, ժ. 14-ի սահմաններում, ոստիկանության ուժեղացված վերակարգերը փակել են ճանապարհները տրանսպորտի համար, ապա սկսել են սպառնալիքներով ցրել ուսանողների խմբերը: Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների աշխատանքին՝
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Քրոուլին իր հրաժարականի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ «հիմար» եւ «ապակառուցողական» է որակել WikiLeaks կայքին գաղտնի տվյալներ փոխանցելու համար ԱՄՆ Վերջինիա նահանգի ռազմական հենակետում կալանավորված շարքային Բրեդլի Մենինգի նկատմամբ կալանավայրում ցուցաբերված վերաբերմունքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մենինգն իր փաստաբանի
Կալիֆոռնիա նահանգը մի օր կարող է կղզի դառնալ
Ճապոնիայում տեղի ուենցած աղետալի երկրաշարժը պետք է Ամերիկային մտածելու առիթ տա, քանի որ վերջինս մոտակա տարիներին կարող է համանման մասշտաբի աղետի թիրախ դառնալ: Հաճախակի ստորգետնյա ցնցումներ կարող են լինել սեյսմիկ ակտիվության բոլոր գոտիներում, սակայն մոտակա 30 տարիներին սպասվող մեծ ուժգնության երկրաշարժը կարող է հիմնահատակ ավերել Կալիֆոռնիայի նահանգի ողջ հարավային հատվածը, իսկ նրա գլխավոր քաղաքն ու
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ 10 ՀԱԶԱՐԸ
Ճապոնիայում ուրբաթ օրը տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վնասված ատոմակայանում մարտի 14-ի առավոտյան կրկին պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Երկրի իշխանությունները հավաստիացնում են, որ Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորում տեղի ունեցած պայթյունից ռեակտորի միջուկի պաշտպանիչ պատը չի վնասվել, սակայն 6 մարդ վնասվածք է ստացել: Շաբաթ օրը պայթյուն էր տեղի
ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ «Կիլիկիայի հայերի պատմության թանգարանից» գողացվել են հին եւ արժեքավոր իրեր: Կատարվում է նախաքննություն:
ՌԵԿՏՈՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
«Առավոտը» օրերս անդրադարձել էր այն հարցին, որ ԿԳ նախարարությունը կասեցրել է որոշ ոչ պետական բուհերի լիցենզիաները: Այդ կապակցությամբ «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարանի ռեկտոր Դայանա Մոսկովյանը, արձագանքելով մեր հրապարակմանը, պարզաբանեց. «ԿԳ նախարարի հրամանի համաձայն՝ մասնակի կասեցվել է բուհի մագիստրոսի որակավորման աստիճանով կրթական ծրագրերի իրականացումը՝ մինչեւ թերությունների վերացումը: Ըստ էության, մենք թերություններ չենք էլ ունեցել. ապացուցեցինք,
«JA More Tհan Money» ծրագիրը՝ տարրական դպրոցում
Ինչպե՞ս վարել բանկային հաշիվները, ինչպե՞ս հիմնել սեփական գործը, ինչպե՞ս բացահայտել անձնական հմտությունները եւ հետաքրքրությունները, ինչպե՞ս վարել շուկայագիտական հետազոտությունները եւ կազմել բիզնես- պլան: Այսուհետեւ տարրական դպրոցի սաները եւս կկարողանան պատասխանել մեծահասակներին այդչափ հուզող այս կարեւորագույն հարցերին՝ մասնակցելով «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող կրթական հետաքրքիր ծրագրին, որը նույնքան էլ հետաքրքիր անվանում ունի՝ «JA More Tհan Money»,
IB ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ սա այն մոդելն է, որին ձգտելու են հասնել – Միջազգային բակալավրիատ կազմակերպության (IBO) տարածաշրջանային տնօրեն Ադրիան Քիարնին Ձեզ ուղղված նամակում չի բացառել, որ հայերենը կարող է լինել դասավանդման լեզու իրենց դպրոցներում՝ առավել չափով տարրական ու միջին տարիների ծրագրերում, իսկ դիպլոմային ծրագրում՝ մեծ վերապահությամբ: Եվ պայման էր նշել, թե
Չարենցյան հոբելյաններ
Եվ այգին նրա անվամբ կոչելու մեծ ցանկություն Մարտի 13-ին լրացավ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 114-ամյակը: Ամեն տարի գրողի ծննդյան օրը չարենցասերներն այցելում են գրողի հուշարձանին, հնչեցնում նրա ստեղծագործություններից: Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում ուրախալի համարեց փաստը, որ այս տարի, բացի ճանաչված մասնագետներից, երիտասարդներն էին գերակշռում: Թանգարանը խանդավառությամբ պատրաստվում է Չարենցի
ՖՐԱՆՍԻԱՆ՝ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՋԱԿԻՑ
Մարտի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն, Ֆրանսիայի խորհրդարանում պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին, իր խոսքը եզրափակել է ընդգծելով, որ, «անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ցանկացած հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքն է»: Այս հայտարարությունը հերթական անգամ անհանգստություն առաջացրեց Բաքվում, եւ Փարիզում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի գործադրած ջանքերի արդյունքում Ֆրանսիայի արտգործնախարարությունը լրացուցիչ մեկնաբանություններ տվեց Ալեն Ժյուպեի հայտարարության
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԻՄԸ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը մարտի 20-ի ընտրություններին ընդառաջ հանդիպումների ժամանակ սկսել է անկեղծանալ: Հանդիպումները կազմակերպվում են նաեւ դպրոցներում եւ դրանցից մեկի ժամանակ նշելով նորոգված մանկապարտեզների եւ սպորտդպրոցների մասին, քաղաքապետը չի մոռացել ասել, որ դրանք եվրաոճի են: Սա թերեւս պատասխան այն պնդումներին, թե քաղաքապետը քաղաքի բյուջեից գումարներ է տրամադրում իր իսկ շինարարական կազմակերպությանը, իսկ աշխատանքները կիսատ-պռատ
Էջմիածինը դեռ անտեղյակ է
2010 թվականի նոյեմբերի 9-ին «Նախանձելի» անտեղյակություն» լուրով տեղեկացրել ենք, որ համաձայն «Օրենքի ուժ» հասարակական կազմակերպության անցկացրած հարցման՝ ՀՀ մարզերում մարդկանց 79%-ը դժգոհ է մարզում իրականացվող քաղաքականությունից, 54%-ը կարծում է՝ իրավիճակը կշտկվի համակարգային փոփոխությունների արդյունքում: Հարցումը բացահայտել էր մի զարմանալի իրողություն. թիվ 19 ընտրատարածքի (Էջմիածին քաղաք եւ հարակից մի քանի գյուղեր) ընտրողների 42%-ը ընդհանրապես տեղյակ
ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ
ՀՀ 10 մարզպետներից 6-ի կենսագրականներում կան չհրապարակվող ժամանակահատվածներ Տեսնես ինչո՞վ են զբաղված եղել, որ չեն ուզում հանրությունն իմանա: Դեռեւս 2010 թվականի հունվարի 27-ին «Կենսագրությունները խմբագրվում են. հրադադարից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին» հրապարակմամբ համեմատելով ՀՀ ԱԺ պատգամավորների տարբեր տարիների, սակայն միշտ ԱԺ հրատարակած պաշտոնական գիրք-ուղեցույցում զետեղված կենսագրականները, լուրջ տարբերություններ էինք
Զրպարտության եւ վիրավորանքի համար
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ «Report.am» կայքէջի եւ լրագրող-վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի: Վերոնշյալ կայքէջում նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակվել է «Իրավունքի իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է» հոդվածը, որը, ըստ հայցվորի, կրում է վիրավորական բնույթ, զրպարտություն է, քանի որ դրանում հիշատակված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ Հ. Բաբուխանյանը պահանջում է նաեւ լրատվամիջոցից 2 միլիոն
Ցմահները նստել էին հացադուլի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են դիմել ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները: Նրանք տեղեկացնում են, որ մարտի 12-ից հացադուլի են նստել ցմահ դատապարտյալները: Վերջիններս պահանջում էին, որպեսզի լսեն իրենց բարձրացված հարցերը. «ՔԿՀ ադմինիստրացիան լսելով ցմահների խնդրանքները, հաշվի առնելով նրանց հոգեվիճակը, որոշում է կայացրել ճաղավանդակները տեղադրել այնպես, որ հոգեբանական ճնշում չառաջացնի ցմահ դատապարտյալների համար: Ադմինիստրացիան անգամ խոստացել է,
Արձագանք՝ մամուլի հրապարակումներին
Արձագանքելով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալների բարձրացրած հարցերի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ԱՆ մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը տեղեկացնում է, որ «ՀՀ արդարադատության նախարարությունը եւ մասնավորապես նախարար Հրայր Թովմասյանը քաջատեղյակ են նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին: Հրայր Թովմասյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո անձամբ այցելել է մի շարք քրեակատարողական հիմնարկներ, այդ թվում՝ ՀՀ


















































