Օրվա լրահոսը
Սպանել է հաշմանդամ որդուն
Երեկ, ժամը 16:30-ին, անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանության Շենգավիթի բաժին եւ հայտնել, որ Բագրատունյաց պողոտայի 17 շենքի 72 բնակարանում սպանություն է տեղի ունեցել: Նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Ոստիկանության փորձաքրեագետը բնակարանում հայտնաբերել է արյունոտ խոհանոցային դանակ, որն առգրավվել է: Օպերատիվ-քննչական խումբը պարզում է, որ սպանվածը 21-ամյա՝ նշված հասցեի բնակիչ Սարգիս Սեդրակի
«Ա1+»-ը հրաժարվել է իր մի հայցից
Իսկ թե երբ կքննվի մյուս հայցադիմումը, որով վիճարկվում է «Արմնյուզին» հաղթող ճանաչելու մասին ՀՌԱՀ որոշումը, դեռ հայտնի չէ: Փետրվարի 3-ին «Ա1+»-ը հեռարձակող «Մելտեքս» ընկերությունը դիմել էր Վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 7 անդամներին՝ Սիմավոն Անդրեասյանին, Կորյուն Առաքելյանին, Ժիրայր Դադասյանին, Արա Թադեւոսյանին, Արամ Մելքոնյանին, Արմեն Մկրտչյանին եւ Հայկ Քոթանյանին, տրամադրել իրենց հունվարի
ԻՆՉՈ՞Ւ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քանի որ հարկ կլինի պատասխան տալ այն ապօրինությունների համար, որ գործում է ոստիկանությունը Հայաստանում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության գնահատականով, կոռումպացվածության ցածր մակարդակով Վրաստանն աշխարհում լավագույն հնգյակում է: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատմամբ՝ ոստիկանության հուսալիությամբ Հայաստանը 112-րդ (!) տեղում է: Ընդ որում, այդ ցուցանիշներին չի անդրադարձել ՀՀ որեւէ պետական կառույց, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը համաձայն է
ՍԿԻԶԲՆ Է, ՈՉ ԹԵ ՎԵՐՋԸ
Երեք սկզբունքների շուրջ համաձայնության գալուց հետո սկսվելիք բանակցությունների նոր փուլում հնարավոր կլինի քննարկել դետալները: Մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո երեք երկրների նախագահները ընդունեցին համատեղ հայտարարություն, որով պարտավորվել են՝ 1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: 2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով
ԱՆՆՊԱՏԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՒՄ ԵՆ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ասուլիսում անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության հանրահավաքներին՝ ասել է. «Ես գիտեմ, որ ապարդյուն միտինգները հիասթափեցնում են ժողովրդին: Հիշեք, թե ինչքան են այդպիսի միտինգներ եղել՝ հսկայածավալ, ավելի մեծ, քան հիմա են տեղի ունենում: Հիշեք Արկադի Վարդանյանին, հիշեք ՀԺԿ-ի միտինգները, Աշոտ Մանուչարյանի կամ պրն Գեղամյանի միտինգները: Բավական մեծ միտինգներ էին, եւ դրանք արդյունքի
Մարտի 11
ԽՈՅ (21.03-20.04)- Շաբաթվա այս օրն այնքան էլ բարեհաջող չի լինի, հետեւաբար խորհուրդ է տրվում չնյարդայնանալ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից
ՎԱՐՁՈՒՅԹ՝ «Facebook»-ՈՒՄ
«Warner Bors» ընկերությունն այսուհետեւ «Facebook»-ում կտրամադրի ֆիլմերի վարձույթ. մեկ ֆիլմի համար ԱՄՆ օգտատերերը կվճարեն $3: Ֆիլմերը հնարավոր կլինի դիտել վճարումից հետո 48 ժամվա ընթացքում: Դեռեւս դիտման համար հասանելի է միայն «Dark Knight» ֆիլմը, որը կարելի է դիտել հենց սոցցանցում առանց այլ էջեր տեղափոխվելու: Ֆիլմերի համար վճարումը կկատարվի «Facebook Credit»-ներով սոցցանցի դրամական միավորով: Նման ծառայությամբ «Facebook»-ը
ՎՆԱՍԱԿԱՐ ԱՂԸ
Աղ պարունակող սնունդ ընդունելուց 30 րոպե անց աղն արդեն իսկ հասցնում է վնասել անոթները՝ չթողնելով, որ դրանք պատշաճ կերպով արյուն մղեն օրգանիզմով մեկ: Այդ վատ ազդեցությունը պահպանվում է գրեթե մեկ ժամ: Նման հաշվարկներ կատարվել են հատուկ հետազոտության ընթացքում: Ավստրալացի գիտնականները հավաքել են 16 առողջ մարդկանց խումբ: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկվել է ուտել 4 գ աղ պարունակող
«Skyupe»-ՈՎ ԳՈՎԱԶԴ
Այսուհետեւ «Skyupe» ինտերնետ-հեռախոսակապի ու տեսազանգերի ծառայությունը կսկսի գովազդ ցուցադրել. այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը: Սկզբնական շրջանում գովազդներ կտեսնեն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի օգտատերերը: «Skyupe»-ի ներկայացուցիչները հավաստում են, որ գովազդը ոչ մի կերպ չի ազդի ծրագրի օգտագործման վրա ու չի խանգարի զանգերին ու տեսազանգերին: Օգտագործողները նաեւ հնարավորություն կունենան անջատել դրանց ցուցադրումը:
Հիպերակտիվությունն անդաստիարակություն չէ
Երեխան պետք է զգա, որ իրեն սիրում են Հաճախ մարդիկ չափից շատ ակտիվ երեխաներին անդաստիարակ են անվանում, հատկապես այն դեպքում, երբ տվյալ երեխան դպրոցում, փողոցում, այգում, խանութում, բարեկամի կամ իրենց տանը՝ աչքի է ընկնում իմպուլսիվությամբ եւ որեւէ բանի վրա չկենտրոնանալով: Խոսքը ոչ թե անդաստիարակ, այլ հիպերակտիվ երեխաների մասին է, որոնք միշտ անցանկալի հյուր են լինում
ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇՏՈՆՅԱՆ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԻՆ ԾԵԾՈՂ
Ամուսինը հղի կնոջը ողջ գիշեր մեկ ոտքի վրա է կանգնեցրել, կաթսայով ծեծել, ճակատը թել-ասեղով կարել տվել Այն, ինչ երեկ լսեցինք «Կանանց իրավունքների կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ, ասես ֆանտաստիկայի ժանրից լիներ: Կենտրոնը 2010-ի ընթացքում Ազգային «թեժ գծով» ստացել է 1777 զանգ: Բռնության ենթարկված կանայք մեկը մյուսից սարսափելի պատմություններ են ներկայացրել, թե ամեն օր իրենք ինչպես են
ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Երեկ քառորդ եզրափակչի երեք հանդիպումներով տրվեց նաեւ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկը: Տանտիրոջ դերում հանդես եկող «Ուլիսը» նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ, «Բանանցը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը, իսկ հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» մրցակցի դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: «Միկա»-«Իմպուլս» հանդիպումը կայանալու է այսօր: Հիշեցնենք, որ արդեն
«ԹՇՆԱՄԻՆ՝ ՏԽՐԻ, ՄԵՆՔ՝ ՈՒՐԱԽԱՆԱՆՔ»
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ երեկվանից Երեւանի պատանի բռնցքամարտիկների մանկապատանեկան մարզադպրոցը կրում է լեգենդար բռնցքամարտիկ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը: Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանը կարեւորեց, որ այսօր մեծ սպորտ առաջին անգամ ոտք դնող մեր պատանի մարզիկները պետք է ճանաչեն իրենց մեծերին: Իսկ Վլադիմիր Ենգիբարյանն այդ մեծերից է, եւ նրա
ԼԻԼԻԹԸ ԿԽԱՂԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Armchess.am-ը տեղեկացնում է, որ կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Ստամբուլի Շիշլի հայաշատ թաղամասի համանուն ակումբի հրավերով այդ թիմի կազմում կխաղա շախմատի Թուրքիայի ակումբային առաջնությունում: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս նույն ակումբին անդամագրվել է նաեւ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:
Ոչ ֆուտբոլային կրքեր
Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի տոմսերը դեռ նոր են հանվել վաճառքի, սակայն ֆուտբոլասերներն արդեն բողոքում են: Պատճառները շատ են ու ամփոփվում են մեկ բառով՝ բյուրոկրատիա: Տոմսերի սպառման խիստ բյուրոկրատական մի կարգ է մշակվել, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել ոչ ավելի, քան չորս տոմս, ավելին՝ տոմսերը վաճառվելու են միայն անձնագրի առկայության պայմաններում: ԶԼՄ-ներում շրջանառվում է
ԿՀԱՆԴԻՊԵՆ ՌՈՏԵՐԴԱՄՈՒՄ
Ավարտվեցին սեղանի թենիսի հանրապետության տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց մասնակցեցին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 40 ներկայացուցիչներ (24 տղա եւ 16 աղջիկ): Մեսրոպ Ղուկասյան Հասմիկ Խաչատրյան Ըստ առանձին մրցաձեւերի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին գերազանցապես «Հայաստան» մարզական միության սաները: Միակ բացառությունը, թերեւս, Գյումրին ներկայացնող Մուրադ Ասատրյանն էր: Տղաներ՝ Մեսրոպ Ղուկասյան: Աղջիկներ՝ Հասմիկ Խաչատրյան: Տղաների զուգախաղեր՝ Մեսրոպ
«Խաբելու նպատակ չունեի»
«Առավոտի» մարտի 8-ին տպագրված «Խաբված ունկնդիրներ եւ փախած VH music» հոդվածում նշել էինք, որ աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 3 անգամ հետաձգվել ու մարտի 8-ին չի կայացել, չնայած նախօրոք այդպես էր հայտարարվել: Գրել էինք նաեւ, որ համերգի կազմակերպիչ VH music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը թեեւ ասուլիսում խոստացել էր,
Հայ-բրիտանական կինոզուգահեռներ
Կամ անկեղծության եւ ազատության պակաս՝ հայկական վավերագրական կինոյում Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ մարտի 9-12-ը կազմակերպում է «Կինոն եւ հասարակությունը» ծրագիրը: Փառատոնի շրջանակում հեռարձակման, կապի եւ միջոցառումների մասնագետ, Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում, Channel 4-ի Britdoc Foundation-ում եւ մի շարք կազմակերպություններում աշխատած բրիտանացի մասնագետ Սառա Ռոսը այս օրերին վարպետության
ՉՈՐՍ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ՄԵԿ ՏՆՕՐԵՆ
Ռեկորդային տարիքի Կոմիտասի անվան քառյակը չի գրանցվի Գինեսի գրքում Հայկ Վարդանյանն ու Էդուարդ Թադեւոսյանը: Ռեկորդների համաշխարհային Գինեսի գիրքը, պարզվում է, վերանայումների տեղ ունի, քանի որ կան երեւույթներ, որոնք իսկապես պիտի տեղ գտնեն այստեղ: Ու եթե մեկի մտքով անցնի վերանայել չափորոշիչները, ապա այնտեղ հաստատ կգրանցվի աշխարհի միակ երկարակյաց, 87-ամյա Կոմիտասի անվան պետական լարային քառյակը: Նշենք, որ
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱՆ ՍՏԱՆԱԼ
Մեծ Բրիտանիայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ դատական գործ է նախապատրաստվում: Ինչպես հաղորդում է BBC-ն, արդյունքում այն կարող է հանգեցնել Լուկաշենկոյի նկատմամբ կալանքի սանկցիա տալուն՝ մարդու իրավունքները ոտնահարելու մեղադրանքով: H2O Law փաստաբանական ընկերությունը Լուկաշենկոյի դեմ մեղադրանք է պատրաստում Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո՝ անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին մարդու իրավունքները խախտելու փաստերի առնչությամբ: Ինչպես պնդում
ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՎԱԳԻՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից ընունված Թուրքիայի վերաբերյալ զեկույցին: News.am-ի մատուցմամբ, այդ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, կոչ անելով Եվրախորհրդարանին՝ լինել արդար եւ օբյեկտիվ գործունեություն ծավալել: «Եվրախորհրդարանի կողմից նմանատիպ զեկույցները կարեւորություն են ներկայացնում, երբ դրանք լուրջ եւ անկողմնակալ իրավիճակն են նկարագրում: Թուրքիան վճռականորեն շարունակելու է Եվրամիություն մտնելու իր նպատակի իրագործումը,
ԲԱՅԴԵՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՈՒ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Եռօրյա այցով Ռուսաստանում գտնվող Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո շտապել է ռուս ընդդիմադիրների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Վերջինին հրավիրված են Ռուսաստանի ընդդիմադիր դաշտի հայտնի գործիչներ ու իրավապաշտպաններ, մասնավորապես՝ Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան եւ «Համերաշխություն» ընդդիմադիր շարժման հիմնադիրներից մեկը՝ Բորիս Նեմցովը: Ընդդիմության ներկայացուցիչները հույս
Դալայ-Լաման ուզում է կիսել իշխանությունը ընտրված առաջնորդի հետ
Տիբեթի վտարանդի հոգեւոր առաջնորդ Դալայ-Լաման հայտարարել է իր քաղաքական իրավասությունները ընտրված առաջնորդին հանձնելու մտադրության մասին: Նա հայտարարել է, թե երկուշաբթի օրը հանդես կգա վտարանդի խորհրդարանի նիստում եւ կհայտարարի քաղաքական պաշտոններից հեռանալու իր որոշման մասին: BBC-ի մատուցմամբ, Դալայ-Լաման ասել է, թե վաղուց էր որոշել կիսել իր իշխանությունը՝ շեշտելով, թե տիբեթցիներին պետք է մի առաջնորդ, որն ընտրվել
Էլ-Բարադեյը կառաջադրի իր թեկնածությունը
Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը (ձախից) մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսում սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին՝ միայն խորը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման դեպքում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Էլ-Բարադեյը նշել է, որ մարտի 19-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունները բավարար չեն, եւ մինչեւ նախագահական ընտրությունները անհրաժեշտ է մշակել եւ
ՖՐԱՆՍԻԱՆ ՃԱՆԱՉԵՑ ԼԻԲԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հիգշաբթի օրը քննարկելու էին Լիբիայում ծագած հակամարտության վերաբերյալ հնարավոր ծրագրերը, մասնավորապես՝ Լիբիայի տարածքի վրա թռիչքային գոտու արգելք սահմանելու հնարավորությունը, նաեւ ռազմական հնարավոր միջամտությունը: BBC-ի մատուցմամբ, ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, թե այդպիսի արգելք սահմանելու համար անհրաժեշտ է նախ Լիբիայի հակաօդային պաշտպանության դեմ գործողություն իրականացնել, ինչն արդեն
«ԳԵՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿՆԵՐԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ»
Շատ է խոսվում Արեգակի ակտիվացումներով պայմանավորված՝ մագնիսական փոթորիկներից, որոշ կանխատեսումներով՝ դրանցից մեկը կարող է շատ ուժեղ եւ վտանգաբեր լինել Երկրի համար: Որպես մասնագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտահետազոտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանին խնդրեցինք մեկնաբանել: «Գեոմագնիսական փոթորիկները վնասակար են եւ կարող են լուրջ ազդեցություն ունենալ մարդու առողջության եւ ինքնազգացողության
«Վասպիտած, վդախնավլյած, սաբլազնիծ»
Մանկավարժություն՝ ըստ ՀՀ գլխավոր մարքսիստի Պարզվում է, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը դժգոհ է հայկական մանկավարժական դպրոցից. «Մանկավարժական դոկտրինն ունի 4 կարեւորագույն խնդիր՝ «վասպիտած», վդախնավլյած, «սաբլազնիծ» եւ վերջում՝ նոր կրթել: Այս երեքից հատկապես առաջինի վրա ամեն օր Պուտինը հատուկ ուշադրություն է դարձնում՝ նա ամեն մի ելույթում հիշեցնում է այդ խոսքը՝ «վասպիտածը»: Դա խորհրդային իշխանության հենց
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՎ ՉՊԱՏԺՎԱԾ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՈՎ
Այսպիսին է ՀՀ կրթահամակարգը՝ ըստ «Սիվիլիթասի» զեկույցի «Սիվիլիթաս» հիմնադրամը Նորվեգիայի ԱԳՆ-ի օժանդակությամբ վերջերս հրատարակել է «Հայաստան-2010. Անորոշության տարի» վերնագրով զեկույց, որտեղ անդրադարձ կա նաեւ ՀՀ կրթության համակարգին: Զեկույցում նշված է, որ 2010 թվականն աչքի է ընկել ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» ընդունմամբ, ինչպես նաեւ մի քանի համակարգային փոփոխություններով: Ըստ զեկույցի,
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄԱՄՈՒԼԻ
1962թ. նոբելյան մրցանակի դափնեկիրների պատվին ճաշկերույթ տալիս Ջոն Քենեդին ասել է. «Սպիտակ տանը դեռ երբեք տաղանդի ու հանճարի այսքան բարձր կենտրոնացում չի եղել, բացառությամբ այն դեպքերի, երբ այստեղ միայնակ ճաշում էր Թոմաս Ջեֆերսոնը»: ԱՄՆ սահմանադրության հայր ու 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն իր հերթին ասել է. «Եթե ստիպված լինեի ընտրել՝ ունենալ կառավարություն առանց թերթերի, թե թերթեր
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ԳՆԻՑ ԷԺԱՆ ՄԵՔԵՆԱ
Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի բնակիչ Աշոտ Չիլինգարյանը 1998թ. արտադրության, վրացական համարանիշներով իր «Գազ-3110» ավտոմեքենան ապարդյուն կերպով փորձում է վաճառել 1300 դոլարով: Այդ մեքենայի մաքսազերծման համար պահանջվում է 1500 դոլարին համարժեք գումար, իսկ 1300 դոլարը 13 տարվա «ԳԱԶ-3110»-ի համար էժան գին է, եթե նկատի ունենանք, որ ավտոմեքենան հագեցած է 1.6 խորանարդ մետր տարողությամբ գազի բալոնով: «Առավոտը»


















































