Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպլոմի արժանի՞ էր, թե՝ ոչ

Հոկտեմբեր 09,2009 00:00

«Առավոտը» շարունակում է անդրադառնալ «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի 2005-ի շրջանավարտ Անահիտ Մանասյանի հայցին՝ ընդդեմ հիմնադրամի՝ իրեն ֆրանսիական նմուշի դիպլոմ չտրամադրելու կապակցությամբ: Ինչպես «Առավոտի» նախորդ հրապարակման (03.10.2009թ.) մեջ էինք տեղեկացրել, գործը քննվում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան): Երեկ կրկին կայացավ դատական նիստ, որին ներկա էր հայցվոր կողմը՝ Անահիտ Մանասյանը, նրա ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը, Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչ Գեւորգ Չաքմիշյանը: Նիստին չներկայացավ 3-րդ կողմի՝ ԿԳՆ-ի ներկայացուցիչ, ԿԳՆ օրենսդրության եւ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Մանուկյանը: Քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ Ա. Մանասյանը միջնորդություն էր ներկայացրել վկա հրավիրել իր համակուրսեցի Քրիստինե Ազատյանին, որ նա պարզաբանի՝ արդյոք իրենք մե՞կ, թե՞ երկու դիպլոմային աշխատանք են ներկայացրել, երեկվա դատական նիստին ներկա էր նաեւ Ք. Ազատյանը: Նա հայտարարեց, որ 5 տարի Ֆրանսիական համալսարանում սովորելուց հետո ստացել է հայկական պետական եւ ֆրանսիական՝ ԴՍՖ դիպլոմ, հետո ուսումը շարունակել է եւս մեկ տարի եւ ստացել մաստեր դիպլոմ: Քանի որ նախորդ նիստի ժամանակ Գ. Չաքմիշյանը վիճարկում էր այն հարցը, թե արդյո՞ք Անահիտը մեկ դիպլոմային աշխատանք է հանձնել, վկային հարց ուղղվեց, թե ինքը քանի՞ դիպլոմային է հանձնել: Նա պատասխանեց, որ մեկը՝ ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով: Իսկ գնահատման մասին ասաց, որ ինքը դիպլոմայինից մեկ գնահատական է ստացել՝ տոկոսային հարաբերակցությամբ: Ուստի ստացվում է, որ նույն պայմանագիրը ստորագրած, նույն կուրսում սովորող, նույն կրթական ծրագիրն անցած եւ Անահիտի նման մեկ դիպլոմային աշխատանք հանձնած Քրիստինեն ստացել է ֆրանսիական նմուշի դիպլոմ, Անահիտը՝ ոչ:

Գ. Չաքմիշյանը այս առիթով ամեն անգամ նշում է, որ Անահիտը դիպլոմայինի ֆրանսիական տարբերակից ստացել է անբավարար, ուստի Ֆրանսիական համալսարանի չափորոշիչների համաձայն, նա չէր կարող ստանալ ֆրանսիական նմուշի դիպլոմ: Իսկ հայցվոր կողմի ներկայացուցիչ Գ. Խաչատրյանը փաստում է, որ այդ չափորոշիչները ամսեգրված են 2005-ի հունիսի 16-ով, այնինչ՝ Ա. Մանասյանի դիպլոմայինի պաշտպանությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին, ուստի այդ չափորոշիչները չէին կարող վերաբերել 2004-2005 ուսումնական տարվան: Լսելով երկու կողմերին, կատարելով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, դատավորը որոշեց ավարտված համարել սույն գործը եւ հայտարարեց, որ վերջնական դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին:

«Առավոտը» նիստի ավարտից հետո լսեց երկու կողմերի կանխատեսումները: Գ. Չաքմիշյանն ասաց. «Կարծում եմ, հայցը կմերժվի, քանի որ հայցվոր կողմը լիսանզ եւ բակալավրի դիպլոմ ստանալու որեւէ ապացույց այդպես էլ չներկայացրեց, իսկ գործում առկա է անբավարար գնահատականը հավաստող փաստաթուղթ»: Գ. Խաչատրյանը նշեց. «Մենք հավատում ենք դատարանին եւ կարծում, որ այն որոշում կկայացնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել