Օրվա լրահոսը
ԱԻԲԱ-Ն ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ ՍԽԱԼՎԵԼ Է
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) Իտալիայում ընթացող աշխարհի առաջնության օրերին հրապարակել է 1974-2007 թվականներին աշխարհի առաջնություններում նվաճած ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների ընդհանուր քանակի հանրագումարով ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ցուցակը: Առաջին տասնյակը, ըստ հաջորդականության, կազմել էն Կուբան, Ռուսաստանի Դաշնությունը, նախկին ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Գերմանիան, Ռումինիան, նախկին ԳԴՀ-ն, Ֆրանսիան եւ Ղազախստանը: Անցած 35 տարիների ընթացքում ԱԻԲԱ-ի
Չորս ներկայացուցչով
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 5-16-ը Տայբեյում (Թայվան) կայանալիք խուլ ըմբիշների ամառային օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես է գալու չորս հոգի: 66 կգ քաշային Վազգեն Պետրոսյանը մասնակցելու է ազատ ոճայինների, իսկ Դավիթ Ղազարյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը՝ (66 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (74 կգ)՝ հունահռոմեական ըմբիշների պայքարին:
Նահանջը չի դադարում
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը, ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը: Լավագույն տասնյակում նոր հավաքականներ չեն հայտնվել, բայց դրա փոխարեն երեք տեղափոխություն է կատարվել: Իտալիան շրջանցել է Գերմանիային, Խորվաթիան նույնպես մեկ աստիճան վեր է բարձրացել, իսկ Ֆրանսիան նահանջել է մեկ քայլ եւ եզրափակում է տասնյակը: Ահա, թե ինչ հերթականությամբ են դասավորվել աշխարհի 10
Ձիավոր-ոստիկանները
Քաղաքային ոստիկանությունը շրջում է ձիերով.եթե Հայաստանում այս միտքը կարող է տարօրինակ եւ անիրականանալի թվալ, ապա Ֆրանսիայում դա նորմալ երեւույթ է: Հաճախ կարելի է հանդիպել ձիավոր-ոստիկանների, որոնք հասարակական կարգ են պահպանում՝ առանց ավելորդ աղմուկի եւ քաղաքացիների հանդեպ կոպիտ վերաբերմունքի: Ձի հեծած ոստիկանները հատկապես ուրախացնում են երեխաներին: Օրինակ՝ երբ գտնվում էինք Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքում, ձիավոր-ոստիկաններին տեսնելով,
Առաջին կորուստը
Միլանում շարունակվում է սիրողական բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որի մեկնարկային երկու օրերը հաջող էին Հայաստանի ազգային հավաքականի համար: Այդ օրերին ռինգ մտած մեր չորս բռնցքամարտիկներն էլ հաղթահարել են առաջին արգելքը եւ նախապատրաստվում են իրենց երկրորդ մարտին: Երկրորդ օրը մեր հանրապետությունից ռինգ էր մտել Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը: Բայց քանի
Տղաների վիճակն ավելի լավ է
Եվրոպայի պատանիների անհատական 19-րդ առաջնությունում շախմատիստները շարունակում են պայքարը տղաների եւ աղջիկների հինգ տարիքային խմբերում հաղթողներին որոշելու համար: Երրորդ տուրից հետո համեմատաբար բարվոք են մեր տղաների դիրքերը: Ասվածն առաջին հերթին վերաբերում է 14 տարեկանների պայքարում հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորող Կարեն Գրիգորյանին: Նույնպիսի ցուցանիշ ունի, սակայն լրացուցիչ գործակիցներով չորրորդ տեղում է 16-ամյա Վահե Բաղդասարյանը:
ԱՄՆ-Հայաստան՝ 3,5:0,5
Երեկվա «Առավոտում» տեղեկացրել ենք, որ Չինաստանում մեկնարկած շախմատի աշխարհի կանանց երկրորդ թիմային առաջնության մեկնարկային օրը Հայաստան-Հնդկաստան հակամարտությունն ավարտվել է 2:2 հաշվով: Զույգեր կազմած մյուս երկրները խաղացել են այսպես. Լեհաստան-ԱՄՆ՝ 2,5:1,5, Վիետնամ-Վրաստան՝ 1,5:2,5, Չինաստան-2-Չինաստան-1՝ 1:3, Ուկրաինա-Ռուսաստան՝ 2:2: Երեկ երկրորդ տուրում մեր աղջիկների մրցակիցը ԱՄՆ-ի ընտրանին էր: Ըստ խաղատախտակների, մեր շախմատիստուհիների մրցակիցներն էին. Իրինա Կրուշ-Էլինա Դանիելյան, Լիլիթ
ԼԵԳՐԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
3 «Օսկար», 5 «Գրեմմի», 3 «Սեզար», 12 «Ոսկե գլոբուս», ավելի քան 100 ալբոմ եւ երաժշտություն 200-ից ավելի ֆիլմերի համար: Սրանք կոմպոզիտոր, դաշնակահար ու գործիքավորող Միշել Լեգրանի ստեղծագործական գործունեության նյութական արդյունքներն են: Համաշխարհային մեծ հեղինակություն վայելող երաժիշտն առաջին անգամ լիարժեք մենահամերգ կունենա Երեւանում: Սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում Միշել Լեգրանի հետ հանդես կգան նրա քույրը՝
ԵՎՍ ՄԻ «ՕՐՐԱՆ»
Օրերս Բաց հասարակության ինստիտուտը եւ «Օրրան» բարեգործական հ/կ-ն կնքեցին համաձայնագիր՝ Վանաձոր քաղաքում մուրացիկ եւ կարիքավոր 50 երեխայի համար ցերեկային խնամքի կենտրոն ստեղծելու վերաբերյալ: «Օրրանի» այս մասնաճյուղը երեխաներին կտրամադրի ամենօրյա տաք կերակուր, կրթական օժանդակություն, բժշկական, ատամնաբուժական, հոգեբանական ծառայություններ: Նախատեսված են նաեւ մշակութային միջոցառումներ եւ մասնագիտական ուսուցում: Համաձայնագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի՝ ֆինանսական ներդրումների
Եռամիասնություն՝ սերունդների հաջորդականությամբ
Այսպես կարելի է բնութագրել երեկ կայացած համերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում բացառիկ երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել շուրջ 60 տարի աշխարհի լավագույն համերգասրահների սպասված հյուր, կյանքի ութերորդ տասնամյակը հատած դաշնակահարուհի, Ռուսական երաժշտական ակադեմիայի եւ Պրահայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Մարիա Ղամբարյանը, Լոնդոնի հռչակավոր Purcell School-ի 15-ամյա ուսանողուհի, դաշնակահարուհի Քրիստինա Առաքելյանը, նախագծի ակունքների մոտ էլ կանգնած է նշանավոր
«ԲԱՑ ՍՐՏԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ»
«Բաց երաժշտություն» փառատոնի կազմակերպիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանը գոհ է արդյունքներից «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը «Բաց երաժշտություն» փառատոնի շրջանակներում, հուլիսի 30-ից սկսած, գրեթե ամեն օր հյուրընկալել է տարբեր ոճի երաժշտության սիրահարների: Փառատոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Գալահամերգը կփակեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Արամ Ղարաբեկյան), իտալացիներ՝ մեցցո-սոպրանո Աննա Մարիա Քյուրին եւ
ԱԲԽԱԶՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՆ Է
Աբխազիայի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչները հինգշաբթի մեկնել են Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս: «Մեր Աբխազիա» թերթի փոխանցմամբ, աբխազական պատվիրակությունը հենց Վենեսուելայից է սկսելու իր այցը Լատինական Ամերիկայի երկրներ: Համարվում է, որ հատկապես այդ պետություններն են, որ կարող են ճանաչել Աբխազիայի անկախությունը: Նախատեսվում է, որ աբխազները կայցելեն Կուբա եւ Բոլիվիա, իսկ սեպտեմբերի 9-10-ը՝ Նիկարագուա: Սա այն երկիրն է, որ
ՔԱԴԴԱՖԻՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ
Լիբանանի նախագահ Մուհամար Քադդաֆին վստահ է, որ Շվեյցարիան իրավունք չունի գոյություն ունենալ՝ որպես պետություն, եւ մտադիր է սեպտեմբերի 15-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում առաջարկել վերացնել այդ պետությունը եւ շվեյցարական կանտոնները, ըստ նրանց լեզվական պատկանելության, բաժանել հարեւան երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի միջեւ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Քադդաֆին դեռ հուլիսին Իտալիայում տեղի ունեցած «Ութնյակի» գագաթաժողովում էր կարծիք հայտնել,
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին միայն օրերս է խոստովանել, որ ինքն է հրահանգել ոչնչացնել Ապրասիձեի հանցավոր կլանը, որը 1970-ական թվականներից փաստացի վերահսկել է Լեռնային Սվանեթիայի տարածքը: «Ես այսօր խոստովանում եմ, ու թեեւ ինձ համար մարդկային ամեն մի կյանքը արժեքավոր է, բայց մենք բոլոր դեպքերում որոշում ընդունեցինք հանցագործների որջը գրոհել ուղղաթիռներով, եւ ես չեմ ափսոսում դրա համար»,-
ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԻՐԱՆՈՒՄ
Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառավարության կազմում նախարարի պաշտոնում հաստատվել է կնոջ թեկնածություն: Մյարզիա Վահիդ Դեստերժիի թեկնածությունը հաստատվել է, եւ նա ընտրվել է առողջապահության նախարար: Նրա օգտին քվեարկել է ԻԻՀ խորհրդարանի 286 պատգամավորներից 185-ը: Կառավարության կազմում թեկնածուների քննարկումները խորհրդարանում մեկնարկել էին դեռ անցյալ կիրակի օրը:
Ռուսաստանը հրաժարվեց ԱՄՀ-ի վարկերից
Ռուսաստանը մոտ ապագայում չի օգտվի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից, ինչպես նաեւ SDR-ի (Փոխառությունների հատուկ իրավունք) ծրագրի շրջանակներում հանդես չի գա դոնորի կարգավիճակում: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն (նկարում) իր հերթին շեշտել է, որ Ռուսաստանը, այդուամենայնիվ, իրավունք ունի ԱՄՀ-ի ծրագրի շրջանակներում ստանալու
Կամ պայմանագիր, կամ պատերազմ
«Հիմար սովորություն է դարձել այն, որ ամեն անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահին հայերը միջազգային հանրությունից խնդրում են ժամանակ տալ, թե՝ հիմա իրենք, իբր, զբաղված են հայ-թուրքական հարաբերություններով»,- «1news»-ի մատուցմամբ, երեկ այդպիսի հայտարարություն է արել Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլին: Նրա ասելով, երբ գալիս է հայ-թուրքական հարաբերությունների լուծման պահը, պաշտոնական Երեւանը վկայակոչում է
Մերձդնեստրը Մոլդովայի կազմ չի վերադառնա
Մերձդնեստրը երբեք չի միանա Մոլդովայի հետ եւ շուտով անկախություն ձեռք կբերի: Newsru.com-ի մատուցմամբ, երեկ այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիռնովը (նկարում)՝ հանդես գալով այս երկրի անկախության հռչակման 19-ամյա տարեդարձի հանդիսավոր արարողության ժամանակ: Նախագահի խոսքերով, Մերձդնեստրը Մոլդովայի կազմ վերադառնալ թույլ չի տա «տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում Մերձդնեստրի բնակչությունը արտահայտվել էր
Փնտրում են հայ Ժյուլ Վեռններ
«Ֆրութֆուլ Արմենիա» նախաձեռնությունը եւս 40 օր կսպասի նրանց հայտնվելուն «Եթե հայ եք, եթե 18-30 տարեկան եք, խոսում եք հայերեն եւ անգլերեն, գրում այդ լեզուներից մեկով՝ մասնակցեք «Ֆրութֆուլ Արմենիա» մրցույթին». մայիսի 7-ից «Ֆրութֆուլ Արմենիա» նախաձեռնությունը այս կարգախոսով հրավիրում է ՀՀ-ում ծնված կամ հայկական համայնքի հետ արյունակցական կապ ունեցող հայ երիտասարդներին: Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի հիմնական նպատակն է
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ
Տնօրենները գտնում են, որ հարկայինն իրենց անարդար է տուգանել Պետեկամուտների կոմիտեն քաղաքի մանր ու միջին, քիչ թե շատ եկամուտ ունեցող օբյեկտ չթողեց, որ ստուգումներ չկատարի: Հիմա էլ հերթը հասել է մասնավոր մանկապարտեզներին. մայրաքաղաքի ավելի քան 50 մանկապարտեզների մի քանի միլիոն դրամի տուգանք է նշանակել՝ առանց լիցենզիայի գործունեություն ծավալելու համար: Բանն այն է, որ այս նախադպրոցական
1.ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Համացանցով գտնելով արբանյակից լուսանկարված Երեւանի պատկերը, այն համադրելով քաղաքի քարտեզի հետ, հոծ գծով նշում եմ ասես աշխարհից խորթացած ու կղզիացած Նուբարաշենից մինչեւ բարեկեցիկ ու հարուստ Վահագնի թաղամաս տանող ճամփորդությանս հետագիծը: 80-ամյա Ռոզա Մանուկյանը: Փորձում եմ ընկալել քաղաք-էակի ամբողջական էությունը: Անշուշտ, քաղաքը զգում է իր բնակիչներին, որոնք սնում, ապահովում են իր գոյությունը: Նրա ներսում ապրող մարդկանց
ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ
Ընդամենը երեք օր առաջ էր, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում դաժանաբար սպանվեց հերթական հայը եւ ահա երեկ, նույն Ռուսաստանի Վասյուրին ավանում երեք անչափահասներ կոտրել են բնակավայրի գերեզմանոցի այն գերեզմանաքարերը, որոնց վրա հայկական ազգանուններ են եղել: Ըստ դեպքի վայրում մնացած հետքերի, վանդալիզմի հեղինակը նորօրյա ֆաշիստներն են: Ոստիկանությունը, սակայն, այլ կարծիքի է: Ոստիկանության տեղի բաժնի ներկայացուցիչ Իգոր
Սրոցահանքի ջրագիծը՝ մեկ ամսից
«Առավոտը» տեղեկացրել է, որ Նոյեմբերյան քաղաքը սնուցվում է 57 կմ-ոց Գիժսարի ինքնահոս ջրագծից: Մեծ երկարությամբ ջրատարում հաճախակի են վթարները, որոնք վերացնելու, հեռավոր սարեր մեկնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ձմռանն էլ մակերեսային ջրերով սնվող ջրագիծը սառչում է: Այդ պայմաններում քաղաքը հարկադրաբար օգտագործում է Բերդավանի խորքային հորերից պոմպերով արտամղվող անորակ ջուր: Այս խնդիրներից խուսափելու, քաղաքը հաստատուն
ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
40 տարվա երկաթուղային Հրաչյա Հովհաննիսյանը՝ երկաթուղու, քաղաքականության եւ ապագայի մասին Ալավերդցի 81-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր կյանքի 43 տարիները անցկացրել է շոգեքարշի, ապա էլեկտրաքարշի ղեկին եւ այսօր համակ ուշադրությամբ հետեւում է հայկական երկաթուղու անցուդարձին ու հավատում, որ այն մի օր կրկին զարթոնք է ապրելու: «Գիտեք ինչ, ռուսները Հայաստանի տերիտորիայում ոչ թե երկաթգծի ուղեմաս, այլ «զեմլյանոյ պալատնո»
ԳԱԶ ՍՊԱՌՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 585 հազար 164 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին համակարգում փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 11 հազար 209-ով, որից 1803-ը՝ օգոստոսին: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից: Ըստ կառավարության որոշման, այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել են 21 հազար 812 ազդանշանային եւ
ԿԵՆՏՐՈՆԻ ՋՈՒՐԸ ԿՊԱԿԱՍԻ
«Գառնի» պոմպակայանում վթարավերականգնողական աշխատանքների հետեւանքով, այսօր Կենտրոն համայնքում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7-10-ը եւ 19-22-ը: Այս մասին տեղեկացնում է «Երեւան ջուր» ընկերությունը: Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, Նուբարաշենում էլ կնկատվի ջրի ճնշման անկում: Իսկ բարձրադիր հատվածներում եւ բարձրահարկ շենքերի վերին հարկերում հնարավոր է ջրազրկում:
ԱՆՏԱՌԱՊԱՀՆԵՐԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
«Առավոտի» տեղեկություններով, նախորդ օրը Բերդաձորում, սահմանը խախտելու պատրվակով, վրաց սահմանապահները բռնել եւ Թբիլիսիի ժամանակավոր պահման մեկուսարան են տարել 5 քաղաքացիների՝ Անդրանիկ, Սարգիս, Սերոբ Ղարիբյաններին, Արսեն Դավթյանին, Թենգիզ Մագդալասովին: Նրանք անտառապահներ են եւ պահպանում են Հայաստանի անտառները: Մեր աղբյուրի պնդմամբ, նրանցից յուրաքանչյուրը մինչդատական վարույթում պետք է իրավապահներին «մուծվի» 3000 լարի գրավ: Երեկ ազատազրկվածներին մեկուսարանում հանդիպել է
ՀԷԿ-ԵՐԸ ԱՂՏՈՏՈՒՄ ԵՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԸ
Փոքր ՀԷԿ-երը խախտում են գետերի ջրային եւ ջերմային ռեժիմները, խոչընդոտում են ձկների բազմացմանը: Իսկ նրանց կառուցումն առաջ է բերում բնապահպանական լուրջ խնդիրներ: Երեկ նման մտահոգությամբ «կլոր սեղան»-քննարկում են հրավիրել ոլորտի մի շարք մասնագետներ: «Ա1+»-ի փոխանցմամբ, մասնավորապես բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը նշել է, որ փոքր գետերը կարող են հանդիսանալ հոսանքի աղբյուր,
ՎԱՐԿԱՆԻՇԻ ԻՋԵՑՈՒՄԸ՝ ԵՐԿՐԻ ՎԱՏ ՎԻՃԱԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է
«Fitch» միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերջերս Հայաստանի վարկանիշը «BB»-ից իջեցրել է «BB-»-ի: Որոշ տնտեսագետներ կարծիք հայտնեցին, որ այս հանգամանքը բացասական կանդրադառնա մեր երկրի հեղինակության, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության վրա, քանի որ միջազգային կառույցները կվերանայեն Հայաստանի վարկավորման իրենց ծրագրերը՝ մեր երկրի ֆինանսավորումը համարելով անհամեմատ ռիսկային: ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով, «Fitch»-ը մասնավոր կազմակերպություն է եւ նրա
Որոշեցին «ձեւավորել» գյուղացիների տները
Կառավարությունը որոշել է զբաղվել Հայաստանի գյուղերի գեղագիտական ձեւավորմամբ: Երեկ կայացած նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ցանկացած գյուղում ամեն մեկն իր պատկերացման, իր հնարավորության շրջանակում իր սեփական հողատարածքում կառուցում է տուն՝ առանց նախագծի, առանց նախահաշվի, եւ դա բացատրվում է նրանով, որ շատ հաճախ, մանավանդ գյուղական շրջաններում, մեր քաղաքացիները տնտեսում են ֆինանսական միջոցներ։ Նրանք հնարավորություն չունեն