Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻԲԱ-Ն ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ ՍԽԱԼՎԵԼ Է

Սեպտեմբեր 04,2009 00:00

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) Իտալիայում ընթացող աշխարհի առաջնության օրերին հրապարակել է 1974-2007 թվականներին աշխարհի առաջնություններում նվաճած ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների ընդհանուր քանակի հանրագումարով ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ցուցակը: Առաջին տասնյակը, ըստ հաջորդականության, կազմել էն Կուբան, Ռուսաստանի Դաշնությունը, նախկին ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Գերմանիան, Ռումինիան, նախկին ԳԴՀ-ն, Ֆրանսիան եւ Ղազախստանը:

Անցած 35 տարիների ընթացքում ԱԻԲԱ-ի անդամ 102 պետություններից անցկացված աշխարհի առաջնություններում մեդալ նվաճել է ընդամենը 64 երկիր եւ, ըստ ներկայացվող վիճակագրության, Հայաստանը այդ սանդղակում զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը՝ շնորհիվ 1993 թվականին Ֆինլանդիայում անցկացված աշխարհի առաջնությունում Նշան Մունչյանի նվաճած ոսկե մեդալի:

Սակայն մարզաձեւի միջազգային ֆեդերացիան հաշվարկները կատարելիս, ամենայն հավանականությամբ, լուրջ բացթողումներ է թույլ տվել: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչո՞ւ են անտեսվել անկախ Հայաստանի բռնցքամարտիկներից նույն Ֆինլանդիայում արդեն Արշակ Ավարտակյանի, Արթուր Միքայելյանի (Գերմանիա 1995 թ,), Արամ Ռամազյանի (Հունգարիա, 1997 թ.) եւ Արտակ Մալումյանի (Չինաստան, 2005 թ.) նվաճած բրոնզե մեդալները: Եթե ԱԻԲԱ-ն այս պարգեւներն էլ հաշվի առներ, հնարավոր է, որ Հայաստանն ավելի բարձր տեղում լիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել