Օրվա լրահոսը
Տեղափոխվել է հոգեբուժարան
Զորացրված Դավիթ Թադեւոսյանը, ում մասին բազմիցս անդրադարձել է «Առավոտը», 3 օր է, ինչ գտնվում է Նորքի հոգեբուժարանի սանատոր բաժանմունքում: Հիշեցնենք, որ «Առավոտի» հրապարակումից հետո ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս: Ըստ ՀԿԳ քննիչ Տ. Ամբարյանի, նշանակվել
ՄԻՊ-ԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Զեկույցի համաձայն՝ ՔԿՀ-երի նկատմամբ ամենից անկախն ու արժանահավատը հասարակական վերահսկողությունն է Փետրվարի 2-ին, երբ Հայաստանի մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արմեն Հարությունյանն իր պաշտոնավարման տարիների արդյունքներն էր հրապարակում, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները լրագրողներին, ներկա հասարակական, քաղաքական գործիչներին բաժանեցին մի զեկույց, որը լռության մատնվեց: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ կյանքի կոչված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության համապատասխանությունը մարդու իրավունքների
ԿՊԱՅՔԱՐԵՆ ԿԵՂԾ ԴԵՂԵՐԻ ԴԵՄ
Այսօր հայաստանյան դեղ սպառողները գերադասում են գնել արտասահմանյան արտադրության դեղամիջոցներ, քանի որ Հայաստանում արտադրվող դեղերը, սպառողների կարծիքով, այնքան էլ որակով չեն: Մինչդեռ երեկ «Արփիմեդ» դեղագործական ընկերության ստերիլ հոսքագծերի նորաստեղծ արտադրամասերի բացման արարողության ժամանակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վստահեցրել է, որ հայկական դեղերն էլ պակաս որակով չեն՝ նշելով, որ մի քանի դեղարտադրող ընկերություններ արդեն համապատասխանում են
Արտաքին լուսավորության բացակայությամբ
Երեկվանից ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Փետրվարի 15-ի կեսգիշերին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի Սարկավագի փողոցում՝ «Օպել-Վեկտրա» 21 ՕՍ 028, «ԳԱԶ-3102» 33 ԼՏ 777 եւ «Պրիորա» 22 ՏՍ 121 համարանիշներով ավտոմեքենաները բախվել են: «Օպելի» վարորդ Արմեն Մելքոնյանը, ուղեւոր Էդիկ Մարգարյանը եւ «Պրիորայի» ուղեւոր Վարդան Վարդանյանը տեղափոխվել էին Միքայելյանի
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՇՇՄԵՑՆՈՒՄ
«Առավոտի» շրջայցը մայրաքաղաքի դպրոցների բուֆետներ Թիվ 162 դպրոցի բուֆետապանը վախից չէր կարողանում ասել, թե բուֆետում ինչ են վաճառում, ինչ՝ չէ: Այս անհայտ ծագման նրբերշիկով «հոթ-դոգերը» հրամցվում են Դ. Վարուժանի անվան դպրոցի աշակերտներին: Այս գնացուցակը թիվ 162 դպրոցինն է: Գոյություն ունի Երեւանի քաղաքապետարանի որոշում՝ դպրոցական բուֆետները կամ ճաշարանները վերականգնելու, սերտիֆիկացնելու եւ այնտեղ առողջ սնունդ իրացնելու վերաբերյալ,
ԳԱԶԱՄՈՒՂԸ ՉԵՆ ՎԱՃԱՌԻ
«Վրաստանի կառավարությունը չի վաճառելու Հյուսիս-Հարավ գազամուղի վերահսկիչ փաթեթը»,- երեկ Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին՝ վստահեցնելով, որ ռազմավարական նշանակության օբյեկտների կառավարումը իրականացնելու է Վրաստանի կառավարությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության օրակարգային խնդիրները, ձեռք բերել պայմանավորվածություններ, թե ինչպես
Ճանապարհները փակ էին
Ձյան պատճառով արձանագրված պատահարներից տուժել են քաղաքացիներ, զոհեր չկան Երեկ հանրապետության թե հարավային, թե հյուսիսային մարզերում շարունակվում էր նախօրեից տեղացող առատ ձյունը եւ կային թե դժվարանցանելի, թե փակ ճանապարհներ: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, օրվա սկզբում դժվարանցանելի էր Դիլիջան-Սեւան թունելը եւ Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհը, փակ էին Գորիս-Սիսիան ճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը, նաեւ որոշ գյուղական ճանապարհներ:
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ոստիկանները վարորդների դռներն են ընկնում եւ սպառնում Երեկ Նոյեմբերյանի կենտրոնում կայացավ միտինգ, ուր «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը տավուշցիներին պատմեցին Շիրակի եւ Լոռու մարզերում վրացական համարանիշներով մեքենաների տերերի պայքարի մասին: Շիրակցի եւ լոռեցի վարորդները ՀՀ իշխանություններին չորս պահանջ են ներկայացրել. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների երթեւեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչը
Սպառնում է ՀՀԿ-ին
Մովսես Շահվերդյանի խոսելու ժամանակը մոտենում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի համբերության բաժակն արդեն լցվել է: Նա կարծում է, որ արդեն ժամանակն է բաց եւ անկեղծ խոսելու, եւ այդ համատեքստում երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց. «Հայաստանը ոչ մեկի բոստանը չէ, ոչ մեկի սեփականաշնորհված բիզնես-տարածքը չէ, դա բոլորիս հայրենիքն է, եւ բոլորս ունենք հավասար
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-1
«Արմենիա» հեռուստաընկերության մրցութային առաջարկում “ կա երկու փաստաթուղթ, որոնց վրա բացակայում են կնիքը եւ տրամադրող անձի անուն-ազգանունը: Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներին անդրադառնալու ենք հերթականությամբ՝ այնպես, ինչպես դրանք ներկայացվել են ՀՌԱՀ-ում: Եվ այսպես, թիվ 1 մրցույթի միակ մասնակիցը «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ն էր, որը 2010 թվականի իր մրցութային առաջարկում նշել է. «Արմենիա»
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Բանակում տեղի ունեցած միջադեպերի ետեւում թաքնված են զինվորների ու հրամանատարական անձնակազմի դաստիարակության պրոբլեմները: Ըստ «Արմինֆո»-ի, երեկ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկրի մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Նախարարը նշել է բանակում տեղի ունեցող միջադեպերի 4 հիմնական պատճառները: Նրա կարծիքով, դա, առաջին հերթին, դաստիարակության պակասն է, ընդ որում, ինչպես զինվորների, այնպես էլ
ՀԱԿ-Ը՝ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը բացառում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որեւէ պաշտոնի: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շահնազարյանն ասել է, թե «Քոչարյանի թոշակառուի կարգավիճակը չի փոխվի», որ նա մնալով ստվերում՝ ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, եւ նրան արդեն իսկ հաջողվել է որոշակի անկայունություն մտցնել իշխող
Կարասինի այցի նպատակները մութ մնացին
Բայց դրանց շուրջ ենթադրություններ կան Փետրվարի 14-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինը, որը, պաշտոնական աղբյուրների մատուցմամբ, Երեւանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Դեռ երկուշաբթի օրը նա հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ նախագահի հետ, երեքշաբթի օրը՝ Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Կարասինին այդ հանդիպումների ընթացքում հիմնականում հետաքրքրել են հայ-ռուսական
ՇՈՒՏՈՎ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀԺԱՄ-ի հիմնական թիրախը երիտասարդներն են Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում, հատկապես ուսանողական թաղամասերում, «Մասնակցիր ապագայի կառուցմանը», «Մի վհատվիր, ամեն ինչ լավ է լինելու», «Ժպտա եւ հաղթիր», «Շուտով սկսվելու է…» մակագրություններով թռուցիկներ են փակցվում: Թռուցիկների հեղինակը Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունն է (ՀԺԱՄ): Ի՞նչ նպատակ է հետապնդում կուսակցությունն իր այս քայլով՝ «Առավոտի» հարցին երեկ կուսակցության վարչության
«ԲԱ ՈՐ ՄԵ՞ՆՔ ՀԵԼԱՆՔ ՈՒ ԻՐԵՆՑ ԿԵՐԱՆՔ»
Ի՞նչ են մտածում փողոցային քաղաքական «մեկնաբանները» ներքաղաքական հարցերի շուրջ Երբ լռում են քաղաքական «մուսաները», երբ պալատական եւ ընդդիմադիր երգիչները որեւէ հոդաբաշխ խոսք չեն գտնում՝ վերլուծելու ստեղծված իրավիճակը, եւ շարունակ դոփում են տեղում, մեզ այլ բան չի մնում, քան «դերվիշի շորեր հագած» պտտվել մարդկանց մեջ, զրուցել շարքային քաղաքացիների հետ՝ նրանց կարծիքը եւ մեկնաբանությունները ստանալու: Եվ հիմնականում
ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ
Երեկ ուշ երեկոյան ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որին մասնակցում էր երկրի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով, կուսակցության խորհրդի նիստում քննարկվել են ներկոալիցիոն հարցեր, ինչպես նաեւ տեղեկացվել է, որ կստորագրվի կոալիցիոն մի նոր հուշագիր: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ այսօր՝ հինգշաբթի,
ՓԵՏՐՎԱՐԻ 16
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ
Թաիլանդում ամուսնական մի զույգ սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ: Նրանք 46 ժամ 24 րոպե 9 վայրկյան անցկացրել են կրքոտ համբուրվելով: Մրցույթը, որին մասնակցել է 14 զույգ, տեղի է ունեցել Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Զույգերից 7-ը կարողացել է հատել 32 ժամի սահմանը՝ գերազանցելով Գինեսի գրքում սահմանված ռեկորդը: Ըստ մրցույթի կանոնների՝ անգամ ջուր խմելիս մասնակիցները ստիպված են
ԱԶԳԻ 10%-Ը ԽԱՆԳԱՐՎԱԾ Է
Հոգեկան խանգարումներ ունեցողներն ավելացել են «Հայաստանում կա 45 000 գրանցված հոգեկան հիվանդ,- երեկվա ասուլիսում ասաց հոգեբույժ Հարություն Միանսյանն ու շարունակեց:- Չնայած հանրապետությունում ունենք 2000 հոգեբուժական մահճակալ»: Այսինքն՝ այս պահին հիվանդանոցային պայմաններում գտնվում է ընդամենը 2000 գրացված հոգեկան հիվանդ. մնացածը դուրսն է: «Այսօր ոչ բոլորն են դիմում բժշկի կամ հաշվառվում, բայց մոտավոր հաշվարկներով կարելի է նշել,
ԿԱՅՑԵԼԻ 756 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ
Ռիո դե Ժանեյրոն նախատեսում է 756 հազար զբոսաշրջիկ ընդունել 2011թ. մարտի 5-8-ը անցկացվելիք կառնավալին՝ դրանով իսկ 17%-ով գերազանցելով 2010թ. ցուցանիշը։ Եթե այդ կանխատեսումը հաստատվի, ապա, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ քաղաքի գանձարանը կհամալրվի $559 միլիոնով, որը 9,5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 2011թ. ամռանը քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 2,7 միլիոնի, որը գրեթե 4%-ով գերազանցում է նախորդ
ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Մեծ Բրիտանիայում արդեն վաճառքի է հանվել ԴՆԹ-թեստ, որը թույլ է տալիս տնային պայմաններում հաստատել երեխայի հայրությունը: Այդ թեստն արժե 29.99 ֆունտ: Թեստը անցկացվում է բամբակյա տամպոնների օգնությամբ, որոնց վրա հավաքվում է մոր, երեխայի եւ հավանական հոր թուքը: Ապա տամպոնները տեղադրվում են գունավոր ծրարների մեջ եւ ուղարկվում լաբորատորիա՝ հետազոտության: Արդյունքները տրամադրվում են հինգ օրվա ընթացքում: Արտադրողները
ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԳՐԱՎԵԼՈՒ 4 ԿԱ ՆՈՆ
Փետրվարի 14-ին սիրահարների տոնն է: Նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին՝ պետք չէ հուսահատվեն, ասում են մասնագետները: Վերջիններս որոշել են խորհուրդներ տալ այն աղջիկներին, ովքեր ցանկանում են գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Նախ, այդ օրը մասնագետներն աղջիկներին խորհուրդ են տալիս կարմիր զգեստ կրել, քանի որ կարմիր հագած կանայք տղամարդկանց համար շատ գրավիչ են: Վերջին
ՍՏԻ ՄԱՍԻՆ ՍՏԵ՞Ր ԵՆ ԽՈՍՈՒՄ
Կամ՝ ինչու են հայտնիները ստում «Մարդկային հարաբերությունների հիմնական հատվածը հիմնված է ստի վրա»,- փիլիսոփա Էրիկ Բեռնն իր ուսումնասիրությունների ընթացքում եկել է այսպիսի եզրակացության: Ստելու մասին հայտնի ասույթ է նաեւ հետեւյալը. «Ամենից շատ ստում են ընտրություններից առաջ եւ ձկնորսությունից հետո»: «Քաղաքականության մեջ անկեղծությունը արհեստական ստի տպավորություն է թողնում»,- գրում է Ժ. Ռենարը: Մի խոսքով, ստացվում է՝
ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՊԵՍ ՖԻՆԱՆՍ ՉԿԱ
Սամբո ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը ֆինանսների բացակայության պատճառով չի կարող մասնակցել այսօր Մինսկում մեկնարկող աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությանը: Եվ որքան հասկանալի է, սա առաջին անգամ չէ: Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «PanARMENIAN.NET»-ին ասել է հետեւյալը. «Սովորաբար, տարվա սկզբին այսպիսի խնդիրներ առաջանում են: Բայց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեղավոր չէ: Քանի որ նախարարության բյուջեն
ՄԻԱՅՆ ՊԱՏԱՆԻ ԳԵՂԱՍԱՀՈՐԴԻՑ ՍՊԱՍԵԼԻՔ ԿԱ
Չեխիայի Լիբերեց քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնին Հայաստանը մասնակցում է չորս դիսցիպլինում՝ գեղասահք, բիաթլոն, լեռնադահուկ եւ դահուկավազք: Մեր հանրապետության ներկայացուցիչները երեք մարզաձեւում արդեն հասցրել են ներգրավվել պայքարի մեջ, իսկ բիաթլոնիստները նրանց միացան երեկ: Մրցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Լիբերեցում հիանալի մեկնարկ է վերցրել պատանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ծրագրից հետո նա 18
ԱԶԱՏԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳ
Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտի մի քանի պրոումոթերական ընկերություններ հետաքրքրված են հայաստանցի երիտասարդ եւ հեռանկարային սիրող բռնցքամարտիկ, 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանով: Իսկ ավստրալական պրոումոթերական հայտնի ընկերություններից մեկը հայտարարել էր, որ իրենք արդեն կապ են հաստատել Ազատի հետ եւ նրան առաջարկել լավագույն պայմաններ: «Առավոտը» երեկ ճշտեց, որ Ազատ Հովհաննիսյանը ներկայումս
ՅՈԹ ՄԱՍՆԱԿԻՑ
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի յոթ անդամներ Սոֆիայում են, որտեղ մասնակցելու են մարզաձեւի միջազգային մրցաշարի: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահել է Հովհաննես Դանիելյանին՝ 49 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանին եւ Կարեն Այլազյանին (երկուսն էլ՝ 52 կգ), Վլադիմիր Սարուխանյանին՝ 60, Վոլոդյա Հայրապետյանին՝ 64, Սամվել Մաթեւոսյանին՝ 69 եւ Արթուր Խաչատրյանին՝ 75: Հայտնի
Գնա՞լ, թե՞ չգնալ
Հունվարի վերջին Ստամբուլում կայացած սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործկոմի նիստում որոշվել է, որ այս տարվա սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ը Բաքվում կայանալիք մարզաձեւի աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի տասը ուղեգիր: Ըստ այդմ, Լոնդոն մեկնելու իրավունք ստանալու են ըստ քաշային կարգերի քառորդ եզրափակիչ մտած ութ բռնցքամարտիկները ու եւս երկուսը՝
ՄԵԴԱԼՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
«B» խմբի առաջատար գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային գերմրցաշարն այսօր կավարտվի: Հայ շախմատասերները սպասում են, որ «C» խմբում հանդես եկող մեր տղաների մեջ չեմպիոն եւ մրցանակակիր կունենանք: Ամբողջ պայքարի ընթացքում առաջատարների շարքում ընթացող հայաստանցիները մրցաշարի վերջնամասում զարգացնելով հաջողությունը՝ վեցերորդ տուրից հետո կազմել էին լավագույն եռյակը, իսկ մյուսներն էլ հավակնում էին միջամտել
«Վեց/ութից» մինչեւ Ֆրանկ Սինատրա
Բանավեճ՝ մերօրյա երգարվեստի մասին Կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանը ժամանակակից էստրադան չի հավանում, սակայն անորակ երաժշտության համար ոչ ոքի չի մեղադրում: Երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանն էլ առանձնակի համակրանք չունի ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ: Օրինակ, նա չի թաքցնում իր հակակրանքը արվեստագետ Արթուր Մեսչյանի հանդեպ: Երեկ «Ուրբաթ» ակումբում ավագ եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները բանավիճեցին հայկական էստրադային ներկա վիճակի, մատուցվող


















































