Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՄԵՐ «ՄՈՒԹ» ԿՈՂՄԵՐԸ

1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9): 2. Գրեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի ձեր ամենասիրելի գույնը): 3. Գրեք 5 գեղարվեստական կինոնկարի վերնագիր՝ դրանք եւս շարադրելով ըստ ձեր նախասիրության: 4. Գրեք 5 երաժշտի (կամ՝ խմբի) անուն (դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության): 5. Նկարեք

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԾԽՈՂՆԵՐԻՆ

Չինաստանի ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության պետական վարչությունը հրաման է արձակել, որի համաձայն՝ չինական ֆիլմերում ծխախոտ օգտագործողների առկայությունը այսուհետեւ պետք է նվազագույնի հասցվի: Չինացի դերասաններն այսուհետեւ ֆիլմերում կծխեն այն դեպքում միայն, երբ դա անհրաժեշտ կլինի սյուժեի զարգացման համար: Իսկ 18 տարին չբոլորած դերակատարները ոչ միայն չեն կարողանա ծխել, այլ նաեւ՝ ծխախոտ գնել: Բացի այդ, ֆիլմերի հերոսները

Կաթոլիկ եկեղեցին չի նշում

Փետրվարի 14-ին Ռուսաստանի կաթոլիկ եկեղեցիներում նշվում է Սուրբ Կիրիլի եւ Սուրբ Մեֆոդիի տոնը, այլ ոչ թե «բոլոր սիրահարների օրը», հայտնել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի գլխավոր քարտուղար, հոգեւորական Իգոր Կովալյովսկին: Նա նշել է, որ III դարի նահատակ Սուրբ Վալենտինը՝ Իտալիայի Տերնի քաղաքից, ընդհանուր սուրբ է թե կաթոլիկ եւ թե ուղղափառ եկեղեցիների համար, սակայն նրա հիշատակությունը

Ամենակարեւոր բաները մի դարձրեք վիրտուալ

Կարող ես անգամ անուն չունենալ…… Մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման ու հասարակության զարգացման տարբեր միջոցների շարքում վերջին տարիներին իրենց տեղը հաստատեցին էլեկտրոնային հաղորդակցության, տեղեկատվություն ստանալու նոր տեխնոլոգիաները՝ ինտերնետը. կապի միջոց, որն այսօր շատերին է գերել: Համակարգչի անհրաժեշտության եւ դրա շուտափույթ ձեռքբերման համար մտահոգվում է մեր քաղաքացիների մեծ մասը: Արդեն մի տեսակ ամոթ է, եթե չունես համակարգիչ կամ

«ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ» ՀԱԿԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ Է

Այն դաժանություն ու ժարգոն է քարոզում «Առավոտը» հունվարի 18-ին «Խեղաթյուրված ու սպանող իրականություն» հոդվածում անդրադարձել է «Հ1»-ի «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալին, որը, ի դեպ, նկարահանվում է թիվ 181 դպրոցում: Ծնողներն էլ հավաստում են, թե նկարահանումները հաճախ խաթարում են դասապրոցեսը: Նշել էինք, որ «Հրեշտակների դպրոցում» հեռուստադիտողին հրամցվում են անցանկալի, մերժելի, անընդունելի ու վտանգավոր իրողություններ՝ հարբեցող ամուսին, որ

ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵՔ

Շախմատի Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Սիրանուշ Անդրիասյանն օրերս ամուսնացել է եւ արդեն մեկնել Ուկրաինա: Կանանց միջազգային վարպետն իր հետագա կյանքը կապել է Խարկովում բնակվող մեր հայրենակից Միխայիլ Դավիդյանի հետ, որն Ուկրաինայի ներկայիս լավագույն շախմատիստուհիներից մեկի՝ Եվգենիա Դոլուխանովայի մորաքրոջ տղան է: Ճիշտ է, Սիրանուշն այսուհետեւ ապրելու է ամուսնու հետ, սակայն շարունակելու է միջազգային ասպարեզներում պաշտպանել Հայաստանի

ԱՆՀԱՋՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ

Լիբերեցում շարունակվող Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական 10-րդ փառատոնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները շարունակում են ցածր արդյունքներ ցույց տալ: Տղաների հսկա ոլորավայրէջքում Սարգիս Գալստյանը երկու փորձահերթերում ցույց տվեց 2:13.86 ընդհանուր արդյունք: Դա եզրագիծ հասած մարզիկների մեջ վերջին ցուցանիշն է: Դանդաղ էր նաեւ մեր դահուկային արագավազորդների ընթացքը: Տղաների պայքարում Թադեւոս Պողոսյանը (Աշոցք) պայքարն ավարտեց 72-րդ (2:52.72),

«Արարատը» մնաց առանց գլխավոր մարզչի

Երեւանի «Արարատը» մրցաշրջանին կրկին մոտենում է «անդամալույծ» վիճակով. օրերս հրաժարական է տվել թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը: Նման որոշման երիտասարդ մասնագետը հանգել է թիմի հանդեպ ակումբի սեփականատերերի անտարբեր վերաբերմունքի պատճառով: «Մրցաշրջանին թիմի նախապատրաստության հարցում լուրջ  քայլեր չարվեցին առաջնությանը պատշաճ կերպով ներկայանալու համար: Այսպիսի պատրաստվածությամբ ու կազմով մենք չենք կարող լուրջ անելիք ունենալ ուժեղագույնների խմբում եւ

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» փառատոնի «C» խմբի մրցաշարը երեկ ավարտվեց հայ շախմատիստների անվերապահ հաղթանակով: Որ այստեղ հաղթողն անպայման մեր հանրապետությունից է լինելու, ութերորդ տուրից հետո կասկած չկար: Հարցը միայն այն էր, թե մերոնցից ո՞վ կգրավի առաջին տեղը: Պատասխանն ստացվեց ցերեկը, այս խմբում եզրափակիչ տուրը սովորականից շուտ էր սկսվել: Վճռորոշ տուրում միմյանց հետ խաղում էին

Ֆիլհարմոնիկը՝ դեպի ՀՀ բուհեր

Դասական երաժշտությունը՝ «ապագայի» մոտ «Առավոտը» ժամանակին անդրադարձել է հայաստանյան բուհերում խորհրդային տարիներին գործող ուսանողական նվագախմբերին, որոնցից մի քանիսի համբավը դուրս էր եկել հանրապետության սահմաններից: Հիշատակման են արժանի կոմպոզիտոր Սերգեյ Աղաջանյանի ղեկավարությամբ Պոլիտեխնիկական ինստիտուտի ջութակահարների եւ Բժշկականի կամերային անսամբլները, Գյումրիի մանկավարժականում՝ այսօր արդեն Օդեսայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ տեղի կոնսերվատորիայի պրոռեկտոր Սերգեյ Մացոյանի ղեկավարած սիմֆոնիկ

ԱՆԿՈՉՈՒՄ ԵՎ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Ճանաչված մտավորականների կարծիքով՝ դա իջեցնում է նշաձողը ՀՀ կառավարության հունվարի 26-ի որոշմամբ՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական (ԵԹԿՊԻ) ինստիտուտի կանոնադրության մեջ: Արդյունքում՝ այս բուհի ռեկտոր կարող է լինել անգամ գիտական աստիճան չունեցող ցանկացած մեկը: Մարդը կարող է լինել դոցենտ, արվեստի կամ մշակույթի վաստակավոր գործիչ ու ղեկավարել բուհ՝ դոկտորներով եւ պրոֆեսորներով

ՀԱՊԿ-Ը ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԻ

Ծայրահեղականության դրսեւորումներ կան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրներում եւ այդ վտանգի դեմ պայքարում ջանքերը պետք է միասնական լինեն: PanARMENIAN.net -ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ Ղրղըզստանի փոխվարչապետի Պաշտպանության խորհրդի քարտուղար Շամիլ Ատախանովի հետ հանդիպմանը: «Անցյալ տարվա իրադարձությունները Ղրղըզստանում ու Տաջիկստանում մեկ շղթայի օղակներ են: Հարկավոր է համակարգել

ԼԻԲԻԱՅՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

BBC-ի փոխանցմամբ, Լիբիայի Բենհազի քաղաքում ոստիկանության եւ ընդդիմության առաջնորդի ձերբակալության դեմ բողոքող ցուցարարների միջեւ կատաղի բախումներ են տեղի ունեցել: Որոշ տվյալներով, ընդդիմադիր Աբու Սալիմն ազատ է արձակվել, բայց բողոքի ցույցները տակավին չեն դադարում: Փողոց է դուրս եկել շուրջ երկու հազար մարդ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել: Լիբիայի

ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԵԳԻՊՏՈՍ

ԵՄ-ի Միջազգային եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 22-ին կայցելի Եգիպտոս: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Բանակցություններին կմասնակցեն բարձրաստիճան մի շարք անձինք, սակայն ավելի մանրամասն տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում: Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը նախկինում ուղեւորվել էր Թունիս եւ Մերձավոր Արեւելք: Թունիսում Էշթոնը բանակցություններ էր վարել վարչապետ Մոհամեդ Հանուշիի, ինչպես նաեւ միջազգային համագործակցության, առեւտրի,

ՂՐՂԶ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼ

Ղրղըզստանի խորհրդարանը առաջարկել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին Ղրղըզստանի հերոսի կոչում շնորհել կամ պարգեւատրել պետական բարձրագույն՝ «Մանաս» շքանշանով: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով 24kg կայքը, մանրամասնելով, որ այդ նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական «Ատա-Ժուրտ» («Հայրենիք») խմբակցությանը: Վերջինս այդ հայտարարությունն արել է խմբակցության նիստում, որտեղ քննարկվել է ղրղզական իշխանությունների՝ երկրի լեռնագագաթներից մեկը Պուտինի անվամբ կոչելու առաջարկը:

Պարենի աճող գները ողջ աշխարհում հասել են «վտանգավոր մակարդակի»

Պարենի աճող գները հասնում են «վտանգավոր մակարդակի» եւ սպառնում են որոշ երկրներում դառնալ սովի ընդվզումներ: Հունվարին պարենի գների ինդեքսը կազմել է 231 կետ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1990թ.-ից ի վեր: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը: Համաձայն վերջին տվյալների, որոնք մեջբերել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը, ցորենի եւ

ԳՈՐԲԱՉՈՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵԳԻՊՏՈՍՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Ռուսաստանի քաղաքական ռեժիմը կարող է ավելի կոշտ վերջաբան ունենալ, քան Եգիպտոսում էր։ «Ազատություն» ռ/կ-ի հարցազրույցում այդ մասին հայտարարել է նախկին ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը: «Եթե մենք ժամանակ կորցնենք, եթե հետեւողականորեն չպաշտպանենք մարդու իրավունքները, չձեւավորենք արդյունավետ խորհրդարան, որն ընդունակ կլինի վերահսկել գործադիր իշխանությունը, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա կարծում եմ,

«ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԵԶ ԿԱՐՈՏՈՎ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ»

«Արդեն երրոդ տարին է, ինչ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իրականացնում է «Դպրոցին հյուր» կրթական ծրագիրը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ու հավելեց, որ թանգարանի աշխատակիցները հասցրել են ծրագրին մասնակից դարձնել ոչ միայն երեւանյան դպրոցներում սովորող աշակերտներին, այլ նաեւ այցելել են մի շարք մարզային դպրոցներ: «Մարզերում մեզ կարոտով են սպասում»,- ասում է Ա. Գրիգորյանը:

ԶԼՄ-ՆԵՐՆ ՈՒ ԵՎՐՈԻՆՏԵԳՐՈՒՄԸ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում միջազգային ժուռնալիստիկայի բաժնի մագիստրատուրայի ուսանողների համար երեկ մեկնարկեց «ԶԼՄ-ների դերը եվրոպական ինտեգրման գործընթացում» առարկայի դասավանդումը: Ուսանողներին ողջունեց Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (ԱԵՊԼԱԿ) ղեկավար Ալեքսեյ Սեկորեւը: Նա ասաց, որ առարկան իր մեջ ներառում է ԵՄ պատմությունը, կառուցվածքը, քաղաքականությունը, ինչպես նաեւ հայ-եվրոպական հարաբերությունները: Ա. Սեկորեւը նշեց, որ իրենք

Հայ կանայք էլ բրիտանուհիների պես

Կամ «Կին քաղաքական գործիչներից՝ կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսը Հայաստանում հասարակության 50%-ից ավելին կազմող կանայք շարունակում են քաղաքական դաշտում ցածր ներկայացվածություն ունենալ: 2005թ. պատրաստված «Հազարամյակի զարգացման նպատակների տեղայնացումը եւ առաջընթացը» ազգային զեկույցի համաձայն, մեր երկիրը պարտավորվել է մինչեւ 2015 թվականը ավելացնել կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, մարզպետների ընդհանուր թվում՝ դարձնելով այն 25%-ից ավելի:

«ԳԻՏԵՆՔ՝ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ, ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՉԳԻՏԵՆՔ»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կանխատեսումը՝ ՀՀ հաջորդ նախագահի եւ նախարարի մասին Երեկ ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» նախագիծը եւ դրա ազդեցությունը կրթության որակի եւ արդյունավետության բարձրացման վրա: Հանդիպման սկզբնական հատվածը դեկլարատիվ բնույթ ուներ: Այն սկսվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ելույթով, որը պոետիկ էր, խոհափիլիսոփայական: Նախարարը խոսեց կրթության առաքելություններից, մարտահրավերներից: Նա նաեւ զերծ

ԲՈԼՈՐԻՑ ՕՐԻՆԱՊԱՇՏԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ

«Հայաստանում արդեն ապահովագրված է մեքենաների 90%-ը։ Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում է արձանագրվել 90% ցուցանիշ, իսկ Հայաստանում՝ մեկ ամսում։ Փաստորեն՝ հայ ժողովուրդն ավելի օրինապաշտ է, քան մեզ թվում է»,- ասել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը, որի տվյալներով՝ իրենց ընկերությունը այսօր Հայաստանում կնքել է 120 հազար ԱՊՊԱ պայմանագիր, ինչը կազմում է շուկայի 36 տոկոսը: Համաձայն

«ԿՈԿԱ ԿՈԼԱՆ» ՇՇԿՌՎԵ՞Լ ԷՐ

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ ցորենի գները չեն բարձրանա։ Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից: Պատգամավորին նման լավատեսություն է հաղորդել Չինաստանի ղեկավարության հայտարարությունն այն մասին, որ իրենք ունեն բավարար պաշարներ, եւ ցորենի գնի բարձրացում միջազգային շուկայում տեղի չի ունենա։ «Ես կարծում եմ,

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է

Analitika.at.ua խմբագրությունը ստացել էր «Զապորոժյան կազակության»  ատամաններից մեկի՝ Վլադիմիր Լեբեդի դիմումը՝ նվիրված Ուկրաինայում փետրվարը «Խոջալուի ամիս» հռչակելուն: Analitika.at.ua-ի հրապարակած տեքստը ներկայացնում ենք «Առավոտի» թարգմանությամբ: Ուկրաինական հողի վրա չպիտի տեղ ունենա պատմության ծայրահեղական եւ քսենոֆոբիական վերաշարադրումը՝ այս կամ այն ժողովրդին հարմար ձեւով: Դրա համար շատ մեծ զարմանքով մենք՝ «Զապորոժյան կազակության» կազակներս ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ Իսլամական կոնֆերանսի

Գյուղնախարարը խոստացավ տավուշցիներին

Փետրվարի 15-ին Տավուշի մարզպետարանում, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ, խորհրդակցություն է կայացել, որի ժամանակ Նոյեմբերյանի այգեգործների միության նախագահ Սպարտակ Զաքարյանը բարձրացրել է թունաքիմիկատների թանկացման խնդիրը: Ըստ այգեգործի, այգիների բուժումն արդյունավետ է միայն պղնձարջասպով, որի գինը կրկնապատկվել է՝ մեկ հեկտար այգու համար տարեկան 200 հազար դրամի թունաքիմիկատ է հարկավոր: Դեռեւս 2000 թվականին Նոյեմբերյանի այգեգործները Ալավերդու պղնձաձուլական

«Իսկ ե՞րբ են պատժվելու մեղավորները»-2

Փետրվարի 11-ին «Իսկ ե՞րբ են պատժվելու մեղավորները» լուրով տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյանի բնակիչներ Սեդա Փաշիկյանն ու Մարիամ Շահնազարյանը, իրենց կամքից անկախ, այլ խոսքով՝ պետական որեւէ կառույցի անփութության պատճառով գրանցված են ոչ իրենց բնակարանում, արդյունքում զրկվել են ընտանեկան նպաստից եւ միայն դատարանով վերականգնել նպաստ ստանալու իրավունքը: Պարզվում է՝ սրանք եզակի դեպքեր չեն: Նոյեմբերյանի տարածաշրջանում իսկական խառնաշփոթ

Մեկ ալիք էլ փակվեց

2010 թվականի սեպտեմբերի 14-ին «AZ TV-ն նեղում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մետրային 7-րդ ալիքով հեռարձակվող «հ2» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ նշմարվում է ադրբեջանական AZ TV հեռուստաընկերության լոգոտիպը՝ Ղազախի շրջանում տեղակայված է 1000 վտ հզորությամբ հաղորդակ, որով մետրային նույն ալիքով հեռարձակվում են ադրբեջանական նշված հեռուստաընկերության ծրագրերը՝ արդեն երկու տասնամյակ, որ մետրային այս

ԱՉՔՆԵՐԸ՝ ՋՐԻ ՃԱՄՓԻՆ

Պատասխանատուները պնդում են, որ Գեղարքունիքում ջրի հարցը լուծելու համար լուրջ ներդրումներ եւ լուրջ մասնագետներ են պետք: Հայաստանում խմելու ջրի ներտնտեսային համակարգը բարոյապես ու ֆիզիկապես այնքան մաշված ու հնացած է, որ պարբերաբար լուրջ խնդիրներ են առաջանում՝ հարուցելով բնակիչների արդարացի դժգոհությունը: Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած եւ իր դարն ապրած համակարգը արմատապես նորոգելու համար ահռելի ներդրումների բացակայությունը հիմնական

Ահա թե որտեղ է թաքնված…

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ Սոս Շալջյանից 6000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:  ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Ճանապարհային ոստիկանության 29.05.2010 թ. թիվ 642217 որոշմամբ պատասխանողը ենթարկվել էր վարչական տույժի՝ 3000 դրամի չափով, որը կեռապատկվեր, եթե պատասխանողը մինչեւ 29.06.2010 թվականը չվճարեր տույժը: Ըստ ներկայացվող փաստաթղթի, Շալջյանը վճարումը կատարել է 28.06.2010 թվականին:

Խախտումների համար՝ 21 աշխատակից

2010 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տարբեր խախտումների համար ազատվել է 21 աշխատակից: Այդ թվում՝ 13 մարդ ազատվել է կալանավորների հետ անթույլատրելի կապի համար, 6-ը՝ անհարգելի բացակայության կամ ծառայության ոչ պատշաճ կատարման համար, եւս երկուսը՝ փախուստի դեպքով: 2009 թվականին ազատվել է 28 աշխատակից:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031