Օրվա լրահոսը

Արթուր Էլբակյանի ծննդյան 50-ամյակին

Յուրաքանչյուր բեմավիճակի համար  նա պատրաստի տասնյակ լուծումներ ուներ Սովետ կոչված դեֆիցիտային հասարակարգում հաճախ էինք Արթուր Էլբակյանին դիմում: Կբացեր ծոցատետրը, կգտներ պետքական հեռախոսահամարը, կզանգեր, կպայմանավորվեր ու ժպտալով, մեծ բավականությամբ կասեր՝ էսինչ ժամին, էսինչ տեղում, հարցերը լուծված են: Հետո, որոշ ժամանակ անց, երբ այցելեցի նրա բնակարանն ու տեսա նրա ապրելատեղը, ապշեցի, որ բոլորին օգնության հասնող, բոլորի ցավերը

ԼԻԲՐԵՏԻՍՏ-ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԵՎ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿ

Ո՞վ է կազմակերպելու լիբրետո գրողների ուսուցումը Վերջերս «Առավոտը» հետաքրքրվեց, թե Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի «Գրական ստեղծագործություն» բաժնում ի՞նչ մասնագիտություններ են ընդգրկված, մտահոգված լինելով դրամատուրգիական կադրերի պատրաստման հարցով: Իսկ դրամատուրգիան չի սահմանափակվում միայն դրամատիկական արվեստով: Մեծ եղավ մեր հիասթափությունը, երբ ինստիտուտից տեղեկացանք, որ գրական ստեղծագործություն ասելով՝ այստեղ հասկացել են միայն սցենարական գործը՝ չմտածելով դրամատուրգիական եւ

ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Reuters-ի փոխանցմամբ, Միլանի դատարանը համաձայնել է դատաքննություն սկսել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ հարուցված մեղադրանքի առնչությամբ: Վերջինս մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի սեքս ծառայությունից օգտվելու, նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. Բերլուսկոնին գործի էր դրել իր դիրքն ու կապերն ու օգնել էր անչափահասին դուրս գալ բանտից, որտեղ նա հայտնվել էր գողություն կատարելու մեղադրանքով: Դատական առաջին նիստը նշանակված

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Սանտա Մարիա իտալական կաթոլիկ եկեղեցու դեմ հարձակում է տեղի ունեցել՝ լուսավորված խաչի պատճառով։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 2011-ի հունվարի 1-ին տեղի ունեցած այդ հարձակման մասին լուրը նոր է հայտնի դարձել։ Այդ ժամանակ եկեղեցու դիմաց 5 մարդ է հավաքվել, ովքեր պահանջել են իջեցնել եկեղեցուն կից մասնաշենքի կտուրին

ՌԴ-ՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊՈՒՏԻՆԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ

«Առավոտը» երեկ անդրադարձել է ռուսական «Ֆինանս» պարբերականի կազմած եւ երեկ հրապարակած ՌԴ ամենահարուստ մարդկանց ցուցակին, հատկապես դրանում տեղ գտած հայերին: Իսկ «Ազատություն» ռ/կ-ն երեկ ներկայացրել է այդ ցուցակի մեկ ուրիշ՝ պուտինամերձ խավը: Ըստ այդմ՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ ձյուդոյի նախկին սպարինգ պարտնյորը՝ մարզընկերն ու նրա եղբայրը համալրել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը: 59-ամյա Արկադի Ռոտենբերգը

Վրաստանն ու Ադրբեջանը նոր նախագի ծ են իրագործում

Վրաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ էր վարում նավթավերամշակման գործարան կառուցելու շուրջ: Trend-ի մատուցմամբ, փետրվարի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստում այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Նրա ասելով, Վրաստանի կառավարությունը ստեղծում է ներդրումային հիմնադրամ, որը ֆինանսավորելու է խոշոր ներդրումային նախագծեր, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանի կառուցումը: Վրաստանի վարչապետն ասել է, թե ներկայումս մասնավոր հատվածը չի կարող

ԹԵՀՐԱՆՈՒՄ ԶՈՀ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ

Երկուշաբթի օրը Թեհրանում զանգվածային բախումներ են եղել հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ: Այդ մասին փետրվարի 15-ին հաղորդել է BBC-ն: Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Իրանի մայրաքաղաքի կենտրոնում՝ իրենց աջակցությունը հայտնելու եգիպտացի ցուցարարներին, որոնք 18-օրյա ցույցերի արդյունքում հասել էին երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությանը: Իրանցի ոստիկանները Թեհրանի Ազադի՝ Ազատության հրապարակում հավաքվածների դեմ արցունքաբեր

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

«Բավականին լուրջ քայլեր են ձեռնարկվում, կրթության ոլորտի բարեփոխումների նոր ալիք ենք իրականացնում: Դրանցից մեկը դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացն է, որ շուտով կիրականացվի քննությունների տեսքով»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Հայաստանում նման հավաստագրերի տրամադրումը առաջին անգամ է: Ինչպես հայտնում է պարոն Մկրտչյանը, քննությունները կմեկնարկեն փետրվարի 18-ին՝ թիվ 114 դպրոցում, նախապատրաստական աշխատանքները կատարված են:

ՋՈՅՍԻ «ՈՒԼԻՍԵՍԸ»՝ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Ջեյմս Ջոյսի «ամենադժվար ընթեռնելի» համբավ ունեցող «Ուլիսես» վեպի թարգմանությամբ (թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան) հայերենը միացավ այն երկու տասնյակ լեզուներին, որոնք հաղթահարել են այս մեծանուն գրողի ստեղծագործության թարգմանական պատնեշը: 1922-ին լույս տեսած այս ծավալուն ստեղծագործությունը (ավելի քան 700 էջ) համարվում է ոչ միայն մոդեռնիստական գրականության գլուխգործոց, այլեւ մշակութային կոթող, որը, շատերի կարծիքով, կանխորոշել է գրականության հետագա ուղին:

Աֆղանցի վետերանների տոնը

Ցավոք, պետությունը մոռացել է նրանց մասին Ամեն տարի փետրվարի 15-ին եւ օգոստոսի 2-ին Աֆղանստանի պատերազմին մասնակցած հայ վետերաններն այցելում են Հաղթանակի զբոսայգի: Երեկ էլ՝ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 22-ամյակի օրը, նրանք ծաղկեպսակ դրեցին աֆղանական պատերազմում զոհվածների հուշարձանին: Չնայած ցրտին ու սառած ճանապարհներին, Հրազդանի աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Սուրեն Սարդարյանը վաղ առավոտյան, նախատեսված ժամից շուտ՝

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Ե՞րբ է գալու ակադեմիական «մաֆիայից» ձերբազատվելու պահը Երկու տասնամյակ շարունակ խորհրդային կանոնակարգով կազմավորված եւ երկրորդական դասի գիտնականներ համարվող ակադեմիկոսները շարունակում են անպատիժ ձեւով ավերել գիտությունը Հայաստանում: Նման ազգային դավաճանությունը ոչ միայն դուրս է մնացել իշխանությունների վերահսկողությունից, այլեւ ստեղծված է նրանց համար «ջերմոցային» պայմաններ ապահովող օրենսդրական դաշտ: Հայաստանում 65 տարին լրացած անձը չի կարող ղեկավարել գիտական

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԽԱԼԸ

Արցախյան պատերազմը, ըստ նախկին ազատամարտիկի, ազգային-ազատագրական չէր, այլ՝ ինքնապաշտպանական 1992 թվականի փետրվարի 25-26-ին Խոջալուի դեպքերի հերթական տարելիցն է: Այդ առիթով ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ ողողված են հակահայկական հրապարակումներով: Ի սկզբանե եւ այս տարիների ընթացքում ծավալած քարոզչության արդյունքում ադրբեջանական կողմը փորձեց այդ իրադարձությունները ներկայացնել իբրեւ «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»: Հանուն արդարության պետք է նշել, որ Ադրբեջանին

Խոչընդոտաշատ ակցիա

Ոստիկանները չորս ժամ  «գերեվարել» էին վարորդներին Ձյունն ու ցուրտ եղանակը խոչընդոտ չէին, որ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները կրկին բողոքի ակցիա կազմակերպեին Վանաձորում՝ այս անգամ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարեւանությամբ: Փոխարենը վարորդներին խոչընդոտում էին ճանապարհային ոստիկաններն ու Լոռու մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները մեկ-մեկ մոտենալով վարորդներին՝ սպառնում ու ահաբեկում էին, թե չհեռանալու դեպքում

ՎԱՅՐԻ ԽՈԶԵՐՆ ԱՎԵԼԻ՞ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Սյունիքում որոշել են պայքարել հանուն անտառի եւ անտառի կենդանիների, արդյունքում, սակայն, մարդիկ իրենց այգում պտղատու ծառերն են կտրում կամ հեռանում են գյուղերից: 2010 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի Գեղի գյուղի մատույցներում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքն իսկական գլխացավանք է դարձել գյուղի բնակիչների համար: Ծառահատողներին բացահայտելու համար գործով զբաղվող պատասխանատուները վերջերս այցելել են գյուղ եւ ուսումնասիրելով մարդկանց

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Փետրվարի 14-ից ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որում, բացի ՊԲ-ից, ներգրավված են նաեւ Արցախի ուժային, առողջապահական եւ ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը: Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին՝ ըստ զորամասերի եւ ստորաբաժանումների: Հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչեւ

9-ՐԴ ՀԱՐԿԻՑ ՄԱՐԴ Է ԸՆԿԵԼ ՈՒ ԶՈՀՎԵԼ

Երեկ ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ թաղամասի թիվ 2/5 շենքի 9-րդ հարկից մարդ է վայր ընկել շենքի նախամուտքի բետոնե ծածկի վրա եւ զոհվել: Փրկարարների ուժերով իջեցվել է 1954թ. ծնված Գեղամ Ո.-ի դին:

ՆԵՏՎԵԼ Է ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻՑ

Երեկ, ժամը 23-ի սահմաններում, Հայաստանի փրկարար ծառայության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները Կիեւյան կամրջի տակ՝ ծառերի վրայից իջեցրել եւ շտապբուժօգնությանն են հանձնել մի երիտասարդի։ Պարզվել է, որ երիտասարդը 33-ամյա Սերգեյ Այվազյանն է, ով փորձել էր կյանքին վերջ տալ՝ նետվելով Կիեւյան կամրջից, սակայն ընկել էր ծառերի վրա։ Այժմ նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

ՊԱՅԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Փետրվարի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.43-ին Երեւանի Փափազյան փողոցի 29 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետեւանքով տանտերը՝ 53-ամյա Մաթեւոս Կոտոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

ՀԶՈՐ ՈՒԺԻ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է «Տեղեկատվության ազատության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում. մեկնաբանություններ» գրքույկը: Ակնկալվում է, որ գրքույկը կօգնի պաշտոնյաներին՝ ապահովելու իրենց աշխատանքում թափանցիկությունը, իսկ քաղաքացիներին՝ պաշտպանել իրենց բոլոր իրավունքները «հզոր ուժի՝ տեղեկատվության միջոցով»: 600 օրինակով տպագրված գրքույկը լույս է տեսել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Գրքում արտահայտված տեսակետները հեղինակային են

ՍՊԱՆԵԼ Է ԱՆԵՐՈՐԴՈՒՆ

Փետրվարի 14-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վերքով իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Մայիս Միքայելյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Արագած գյուղի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Մայիս Միքայելյանին դանակով հարվածել եւ սպանել

Հայ Դատի թուրք պաշտպանը

Հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագըպ Զարաքոլուն պարգեւատրվեց «Հակոբ Մեղապարտի» հուշամեդալով Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում թուրք հրատարակիչ, իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըպ Զարաքոլուի հետ: Սա նրա երրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ այստեղ եղել է տասներկու տարի առաջ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին: Նա Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է, ինչի համար բազմիցս հետապնդումների

ԿԻԼԻՆԿԱՐՈՎԻՆ՝ 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ազգությամբ հույն, ալավերդցի 39-ամյա Արմեն Կիլինկարովին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամանակով: Կայացված դատավճռի մասին ամբաստանյալ Արմեն Կիլինկարովն արտահայտեց իր կարծիքը հետեւյալ նախադասությամբ. «ԺՈ ջՊՐՈրՑՉցպՑ վՈՔ չցՎՈվվօռ րցՊ». Հիշեցնենք, որ, ըստ մեղադրականի, 39-ամյա Արմեն Կիլինկարովը մեղադրվում էր Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանին սպանելու մեջ: Սրանից

ՔԱՂՑԿԵՂՈՎ ՉԵՆ ՎԱՐԱԿՎՈՒՄ

Ասում են՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը կանանց դեմքին նայելով էլ կարողանում է ախտորոշել՝ նրանց մոտ կրծքի քաղցկեղ կա՞, թե՝ ոչ: Երեկ «Առավոտը» փորձեց մասնագետից պարզել՝ իսկապե՞ս այդպես է, եւ կա՞ն, արդյոք, արտաքին նախանշաններ, որոնցով ուռուցքաբանները կարողանում են նախնական ախտորոշում կատարել: Մեր հարցին Հ. Գալստյանը պատասխանեց. «Ես կնոջ դեմքին նայելով չեմ կարող նրա կրծքի

Քաղաքապե՞տն է խփում «Սինանսի» բիզնեսին

Թե՞ «Սինանսը»՝ քաղաքապետի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շրջափակել է «Սինանս» ՍՊԸ-ին պատկանող խանութի ելումուտը, քանի որ այն «պատահաբար» հայտնվել է իր շքեղ հյուրանոցի ու խանութների արանքում: Այս մասին օրերս ՍՊԸ-ի փաստաբան Հովհաննես Հարությունյանը մանրամասնորեն խոսեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Ըստ նրա, Գյումրիի քաղաքապետը աճուրդով ապօրինաբար վաճառել է «Սինանսի» սեփականաշնորհված խանութի դիմաց գտնվող 24 քմ հողը՝

ՓԼՎԱԾ ՏԱՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ

Սոցիալապես անապահով ընտանիքը տեղ չունի գնալու, իսկ իրենց տունը նորոգելու, ավելի ճիշտ՝ վերականգնելու համար էլ գումար չկա:   Գոհար Խաչատրյանն իր 4 անչափահաս երեխաների հետ ապրում է Կոնդ թաղամասի Ռուսթավելու փողոցի թիվ 3 կիսաքանդ տանը: Նրանց տունն ի սկզբանե ունեցել է 3 սենյակ, սակայն հիմա հնարավոր է ապրել միայն մեկում. մնացած 2 սենյակը, խոհանոցն ու

«ԼԻՆՍԸ» «ԵՐԱԶ» ԴԱՐՁԱՎ

Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հայտնի գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանի ներդրումներով ստեղծված «Լինսի» հիմնադրամը որոշել է ինքնալուծարվել՝ իր ունեցած բոլոր միջոցները՝ մոտավորապես $200 մլն, նվիրաբերելով համալսարանին։ Որոշումը վերջնականորեն ուժի մեջ կմտնի, երբ հաստատվի կառավարության կողմից: Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից: Նվիրատվության շնորհիվ կստեղծվի «Երազի հիմնադրամը», որը պետք

ՕԳՆԵՆՔ ՊԵԿ-ԻՆ

Մեր հարգարժան ՊԵԿ-ի (Պետեկամուտների կոմիտե) կազմում գործում է մի մեծ «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի» բաժին, որը, ինչպես ՊԵԿ-ի մնացած բաժինները, աշխատում եւ ապրում է հարկատուների (մեր եւ ձեր) փողերով: Այդ բաժինը, ինչպես բխում է իր անունից, պարտավոր է հասարակությանը հատկացնել տեղեկատվություն, որը վերաբերվում է ՊԵԿ-ի՝ հարկային եւ մաքսային ոլորտներում գործունեությանը: Ես էլ, որպես քաղաքացի,

Թաղումը՝ գյուղապետարանից

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանի եւ լեռնապատցիների «հակամարտության» մասին «Առավոտը» առաջին անգամ գրել է ավելի քան մեկ տարի առաջ՝ 2010թ. փետրվարի 4-ին՝ «Վանոյի տունը կռիվ է ընկել», վերջին անգամ՝ 2011թ. փետրվարի 5-ին՝ «Ցուցմունքները փոխում են»: Հիշեցնենք, որ լեռնապատցիները բողոքում են գյուղապետ Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով՝ անօրինական, անբարո գործողություններից: Բողոքներով զբաղվում են Լոռու մարզպետարանն

«Գազպրոմի» ուզածը փողն է

Ռուսաստանից ՀՀ ներկրված բնական գազի ծավալները 2010-ին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են 11,6%-ով: Նշված ժամանակահատվածում 14,9%-ով նվազել է նաեւ գազի սպառումը բնակչության կողմից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը սա պայմանավորեց գազի սակագների բարձրացմամբ. «Բայց միայն սակագների աճով պայմանավորել չի կարելի, որովհետեւ մեծ նշանակություն ունի նաեւ եղանակը: Նախորդ

ՀԱՎԵՐԺ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ

Խոշոր բեռնափոխադրողի համոզմամբ, Վանաձոր-Ֆիալետովո երկաթուղին  Ղարաբաղին մատակարարող 2-րդ ռեալ ճանապարհն է: Այս տարի տրանսպորտի եւ կապի ոլորտում 4 գերակա ծրագրերից մեկն էլ Վանաձոր-Ֆիալետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքներն են: Դեռ տարեսկզբին նախարար Մանուկ Վարդանյանը, անդրադառնալով նախագծին, տեղեկացրել էր, որ Վանաձոր-Ֆիալետովո նոր՝ 32կմ-անոց երկաթգիծը կոչված է միացնել Աղստաֆան-Իջեւան-Հրազդան-Երեւան երկաթուղային ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ՝ ապահովելով ինչպես մարզային,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031