Օրվա լրահոսը

«Հեռու եմ մայրաքաղաքային աղմուկից ու ամբիցիաներից»

Ասում է «մարզային» կոմպոզիտոր Վալերի Սարգսյանը Ստացվել է այնպես, որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության մոտ 300 անդամ բնակվում է Երեւանում: «Առավոտի» տեղեկություններով, այսօր հանրապետության 10 մարզից միայն Լոռիում է ապրում ու ստեղծագործում միության անդամ մեկ կոմպոզիտոր. խոսքը Աիդա Ավետիսյանի մասին է: Սա, իհարկե, տարօրինակ է ու զարմանալի. պարզվում է, «ունիկալ» երեւույթները մեզանում եզակի չեն:

ԸՄԲՈՍՏ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Կամ արդյո՞ք բողոքի երաժշտություն է ռոքը Յան Գիլանը հոկտեմբերին երկրորդ անգամ է այցելելու Հայաստան: Առաջին այցի պատճառը երկրաշարժն էր, երկրորդ այցելության առիթը պետական պարգեւն է: Նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի ժամանակ օրկեստրային տարբերակով կհնչեն «DEEP PURPLE» խմբի երգերը, որոնք միջազգային համբավ են բերել երաժշտին: Խորհրդային կիսաարգելված, կիսաճնշված եւ կիսաուղղորդված լինելու լուծը

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՄԱՐԶԱԴԱՇՏ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՀՂհ) մտադիր է մոտ ապագայում համաձայնագիր կնքել, ըստ որի՝ Ռուսաստանի ներքին առաջնության հանդիպումների վրա հնարավոր կլինի խաղադրույքներ կատարել հենց մարզադաշտում՝ հանդիպումների ընթացքում, հաղորդում է tert.am-ը։ Սպասվում է, որ այս պայմանագիրը շահավետ կլինի ՀՂհ-ի համար, քանի որ բուքմեյքերները խոստանում են փոխանցել Միությանը՝ ստացված գումարների 50%-ը (մոտ 5-15 հազար դոլար յուրաքանչյուր

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ ՓՈԽԵԼ

Թուրքական մամուլում շարունակվում է քննարկվել տեղանունների փոփոխությունների նպատակահարմարության հարցը: Ըստ aysor. am-ի, նշված թեմայի շուրջ վեճ-վիճաբանությունների մեկնակետը եղավ այն, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը վերջերս Բիթլիս կատարած այցելության ժամանակ տեղի բնակավայրերից մեկը՝ ներկայիս Գյուրոյմաք ավանը, կոչել էր նախկին անունով՝ Նորշին: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին (նկարում) ծանր քննադատության ենթարկեց Գյուլին այդ տեղանվան թուրքական

10 ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԻՐԱՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Ինչպես հաղորդում է 7or.am-ը՝ վկայակոչելով «AFP» գործակալությունը, օգոստոսի 19-ին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 95 մարդ, եւս 563 մարդ ստացել է վնասվածք։ Այդ օրը Իրաքի մայրաքաղաքում 10 պայթյուն է տեղի ունեցել։ Ամենամեծ ավերածություններն առաջացրել են ֆինանսների եւ արտգործնախարարության շենքերի մոտ տեղակայված բեռնատարների պայթյունները։ Պայթուցիկների հիմնական մասը դրված է եղել կառավարական շենքերի

Քրգործ՝ լրագրողի դեմ

Աբականի ներքին գործերի վարչությունը քրեական գործ է հարուցել «Նովի ֆոկուս» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Միխայիլ Աֆանասեւի դեմ՝ «զրպարտություն, որն ուղեկցվում է անձին ծանր հանցագործության համար մեղադրանքով» հոդվածով: ՆԳՎ-ի կարծիքով, Աֆանասեւը ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածել Սայանա-Շուշենյան ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի վերաբերյալ՝ իմանալով հանդերձ, թե փրկարարական ինչ աշխատանքներ են այնտեղ կատարվում: Լրագրողն իր բլոգում տեղեկատվություն էր

Մոլդովան փոխում է կողմնորոշումը

Մոլդովայի խորհրդարանական իշխող կոալիցիան պատրաստվում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Ըստ newsru.com-ի, այդ մասին հայտարարել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատը (նկարում), որը, ամենայն հավանականությամբ, զբաղեցնելու է խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Մինչ այդ Մոլդովան անց էր կացնում չեզոք արտաքին քաղաքականություն: ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մտադրությունը երկրի նոր իշխանության քաղաքականության մասն է, խորհրդարանական մեծամասնությունը ձգտում է փոխել

«Տէցի կռուգը»՝ Ստավրոպոլում

Երեկ Ստավրոպոլի մարզի Պելագիադա գյուղում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Ըստ lenta.ru-ի, փոխհրաձգությամբ ուղեկցվող կռվին մասնակցել է մոտ 300 հոգի, մեկ մարդ մահացել է: Բախման պատճառն այն էր, որ դարղացիների մի խումբ ծեծի է ենթարկել ռուս երիտասարդի: (Դարղացիները Դաղստանի հիմնական ազգություններից մեկն են, նրանց ընդհանուր թիվը կազմում է 510 հազար հոգի, հավատքով մահմեդական սունիներ են):

ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու, եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե՝ Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես: Այսպիսի տարօրինակ մտքեր էին

Նոր են արթնացե՞լ

Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ կառավարությունը «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի կապակցությամբ, որ վերաբերվում է 2009թ. պետական բյուջեով նախատեսված «Ավագ դպրոցի համակարգի ներդրում» ծրագրի իրականացմանը, կառավարությունը հանձնարարել է երկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարության հետ հարցը մեկ անգամ եւս քննարկել եւ

Մշակութային պատասխան

Երեկ վերջապես մշակույթի նախարարությունը տվեց իր երկար սպասված պարզաբանում-պատասխանը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի՝ 2009 թվականի հունիսի 30-ի թիվ 17/6 որոշման եզրակացության վերաբերյալ: ՎՊ-ի վերոհիշյալ փաստաթղթի հրապարակումից գրեթե երեք ամիս անց մշակույթի նախարարությունը երկնել է 19 էջանոց մի տեղեկանք, որը բաղկացած է 39+6 կետերից: Այդ տեղեկանքում կետ առ կետ նշված են ՎՊ-ի հայտնաբերած խախտումներն ու տրված

ՍԿՍՎԵ՜Ց

Հանրակրթական դպրոցների վերակազմակերպման, ավագ եւ հիմնական դառնալու արդյունքում ուսուցիչների կրճատումների պատճառով սպասվող բողոքները ու սոցիալական խնդիրները դեռ նոր են սկսվում: Թիվ 162 դպրոցի պատին հիմա «Երեւակի» ցուցատախտակն է: Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի անունը ժամանակին հիշատակվում էր հիմնականում դրական երանգներով՝ «Սիամանթոյական օրեր», «լավագույն դպրոց», «լավագույն տնօրեն», «լավագույն ուսուցիչ», մրցանակներ, օլիմպիադաներում հաղթող աշակերտներ… Սակայն վերջին 1

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՆՈՐ ԱՆՎԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Տարբերակներից մեկը ադրբեջանցիներին «թուրք» անվանելն է, ինչի հետ, սակայն, դժվար թե համաձայն կլինեն Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիները: «Զերկալո» թերթի օգոստոսի 8-ի էլեկտրոնային տարբերակում (www.zerkalo.az) Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդ Ալեքպերլին (Ալեքպերով) հրապարակել է «Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք առաջացել եւ ո՞ւր ենք գնում» հոդվածը: Հեղինակը

ՏՈՆ՝ ԱՐԻԶՈՆԱՅՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

news.am-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 20-ին կմեկնեն Արիզոնա նահանգ՝ Սուրբ Աբգար Հայ առաքելական եկեղեցու հիմնարկեքի եւ օծման կապակցությամբ։ Սա Արիզոնա նահանգում կառուցված առաջին հայկական եկեղեցին է։ Եկեղեցու ճարտարապետական լուծումները վերցված են Հայաստանում գտնվող՝ յոթերորդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց: Հիմնարկեքի պաշտոնական արարողությունը կանցկացնի Արեւմտյան Եպարխիայի Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս

ՎԱՐԿԸ ԾԱԽՍՎԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ

«Առավոտը» տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրով Տավուշի 6 համայնքներում՝ Կողբում, Բերդավանում, Ջուջեւանում, Կոթիում, Ոսկեվանում եւ Կիրանցում նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառների կառավարման իրավունքը պետք է փոխանցվեր համայնքներին կամ տեղական կազմակերպություններին: Այդ նպատակով կազմակերպվել էր ուսուցում, անտառտարածքների կառավարման պլաններ էին մշակվել, կատարվել էր ծառատունկ, անտառների կառավարման նպատակով ստեղծվել

ՄԱՔԱՌՈՒՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 15 ՏԱՐԻ ԱՆՑ

Սահմանամերձ Բաղանիսի կյանքը լի է վտանգներով ու խնդիրներով Վաղ առավոտյան Սոնիկ Ղուզանյանը բահով մաքրում է միջպետական նշանակության Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը, այն սրբում գյուղի նախիրի թողած թարմ թրիքից: «Ամեն օր մի նախարար կամ դեսպան է անցնում այս ճանապարհով»,- ասում է Բաղանիսի համայնքի ղեկավար Ստեփան Սահակյանը: Բաղանիսով ձգվող 4 կմ ճանապարհն ամեն օր է մաքրվում, շաբաթը մեկ անգամ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԸ ԿԹՈՒՅԼԱՏՐԵՆ

Հուրախություն որսի սիրահարների, օգոստոսի 22-ից բնապահպանության նախարարի հրամանով Հայաստանի տարածքում թույլատրվում է որս կատարել, իհարկե, բացառությամբ այն վայրերի, որոնք հատուկ պահպանվող տարածքներ են: Այսպես՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը թույլատրվում է 30 հազար լոր որսալ: Գայլ, շնագայլ, կաչաղակ, մոխրագույն ագռավի որսն էլ կտեւի մինչեւ մյուս տարվա փետրվարի 28-ը: Իսկ ջրլող թռչունների համար որսի սկզբնաշրջան է որոշվել սեպտեմբերի

ԿՈՆԿՐԵՏ ԺԱՄԿԵՏ ՉԵՆ ՆՇԵԼ

«Առավոտի» նախորդ համարում տպագրված «Օրանժի» հեռախոսակապը՝ նոյեմբերից» հրապարակման մեջ տեղի է ունեցել անճշտություն: Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան որեւէ կոնկրետ ժամկետ չնշելով, հայտնել է, որ «Օրանժ Արմենիան» պատրաստվում է շուկա մուտք գործել 2009 թ. տարեվերջին, այլ ոչ թե այս տարվա նոյեմբերից, ինչպես նշված է մեր հրապարակման մեջ: Ըստ ընկերության պատասխանատուների, հավանաբար, շփոթության պատճառ է դարձել

4 ՏԱՐԵԿԱՆԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ

Թուրքիայի Կարսի նահանգում A/H1N1 գրիպով վարակված լինելու կասկածանքով 4 տարեկան երեխա է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Կարսի նահանգի առողջապահության ծառայութան պետ Ֆահրի Սեւինչն ասել է, որ այդ երեխան Բելգիայից մեկնել է Գերմանիայի Քյոլն քաղաք, որտեղից էլ ինքնաթիռով եկել է Կարս եւ դեռ օդանավակայանում բուժզննման ժամանակ են հայտնաբերվել խոզագրիպի ախտանշաններ, մասնավորապես՝ բարձր ջերմություն:

ԱՄՌԱՆԸ ՇԱՏ ԵՆ ԾՆՎՈՒՄ

«Տարվա մյուս ամիսների համեմատությամբ, ամռան 3 ամիսներին եւ աշնան առաջին կեսին ծնելիության ցուցանիշը անհամեմատ աճում է: Նախեւառաջ սա կապված է ընտանիքի պլանավորման հետ, քանի որ մեր կանանցից շատերը նախընտրում են երեխա ունենալ տաք եղանակին, 2-րդ նախապայմանն այն է, որ հայաստանաբնակ տղամարդիկ իրենց արտագնա աշխատանքից վերադառնում են ձմռանը: Յուրաքանչյուր տարի նախորդի համեմատությամբ գրանցվում է որոշակի ծնելիության

Տուժողի իրավունքների պաշտպանության բացերը

Քրգործերով մեղադրյալը հատուցումից հրաժարվում է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրական խնդիրներից է նաեւ բնակչության շրջանում իրավական գիտելիքների տարածումը եւ բնակչության խոցելի խավին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների շղթայում կարեւորում է նաեւ քրեական գործերով տուժողի իրավունքների պաշտպանության խնդիրը: Կազմակերպության իրավաբանների կարծիքով, քրեական գործերով տուժողի (որը նաեւ կարող է քաղաքացիական հայց

Միայն Եվրոպական դատարանի որոշումից հետո՞

1998 թվականին Լենա Անտոնովան մնաց առանց բնակարանի: Յակուտսկի նրա բնակարանը քանդման էր ենթարկվել: Քաղաքային իշխանությունների առաջարկած բնակարանային տարբերակներից նա միանշանակ հրաժարվել էր, քանի որ դրանք չէին համապատասխանում Բնակարանային կոդեքսին: Տուժած բնակարանատերը դիմել էր Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան: Այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որպեսզի Յակուտսկի քաղաքապետարանը Լենա Անտոնովային տրամադրի բարեկեցիկ բնակարան, գրում է SakhaNews-ը:

Ոստիկանության մայորի դեմ հայցը

Մոսկվայի Նագատինսկի շրջանային դատարանում լսվել է Լուիզա Սալիխովայի հայցը՝ ընդդեմ ոստիկանության մայոր Դենիս Եվսյուկովի: Վերջինս այս տարվա ապրիլին մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում կրակահերթ էր բացել: Լուիզա Սալիխովան հայցով պահանջում է 4,5 միլիոն ռուբլի: Նա այդ գումարը պահանջում է ատամնաշարը վերականգնելու եւ դեմքի պլաստիկ վիրահատության համար, չնայած նրա դատապաշտպան Իգոր Տրունովը բավարար չի համարում նշված գումարը՝ ծախսերը

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է

Դեղորայքային թունավորումով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 44-ամյա Սեյրան Հայրապետյանը: Ս. Հայրապետյանի վիճակը միջին ծանրության է:

ԻԱԿ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ

Ներքին ցանցի բարելավում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը ներդնելուն աջակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից, այս տարվա հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանում ներդնելու է «Mulberry» համակարգը: Մինչ

Անօրինակա՞ն են տուգանել

Արտերկրի քաղաքացուց գումարներ են պահանջել Քաղաքական գործիչ Աղասի Արշակյանի փեսան՝ Պերճ Հակոբյանը, Բելգիայի թագավորության քաղաքացի է, ինչը, սակայն, չի խանգարել ոստիկանությանը, դատախազությանը, զինվորական դատախազությանը եւ զինկոմիսարիատի միջգերատեսչական հանձնաժողովին կամայական մոտեցումներ ցուցաբերել եւ այլ երկրի քաղաքացուց 1,8 միլիոն դրամ տուգանք պահանջել՝ հայրենական բանակում չծառայելու համար: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց Աղասի Արշակյանը: Նա վստահեցնում է,

ԲԱՐԴԻՆԵՐԻ ՏԱԿՈՎ ՄԻ՛ ՔԱՅԼԵՔ

Մայրաքաղաքի բարդիների մեծ մասը ծերացած է, դրանցից յուրաքանչյուրն ամեն րոպե թեթեւ քամուց կարող է ընկնել ու վնասներ հասցնել: Իսակովի պողոտայում՝ ավտոկայարանի ճանապարհին, վերջերս քամու հետեւանքով մի հսկայական բարդի էր ընկել ու կաթվածահար արել երթեւեկությունը: Ընկած ծառի պատճառով ժամերով ավտոկայարանի առանց այդ էլ ծանրաբեռնված ճանապարհը մեքենաներով խցանվել էր ու տարածքում խուճապ ստեղծել: Բարեբախտաբար, ծառն ընկնելու պահին

ՕՐԵՆՔՈ՞Վ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» օրաթերթի սույն թվականի օգոստոսի 20-ի համարում հրապարակվել է «Լոպազության տարբերակները» վերտառությամբ առաջնորդողը, որտեղ նշվում է. «Պետական գործերով վարչապետին տեղափոխող թե՛ BMW-ն, թե՛ «Մերսեդես Բրաբուսը» պետհամարանիշներ չունեն»: Սույնով հայտնում ենք ձեզ, որ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության վարչապետը հատուկ պետական պահպանության ենթակա անձ է, իսկ տրանսպորտային միջոցը՝

Քաղաքապետը պատժել է

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նկատողություն է արել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին՝ անբարեխիղճ աշխատանքի համար: «Այն պաշտոնյան, ով չի աշխատում հօգուտ Երեւանի եւ նրա բնակչի, չպետք է շարունակի պաշտոնավարել»,- հայտարարել է քաղաքապետը: Իսկ թե հատկապես որ ոլորտում ցուցաբերած անբարեխղճության համար է պատժվել Կենտրոնի պաշտոնյան, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» ասացին, որ

Նոր մաքսատուն կունենանք

Կառավարության որոշմամբ ստեղծվելու է Պետեկամուտների կոմիտեի միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, որի գործունեության տարածք է սահմանվել Հայաստանի ամբողջ տարածքը: Այս մասին հայտնում են կառավարությունից: Կառավարության պատասխանատուներն այդ որոշումը պայմանավորում են վերջին ժամանակներս մեծ ծավալների հասած էլեկտրոնային առեւտրով: Նշենք, որ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031