Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՇՈՊՈԳՈԼԻԿՆԵՐ
Կամ ինչպես պայքարել այդ երեւույթի դեմ «Օնիոմանիա» տերմինը լատիներենից թարգմանաբար նշանակում է խելագարություն գնումների համար: Այս մանիան ունեցող անձանց համար գնումներ կատարելը դառնում է ե՛ւ հանգստի միջոց, ե՛ւ հետաքրքրություն, ե՛ւ զբաղմունք, անկախ նրանից՝ գնում կատարելը անհրաժե՞շտ է, թե՝ ոչ: «Օնիոմանիա» տերմինը բժշկական է, որն առաջին անգամ առաջադրել է գերմանացի հոգեբույժ Էմիլ Կրեպելինը: Շատերին թվում է,
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՋՈՂ ՀԱՍԵԼ Է ԿԻՊՐՈՍ
Ուսումնամարզական հավաքի եւ փետրվարի 9-ին Վրաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպման մեկնող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օդանավի անսարքության պատճառով ուշացումով է Կիպրոս ժամանել: Օդանավի անսարքության մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց: Իրողությունը պարզելու նպատակով կապվեցինք մեր ֆուտբոլային պատվիրակության կազմում արդեն Կիպրոսում գտնվող ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանի հետ: Նա տեղեկացրեց, որ իրենք Կիպրոս մեկնում էին Դոնեցկից ժամանած
Մերոնք՝ «Aeroflot Open»-ում
Այսօր Մոսկվայում՝ «Իզմայլովո» տուրիստական համալիրի «Գամմա-Դելտա» հյուրանոցում մեկնարկում է շախմատային ամենախոշոր միջազգային մրցաշարերից մեկը՝ «Aeroflot Open»-ը: Տասներորդ անգամ անցկացվող այս մրցաշարի, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը 160 հազար եվրո է, ուժեղագույնների «A» խմբում (այստեղ գրանցված 87 մասնակիցներից 76-ը գրոսմայստեր է) են նաեւ Հայաստանը ներկայացնող Ավետիք Գրիգորյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայ շախմատասերներին հետաքրքիր կլինի
Երկու երկրորդ տեղ
Հայաստանի ձյուդոյի հավաքականն ընդհանուր առմամբ հաջող մասնակցեց Փարիզում անցկացված «Մեծ սաղավարտի» խաղարկության միջազգային մրցաշարին: Մեր երկու մարզիկներ՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը միայն եզրափակչում զիջեցին իրենց գոտեմարտը՝ արժանանալով երկրորդ մրցանակային տեղերի:
Ոչ լավ էր, ոչ՝ վատ
Ջիբրալթարում եզրագիծը հատեց շախմատի «Tradewise Gibraltar Chess Festivale» ներկայացուցչական մրցաշարը: Այստեղ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը վերջին տուրում պարտության մատնելով քաթարցի Ազիզ Նեզադ Հուսեյնին՝ որոշ չափով բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում եւ պայքարն ավարտեց 25-րդ հորիզոնականում (6,5 միավորով):
Նոր միջազգային վարպետ
Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Moscow Open» փառատոնը, որտեղ երիտասարդ կին գրոսմայստերների մրցաշարում հայաստանցի Լիլիթ Գալոյանը ինը հնարավորից վաստակելով 3,5 միավոր՝ տասը մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Պայքարն անհաջող ավարտեց նաեւ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան, որը 2,0 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Դրա փոխարեն մեր Տիգրան Սիմոնյանը պատանիների մրցաշարում նույնպես ինը հնարավորից կորցրեց ընդամենը երկու
ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ՆՊԱՏԱԿԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՅՈԹ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՆԱԼՆ Է»
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը երբեք կանխատեսումներով չի զբաղվում: Սակայն «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց, որ նպատակ ունի Լոնդոնի օլիմպիական խաղեր ներկայանալ յոթ ըմբիշով: Օլիմպիական չեմպիոնի հետ զրույցը կայացել է Հայաստանի առաջնության ավարտից հետո: – Մասնակցության մակարդակը Ձեզ բավարարե՞ց: – Ընդհանուր առմամբ՝ այո, եթե նկատի ունենանք, որ ըմբիշները հունվար ամսին պարապել են
Ապրում են անցյալի վախով
Միհրան Փրկիչ Գյուլթեքինը՝ Դերսիմի ու ծպտյալ հայերի մասին «Դերսիմում բնակվող բոլոր ընտանիքների, ցեղատոհմների մեջ անպայման հայկական արմատներ կգտնեք, բայց այդտեղ բնակվողների մեջ վախն այսօր էլ շարունակում է ապրել եւ քաջություն չեն գտնում խոստովանելու, որ հայ են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դերսիմի հայերի դավանանքի եւ սոցիալական փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը: Հայոց պատմական
«Սթոունհենջի ձայներից» մինչեւ Մաշու լեռ
Կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի հայաստանյան պրեմիերան «Առավոտը» վերջերս անդրադարձել էր դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին: Հիշեցնենք, որ այդ երեկո Պրոկոֆեւի դաշնամուրի առաջին կոնցերտի կատարումով լուրջ հայտ ներկայացրեց 17-ամյա դաշնակահար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող Արտյոմ Աբրահամյանը: Մասնագետների ու երաժշտասերների բարձր գնահատականին արժանացավ նաեւ կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ
ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒԻ ԳՈՐԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Հակոբ Ղազանչյանի «Էլիզան» Օրերս Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում պրեմիերա էր: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, ըստ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի, բեմադրել էր «Էլիզա» ներկայացումը: Դերերում՝ Մարիամ Ղազանչյան (Էլիզա), Իշխան Ղարիբյան (Հիգինս), Արտաշես Շահվերդյան (Փիքերինգ), Անահիտ Բաբելյան (միսիս Փիրս), Արա Մաթեւոսյան (Դուլիթլ) եւ Թամարա Առաքելյան (Ծաղկավաճառ): Պարերը բեմադրել էր Նաիրա Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այս պիեսը
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԴԵՌ ՉՈՒՆԻ
Պաշտոնական Թբիլիսին առայժմ չի մեկնաբանում ԱՄՆ չորս հանրապետական կոնգրեսականների՝ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիայի փոխարեն Վրաստանի տարածքում տեղակայելու առաջարկը: «Դա նոր նախաձեռնություն է, եւ Վրաստանը առայժմ այդ առնչությամբ կոնկրետ դիրքորոշում չի ձեւակերպել: Թեեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից այն արժանի է ուշադրության եւ հետաքրքիր է»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան:
ԿԱՄԲՈՋԱՆ ՈՒ ԹԱԻԼԱՆԴԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՎԻՃԵԼԻ՝ 11-ՐԴ ԴԱՐԻ ՏԱՃԱՐԸ
Արդեն չորրորդ օրն է, ինչ անընդմեջ փոխհրաձգությունն ու հրետանային գնդակոծությունները՝ Թաիլանդի ու Կամբոջայի սահմանակից վիճելի տարածքում, շարունակվում են: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, փոխհրաձգության արդյունքում հինգ մարդ է սպանվել: Կիրակի օրը, միայն ուշ երեկոյան երկու երկրների զինվորականներին հաջողվել էր դադարեցնել փոխհրաձգությունն ու գնդակոծությունները, բայց դրանք երկուշաբթի վաղ առավոտյան կրկին վերսկսվել են: Դրանք տեղի են ունենում 11-րդ դարում կառուցված
ԵԳԻՊՏՈՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԻ ԵՂԵԼ
Եգիպտոսի ընդդիմադիր ուժերը «անհամոզիչ» են որակել երկրում քաղաքական ճգնաժամին վերջ տալու ուղղությամբ կառավարության առաջարկած քայլերը: Կիրակի օրը Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ բանակցություններից հետո ընդդիմադիրները հայտարարել են, որ կառավարության առաջարկները բավարար չեն, մինչդեռ կառավարությունը պնդում է, որ կողմերը համաձայնել են Եգիպտոսում բարեփոխումների ծրագրերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Միացյալ Նահանգների նախագահ
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԿՀԱՅՏՆԻ
Նիդեռլանդների ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում հավատարմագրված իր դեսպանին՝ թմրանյութերի տարածման եւ մաքսանենգության մեղադրանքով Զահրա Բահրամի մահապատժի հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար, հաղորդում է BBC-ն: Նախարարության ներկայացուցչի ասելով, սպասվում է, որ մինչեւ իր վերադարձը Հաագա՝ Նիդեռլանդների դեսպանը տեղի ունեցածի առնչությամբ պաշտոնական բողոք կհայտնի Թեհրանին: Հիշեցնենք, որ 46-ամյա Բահրամին, որը ե՛ւ Նիդեռլանդների, ե՛ւ Իրանի քաղաքացի էր, կալանավորվել
Մյունխենյան համաժողովը տարաձայնությունները չհարթեց
Միջազգային լրատվամիջոցները ամփոփում են Մյունխենում փետրվարի 4-6-ը տեղի ունեցած Անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքները: Ու թեեւ համաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը հուշագրեր են փոխանակել եւ Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների պայմանագիրն էլ օրինական ուժի մեջ է մտել, այդուհանդերձ, Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հարցի շուրջ տարաձայնությունները ոչ միայն չեն նվազել, այլեւ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովից հետո
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Շուրջ մեկուկես հազար մարդ մասնակցել է Ճապոնիայում տեղի ունեցող ամենամյա հանրահավաքին, որն ընթացել է Կուրիլյան չորս կղզիները, որոնք Տոկիոն համարում է իր «հյուսիսային տարածքները», վերադարձնելու պահանջով: Ամեն տարի փետրվարի 7-ին Ճապոնիայում բողոքի ցույց է տեղի ունենում ի հիշատակում 1855թ.-ին առեւտրի եւ սահմանների մասին Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ ստորագրված Մեկնաբանության շուրջ, որով ամրապնդվել է, որ Կուրիլների
ՏԻԿՆԻԿԱՅԻՆԸ՝ «ՄԱՍԿԱ ՊԼՅՈՒՍՈՒՄ»
Հայաստանը երրորդ անգամ կմասնակցի «Ոսկե դիմակ» թատերական փառատոնին: «Մասկա պլյուս» արտամրցութային ծրագրում կներկայացվի Երեւանի տիկնիկային թատրոնի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, կույր աղջկա մասին հուզիչ պատմությունը կցուցադրվի ապրիլի 11-ին՝ Պուշկինի անվան թատրոնի մասնաճյուղի բեմում:
80 ՏՆՕՐԵՆԱՑՈՒ ՎԱԽԵՑԵ՞Լ Է
«Առավոտի» հունվարի 28-ի՝ «Տնօրեններն իրար են խառնվել» հոդվածում նշել էինք փետրվարի 17-ին մեկնարկելիք՝ դպրոցների տնօրենների քննությունների առիթով սկսված աժիոտաժի մասին: Հավելել էինք, որ որոշ տնօրեններ՝ հատկապես խախուտ «աթոռներով», ծանոթներ են փնտրում քաղաքապետարանում եւ ԿԳ նախարարությունում՝ քննություններում չտապալվելու համար, մանավանդ՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «դխկոց» էր խոստացել իրենց չարդարացրած եւ խախտումներ թույլ տվող տնօրենների համար, ինչը
Նախարարը տնօրեններին «հաթաթա տվեց»
Չի բացառվում, որ մեկ ամսից որոշ ավագ դպրոցների տնօրեններ կազատվեն աշխատանքից «Այն տնօրենը, ով չկարողացավ աշխատել, չի աշխատելու, ում դպրոցում դրամահավաքություն գրանցվի, դադարելու է աշխատել: Չեմ բացառում, որ մեկ ամսվա ընթացքում կազատվենք որոշ ավագ դպրոցների տնօրեններից»,-ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ավագ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցությունն օրերս այս տոնով սկսեց: Զգացվում էր, որ նախարարը հատուկ «մեսիջով» էր
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ «ՓԱՅՏԻԿՆ» ՈՒ ԱՇՈՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ
Կրթության ոլորտի խնդիրները՝ տարբեր տեսանկյուններից ՀՀ ԿԳ նախարարությունը եւ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը փետրվարի 4-6-ին Աղվերանում կազմակերպել էին «Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումները» թեմայով սեմինար: Խոսելով բարձրագույն կրթության ֆինանսավորումից, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փաստեց, որ գործող մեխանիզմը սպառել է իրեն եւ թույլ չի տալիս կրթության որակի, մատչելիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր գործիքակազմ որդեգրել։ Նախարարի
ԵԳԻՊՏԱԿԱՆ ՔԱՐ
Օղակներ Համաշխարհային օվկիանոսում Արեւմտյան խաղեր Արաբական երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, որոշ վերապահումներով՝ նաեւ Ալժիրում, Սիրիայում ու Հորդանանում, դոմինոյի սկզբունքով սրընթաց զարգացող իրադարձություններն իրենց վրա սեւեռեցին ողջ աշխարհի ուշադրությունը: Հատկապես եգիպտական դրամատիկ զարգացումները ցնցեցին աշխարհը՝ նախ լուռ շփոթության մատնելով նրան, ապա ստիպելով բարձրաձայնել իրենց մասին: Առաջին լուրջ անդրադարձը, որ եգիպտական իրադարձությունների առնչությամբ արվեց քաղաքակիրթ Արեւմուտքից, ԱՄՆ
Չարդախլուից չէ, Աթաբեկից է
Հունվարի 11-ին «Գետահովիտի դեպքը կարող էր կանխվել» եւ հունվարի 12-ին «Գնդապետի բարոյական կերպարը» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, Տավուշի մարզկենտրոն Իջեւանի մատույցներում գտնվող Գետահովիտ գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են գյուղի զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է
Ճանապարհը փակ էր
Կիրակի օրը Սյունիքում ուժեղ քամի էր, որը բավականին բարդ իրավիճակ էր ստեղծել տարածաշրջանի համար: Վաղ առավոտից՝ լուսադեմին, ժամը 4-ից, ձնաբքի հետեւանքով փակվել էր Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը՝ Հարժիս գյուղի խաչմերուկում: 12 ժամ շարունակ չէր հաջողվում բացել մայրուղին, ուժեղ քամին շարունակ սարերի ձյունը լցնում էր ճանապարհներին: Կես մետրից ավելի ձյուն կար ճանապարհներին, Գորիսի ճանշին ձեռնարկության
Շատ որոշումներ, շատ մուտքեր, շատ սխալներ
Շաբաթ օրը՝ փետրվարի 5-ին ամփոփելով 2010 թվականը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ 33 000 հարկատու օգտվել է «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքից: Ըստ այս օրենքի, եթե հողատերը վճարում է անցած տարիներին չվճարած հողի հարկը, ազատվում է դրա չվճարման համար հաշվարկված տույժ ու տուգանքից: Այս 33 000-ը միասին վճարել են մոտ
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ
Ալկոհոլի նկատմամբ սերը հորը դարձրել է անգութ ու դաժան, որդուն՝ մեղադրյալ, տուժել է ողջ ընտանիքը Հանրային հեռուստատեսությունը մի հեռուստանովել է ցուցադրում, որտեղ դպրոցական տղան հանցագործ է դառնում ընտանիքի անդամներին կտտանքի ենթարկող, հարբեցող խորթ հոր նկատմամբ ակամա սպանության փորձ կատարելու համար: Ճիշտ նման իրավիճակում է հայտնվել նաեւ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ՝ 17-ամյա Յուրիկ
ՄԱՐԴԱՍՊԱՆ ՊԱՏՎԱԿԱՆԸ ԱՅՐԵԼ Է ԿՆՈՋ ԴԻԱԿԸ
Հունվարի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել 34-ամյա Արմինե Ա.-ն եւ հաղորդում տվել, որ մայրը՝ 60-ամյա Մարո Ասլանյանը, հունվարի 26-ին, առավոտյան ժամը 11.00-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին պարզվել է, որ
1000 ԿՐԱԿՈՑ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձանագրվել է շուրջ 1000 կրակոց: Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն իրենց նախահարձակ գործողություններում առավելապես օգտագործել են «AK-74» տիպի ինքնաձիգեր եւ «հԹԺ» դիպուկահար
Զինվորի նամակը՝ «Առավոտ» թերթին
Ես՝ Սուրեն Խաչիկի Հովհաննիսյանս, 2008թ. նոյեմբերի 3-ից մինչեւ 2010թ. նոյեմբերի 30-ը ծառայել եմ Հայոց բանակում՝ Արցախում: Երկու տարուց ավելի զենքը ձեռքիս պաշտպանել եմ հայրենիքս թշնամիներից: Սակայն երբ ծառայությունից վերադարձա, իմացա, որ մորս՝ Մելինե Մարգարյանի նկատմամբ, իբր խարդախություն կատարելու համար, Կենտրոնական քննչական բաժնում քրեական գործ են հարուցել եւ 2010թ. սեպտեմբերի 11-ին կալանավորել, ավելին՝ կորցրել ենք մեր
«Լյուկագողերը»
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 3-ին գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 2 սարիթաղցու: Ըստ «Առավոտի», նրանք նախկինում 3 անգամ գողության համար դատված 22-ամյա Վահան Ավագյանը եւ Անուշավան Գալստյանն են: Պարզվել է, որ նրանք միայն Արաբկիր վարչական շրջանից «քերել» էին «լյուկերի» թուջե կափարիչներ, ընդհանուր թվով՝ 84: Գողության «երթուղին» ձգվել է Փափազյան փողոցից
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՎԹԱՐՆԵՐ
«Պահմտոցիի» հեղինակը՝ հիվանդանոցում Վթարված մեքենան: Փետրվարի 5-ին, ժամը 17:20-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Dodge» մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ՊԱԶ» մակնիշի 63 ՍՍ 217 համարանիշի ավտոմեքենային: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ «ՊԱԶ-»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կիսով չափ շրջվել եւ թաղվել մայրուղու կողքին կուտակված ձյան մեջ: «ՊԱԶ»-ի


















































