Օրվա լրահոսը

«Առավոտին» ու news.am-ին դատում են նույն բանի համար

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հերթական հայցերն էին քննվում անկախ լրատվամիջոցի դեմ: Ընդ որում, դատարանը վարույթ է ընդունել մի հայց, որն ապշեցնում է իր անգրագիտությամբ եւ օրենքի խախտումներով: Այսպես, երեկ տեղի է ունեցել news.am լրատվական գործակալության դեմ ներկայացված դատական հայցով նախնական նիստը: Սակայն այն շատ արագ ավարտվել է, քանի որ

Ամեն ընտրությունից առաջ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն վիճում են

Բայց ընտրությունից հետո նրանք կազմում են կոալիցիա ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գործիչների միջեւ խորհրդարանական ընտրություններից առաջ բառային փոխհրաձգությունները կարծես արդեն ունեն ավանդույթի վերածվելու միտում: Այս առումով բնավ աննախադեպ չէ առժամանակ դադարած վերջին բանավեճը, երբ ՀՀԿ-ի գործիչները թափանցիկ ակնարկներ էին անում ԲՀԿ-ի հասցեին, թե՝ «Հանրապետական կուսակցությունը չի մտնում քաղաքական այն ուժերի ցանկի մեջ, որոնք ծնվել են ինչ-որ

«ԲԱԺԱԿԱՃԱՌԵՐՈՎ ԲԱՆԱԿԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՍԻՐԵԼ»

Սա պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պատգամավոր,  գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի կարծիքն է: Ազգային ժողովի Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում մի շարք օրինագծեր քննարկվեցին, որոնք անմիջականորեն առնչվում էին բանակի խնդիրներին։ Օրինագծերի մի մասի հեղինակը դաշնակցական պատգամավոր Արթուր Աղաբեկյանն է, որն իր հեղինակած «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը

ՀՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ԶԲԱՂՎԵՑԻՆ ԹԻԿՆԱԶՈՐՈՎ

ՀՅԴ-ն մի քանի տարի շարունակ խոսում է «Թիկնազորային ծառայության մասին» օրենքի անհրաժեշտության մասին, բայց օրենքը այդպես էլ չէր քննարկվում եւ ընդունվում: Եվ այսպես կլիներ միշտ, եթե ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն չխոսեր որոշ մարդկանց թիկնապահների եւ պահակախմբերի անթույլատրելիության մասին։ Արդյունքում ՀՀԿ-ն էլ իր հերթին գրեց «Թիկնազորային ծառայության մասին» մի օրինագիծ,

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած արաբական աշխարհի հեղափոխական զարգացումներին՝ Հայաստանում շարունակվում է ՀՀ քաղաքացիների նվաստացումը: Իսկ հեղափոխությունը հետեւանք է նաեւ պարբերական նվաստացումների: Չնայած անձնագրային քաղաքականության բարեփոխումների մասին ՀՀ իշխանությունների հավաստիացումներին՝ վիճակն այս ոլորտում առանձնապես չի փոխվել: Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների Շենգավիթի տարածքային բաժանմունքում առավոտից «բարեփոխումները» երեւում էին իրենց ողջ թշվառությամբ: Անձնագրիս փոխանակման եւ դստերս՝ 16 տարին լրանալու

Ոստիկանության դեմ բողոքներն աճել են

Սակայն ըստ ՄԻՊ-ի զեկույցի՝ խոշտանգումների մասին բողոքների քննության ընթացքում «գրեթե անհնար է բացահայտել, թե իրականում ինչ է կատարվել»: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին հրաժարականի դիմում ուղարկելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նույն օրն ԱԺ էր ուղարկել նաեւ իր զեկույցը՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների

ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Ինչպե՞ս չեզոքացնել Չավուշօղլուի նախաձեռնությունից եկող հնարավոր վտանգները՝ ըստ տարբեր դաշտերում գործող քաղաքական գործիչների: Հայաստանյան քաղաքական դաշտին դեռեւս հանգիստ չի տալիս ԵԽԽՎ բյուրոյի որոշումը՝ ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը ստեղծվել էր 2005 թվականին: Դրա աշխատանքները ղեկավարում էր լորդ Ռասել Ջոնսթոնը: Վերջինիս մահից հետո ընթացք չտրվեց ենթահանձնաժողովի աշխատանքների հետագա զարգացմանը՝

Ե՛Վ ՆՄԱՆ ԵՆ, Ե՛Վ ՏԱՐԲԵՐ

Ընդդիմությունը Եգիպտոսում եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներում ե՛ւ նմանություններ, ե՛ւ տարբերություններ է տեսնում: Իրավիճակը Եգիպտոսում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակում է լարված մնալ: Այդ երկրի մայրաքաղաք Կահիրեի գլխավոր՝ Թահրիր կամ Ազատության հրապարակում երեկ եգիպտացիները Մուբարաքի համար «հրաժեշտի ուրբաթ» էին կազմակերպել: Ուրբաթը մահմեդականների համար հատուկ աղոթքի օր է: Երեկ աղոթքից հետո Թահրիր հրապարակում հավաքված մարդիկ

ԵԳԻՊՏՈՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱԶԴԵՆ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ

ՌԱՀՀ կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, անդրադառնալով Եգիպտոսում, իսկ ավելի վաղ՝ Թունիսում ծավալվող իրադարձություններին, «Ազատություն» ռ/կ-ին համոզմունք էր հայտնել, թե դրանք անպայման իրենց ազդեցությունն են ունենալու հարավկովկասյան տարածաշրջանի վրա: «Առկա են բազմաթիվ նմանություններ: «Արաբական» հեղաշրջումների պարագայում հսկայական դերակատարություն է ունեցել բնակչության լայն զանգվածների մեծ դժգոհությունը իշխող ռեժիմներից՝ պայմանավորված բնակչության հիմնական քաղաքական եւ տնտեսական պահանջմունքների հետեւողական

ՓԵՏՐՎԱՐԻ 4

ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԵՔՍԻՆ ՀԱՎԱՍԱՐ

Ինչպես փոխանցում է henaran.am-ը՝ Կանադայի համալսարանի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ երաժշտության ստացած հաճույքն առաջացնում է քիմիական նույն գործընթացները, ինչ սեքսով զբաղվելը: Բանն այն է, որ, ըստ մասնագետների՝ սիրած երաժշտության ունկնդրումը նպաստում է գլխուղեղում դոֆամինի՝ «սիրո հորմոնի» առաջացմանը, ինչն առաջանում է նաեւ սեքսով զբաղվելիս: Գիտնականների խոսքով՝ ստացվում է, որ արհեստավարժ

ԾԻԾԱՂԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԴՊՐՈՑ

«Կենդանի բոլոր էակներից միայն  մարդուն է հատուկ ծիծաղը»: Արիստոտել Չկա մի մարդ, որը ողջ կյանքում սիրով չհիշի իր դպրոցական ուսուցչին կամ բուհի դասախոսին, ով իր խոսքը հաճախ համեմում էր հումորով եւ դասապրոցեսում միշտ ծիծաղ էր հնչում: Ցանկացած մանկավարժ, եթե լավ յուրացնի ծիծաղի էությունը, կկարողանա այն արդյունավետ օգտագործել մանկան դաստիարակության գործում: Ծիծաղը, մտնելով դպրոց, ամենից առաջ

ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՍՈՑՑԱՆՑԵՐՆ ՈՒ ԲՋՋԱՅԻՆՆԵՐԸ

Եգիպտոսի ցույցերում շատ մեծ դեր են խաղացել ժամանակակից տեխնոլոգիաները: «The New York Times»-ը գրում է, որ անկարգությունների պատճառը սոցիալական ցանցերն ու բջջային կապն են: Վերջին մի քանի տարիների ընթացքում բջջային հեռախոսներ ունեցողների թիվը Եգիպտոսում մեծացել է ավելի քան երկու անգամ՝ գերազանցելով երկրի բնակչության 50%-ը: Պատկերը նույնն է նաեւ Թունիսում, որտեղ այս ցուցանիշը 80% է: Վերջերս

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԵՆ

2010թ. գործատուներն ամենից հաճախ արգելափակել են Facebook սոցցանցը (23%): Արգելափակվող կայքերի առաջին հնգյակում են նաեւ MySpace-ը (13%), YouTube վիդեոհոսթինգը (11.9%), Ad.DoubleClick գովազդային պլատֆորմը (5.7%) ու Twitter միկրոբլոգերային ծառայությունը (4.2%): Այս մասին հաղորդում է այլընտրանքային DNS սերվերներ տրամադրող OpenDNS ընկերությունը: Կազմելով արգելափակվող կայքերի ռեյտինգը՝ OpenDNS-ի մասնագետները նկատել են, որ հիմնականում «սեւ ցուցակում» են հայտնվում միեւնույն կայքերը՝

Հումորային պայքար…

Մոտ կես տարի առաջ, Հայաստանում տարիներ շարունակ մեծ հռչակ վայելած «32 ատամ» ակումբի անդամների միջեւ բաժանում տեղի ունեցավ: Տղաները բաժանվեցին երկու խմբի, որոնցից մեկի մեջ մտնում էին նախագծի պրոդյուսերները՝ Կարենն ու Վահագնը, որոնք մնացին «Արմենիա» հեռուստաընկերությունում, իսկ մյուս խմբի տղաները, որոնք որոշ վերապահումներ ունեին «Արմենիայի» ու նրա գործելաոճի նկատմամբ, շատ արագ տեղափոխվեցին «Շանթ» հեռուստաընկերություն, վերամկրտվեցին

«ՉԵՄ ԼՌԻ…»

Կանանց տեղը միայն խոհանոցում չէ «Աստված բոլորին հավասար է ստեղծել». հարցազրույցի ժամանակ կրկնում էր մեր հերոսուհին, ով խնդրեց իր ինքնությունը գաղտնի պահել: Նրա կյանքի պատմությունը նախընտրեցինք ներկայացնել մենախոսության տեսքով. – Լռի՛ր, քեզ ասում եմ: – Չե՛մ լռի: – Կլինի այնպես, ինչպես ես եմ կամենում: – Ես ազատ կամքի իրավունք ունեմ: – Ոչ մի իրավունք էլ

ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԲՈԼՈՐ ԶՈՒՅԳԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

«Կիլիկիայի» լուծարումից հետո ՀՖՖ-ն անցկացրեց գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանություն: Նախապես որոշված էր, որ գավաթի խաղարկությունը մեկնարկելու է «Շիրակ» – «Արարատ» 1/8-րդ եզրափակիչ խաղով, սակայն այն չի կայանա: Այդ երկու թիմերի միջեւ անցկացվեց վիճակահանություն, որը պարզեց «Փյունիկի» եւ «Ուլիսի» մրցակիցներին 1/4 եզրափակչում: Վիճակահանության արդյունքով այս փուլում «Շիրակի» մրցակիցը կլինի ներկայիս գավաթակիր «Փյունիկը», իսկ «Արարատը» կխաղա «Ուլիսի»

ԱՐԱԶԸ ԵՐԿՄՏՈՒՄ Է

Երեկ կայացած մամլո ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ հավաքականներին վերաբերող մի քանի կադրային հարցերի: Մասնավորապես, ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչի անունը հայտնի կդառնա միայն Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2013թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունից հետո: Նկատենք, որ վիճակահանությունը տեղի ունեցավ երեկ: Մեր ընտրանին հայտնվեց երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են

Աննա Կուռնիկովան հղի՞ է

Նախկին թենիսիստ, աշխարհի թիվ 1 ռակետ եւ բազմաթիվ տղամարդկանց խելքահան արած սեքս խորհրդանիշ Աննա Կուռնիկովան եւ հանրահայտ երգիչ, իսպանացի Էնրիկե Իգլեսիասը երեխա են սպասում: Այս մասին, անունը չհրապարակելու պայմանով, ԶԼՄ-ներին հայտարարել է աստղային զույգի օգնականներից մեկը՝ ասելով, որ ամուսիններն այդ մասին պատմել են իրենց մտերիմ ընկերներին: Ճիշտ է, ոչ Աննան եւ ոչ Էնրիկեն այդ լուրը

Հանուն սիրելի կնոջ

Լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1» դասում աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը հրաժարվել է Շվեյցարիայի Ժնեւյան լճի գեղատեսիլ ափին գտնվող իր շքեղ առանձնատնից, որը տասը տարի առաջ գնել էր 35 միլիոն եվրոյով: Այն ունի 750 քմ բնակելի մակերես, ուղղաթիռի հրապարակ, լողավազան, թենիսի կորտ, ընտանեկան կինոթատրոն: Այս առանձնատանը Շումին 10 երջանիկ տարի է անցկացրել սիրելի կնոջ՝ Կորինա Շումախերի

Մեկնել են Փարիզ

Այսօր Փարիզում մեկնարկում է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» սերիայի մրցաշար, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու են Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ՝ 66 կգ) եւ Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ): Այս մրցաշարը վարկանիշային է եւ յուրաքանչյուր քաշային կարգում հաղթող դարձած մարզիկը վաստակելու է օլիմպիական 300 վարկանիշային միավոր: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայից «Sportinfo»-ին տեղեկացրել են, որ

Մնաց 39-րդ հորիզոնականում

Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական փառատոնը երեկ ավարտվեց: Իսկ նախավերջին տուրում ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, խաղաղ դաշն կնքելով իր համերկրացի Աննա Զատոնսկիխի հետ, 5,5 միավորով մրցաշարային աղյուսակում պահպանել էր 39-րդ տեղը: Եզրափակիչ տուրում Վարուժանը սպիտակներով խաղում էր քաթարցի միջազգային վարպետ Ազիզ Նեզադ Հուսեյնի հետ:

Միջին դիրքերում

Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի «Moscow Open» փառատոնի կանանց պայքարին մասնակցող Հայաստանի միակ ներկայացուցիչ, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղաց տանտիրուհիներից Մարիա Ֆոմինիխի հետ եւ 2,5 միավորով տասը մասնակիցների մեջ շարունակում է զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը: Կրկին անհաջողության մատնվեց եւ 1,0 միավորով վերջին տեղում հայտնվեց Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան, որն այս անգամ պարտվեց առաջատարներից մեկին՝

ՄԻ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Օրեր առաջ հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն, իբրեւ թե, ռուսական իշխանությունները տնտեսական շահութաբեր գործարք են առաջարկել ՀՀ իշխանություններին, որի փոխարեն մեր ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 26-ին Երեւանում կպարտվի ռուսներին: Այս հրապարակումը բավական մեծ աղմուկ բարձրացրեց, ընդ որում, ոչ այնքան Հայաստանում, որքան հենց Ռուսաստանում: Այն ռուսական լրատվամիջոցների Top թեմաներից մեկն էր. շատ ու

ՍԱՌՑԵ ՀՐԱՇՔ

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը նոր է վերադարձել Կանադայից, որտեղ մասնակցել է սառցե քանդակների գեղեցիկ փառատոնի՝ Էդմոնտոն եւ Լեյք Լուիս գյուղաքաղաքներում: Վերջինս դահուկային սպորտի սիրահարների համար հայտնի վայր է, զբոսաշրջային կենտրոն: Երկու վայրերում ամեն տարի կազմակերպվում են սառցե քանդակների փառատոներ: Պայմաններից մեկը թիմային աշխատանքն է եղել, ու Հայկը Հայաստանը ներկայացրել է կանադաբնակ եղբոր՝ Վահեի հետ: Ի դեպ,

Մերոնք՝ Վենետիկում

Ամենահետաքրքիրը դեռ առջեւում է Մհեր Ազատյանը, Գրիգոր Խաչատրյանը եւ Աստղիկ Մելքոնյանը կներկայացնեն Հայաստանը 2011 թվականի Վենետիկի բիենալեում: Երեկ արվեստագետները այս առիթով հավաքվել էին «Ակումբում»: Միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի հունիսի 4-ից մինչեւ նոյեմբերի 24-ը։ Երեք տարբեր սերնդի պատկանող այս հայ արվեստագետները բազմիցս ցուցադրվել են միջազգային խոշոր ցուցահանդեսներում, շահել են մրցանակներ՝ արժանանալով միջազգային մասնագիտական

«Մշակույթը հավերժ է՝ գաղափարով»

Ղարաբաղը շուտով Ազգային պատկերասրահ կունենա Արցախում կբացվի ազգային պատկերասրահ: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց նախաձեռնող բարերար, ակադեմիկոս Գրիգոր Գաբրիելյանցը: Բաքվում ծնված, շուրջ 10 տարի Թուրքմենստանում գլխավոր երկրաբան աշխատած, ապա Ռուսաստան տեղափոխված մեր հայրենակիցը պատրաստվում է նկարների իր ողջ հավաքածուն նվիրել Ստեփանակերտում բացվելիք պատկերասրահին: Գ. Գաբրիելյանցը նշեց, որ պատկերասրահ ստեղծելու միտքը ընկերների հետ զրույցներից է հղացվել.

«ԽՈՍՈՒՄ» ԵՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ

Ադանայի Հայոց առաջնորդությունը «թափանցիկ» է աշխատել 2010թ. վերջին հաղորդագրություն տարածվեց հալեպահայ բարերարներ Աշխեն եւ Պետրոս Բերբերյանների՝ Մատենադարանին պատմագիտական արժեք ներկայացնող արխիվային փաստաթղթերի նվիրատվության մասին: Արդեն ավարտվել են դրանց «բուժման» եւ վերականգնման աշխատանքները: Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար «Առավոտը» հանդիպեց Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի գիտաշխատող Անահիտ Աստոյանի հետ, որը զբաղվում է

ՎՈԼՈՉԿՈՎԱՆ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱՅԻՆ» ԿԵՂՏ Է ԱՆՎԱՆԵԼ

Իզուր չէ, որ 2011-ի փետրվարի 1-ին Live Journal-ի «Տարվա նավազանգ» մրցանակաբաշխության ժամանակ «Բացահայտում» մրցանակը հանձնվել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային, նկատել է Lenta.ru-ն: Բանն այն է, որ, աղբյուրի մատուցմամբ, սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը լքելու պատճառներին, չի ամաչել որոշ արտահայտություններ անել։ Նա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՀՆՉԵԼ

Անկարայի արդյունաբերական կենտրոններից մեկում՝ Օստիմում հզոր պայթյուն է որոտացել՝ գեներատորների արտադրության ձեռնարկությունում: Զոհվել է երեք մարդ, տուժել է մոտ 50-ը: Փլատակների տակ է շարունակում մնալ հինգ մարդ: Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, զոհերի եւ տուժածների թիվը ճշտվում է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031