Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 21,2009 00:00

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՄԱՐԶԱԴԱՇՏ

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՀՂհ) մտադիր է մոտ ապագայում համաձայնագիր կնքել, ըստ որի՝ Ռուսաստանի ներքին առաջնության հանդիպումների վրա հնարավոր կլինի խաղադրույքներ կատարել հենց մարզադաշտում՝ հանդիպումների ընթացքում, հաղորդում է tert.am-ը։ Սպասվում է, որ այս պայմանագիրը շահավետ կլինի ՀՂհ-ի համար, քանի որ բուքմեյքերները խոստանում են փոխանցել Միությանը՝ ստացված գումարների 50%-ը (մոտ 5-15 հազար դոլար յուրաքանչյուր խաղից)։ Ընդ որում, գրասենյակների տերերը համոզված են, որ արդեն մեկ տարի անց հանդիպումների ընթացքում արված խաղադրույքներից հնարավոր կլինի աշխատել 30 հազար դոլար, հայտնում է ՀըԽ-ն՝ հղում կատարելով Комерсант-ին։ Այս մեթոդը արդեն կիրառվել է Ռուսաստան-Արգենտինա ընկերական հանդիպման ժամանակ, որը կայացավ Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում։ Այդ խաղից ստացված հասույթից բուքմեյքերները փոխանցել են ՀՂհ-ին 118 հազար ռուբլի (մոտ 4 հազար դոլար)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31