Օրվա լրահոսը
ՄԻԱՅՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱ՞ՄԲ
Հանգստյան օրերին Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալությունների պետերը, 4 տարածաշրջանների աջակցության խորհրդի անդամները: Ըստ մեր տեղեկությունների, Տավուշի մարզպետը քննադատել է սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանին՝ քանզի նրա ղեկավարած հիմնարկությունը բնակիչներից հրատապ դրամական օգնության խնդրանքով քիչ դիմումներ է ընդունել, ստացված դիմումների մի մասն էլ
20 տարի անց
Վանաձորում դեռ տնակներում ապրողներ կան Վանաձորի Քիմշեն թաղամասում գտնվող այս տնակում Գուրգեն պապի ընտանիքն ապրում է արդեն 20 տարուց ավելի, 1988 թվականի երկրաշարժից հետո: «Մեր քանդված տան փոխարեն փոխհատուցում ստացել ենք, սակայն տունը վաճառել ենք. դժբախտ դեպք էր պատահել: Հիմա այս տնակում բնակվում է 7 անձ, որից 2-ը հիվանդ է»,- պատմում է Գուրգեն պապը: Տաթեւը
ՓՈՂ ՏՎԵՔ՝ ՀՈԳՍ ՀՈԳԱՄ
Քասախի գյուղապետը վստահ է, որ համայնքապետարանը չպետք է զբաղվի սեփական եկամուտների հավաքագրմամբ Քասախ գյուղի լուսաբացներն ազդարարում են ոչ թե աքաղաղները, ինչպես ամենապարզ, հայկական ավանդական գյուղերում, այլ՝ յոթ հավաքարարները: Վերջիններիս՝ փողոցները մաքրող ավելների քստքստոցից էլ քասախցիները հասկանում են, որ նոր օրն արդեն մեկնարկել է: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը անթաքույց հպարտությամբ նշեց,
ՎՃՌԱԲԵԿՆ ԷԼ ՎՃՌԱԿԱՆ ՉԳՏՆՎԵՑ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը վերադարձրեց Կոնսերվատորիայի ուսանող Արամ Մելիքյանի վճռաբեկ բողոքը: Անցյալ տարվա փետրվարի 25-ին Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում, 3-րդ հարկի պատշգամբին հենվելիս այն պոկվել էր, եւ Արամը մահամերձ վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Արամ Մելիքյանն իր բողոքում նշել էր, որ դատարանները, ինչպես նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ոստիկանությունը, իր՝ պատշգամբից վայր ընկնելու եւ կյանքին վտանգ սպառնացող
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԻՑ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Հանքավանի «Երկրաբան» հանգստյան տանը խաղալու ժամանակ ընկել է Երեւանի բնակիչ՝ 11-ամյա Ռոստոմ Տրապիզոնյանը: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց: Սական տուժածին հետագայում տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բժշկի՝ Ռ. Տրապիզոնյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դատապարտյալը հաղթեց քրեակատարողական հիմնարկին
«Կոմսոմոլկայի» տեղեկացմամբ, Ռոստովի Կիրովսկի պողոտայում գտնվող քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեքսանդր Բախմուտսկին ղեկավարության դեմ բողոքով դիմել է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա պահանջել է փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասի համար, որ մինչեւ դատարանի դատավճիռը (այն տեւել է 6 տարի) իրեն պահել են ոչ մարդկային պայմաններում: Այն փաստը, որ Ալեքսանդր Բախմուտսկին ապրել է մի մեկուսարանում, որտեղ
ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղին հարող հատվածում ջրահեղձ է եղել Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Քալարյանը:
ԶՈՀՎԵԼ ԵՆ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ Երեկ Արագածոտնի մարզից ահազանգ էր ստացվել, որ ժամը 01.50-ին Երեւան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Կարեն Գյուլնազարյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 10 ԼԼ 181 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել էր Հովակիմ Ենգիբարյանին պատկանող «Բելառուս» մակնիշի 0798 AX պետհամարանիշի տրակտորին, այնուհետեւ՝ պտտվելով դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ, բախվել Հայկ Մակիչյանին պատկանող «Օպել» մակնիշի AGA 546 պետհամարանիշի
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ ԾԻՐԱՆԸ՝ «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԻ» ՄԵՋ Երեկ ահազանգ ենք ստացել Արտաշատի պահածոների գործարանի մոտ կանգնած քաղաքացիներից, որոնք ծիրան էին հանձնում: Նրանք 1կգ ծիրանը պետությանը հանձնում էին 20 դրամով, այն դեպքում, երբ բանվորին ծիրան հավաքելու համար վճարում են 30-40 դրամ: 350կգ ծիրանը պետությունը 5000 դրամով գնել էր եւ լցրել նշված տարածքի սեւ արկղերի մեջ: Նրանք ասում էին,
ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
Շոթան լրատվամիջոցներից «ահաբեկվել» է 2007թ. օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում սպանվեց Ռուսաստանից հայրենիք եկած ձյուդոիստ, զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նրա պարանոցին առկա էր 19,6 սմ կտրվածք, որը հիմք էր տվել ենթադրել, թե զինվորն էլեկտրահարվել է: Իրականում, ըստ ծնողների, իրենց որդուն ոչ թե էլեկտրահարել էին, այլ՝ խեղդել: Գեղարքունիքի մարզի դատարանում դեռ շարունակվում է կապի հանգույցի պատասխանատու Ռոստամ Ասատրյանի
ՊՈՄՊԸ ՓՈԽԵԼ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՓՈՂԵՐՈՎ
Բագրատունյաց 17 շենքի բնակիչները մի քանի օր ջուր չունեին. պոմպը փչացել էր: ««Երեւան ջրի» մեր տարածքային մասնաճյուղի աշխատակիցները շենքի բնակիչներից 1000 դրամ հավաքեցին, որպեսզի վերանորոգեն: Այս ամառվա տապին մի քանի օր մի կերպ յոլա գնացինք առանց ջրի, մինչեւ սարքեցին: Սակայն երեկ պոմպը նորից փչացավ եւ կրկին ջուր չունենք: Մեր բնակիչներից մեկը զանգել էր ջրմուղ, ասել
ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է
Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Ֆերմերների շարժում» հ/կ-ի նախագահը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները. ՀՀ բոլոր մարզերից նվազագույնը 3 գյուղական համայնք մասնակցել է ուսումնասիրությանը: Յուրաքանչյուր համայնքից վերցվել է 100 պատահական գյուղացի՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից: Հարցումներից ստացված որոշ տվյալներ համեմատվել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ: «Գյուղերում աղքատությունը ոչ թե նվազում, այլ ամեն
«Սաղից նեղը ես եմ»
Վարդուհին երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա իր 2 տղաներին մանկատնից տուն բերել «Էս ճաշարանը մեզ բոլորիս շատ ա օգնում: Բոլորս էլ մի տնից չենք, մի օրից ենք: Գալիս ենք ստեղ, մարդու դեմք ենք տենում, մի երկու բառ ենք փոխանակում, մի քիչ թեթեւանում ենք օրվա հոգսերից»,- մեզ հետ զրույցում պատմում էր Վարդուհին: Արդեն վեց
«ԱՐՓԻՄԵԴԻ» ԴԵՂԵՐԸ ՈՐԱԿԱՊԵՍ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ
Պարզապես հոգեկան հիվանդներն իրենց ներշնչում են, որ հայկական արտադրության է՝ ուրեմն վատն է Սա հայկական արտադրության դեղամիջոցն է: Հոգեկան հիվանդների հարազատների եւ որոշ հոգեբույժների կարծիքով, հայկական արտադրության հոգեմետ դեղերը որակապես շատ են զիջում նույնանուն եվրոպական կամ, ասենք, ռուսական արտադրության դեղերին: Այս խնդրին «Առավոտն» արդեն անդրադարձել է «Հոգեբույժներին թույլ չեն տալիս «ռեցեպտ» գրել» (20.06.09) հոդվածում: Երկար
ԱՐՑՈՒՆՔԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ՝
Մի այլ հիշողության մասին Մարդը զարմանալիորեն կարճ հիշողություն ունի, չնայած աշխարհի երկար ու փոշոտ ճանապարհներին: Երբեմն, նույնիսկ հաճախ, թվում է, թե մեր՝ մարդու խնդիրը ոչ միայն ինքնաբավության տարածք ստեղծելն է եւ այնտեղ հարմարավետ տեղավորվելը, այլ թերեւս նաեւ գիտակցված եւ հաճախ անգիտակից հասարակական օգտակարության տարտամ ձգտումն է: Այսինքն թե՝ ինչպես օգնել մերձավորին, ինչպես անել, որ չմոռանալ
Տուգանք չէ, թալան է
Օրերս «Առավոտին» է դիմել «Արմավիա» ավիաընկերության մի ուղեւոր՝ բողոքով, որ ինքնաթիռի տոմսի մեջ նշված չէ, թե տոմսը հետ վերադարձնելու դեպքում տոմսի արժեքի քանի՞ տոկոսը պետք է պահվի՝ որպես տուգանք: «Ես Մոսկվայի չվերթի տոմս գնեցի՝ 100 հազար դրամով, հետո հարկ եղավ այն հետ տալու: Ինձնից գանձեցին 30 հազար դրամ ու վերադարձրին 70 հազարը: Դա հակամարդկային քայլ
Թոշակ կստանան քարտով
2009 թ. մայիսից, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվել է նաեւ այլ համակարգերի կենսաթոշակառուների տեղեկատվական բազա, ինչը կնպաստի միասնական կենսաթոշակային քաղաքականության մշակմանը, հնարավորություն կտա մեծացնել սոցիալական պաշտպանության ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաեւ հետագայում ներդնել կենսաթոշակի անկանխիկ վճարման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են կառավարությունից:
Նորից «Բջնի» կխմենք
Մոտ ապագայում «Բջնի հանքային ջրերի գործարանը» կվերագործարկվի պետության կողմից: Երեկ տարածած հաղորդագրության մեջ, գործարանի սնանկության հարցերով կառավարիչ Արսեն Չիկչյանը տեղեկացրել է, որ դեռեւս նախորդ ամսվանից հանքային ջրերի գործարանը վերագործարկելու ուղղությամբ կատարվում են նորոգման աշխատանքներ: Մասնավորապես՝ վերականգնվում են ձմեռային պարապուրդի հետեւանքով ոչ պիտանի դարձած հոսքագծերը: Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլին «Բջնի հանքային ջրերի գործարանը» ճանաչվել է
Սեւ արկղերը գտել են
Հուլիսի 15-ին վթարի ենթարկված «ՏՈՒ-154» Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի 3 սեւ արկղերից 2-ը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում է «iran.ru»-ն: Իրանի տրանսպորտի նախարարության կողմից ստեղծված ճգնաժամային խմբի ղեկավար Ախմադի Մաջիդի ներկայացմամբ՝ սեւ արկղերի ինքնագրիչները բավականին վնասված են: Ա. Մաջիդը վստահեցնում է նաեւ, որ իրանյան մասնագետները կանեն հնարավորը, որպեսզի վերծանեն արկղերի տեղեկությունները եւ գտնեն վթարի պատճառը: «Եթե
Ապահովագրավճար՝ զոհվածների հարազատներին
Կառավարության երեկվա նիստում որոշվել է 7 մլն 500 հազար դրամ հատկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով: Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն էլ նիստում տեղեկացրեց, որ «Կասպյան ավիաընկերությունը» զոհվածների ընտանիքներին ամեն անձի համար կտրամադրի շուրջ 32-42 հազար եվրո ապահովագրավճար: Ա. Մովսիսյանը նշեց նաեւ,
«ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՏԱԿ ՄԵԾ ԿՐԻՄԻՆԱԼ ԿԱ ԹԱՔՆՎԱԾ»
Կարծում է տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը – Պարոն Խաչատրյան, Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ են արդյունավետ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլերը: – Իսկ մի՞թե այդպիսիք կան: Նախ՝ ես չեմ տեսնում հակաճգնաժամային քայլեր, ուղղակի տեսնում եմ կառավարության կողմից իրականացվող հարկադրված միջոցառումներ: Որովհետեւ իրապես հակաճգնաժամային քայլեր հնարավոր կլիներ անել այն դեպքում, եթե կառավարությունը դեռեւս անցած դեկտեմբերին ընդուներ,
Թուրքիային էլ է «պերեստրոյկա» սպասվում
Հայկական որոշ քաղաքական շրջանակներ հույս ունեն, որ այդ ընթացքում կվերականգնվեն այդ երկրում հայերի խախտված իրավունքները: «Հայերի իրավունքները Թուրքիայում խախտվել են եւ մնում են խախտված». հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց էությունը հասկանալու համար անցկացված մի շարք քննարկումների արդյունքում այս կարծիքին են հանգել Սոցիալիստական կոնֆերանսի անդամները: «Երբ օսմանյան կայսրությունը փլուզվեց, կայսրական ժառանգությունը խաղաղ բաժանվեց թուրքերի եւ արաբների միջեւ,
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳՏԱՎ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ՁԵՎԸ
«Լեւոնականներին» պատժում են ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ դրանց արանքում 2000թ.-ից արդարադատության նախարարի հրամանով Արուսյակ Աթանեսյանը նշանակվել էր Արագածոտնի մարզի Թալինի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության (ՔԿԱԳ կամ ավելի հայտնի է որպես ԶԱԳՍ) պետ: 2009թ. մարտի 16-ին Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Հրամանը այնքան էլ անսպասելի չի եղել եւ նախապատմություն է ունեցել:
ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ՞ ԵՆ ՄՏՑՆՈՒՄ
ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ. «Մադրիդյան սկզբունքները թերեւս ոչ այլ ինչ են, քան կոնֆլիկտների լուծման նախապես մտածված, որոշակիություն չպարունակող եւ, անհրաժեշտության դեպքում, յուրովի մեկնաբանվող սկզբունքների ամբողջություն, որոնք, որպես կանոն, օգտագործվում են գերտերությունների կողմից առկա կոնֆլիկտների լուծումը ձգձգելու եւ փակուղի մտցնելու համար: Նման մոտեցման կարեւորությունը, մեր կարծիքով, պայմանավորված է
ՔՐԳՈՐԾԵՐ ՀԱՐՈՒՑՎԵՑԻՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Երեկ հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ մանրամասնելով, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ քրեական
ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները, ովքեր հուլիսի 6-ից անժամկետ հացադուլ էին հայտարարել իրենց ընկերոջը՝ հուլիսի 1-ին հանրահավաքի իրազեկող թռուցիկներ տարածելու ժամանակ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյանին, ազատ արձակելու պահանջով, երեկ դադարեցրել են հացադուլը: Հիշեցնենք, որ հացադուլին տարբեր ժամանակահատվածներում մասնակցել է ընդհանուր թվով ավելի քան 10 հոգի:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ, ԱԼԻԵ՞ՎՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր նախագահի օրոք ու ո՞ր սխալի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: News.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ դեռեւս 1997 թվականին Ադրբեջանը դադարեցրել էր բանակցությունները հենց այդ տրամաբանությամբ, որպեսզի դուրս մղի Ղարաբաղին բանակցային գործընթացից։ Արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին սկսվեց բանակցությունները վերակենդանացնելու
ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող եւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից» եւ զուգորդվել է «իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով», մեղադրվող Հայ ազգային կոնգրեսի
«Մենք ուզում ենք, որ նախագահը չձախողի»
Դաշնակցական Արմեն Ռուստամյանը վստահ է, որ կան քայլեր, որոնք ետ պտտելը դժվար է Դաշնակցությունը երեկ պետք է հանրահավաք անցկացներ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց եւ պահանջեր Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը, նաեւ՝ իր անհամաձայնությունը հայտներ Մադրիդյան հրապարակված սկզբունքների վերաբերյալ եւ կոչ աներ համայն հայությանը՝ միանալ իրենց եւ թուլ չտալ, որ Ղարաբաղի հարցը լուծվի ոչ հայանպաստ ճանապարհով: Սակայն
«ՓՈՒԼԱՅԻՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ»
ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսպես է բնութագրում գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները «Սա պարտադրված պատերազմում հաղթանակած հայ ժողովրդի համար ուղղակի փուլային կապիտուլյացիայի ակտ է, եթե մենք գնում ենք այս ճանապարհով՝ անկախ նրանից, թե իշխանություններն ու նրանց ենթակայության տակ գտնվող էլեկտրոնային քարոզչամիջոցներն ինչ մեկնաբանություններ են հրամցնում հանրությանը»,- հրապարակված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի