Օրվա լրահոսը
Չարենցավանի քաղաքապետը վերընտրվեց
Ըստ չարենցավանցիների՝ հանրապետական մարզպետի որդու մրցակցին սատարում էին թե՛ հանրապետական, թե՛ ՀՅԴ-ական, թե՛ ԲՀԿ-ական պատգամավորները: Մուշեղ Նիկողոսյանը: Հակոբ Շահգալդյանը: Հունվարի 23-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին՝ անկուսակցական Հակոբ Շահգալդյանը: Վերջինս երկրորդ անգամ է քաղաքապետ ընտրվում: Առաջին անգամ ընտրվել է 2007 թվականին: 2007 թ.
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պայմանները չեն բարելավվում, բայց նպաստառու ընտանիքների թիվը նվազում է Կապանում 2010 թվականին նպաստ է ստացել ամսական միջինը 1129 սոցիալապես անապահով: 2011 թ. հունվարի 1-ի տվյալներով՝ Կապանի տարածաշրջանում 1172 նպաստառու ընտանիք է գրանցված, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 101-ով քիչ է: Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թվի նվազումը, սակայն, ամենեւին էլ պայմանավորված չէ ընտանիքների սոցիալական պայմանների
ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ-ում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի հիմնադրման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում հայտարարում է փրկության գաղափարը խորհրդանշող հուշարձանի նախագծի մրցույթ: Հուշարձանը պետք է մարմնավորի աղետների կանխարգելման, հետեւանքների նվազեցման ու վերացման, գթասրտության, անձնվիրության, արտակարգ իրավիճակներին դիմակայելու կարողության գաղափարը: Պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգել 36-34-52:
ԳՆԱՑԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ
Երեկ կալանավայրերի վրա հսկողություն իրականացնող խումբը ահազանգ էր ստացել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Վասակ Սարգսյանից: Վասակը տառապում է հեպատիտ-C հիվանդությամբ, ոտքը պրոթեզավորված է: Նրա գործով որեւէ դատական նիստ չի սկսվել: Կալանավորը պահվում է 8 տեղանոց խցում, ուր ներկայումս կա եւս 24 կալանավոր:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ
Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցից սննդային թունավորումով ինֆեկցիոն հիվանդանոց էր հոսպիտալացվել (նախնական տվյալներով՝ բոտուլիզմ, օգտագործել է պահածոյացված բանջարեղեն) նույն քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Պողոսյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
ԴԻԱԿՆԵՐ՝ ՆՈՒՅՆ ՏԱՆԸ
Հունվարի 23-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցի թիվ 29 տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, իսկ գազի հաշվիչը ցույց է տալիս բնակարանում գազի ծախս: Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով փակվել է գազի փականը եւ բացվել բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են 64-ամյա Բենիամին Շահինյանի եւ 62-ամյա Լարիսա Շահինյանի
ՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է
Երեկ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հերացու փողոցի թիվ 3 շենքին հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում: Պարզվել է, որ այրվել է Ռ. Բարսեղյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 08 ԼՍ 731 պետհամարանիշով ավտոմեքենան:
HIGH TECH զորամաս՝ Հայաստանում
Այս տարվա գարնանային զորակոչի շրջանակում տեխնոլոգիական մասնագիտություններ ունեցող զորակոչիկներից բարձր տեխնոլոգիական զորամաս ստեղծելու վերաբերյալ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՀՀ պաշտպանության նախարարության հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել: Նշված ստորաբաժանման մեջ ծառայության անցնելու համար մինչեւ զորակոչը զորակոչիկների շրջանակում նախատեսվում է հատուկ մրցույթ անցկացնել: Ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես բարձրակարգ ծրագրավորողները, պատկերների ճանաչման, ցանցային,
Հայտնաբերվել է կեղծ ցուցմունք տվողը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակմանը եւ կողոպուտին վերաբերող դատավարությունը: Ինչպես տեղեկացրել էինք, դատարանին այդպես էլ չէր հաջողվում դատակոչել եւ հարցաքննել գործում ներգրավված վկա Հարություն Ալեքսանյանին: Ըստ դատարանում հրապարակված տվյալների, Հ. Ալեքսանյանը երկրից բացակայում էր: Վերջինս նախաքննական
Հանցագործության մասին հաղորդումը մերժվել է գրությամբ
Սպիտակի ոստիկանապետը կապ չունի՞ մաքրման կայանի գույքի կողոպտման հետ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնից Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանի՝ 2010 թ. հոկտեմբերի 7-ի ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր եւ Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը մերժվել է գրությամբ՝ հիմք ընդունելով,
15 ՏԱՐԻ ՈՏՆԱՀԱՐԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Երկար տարիներ լռելուց հետո 72-ամյա կինը բարձրաձայնում է, իսկ քանի՞սն են մեզանում քողարկում ճնշումներն ու ապօրինությունները: Թոշակառու, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում 40 տարի աշխատած 72-ամյա Լաուրա Մանուկյանը, որը բնակվում է Գարեգին Նժդեհի 35 շենքի 32 բնակարանում, օրերս այցելել էր «Առավոտ»՝ դժգոհելու, թե ինչպես են հարեւանները շուրջ 15 տարի ոտնահարել մարդու իր իրավունքները: Տիկնոջ խոսքերով՝ շուրջ
ОРТ-ն էլ արժանացավ ԱԼՄ-ի բախտին
Հանրապետության բոլոր մարզերի բնակիչներին զրկեցին նույնիսկ ռուսական 1-ին հեռուստաալիքը դիտելու հնարավորությունից: Հունվարի 20-ից սկսած՝ ԱԼՄ-ի հետ համատեղ, մարզերում դադարեցրին եթեր հեռարձակել նաեւ ԿՀՁ-ն: Սա իրականում անակնկալ էր մարզերի բնակիչների, հատկապես գյումրեցիների համար, որոնք ՀՌԱՀ-ից պահանջում են բացատրություն տալ: Շիրակի մարզում մի քանի տեղական ու թուրքական հեռուստաալիքներից բացի, գրեթե դիտելու բան չկա, մինչդեռ բնակիչների, հատկապես մտավորականների
ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՏԱՔ ԵՂԱՆԱԿ
Միայն թե այդ «տաք եղանակը» բացակայում է նույն կղզու վրա կողք կողքի ապրող հույն եւ թուրք կիպրոսցիների հարաբերություններում: Այս կիսավեր տունը չեզոք գոտում է: Օսման Ալին կողմ է միավորմանը, բայց պայմանով՝ որ ապրեն հավասարազոր կարգավիճակով: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի՝ ժամանակին միջազգային օդանավակայան ունենալու մասին այսօր միայն պատմում է անգործության մատնված եւ շուրջ 37 տարի թռիչքադաշտում կանգնած
Պարտքի մարումը՝ 2013-ից
Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ դեռեւս որեւէ կադրային փոփոխություններ իր ղեկավարած հաստատությունում չի արել, սակայն մտադիր է որոշ կառուցվածքային փոփոխություններ նախաձեռնել, այն էլ՝ ոչ առաջիկա ամսում: Պարոն նախարարը համարում էր, որ մտահոգվելու տեղիք չունենք այն բանի կապակցությամբ, որ մեր արտաքին պարտքը՝ 2010թ. 3 մլրդ 795 մլն դոլարի հասած, երկրի
Տուրիստները շատացել են
Ինչպես տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2010թ.-ին ԼՂՀ են այցելել ավելի քան 8000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 30%-ով գերազանցում է 2009թ.-ի ցուցանիշը: ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի, Արցախ են այցելել նաեւ քաղաքական եւ մշակութային գործիչներ, մարզիկներ, գործարարներ եւ զբոսաշրջիկներ Եվրամիության երկրներից, Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից եւ այլն: Վերջին երկու տարում
Բողոքում են բանկերից, վարկային ու ապահովագրական ընկերություններից
2010-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ամենաշատը դիմել են բանկերի, ապահովագրական ընկերությունների ու վարկային կազմակերպությունների դեմ բողոքներով: Նախորդ տարվա ընթացքում հաշտարարը միայն բանկերի դեմ 419 բողոք է ստացել: «Բանկերի դեմ բողոքները հիմնականում վարկային, ավանդային գործառություններից բխող բողոքներ են, կան նաեւ դրամական փոխանցումների ու գույքը արտադատական կարգով իրացման կանոնների խախտման դեպքեր: Շատ են նաեւ քարտային զեղծարարություններին վերաբերող
ՈՎՔԵ՞Ր ԵՆ 30 ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵՐԵՐԸ
ՀԴՄ կտրոններով շահողները գիշերով գնում են «Հայփոստ» ու հերթ պահում Այն երջանիկները, որոնց բախտ է վիճակվել ՀԴՄ կտրոնով 500 կամ 1000 դրամ շահել, ընդամենը 6 օր ժամանակ ունեն՝ իրենց «խոշոր շահումը» ստանալու, որովհետեւ փետրվարի 1-ից արդեն ոչ «Հայփոստը», ոչ էլ «Արարատբանկը» չեն պատրաստվում սպասարկել սպառողներին: Սա չի նշանակում, թե հիմա այդ երկու կառույցները կոտորվել են
«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ ՆՎԻՐՈՒՄՈՎ»
«Առավոտի» հարցազրույցը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ – Պարոն Կարապետյան, Դուք բավականին հաջողակ գործարար եք դարձել ինքնուրույն, ուրեմն ի՞նչը Ձեզ ստիպեց դառնալ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ: – Ես տեւական ժամանակ համակրել եմ «Օրինաց երկիր» կուսակցությանը, ընկերներ ունեմ, որոնք կուսակցության անդամ են, ղեկավար պաշտոններում են: Ինձ միշտ սրտամոտ է եղել կուսակցությունը՝ իր կենսունակ ծրագրերով, իր գաղափարներով:
«ԴՈՄՈԴԵԴՈՎՈՅԻ» ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅ ԿԱ
Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական գործողությունից տուժածների մեջ հայ կա: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված նախնական ցուցակում նշված է պայթյունից վիրավորված 42-ամյա Կարեն Միխայելի Գալուստյանի անունը, որի վիճակը միջին ծանրության է։ Այդ մասին հաղորդում է news.am-ը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա ՀՀ քաղաքացի՞ է: Ավելի վաղ «Ազատություն» ռ/կ-ն հաղորդել էր, թե նախնական տվյալներով՝
ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ՀՀ իշխանություններն այդպես էլ արդյունավետ հետաքննություն չապահովեցին եւ քայլեր չձեռնարկեցին իսկական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Մարտի 1-ի դեպքերի ընթացքում տասը մարդ զոհվեց, որոնցից երկուսը ոստիկան էին, ութը՝ ցուցարար: Անհամաչափ ուժ գործադրելու համար դատապարտվել էր ընդամենը 4 ոստիկան: 2009թ. դեկտեմբերին նրանցից յուրաքանչյուրը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել եւ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի նախագահի աշխատանքային այցը Հայաստան տեղի ունեցավ ոչ աշխատանքային օրերին, բայց դա չխանգարեց, որպեսզի հեռուստաընկերությունները մանրամասն լուսաբանեն այն: Սակայն ամենից ավելի խոսվեց երկու հարցի շուրջ, նախ՝ երկու երկրների նախագահները խոսել են այն մասին, թե ինչպես ավելի հեշտացնեն Վրաստանի եւ Հայաստանի սահմանների հատման գծում մեքենաների անցանելիությունը: Անգամ պայմանավորվել են սահմանային հարցերն այնպես կարգավորել, որ մեքենաները գրեթե
ՄԵՂՄ ԶԵԿՈՒՅՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ
ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի հաշվետու զեկույցի շրջանակներում Վեհաժողովը երեկ քննարկեց Ադրբեջանի եւ Մոլդովայի ընտրությունների դիտարկման հաշվետվությունները: Ադրբեջանում 2010-ի նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը ներկայացնում էր լեհ պատգամավոր Թադեուշ Իվինսկին, որը որպես դրական տարր առանձնացրեց այն, թե ի հակադրություն նախորդ ընտրությունների՝ ընդդիմությունը մասնակցեց քվեարկությանը. «Առաջին անգամ էր, որ յուրաքանչյուր թեկնածուի տրվել էր 4
Ուրիխանյանը նոր հանգրվան գտավ
Առաջադիմականը տարրալուծվեց ԲՀԿ-ի մեջ 10,5 տարի հայաստանյան քաղաքական դաշտում գոյատեւելուց, բազմաթիվ վայրիվերումներից, տարբեր պիտակավորումներ ստանալուց հետո շաբաթ օրը կայացած տասներորդ արտահերթ համագումարում Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամները լուծարման եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում հանգրվան գտնելու մասին միաձայն որոշում կայացրեցին: Առաջադիմականները ԲՀԿ-ին միանալու բանակցությունները սկսել էին մոտ մեկուկես տարի առաջ, իսկ միավորման համագումարը քանիցս
ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՄԵՆՔ ԴԵՐ ՉՈՒՆԵՆՔ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ
Իսկ ԵԽ նախարարների կոմիտեի գործող նախագահ Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ-ում իր առաջին իսկ ելույթում խոսեց «օկուպացված 20%-ի» մասին: Այսպես խոսեց Դավութօղլուն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մի քանի անդամներ՝ մասնավորապես Զարուհի Փոստանջյանը, Արծրունի Աղաջանյանը, երեկ հերթագրվել էին՝ հարց ուղղելու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, սակայն ժամանակը չբավարարեց: Հարց տալու հնարավորություն ունեցավ միայն
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ԽԱԲԵԼ Է
Պարզվում է՝ իշխանությունները ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգին համոզել են, թե իրենք էլի մի համաներում կհայտարարեին, բայց այ՝ ԱԺ-ն դրան «կողմ» չի քվեարկի: ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Թոմաս Համմարբերգն անցած շաբաթ տեղի ունեցած իր երեւանյան այցի շրջանակներում, անդրադառնալով «մարտիմեկյան» իրադարձությունների կապակցությամբ դատապարտված 9 քաղբանտարկյալների ազատ արձակմանը, Համմարբերգի հետ հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն
ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ԴՈՄՈԴԵԴՈՎՈ» ՕԴԱԿԱՅԱՆԸ
Երեկ, Երեւանի ժամանակով 17:32-ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածների թիվը, ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, հասել է 168-ի, որոնցից 74-ը հոսպիտալացվել է: Այլ աղբյուրներ հաղորդում են 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։ ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը գտնվել է դիմավորող անձանց ամբոխի մեջ, իսկ ռումբի հզորությունը
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնյոթերորդ ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐՈՆՔ Սարինյանի էս գնահատանքից հետո եթե փողոցում մեկն ինձ հարցնի՝ «ինչո՞վ ես զբաղված», ես արդեն մեր մյուս գրողների պես անսասան ու ինքնավստահ կեցվածք ընդունելով՝ անվարան ու լրջորեն կարող եմ պատասխանել ու ասել՝ «գործ եմ անում» կամ՝ «աշխատում եմ», եւ եթե սրանից ու էսքանից հետո էլ տնեցիք ինձ խանգարեն աշխատել,
Հունվարի 22
ԽՈՅ (21.03-20.04)- Անկրկնելի օր է ընտանիքի անդամների հետ հաճելի վայրում ուրախ ժամանակ անցկացնելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հաճելի զգացողություններ կունենաք, որը պայմանավորված կլինի ձեր բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բիզնեսով զբաղվելու համար արդյունավետ օր է: Ֆինանսական հարցերը կարգավորելիս շահույթը ձերը կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք, բայց այսօր զվարճանալու փոխարեն ավելի լավ է կարգավորեք ձեր
Կորոշեն ոստիկանները
Վրաստանում մեքենաների մեջ սեռական հարաբերություններ ունենալն այսուհետեւ կդիտարկվի որպես մանր խուլիգանություն եւ կպատժվի խոշոր չափի տուգանքով: Այս մասին, ըստ tert.am-ի, հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Վրացական իշխանությունները նման որոշում ընդունել են վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած դեպքից հետո: Օրեր առաջ ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն ունենալու ժամանակ մի աղջկա սիրտ չի դիմացել եւ նա մահացել է: Տուգանքի
ՄՈՌԱՑՎԵԼ Է ՀԱՆԻՐԱՎԻ
Ուսումնասիրություններ կատարելով Հայաստանի ազգային արխիվում, գրել եմ գրքեր՝ «Նոյեմբերյանցիների նախնիները 19-րդ դարում» (գիրք 1 եւ 2): 1886 թ. ցարական աշխարհագրի Բարանա (ներկայումս՝ քաղաք Նոյեմբերյան) գյուղի ծխական նկարագրության (ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 215) 1 հերթական համարի ծխի գլուխը գրանցված էր քահանա տեր Վարդան Տեր-Ավետիսով: Ծխում բնակվել են 7 շնչով, գրառված էր նաեւ, որ Վարդանի


















































