Օրվա լրահոսը
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
Լիբանանի ժամանակավոր կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի կողմնակիցները դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու «Հզբոլլա» ծայրահեղական շարժման՝ երկրի կառավարություն ձեւավորելու մտադրության կապակցությամբ: BBC-ի մատուցմամբ, Իրանի կողմից աջակցություն վայելող շիա մահմեդականների խմբավորումը եւ նրա դաշնակիցները կարողացել են Լիբանանի նոր վարչապետի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածու Նաջիբ Միկատիին: Սակայն ցուցարարները, որոնք արգելափակել են երկրի մի քանի քաղաքների ճանապարհները,
Մանկապղծի տնօրենն ուզում է վերականգնվել
ԱԺ պատգամավորը դա վտանգավոր է համարում Երեկ ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար դատապարտվեց 2 տարի ազատազրկման, ԿԳ նախարար Արմեն
144-ը՝ «Ռուսական արջուկ»
Հայ երեխաները խրախուսվեցին ռուսերենի իրենց հմտությունների համար Ավարտվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» համադպրոցական միջազգային խաղ-մրցույթը: Երեկ Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցում կայացավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ մրցույթը կազմակերպել էր «Այբ» կրթական հիմնադրամը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համատեղ: «Այբ» հիմնադրամի «Ռուսական արջուկ» նախաձեռնության կազմակերպիչ եւ ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանի
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹԻՎ 124 ԴՊՐՈՑՈՒՄ
Բողոքում են տնօրենից, իսկ նա ամեն ինչ հերքում է Դպրոցականների նկատմամբ մանկավարժների կողմից բռնության դեպքերի կիրառման մասին վերջին շրջանում շատ խոսվեց: Նույնիսկ ինտերնետում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ պարզ երեւում էր, թե ինչպես է ուսուցիչը ֆիզիկական ուժ կիրառում աշակերտի նկատմամբ: Ցավոք, խնդիրը մեկ կամ երկու դպրոցով չի սահմանափակվում, այդ են վկայում տարբեր դպրոցների ծնողներից «Առավոտին» ուղղված դժգոհությունները:
ՄԵՐ «ԱԽՊԱՐՆԵՐԸ»
Նվիրվում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ Սկիզբը՝ Ընդհանրապես տղամարդու կոստյում կարելու ողջ «ինդուստրիան» գտնվում էր մեր «ախպար» վարպետների ձեռքում, այժմ էլ հիշեմ այդ «ասեղի հրաշագործների» անունները՝ վարպետ Նշան, եղբայրներ՝ վարպետ Անդրանիկ, վարպետ Հովսեփ, Անդրե (ֆրանսահայ), Սովմինի ատելյեի գլխավոր դերձակ Ներսեսը, երեւանյան «Դոմ մոդ»-ի նկարիչ-ձեւարար Բենիկը, Ջոնը Մարսելից, լավագույն շալվար կարող Լեւոնը եւ, իհարկե, Կարո Տոնիկյանը: Կարո Տոնիկյանը
ՀԵՐԹԵՐ՝ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այս օրերին Իջեւանի ոստիկանության գրանցման քննական բաժանմունքի (որը ժողովրդի մեջ առավել հայտնի է «ՄՐՈՒ» անունով) առաջ ավտոմեքենաների պետհամարանիշները հանձնելու համար հերթեր են գոյանում: Պետհամարանիշները հանձնելուց հետո այդ մեքենաները համարվում են չշահագործվող: Թեեւ կառավարությունը խոստացավ, որ գյուղատնտեսության մեջ օգտագործվող մեքենաները կապահովագրվեն ոչ թե 12 ամսով, այլ միայն սեզոնի համար՝ 3 կամ 4 ամսով, սահմանամերձ մարզի հարյուրավոր
Օրգանիկ այգիները կշատանան
2010 թվականի մայիսին տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «Թամարա ֆրուտ» ընկերությունը Տավուշի մարզում օրգանիկ այգիներ է ստեղծում: Ծրագիրն այնքան կարեւոր էր, որ դրա իրականացմանը տեղում ծանոթանալու համար Տավուշ մեկնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ ծրագրի, 8-10 տարի ժամկետով եռակողմ պայմանագիր է կնքվում գյուղատնտեսության նախարարության, «Թամարա ֆրուտի» եւ ֆերմերի միջեւ, որի հողը պետք է լինի
ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ
Արմավիրի մարզի որոշ գյուղերում նույնիսկ պարապությունը լցնելու միջոց չկա Դալարիկցի ահել-ջահել աշխատանք չունեն: 21-րդ դարի Հայաստանի մայրաքաղաքամերձ մարզի Մյասնիկյան գյուղում այսպիսի տներ էլ կան: Ջրագիծ կա, ջուր չկա Արմավիրի մարզի՝ 1952 թվականին հիմնադրված Մյասնիկյան գյուղում, որտեղ այսօր շուրջ 4600 բնակիչ է ապրում, երբեւիցե խմելու ջուր չի եղել: Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ
Հունվարի 24-ին, ժամը 23.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ազատության փողոցի բնակիչ Արայիկ Հարությունյանը դեղորայքային թունավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Իսկ հունվարի 25-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Համլետ Չաթոյանը:
ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Նախորդ օրը տեղեկություն է ստացվել, որ հունվարի 23-ին 18-ամյա Գեւորգ Գրիգորյանը եւ 14-ամյա Շիրազ Ղազարյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղին հարակից տարածքում հայտնաբերել են ականանման առարկա, այնուհետեւ սկսել քարերով հարվածել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետեւանքով Գ. Գրիգորյանը եւ Շ. Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները
Հոգեկան հիվանդ դարձած
Սթրես-կենտրոնն օրեր առաջ հրաժարվեց 3-րդ կարգի հաշմանդամ 21-ամյա Դավիթ Թադեւոսյանին ընդունել իր մոտ, հայտնելով, որ Դավիթն իր հիվանդը չէ: Ավելին, մասնագետները հետազոտելով հիվանդին, ակնարկեցին, որ նա պետք է իր բուժումը կազմակերպի հոգեբուժարանում: Դավիթ Թադեւոսյանը 2007-2009թթ. ծառայել է Մեղրու տարածաշրջանի Ագարակ գյուղում տեղակայված ՊՆ զորամիավորման մոտոհրաձգային գումարտակում: Զորացրվելուց հետո նա մինչ օրս հայտարարում է, որ ծեծի
Որոշումը՝ 1 օր ուշացումով
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 10 տարի առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս անգամ դատարանում ցուցմունք տալու հերթը ամբաստանյալի աթոռին հայտնված ազգությամբ հույն՝ ալավերդցի Արմեն Կիլինկարովինն էր, ով շարունակում է պնդել, թե ինքը սպանություն չի կատարել: «Ես իմ ողջ կյանքում ձեռքումս զենք պահած չկամ, ինչպե՞ս եղավ, որ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԳԻՆԵՏՈՒՆ» ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
Հայաստանի ոստիկությունը նոր մանրամասներ է բացահայտել հունվարի 21-ին Նոր Հաճըն-Աբովյան ճանապարհի կամրջի տակ հայտնաբերված կնոջ ջնջխված դիակի գործով: Երեկ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչները դեպքի վայրի փորձարարական աշխատանքներ կատարեցին: Տեղեկացնենք, որ հունվարի 21-ին, ժամը 14.30-ին, 26-ամյա Լիաննա Ս.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ մայրը՝
Թոշակները «ՎՏԲ»-ն է տալու
2011թ. մարտից թոշակառուները պլաստիկ քարտերի միջոցով «ՎՏԲ-Հայաստան Բանկից» կստանան իրենց կենսաթոշակները: Դրա համար նրանք պետք է այցելեն բանկի ցանկացած մասնաճյուղ եւ պայմանագիր կնքեն: Այս մասին հայտնում է «Մեդիամաքսը»: Թոշակառուներին անվճար տրվելու են Visa պլաստիկ քարտեր՝ բանկում սպասարկվելու հատուկ պայմաններով: Քարտի միջոցով վճարումներ կատարելիս կենսաթոշակառուներին բանկը տրամադրելու է զեղչեր՝ բժշկական որոշ կենտրոններից, ատամնաբուժարաններից, օպտիկայի խանութներից, դեղատներից
Ջուրը չի թանկանա
Ոռոգման ջրի սակագինն այս տարի չի բարձրանա: Երեկ այս մասին ասաց (ՏԿՆ) ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքերով՝ անցյալ տարի ոռոգման ջրի գինը 9 դրամից դարձավ 11 դրամ, որն այդպես էլ կպահպանվի նաեւ այս տարի: Պարոն Անդրեասյանի վստահեցմամբ՝ այս տարի չի թանկանա նաեւ խմելու ջուրը: Անցյալ տարի, ըստ նրա, խմելու եւ ոռոգման
60 միլիոն դրամի մանրաձուկ
Դեռ տարեվերջյան ասուլիսին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել էր, որ 2011-ին իրենց համար գերակա խնդիր է լինելու Սեւանա լճում մանրաձկան բացթողումը: Երեկ Ա. Հարությունյանը ասուլիսում կրկին հաստատել է իրենց այդ մտադրությունը եւ հայտնել, որ լիճ է բացթողնվելու շուրջ 166 հազար՝ 5 գրամից ավելի «գեղարքունիք» եւ 200 հազար՝ 3 գրամից ավելի «ամառային իշխանի» մանրաձուկ, ինչի համար
Թանկացումը կբերի նոր թանկացումներ
Երեկ կառավարության շենքի մոտ հերթական ցուցարարներն էին հավաքվել: Այս անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել մայրաքաղաքի տոնավաճառների աշխատակիցները, որոնք ՀՀ վարչապետից պահանջում էին նվազեցնել մաքսակետերում վերջերս սահմանված բարձր մաքսատուրքերը: Ցուցարարների ներկայացմամբ, ապրանքի 1 կիլոգրամի մաքսատուրքը միանգամից բարձրացել է՝ $3,8-4-ից դառնալով $8: Նրանք վստահ են, որ մաքսատուրքի կտրուկ բարձրացումը իր հետեւից նոր թանկացումներ է բերելու: Կառավարության շենքի
Չեն դիմել, որ գումար ստանան
«Առավոտը» հունվարի 19-ի համարում, «ԱՊՊԱ-ն իրեն չի՞ արդարացնում» հոդվածում անդրադարձել էր մի ավտովթարի, որից տուժած անձը 10 օրից ավելի փոխհատուցում չէր ստացել: Հոդվածում նաեւ նշել էինք, որ տուժող Սահականույշ Գրիգորյանը դիմել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որը, արձագանքելով մեր հրապարակմանը, պարզաբանեց. «Բյուրոն կատարել է դեպքի վերաբերյալ որոշ մանրամասների ուսումնասիրություն եւ պարզել, որ վթարի մասնակիցներից ոչ մեկը
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆ ՈՒ ՀԱՅՑՎՈՐԸ ԿՀԱՇՏՎԵ՞Ն
Արդեն 1 տարուց ավելի տեւած դատական լսումներից հետո դատարանը կողմերին ժամանակ տվեց գալ հաշտության «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի սեփականատեր Ավետիս Կարագուլյանի համար չափազանց զարմանալի է Ալբերտ Բաբաջանյանի վարքագիծը, քանի որ նրանք միշտ իրար հետ քննարկումներ են ունեցել եւ եկել ընդհանուր համաձայնության: Սակայն քաղաքացի Բաբաջանյանը այս հարցով միանգամից դիմել է դատարան»,- երեկ Քանաքեռ, Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՃ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 6,7%-ով՝ կազմելով 108 852 դրամ: Բյուջետային աշխատողների միջին աշխատավարձը 87 807 դրամ է, իսկ ոչ բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների միջին աշխատավարձը՝ 135 688 դրամ: Ոչ միայն աշխատավարձն է բարձրացել, այլեւ գործազրկությունն է կրճատվել՝ 2010թ.
ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԸ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ
Երեկ Վերաքննիչ դատարանում քննվում էր հանքարդյունաբերական «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հայցն ընդդեմ կանադական «Կալդերա Ռեսոուրսիզ» ընկերության, որի ժամանակ պատասխանող կողմը դատավորից ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար: Դատարանը որոշեց կողմին ընդառաջ գնալ եւ նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 10-ը: Նշենք, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը «Կալդերա Ռեսոուրսիզին» մեղադրում է առանձնապես խոշոր չափերի գույքի խարդախությամբ հափշտակության եւ կազմակերպության
«Հաթաթա»՝ Էռնեկյանին
2011-ին սպասվող աշխատանքները ներկայացնելու հերթը երեկ տրանսպորտի եւ կապի նախարարինն էր Մանուկ Վարդանյանը երեկ կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ իր ղեկավարած ոլորտներին այս տարի ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 36,6 մլրդ դրամ՝ 14 ծրագիր իրականացնելու համար: Բացի բյուջետային միջոցներից, 2011-ի համար նախատեսված թվով 15 միջոցառումները, որոնցից 7-ը տրանսպորտի եւ 8-ը կապի ոլորտից են, կֆինանսավորվեն նաեւ ներգրավված
ՉԿԱ ՈՐԱԿՅԱԼ ՍԵՐՄԱՑՈՒ, ՄԱՏՉԵԼԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏ, ԱԳՐՈՍԵՐՎԻՍ
Գանգատվում է Սյունիքի մարզպետը Արդեն 7 տարի է՝ Հայաստանում անասնապահության ոլորտում աճ չի արձանագրվում: «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ուսումնասիրությունների համաձայն, պատճառը Հայաստանի արոտավայրերի անարդյունավետ օգտագործումն է: Արոտավայրերի 50%-ը ենթարկված է էրոզիայի: Ուսումնասիրությունների համաձայն, հեռագնա արոտավայրերի մեծ մասն էլ ֆերմերային տնտեսություններին հասանելի չլինելու պատճառով չի օգտագործվում: Մարզերում անասնապահական, արոտաօգտագործման առավել մրցունակ ու կայուն
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է «ԼՅՈՒՍԻՆ»
Աստղագետների կողմից հայտնաբերվել է տիեզերքի ամենամեծ ալմաստը: Այդ ալմաստը հղկելու համար անհրաժեշտ է Արեգակի չափսերի սարքավորումներ, իսկ այն մատանին, որի վրա կարելի է դնել ստացված ադամանդը, շատ հեշտ կարելի է հագցնել մեր մոլորակի վրա: Այդ ալմաստը գտնվում է մեր մոլորակից ընդամենը 50 լուսատարի հեռավորության վրա (տիեզերական մասշտաբներով դա իսկապես չնչին հեռավորություն է): Այն ունի 1500
ԽՈՍԵԼՈՎ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Հունվարի 29-ին Երեւանում կբացվի «Խոսելով միմյանց հետ. անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» բանավոր պատմությունների ցուցահանդեսը: Ըստ «Արմինֆոյի», ցուցահանդեսի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների, ձայնա-տեսանյութերի, որոնք հավաքվել են երկու երկրներում հետազոտությունների ընթացքում: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Խոսելով միմյանց հետ» գրքի շնորհանդեսը, որն անվճար կբաժանվի բոլոր այցելուներին: Միջոցառումը կտեւի մինչեւ փետրվարի
«Մեղավորներին փնտրեք ձեր մեջ»
Թուրքերին խորհուրդ է տալիս ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ նստաշրջանում գովեց թուրքական դիվանագիտությունը, եւ այդ դիվանագիտության ոգուն համարժեք՝ նորից խոսեց այն մասին, թե ինչպես իր երկիրը փորձեց նորմալացնել հարաբերությունները Հարավային Կովկասում, խոսեց «բռնազավթած 20%»-ից եւ այլն: Ոչինչ զարմանալի չէր Դավութօղլուի ասածներից, քանի որ եւ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՇՈՐՆԵՐԸ ԿՈՒԼ ՏԱԼԻՍ ՄԱՆՐԻԿՆԵՐԻ ԽԱՅԾԸ
Կուսակցությունների խոշորացո՞ւմ, կամ՝ դեռ պարզ չէ, թե ավելի շատ ով է օգտվելու Ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել կուսակցությունների խոշորացման, փակման, կրճատման եւ կուսակցական այլ թեմաների շուրջ, հիշում եմ պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանին, ով իր բավականին հեգնախառն վերաբերմունքը ցանկացած կուսակցության հանդեպ երբեք չէր թաքցնում եւ սիրում էր ասել, թե մեզանում գործող հարյուրից ավելի կուսակցություններից շատերի
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԵՎ ՆՐԱՆ ԱՌԱՋ ՔԱՇԵԼ
Հայաստանից ԵԽԽՎ պատվիրակներին էլեկտրոնային փոստով ուղարկվել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի վերաբերյալ դիմում, որին կից ներկայացված էր նրա մասին «Ժամանակ» օրաթերթի մի հոդված՝ առաջարկելով քննարկել այն: Դավիթ Հարությունյանը հայտնեց «Առավոտին», որ իր պահանջով այս դիմումի մասին հարցը մտել է իր անդամակցած Եվրոպական դեմոկրատների խմբի (EDG) բյուրոյի նիստի օրակարգ՝ «Այն հիմնավորմամբ, որ եթե հարց
«Եթե հիշենք պատմության մասին՝ ոչ մի եվրոպացի չի կարող նայել մեկ այլ եվրոպացու դեմքին»
ԵԽԽՎ ամբիոնից երեկ հայտարարեց Թուրքիայի նախագահը՝ Ցեղասպանության մասին հայ պատվիրակի հարցին ի պատասխան: ԵԽԽՎ 40-ից ավելի պատվիրակներ էին երեկ հերթագրվել հարցեր ուղղելու Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: Մինչ հարցերի հնարավորություն տալը՝ նիստը վարող ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն նախազգուշացրեց. «Պետք է հարցեր տաք եւ ոչ թե ելույթներ ունենաք»: ՌԴ պատվիրակ Իվան Սավիդիին շնորհակալություն հայտնեց թուրք ժողովրդին, որ
ՀՀԿ-ՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԷ
Հայաստանյան իրավապաշտպանները, սակայն, Human Rights Watch-ի զեկույցը օբյեկտիվ են համարում Հունվարի 24-ին Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր տարեկան զեկույցը, որում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ մասնավորապես մարտիմեկյան դեպքերի առիթով պատշաճ հետաքննություն չանցկացնելու, ոստիկանությունում բռնարարքներ թույլ տալու, հավաքների ազատությանը խոչընդոտելու համար: «Իշխանությունը նախկինի նման իրական հետաքննություն չանցկացրեց՝ հայտնաբերելու համար 2008թ. մարտյան


















































