Օրվա լրահոսը
«Культура» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՑՈՒՑԱԴՐԻ «ՍԱՀՄԱՆ» ՖԻԼՄԸ
Հունվարի 23-ին ռուսական «ԽցսՖՑցՐՈ» հեռուստաալիքը կցուցադրի Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը: «Սահմանը» պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարեւան ժողովուդների միջեւ գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: Գոմեշի պատմությունն իրական
ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՖԻԼՄ
ԱՄՆ-ում՝ Պարկ Սիթի ավանում հունվարի 20-ից մեկնարկել է «Սանդանս» (Sundance) ամենամյա հեղինակավոր կինոփառատոնը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Փառատոնի ընթացքում ցուցադրելու են 28 երկրների ներկայացրած 115 կինոնկարներ, այդ թվում՝ ամերիկացի Բրեյդեն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմը: Ռեժիսորի փոխանցմամբ՝ մրցույթին ամերիկյան դրամատիկ ֆիլմերի անվանակարգում մասնակցող ժապավենը ամբողջությամբ նկարահանված է Հայաստանում: Ֆիլմի հերոսը՝ քարտեզագիր Ուիլ Շեֆարդը, հետազոտություններ է անցկացնում
Օլիմպիադայից մինչեւ հայ-վրացական հարաբերություններ
Հայ-վրացական օլիմպիադան մեկնարկեց 2 երկրների հիմներով Վրաստանում օր օրի վատթարանում է հայկական դպրոցների վիճակը, իսկ ՀՀ ԿԳ նախարարությունը Երեւանում անցկացնում է հայ-վրացական օլիմպիադա: Երեկ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում մեկնարկեց հայ-վրացական առաջին միջպետական դպրոցական օլիմպիադան՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա առարկաներից: Օլիմպիադային մասնակցում է 60 աշակերտ՝ Հայաստանից եւ Վրաստանից: ՀՀ ԿԳՆ նախադպրոցական եւ միջնակարգ
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Արդեն 4 տարի է, որ Հրանտը չկա… եւ իր բացակայության այս հսկայական ժամանակահատվածում թե՛ Թուրքիայում, որի քաղաքացին էր Հրանտը, եւ թե՛ իր հայրենիք Հայաստանում մարդու պատիվն ու արժանապատվությունը հարգող, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ստեղծմանը նպաստող իշխանություններ եւս չկան: Դժբախտաբա՛ր: Արդարության, արդարադատության պակասը երկու պետություններում ապրող ազգաբնակչությունների համար էլ լրջագույն խնդիրներից են, եւ պետական կառավարման ոչ ժողովրդավար
Հայ ֆուտբոլիստը՝ Իրանի ազգային հավաքականի ավագ
Իսլամական հեղափոխության հաղթանակից 30 տարի անց առաջին անգամ իրանահայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանի բազուկը զարդարեց թիմի ավագի բազկակապը: Իսլամական երկրի ազգային հավաքականի ավագը՝ քրիստոնյա: Անկախ նրանից, թե սրանից առաջ որեւէ այլ իրանահայ կամ իրանցի քրիստոնյա ֆուտբոլիստ այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել, թե ոչ, այս լուրը ինքնին ուշագրավ է Եվրոպայի եւ ընդհանրապես՝ քրիստոնյա աշխարհի համար: Խաղը ավարտված
Նակամուրան լավ մարզավիճակում է
«Tata Steel Chess 2011» շախմատի գերմրցաշարում պայքարը բավականին ծանր է ընթանում: Ասվածը վերաբերում է թե ուժեղագույնների եւ թե «B» խմբին: Վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով բավականին ջանքեր գործադրեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Հաոյից միավոր կորզելու համար, սակայն վերջինս հմուտ պաշտպանության շնորհիվ 51-րդ քայլում հասավ ոչ-ոքիի: Վեյկ ան Զեեում վերելքով է հանդես գալիս ամերիկացի Հիկարու Նակամուրան (նկարում),
Հրանտ Մելքումյանը դարձավ միանձնյա առաջատար
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից 12 գրոսմայստերները մրցեցին չորրորդ տուրում: Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանը եւ Զավեն Անդրիասյանը շատ արագ կատարեցին 28 քայլ եւ խաղաղասիրաբար միմյանց հրաժեշտ տվեցին: Հրանտ Մելքումյանը սեւերով առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ եւ 3,5 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արա
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համար նոր մրցաշրջանը պաշտոնապես մեկնարկում է հունվարի 25-ին՝ ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի հանրապետության առաջնություններով: 2011 թվականը կարեւորվում է նաեւ նրանով, որ այս տարվանից մեկնարկում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, որտեղ մեր ըմբիշները պայքարելու են Լոնդոնի ուղեգրեր նվաճելու համար: Կատարած աշխատանքների եւ 2011-ին նախանշած ծրագրերի շուրջ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն
ՄԵՐՈՒԺԱՆԻ «ՄԵԼԱՄԱՂՁԸ»
Օրերս հրատարակվել է Մերուժանի «Մելամաղձ» ժողովածուն: «Առավոտի» հետ զրույցում գրողը պոետիկ ասաց. «Սերը մարդկային երջանկության պատուհանն է, որտեղից հավիտենական լույս է թափանցում կարոտաբաղձ հոգիներում՝ նվիրագործում է հավատը, բյուրեղացնում խիղճը, ազնվացնում խոսքը»: Ինչպես ասում է մեր զրուցակիցը, պոեզիան տխրության զավակն է: Եթե նրանում երբեմն հայտնվում են կենսախինդ տողեր, ուրեմն դրանք ստեղծվել են բացառիկ խանդավառության՝ ցնորքի ժամերին:
Բաբայանը չի գանգատվում
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը չինովնիկներին գրոտեսկով ներկայացնելու ցանկություն չունի Երեկ «Տեսակետ» ակումբում առաջիկա պլանների եւ նախորդ տարի ունեցած հաջողությունների մասին խոսեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ 2010-ին թատրոնը ունեցել է մի շարք պրեմիերաներ, մասնակցել է հեղինակավոր միջազգային թատերական փառատոների: Ըստ Ռ. Բաբայանի, իրենց «Ամպից
Կոմպոզիտոր, մարդասեր, կատակասեր
Առնո Բաբաջանյանը՝ արվեստագետների հուշերում Երեկ լրացավ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակը, որի կապակցությամբ կոմպոզիտորի հարազատները, արվեստի երկրպագուներն ու մտերիմները նախ ծաղկեպսակներ դրեցին հայ մեծանուն երաժշտի արձանին, այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող կոմպոզիտորի շիրիմին: Միջոցառմանը, սակայն, ներկա չէր կոմպոզիտորի որդին: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը խոստովանեց. «Շատ եմ սիրում Առնո Արությունովիչին ոչ միայն նրա
«ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՈՒ ՍԱԿԱՎԱԽՈՍ»
Կոմպոզիտոր Ադամ Խուդոյանի հիշատակին Արամ Խաչատրյան, Մստիսլավ Ռոստրոպովիչ, Գալինա Վիշնեւսկայա, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Արամ Սաթունց, Ալեքսանդրա Պախմուտովա, Ալեքսանդր Հարությունյան, Կարինե Գեորգիյան, Ժան-Ժակ Վերներ, Մեդեա Աբրահամյան, Ռաֆայել Մանգասարյան, Սուրեն Բագրատունի, Վահրամ Սարաջյան… Ճանաչված արվեստագետների շարքը կարելի է շարունակել, որոնց հետ ստեղծագործական ու բարեկամական կապեր է ունեցել անվանի կոմպոզիտոր Ադամ Խուդոյանը: Նա պատկանում է հայտնի մանկավարժ
ԷԹՆԻԿ ՉԵՉԵՆԸ ՄԻԵԴ-ՈՒՄ ՇԱՀԵԼ Է ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
Գրոզնիի բնակիչ Ահմեդ Գասիեւը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ ռուսական պետությունից որպես փոխհատուցում կստանա 55 հազար եվրո: Ուսումնասիրելով գործի հանգամանքները, ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածների՝ խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, նաեւ իրավական օգնություն ստանալու իրավունքի խախտման մեջ: Դատարանը հաստատել է, որ 2003-ի հոկտեմբերի 23-ին, առավոտյան
ԻՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Ստամբուլում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը: Փորձագետները, սակայն, այդ հանդիպումից որեւէ լուրջ ճեղքում չեն ակնկալում: BBC-ի փոխանցմամբ, բանակցությունները Իրանի եւ «վեցնյակի» երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Չինաստան, նաեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, միջեւ մեկնարկել է ուրբաթ եւ կավարտվի շաբաթ օրը: Այդ հանդիպումը նախագահում է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻ ՎԱՐՔԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՏԻԿԱՆԻՆ
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին ներկայացվող մեղադրանքների՝ անբարո վարքի առնչությամբ: Վարչապետը կասկածվում է այն բանում, որ սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս մարմնավաճառի հետ: Այս շաբաթ նա պետք է ներկայանա դատախազություն՝ այդ գործով ցուցմունքներ տալու համար: BBC-ի փոխանցմամբ, Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն ասել է, թե իշխանության ներկայացուցիչները պետք է
ԱՄԵՐԻԿԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ
APA-ի մատուցմամբ, հետաձգվել են Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անվտանգության հարցերով ամենամյա խորհրդակցությունները, որոնք նախատեսվում էին անցկացվել փետրվարի 7-ին՝ Բաքվում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովը՝ հավելելով, թե հանդիպման նոր ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով: Խորհրդակցությունների հետաձգման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Մինչ այս հայտնի էր, որ խորհրդակցություններում ադրբեջանական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ
Ամերիկացի կոնգրեսականը դեմ է ՌԴ-ի անդամակցությանը ԱՀԿ-ին
Միացյալ Նահանգների Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները Ռուսաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու եւ նրան առեւտրի համար առավել նպաստավոր կարգավիճակ տրամադրելու հարցը պետք է պայմանավորեն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանությամբ, ընդդիմության նկատմամբ հետապնդումները դադարեցնելով եւ իր միջազգային պարտավորությունների կատարմամբ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում այդպիսի հայտարարություն է արել օրակարգի հարցերով հանձնաժողովի նախագահ Դեւիդ Դրայերը: «Մենք
ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ
Թունիսի նոր կառավարությունը խոստացել է ճանաչել մինչ այս արգելված քաղաքական կազմակերպությունները, այդ թվում՝ մահմեդական, եւ համաներում հայտարարել քաղաքական բոլոր բանտարկյալներին ազատ արձակելու համար: Նոր կառավարության ներկայացուցիչները մասնավորապես հաղորդել են մահմեդական «Էննահդա» շարժման գործունեության արգելքը չեղյալ համարելու մասին: Կառավարությունը նաեւ երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ուրբաթ օրը սկսված անկարգությունների ժամանակ տասնյակ մարդկանց զոհվելու առիթով: Այդ մասին
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՋ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ս.թ. հունվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների՝ երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության եւ ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների
«ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿԻ» ՀԱՅ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
144 հայ դպրոցականներ դարձել են «Ռուսական արջուկ: Լեզվագիտությունը բոլորի համար» մրցույթի մրցանակակիրներ: Ինչպես, ըստ «Մեդիամաքսի», ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, մրցույթն առաջին անգամ է անցկացվել Հայաստանում, եւ դրան մասնակցել է Երեւանի եւ Գյումրիի 49 դպրոցների 2-11-րդ դասարանների ավելի քան 2 հազար աշակերտ: Դավիթ Սահակյանը նկատել է, որ «Ռուսական արջուկը» Հայաստանում «Այբ»
ԷԼ Ի՞ՆՉ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ
Հարցազրույց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ – Որո՞նք էին գիտության բնագավառի ձեռքբերումները 2010-ին: – Սովորական տարի էր, եթե հաշվի չառնենք, որ Հայաստանի բնակչությունը պետբյուջեի հաշվին համալրվեց ՀՀ ԳԱԱ եւս 4 ակադեմիկոսներով եւ 16 թղթակից անդամներով: Չեմ կարծում, որ մեր դիրքերն ավելի են բարելավվել «մեկ շնչին ընկնող գիտությամբ», էլ տեղ չկա.
ՄԵԿ ՏԱՐՈՒՄ՝ 2202 ՆԱՄԱԿ
Ըստ Շիրակի մարզպետարանի, 2010 թվականին մարզպետարանը քաղաքացիներից ստացել է 2202 բողոք եւ առաջարկ: Շիրակցիները, սակայն, տարվա տարբեր հատվածներում բողոքելու տրամադրության եւ հավեսի տարբեր մակարդակներ են ունենում, բայց միշտ էլ մարզպետարան ուղղված նամակների մեջ գերակշռում են ֆինանսական օգնության մասին խնդրանքները: Տարվա առաջին երեք ամիսներին Շիրակի մարզպետարանը ընդամենը 396 բողոք է ստացել (95-ը՝ ֆինանսական օգնության մասին), երկրորդ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ՀՀ ԳԱԱ-ն, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամը հայտարարում են Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվող Ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագրի մրցույթի արդյունքները: ՀՀ ԳԱԱ համակարգի 7 ասպիրանտների շնորհվել է $5000-ին համարժեք գումար: Շնորհները տրամադրվել են՝ հիմնվելով երկկողմանի միջազգային փորձագիտական եզրակացությունների վրա. հայտերի առանձին փորձագիտական եզրակացությունները մեկ անգամ եւս
Պարտքերը մարում են ընտրություններին ընդառա՞ջ
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր համայնքները (912 քաղաք եւ գյուղ) միասին չէին վճարել 2,321 միլիարդ դրամ աշխատավարձ, իսկ 2011-ի հունվարի դրությամբ, աշխատավարձի պարտքի մեծ մասը արդեն վճարվել է եւ մնացել է ընդամենը 390,547 միլիոն դրամ պարտք: Ամենամեծ պարտք ունեին Գեղարքունիքը՝ 590,217 միլիոն, Շիրակը՝ 481,558 միլիոն եւ Արագածոտնը՝ 545,776
Տուգանվել է 2,3 մլն դրամով
Նոյեմբերյանի հարկային տեսչությունը Նոյեմբերյանի Երեւանյան փողոցի 6-րդ շենքում վերջերս դրոսելների արտադրամաս գործարկած «Արտամետ» ՍՊԸ-ին տուգանել է 2,3 միլիոն դրամով: Մեր տեղեկություններով, ընկերությունը թեւեւ գրանցված է հարկային տեսչությունում, սակայն հայտարարություն չի տվել արտադրություն սկսելու մասին: Հարկային տեսչության աշխատակիցները պարզել են, որ արտադրամասը 21 աշխատող ունի, իսկ նրանց արտադրած դրոսելները տեղադրվում են ռազմական եւ բժշկական սարքավորումներում՝ նախատեսված
ՀԱՄԱՃԱՐԱԿ ԿԱ, ՎՏԱՆԳ՝ ՈՉ
Ըստ համաճարակաբանների, ծնողների իրազեկվածությունն ու գիտակցությունը բարձրացել են ու հիմա առողջության հարցում վստահում են միայն բժիշկներին: Ձմեռային արձակուրդներից հետո Արմավիրի մարզի դպրոցներում դասերը վերսկսվեցին ոչ թե հունվարի 10-ից, ինչպես հանրապետության այլ մարզերում ու Երեւանում, այլ մեկ շաբաթ անց՝ հունվարի 17-ից: Պատճառը աշնանային չօգտագործված արձակուրդն էր, որը գումարվեց ձմեռայինին՝ հնարավորություն տալով երեխաներին մեկ շաբաթ էլ ավելի
ԶՈՀՎԵԼ Է ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ. մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլեւ դիվերսիոն գործողությունների փորձեր: Ըստ ԼՂՀ ՊԲ քարոզչության եւ լրատվության բաժնի, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված
ՆՈՐ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՒ ԲԱԺԻՆՆԵՐ
Երեկ տեղի է ունեցել Երեւանի ավագանու նիստ, որի ժամանակ որոշվել եւ ստեղծվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչությունը, որը նպատակ ունի խիստ հսկողության տակ վերցնել վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը: Նոր բաժին է ստեղծվել իրավաբանական վարչությունում, որը կոչվում է բնակիչների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության բաժին: Խոսելով իր ստեղծած Երեւանի դիզայների հաստիքի մասին, քաղաքապետ
Ուղեւորավարձը՝ 200 դրա՞մ
Քաղաքապետն էլ տեղյա՞կ է «Երեկ երեկոյան ժամը 11-ի սահմաններում նստեցի թիվ 76 երթուղային տրասպորտը եւ նկատեցի, որ ներսում մի ցուցանակ է դրված, որը հուշում է, թե ուղեվարձը 200 դրամ է: Դա ինձ դուր չեկավ ու որոշեցի վարորդին հարցնել, թե ինչու է ուղեվարձը 200 դրամ, այլ ոչ թե 100 եւ արժանացա վարորդի զայրույթին: Նա ինձ ասաց,
ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՆՈՒՄ ԵՆ
Բայց նրանք վստացենում են, որ իրենք փողոցային առեւտուր իրականացնողներ չեն, «Մալաթիա» տոնավաճառի ղեկավարությանը տեղի գումար են վճարում եւ որ ամենակարեւորն է՝ ունեն ՀԴՄ ապարատներ: Երեկ առավոտյան մի խումբ բանվորներ այցելել են «Մալաթիա» տոնավաճառի տարածք եւ սկսել աջ ու ձախ ապամոտաժման աշխատանքներ իրականացնել: Երբ նրանք էլեկտրական կտրիչ սարքերով «հարձակվել» են կանգառի հարեւանությամբ գտնվող երկաթյա տաղավարների վրա,


















































