Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով թուրքական «Հյուրիեթ» թերթին, Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը պատրաստվում է այս տարվա ընթացքում հաղորդումներ հեռարձակել հայերենով: Մի քանի ամիս առաջ արդեն իսկ սկսվել էին հայերենով ռադիոհաղորդումները, եւ հիմա Թուրքիայի ռադիոյի եւ հեռարձակման կորպորացիան՝ TRT-ն, պատրաստվում է հայերենով հեռուստաեթեր ունենալ: TRT-ի արտասահմանյան հեռարձակումների բաժնի տնօրենը՝ Շենոլ Գյոքան, հաստատել է, որ այս

«Լաչինի միջանցք»

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ երեկ Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան հանդիսավոր կերպով բացել է այդ երկիրը Կոսովոյի հետ կապող մայրուղին: Բերիշան հայտարարել է, թե բացում է «ալբանացի ազգի միջանցքը»: Կոսովոյում ապրում են ավելի քան 2 միլիոն ալբանացիներ, ինչը կազմում է անցած տարի անկախություն հռչակած երկրամասի բնակչության շուրջ 90 տոկոսը: 60-կիլոմետրանոց մայրուղին, որի շինարարության համար ծախսվել

Բերեզովսկին դատապարտվելո՞ւ է 15 տարի ազատազրկման

Կրասնագորսկ քաղաքի դատարանը հեռակա կարգով մեղավոր ճանաչեց ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկուն՝ «Ավտովազ» ընկերությունից 143 մլն ռուբլի հափշտակելու մեջ: Ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել էր Լոնդոնում ապրող բիզնեսմենին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Որպես գործով երկրորդ մեղադրյալ է «Լոգովազ» ընկերության նախկին տնօրեն Յուլի Դուբովը, որի համար դատախազությունը պահանջում է 9 տարի ազատազրկում: Քննության վարկածի համաձայն՝ 1994 թվականին «Լոգովազը»

Իրանում ձերբակալությունները շարունակվում են

Իրանի համալսարանների դասախոսներից առնվազն 70-ը ձերբակալվել է՝ հունիսի 24-ին նախագահի նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի հետ հանդիպումից հետո: Ձերբակալվածները պատկանում են քաղաքական այն հոսանքին, որը կողմ է Իրանում կառավարման ազատական ձեւ ներմուծելուն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալվել է ավելի քան 500 հոգի՝ սկսած բողոքի ակցիաների մասնակիցներից, վերջացրած լրագրողներով, այդ թվում՝ արտասահմանյան: Ձերբակալվածներից 25-ը Մուսավիին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Արցախը՝ BBC-ի թղթակցի աչքերով «Այն պահից, երբ նավթով հարուստ Ադրբեջանը հայտարարեց իր զինված ուժերին տրամադրվող բյուջեի աճի մասին, ի հայտ եկավ այն վարկածը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմել հարեւան Հայաստանի հետ»,- երեկ BBC միջազգային հեռուստաալիքն աշխարհին մատուցեց Ադրբեջանի ռազմատենչության եւ իր պատմական հողերի պահպանման համար մարտնչող հայերի մասին պատմող մի տեսանյութ: Վերջերս անգլիական BBC միջազգային

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱ

Ինչպես տեղեկացնում է կրթության եւ գիտության նախարարության կայքէջը՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) մասին տեղեկությունների բազա ձեւավորելու եւ համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ մշակել է էլեկտրոնային հարցաթերթ։ Դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ստանալու ակնկալիքով, ինչպես նաեւ մինչեւ հուլիսի 1-ն այն լրացնելու նպատակով, հարցաթերթն ուղարկվել է մի քանի ՄՈՒՀ-երի՝ ՈԱԱԿ-ի հետ կապի

ԸՆԴԱՄԵՆԸ 4 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Սյունիքի մարզից 36 ոսկե մեդալի հավակնորդներից այս տարի ընդամենը 4-ին հաջողվեց դառնալ ոսկե մեդալակիր: Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի մասնագետ Էլմիրա Սարգսյանի՝ հիմնականում այս տարվա թեստերի բարդությունն է պատճառ եղել, որ 32 շրջանավարտները չկարողացան տարբեր առարկաներից հավաքել 19 եւ 20 միավորները եւ հաղթահարել անհրաժեշտ շեմը: Մարզում ի սկզբանե ոսկե մեդալի 43 հավակնորդներից միայն 36-ն է

ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ «Առավոտին» ԿԳ նախարարությունից տեղեկացրին, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հաջորդ շաբաթվա ընթացքում մտադիր է հանդիպել «Առավոտում» հրապարակված «Դուքանը փակելու ժամանակը» բաց-նամակով (23.06.09) իրեն դիմած ուսուցիչների խմբի, ինչպես նաեւ հարցով շահագրգիռ այլ մասնագետների հետ: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է միասնական պետական քննության հայոց լեզվի եւ գրականության թեստերի բովանդակության վերաբերյալ մասնագետների դժգոհություններին:  

Խնդիրներ՝ կապված մրցույթի հետ

Գիտնականներն ու ստեղծագործական միությունների ներկայացուցիչները քննարկում են Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ամենամյա մրցույթի մանրամասները: Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը այս տարի եւս հայտարարում են արդեն ավանդական դարձած «Աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» խորագրով մրցույթը: Այն այս տարի համահայկական է, այսինքն՝ ձեռք է բերել միջազգային մրցույթի կարգավիճակ, ավելացել է նաեւ մրցանակաբաշխությունների

Բարոյահոգեբանական դիվերսիա

Կամ՝ կրկին հայկական հեռուստաեթերի մասին Ասել, որ հայկական հեռուստաեթերը վերածվել է հայ հասարակության եւ Սփյուռքի դեմ ուղղված խափանարար մի գործիքի, նշանակում է ոչինչ չասել: Այն հետեւողականորեն ոչնչացնում է հայ ազգի նկարագիրը, արժեհամակարգն ու մշակույթը: Այսօր կարելի է պնդել, որ մեր դեմ գործում է մեր իսկ կողմից ստեղծված վտանգավոր քարոզչական համակարգ, որի միջոցով արդյունավետորեն իրականացվում է

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Կրթությունը պետք է ղեկավարեն անկուսակցականները Տարիներ առաջ «Առավոտի» եւ «Ազգի» էջերում լրագրողը հոդվածներ տպագրեց կրթության համակարգում իրականացվող «օպտիմալիզացիա» կոչվող ռեֆորմների բացասական երեւույթի մասին: Մի դպրոցի տնօրեն լրագրողին հայտնեց, որ երկրի մտավորականությունը, մանկավարժները ուշադրությամբ հետեւում են՝ արդյոք լրագրողին կհաջողվի՞ հաղթել դպրոցական համակարգում տիրող բյուրոկրատիային, կոռուպցիային: Լրագրողը վստահ էր, որ համակարգի «հիվանդությունը» ճիշտ ախտորոշելու դեպքում ոլորտի պատասխանատու

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Հարգարժան վարչապետ ՀՀ Կոտայքի մարզպետարանի համար կառավարման գործելակերպում կամայականության դրսեւորումը դարձել է աշխատանքային նորմ: Ահա հերթական փաստերից մեկը: Դեռատիզացիոն աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով տարիներ առաջ մեր դպրոցը պայմանագիր է կնքել Հրազդան քաղաքում գործող համապատասխան լիազորություն ունեցող կազմակերպության հետ, որը բարեխիղճ, սրտացավ եւ հետեւողականորեն աշխատանքներ է կատարել եւ այսօր էլ կատարում է: Սակայն, չգիտես թե

Բերդը կիսաշրջափակված վիճակում է

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի փլուզված հատվածին: Տեղեկացրել ենք, որ նախատեսվում է 67 միլիոն դրամով վերակառուցել մի քանի տարի առաջ քանդված հատվածը: Եվ ահա, ինչպես տեղեկացանք Տավուշի մարզպետարանից, օրերս ամբողջությամբ է փլվել Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ի երթեւեկամասը, խաթարվել է կապը Բերդի տարածաշրջանի հետ: Ըստ մարզպետարանի, ճանապարհի անանցանելիության եւ երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ

Վիրավորվածները ղեկավարել են ուզում

Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ Կրասնոդարի երկրամասում հրատարակվող «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը հայտարարել է, որ Կրասնոդարի հայ համայնքի համար վիրավորական է ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ կնքված «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը: «Այն, ինչ մենք լսեցինք Եղեռնի հիշատակի օրվանից մեկ օր առաջ, վիրավորական է մեզ համար։ Դրա համար՝ վստահություն

Ճանապարհը սխա՞լ է կառուցված

Այս կամ գրեթե այս վիճակում են լինում չարաբաստիկ վայրում վթարված մեքենաները: Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, ուր 88-ին կործանվեց Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն բերող հարավսլավական օդանավը, վթարներն անպակաս են: Վերջին դեպքը հունիսի 22-ին էր ու, ցավոք, մարդկային զոհերով. ԲՄՎ մակնիշի մեքենայով դուրս գալով մայրուղու երթեւեկելի մասից ու բախվելով ծառին՝ զոհվել էին «Որոգայթ» հեռուստասերիալից հայտնի Արամ

ԷԼԻ ԽԱՓԱՆԵՑԻՆ

Հայաստանի ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ Վրաստանի նախագահը Երեւանում ցուցարարներին ոչ տեսնի, ոչ լսի Վրաստանի նախագահին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքի ցուցապաստառներով դիմավորելու հունիսի 24-ի անհաջող փորձից հետո, բողոքավորների նույն խումբը փորձել է նույնը անել երեկ՝ հունիսի 25-ին՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մատույցներում: Հենց այս հյուրանոցում է հանգրվանել Միխայիլ Սահակաշվիլին: Եթե առաջին փորձի ժամանակ ոստիկանները պարզապես

«ԱՆՀԱՐՄԱՐ ՉԷ՞ ԴԻՄԵՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ»

ՀՀ քաղաքացի Պարույր Գուլգուլյանը երեկ արցունքն աչքերին տեղեկացրեց, որ վերջապես կարողացավ վերաքննիչ բողոք բերել եւ հունիսի 30-ին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ նշանակվել է դատական նիստը: Գուլգուլյանի պատմությունն սկսվել է 1993թ.-ից: Բարեկեցիկ կյանքով ապրող շարքային բիզնեսմենը որոշում է իր «Կռազ» մակնիշի ավտոմեքենան, ավտոկցորդը, ռեստորանային գույքը (53 000 դոլար արժողության) տեղափոխել ծանոթներից մեկի՝ Սամվել Կարախանյանի բնակարան: Հետագայում

Մայրն ու երկու երեխաները՝ իրավազուրկ

2005 թ. օգոստոսին Սուրեն Բաբայանը, հանդիսանալով Անահիտ Մկրտչյանի լիազորված անձը, վաճառում է վերջինիս պատկանող՝ Էջմիածին քաղաքի Կիրովի 96ա հասցեում գտնվող առանձնատունը: Սակայն ամիսներ անց, արդեն ԱՄՆ-ում, Ս. Բաբայանին նրա վաղեմի ընկերուհին՝ Գայանե Հովհաննիսյանը հայտնում է, որ առանձնատունն իրենն է, եւ ինքը կներկայացնի փաստաթղթեր եւ կապացուցի, որ առանձնատունն իր սեփականությունն է: Դրանից հետո Լոս Անջելես քաղաքի

ԾԵԾԵԼ ԷԻՆ ԵՎ ՍՊԱՆԵԼ

Ոստիկանները փորձել են հանցագործությունը պարտակել Ապրիլի 14-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Տիգրան Թադեւոսյանը դաժան ծեծի ենթարկվեց: Ըստ նախնական ահազանգի, Տիգրանին տարել էին Գյումրիի Անի թաղամասի ոստիկանություն: «Երբ ես ներխուժեցի (ներս չէին թողնում) ոստիկանության շենք, տեսա կիսակենդան դեմքով ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային՝ առաջին հարցս եղավ. Տիգրան, ո՞վ է քեզ ծեծել: Երեխայի

Բոմժերի դարդից են կտրել

Երեկ Կամերային երաժշտության տան բակում ծառեր էին սղոցվում: Այս մասին «Առավոտին» հայտնեցին տարածքի բնակիչները: Նրանց խոսքերով, իրենք այս դժգոհությամբ դիմել են նաեւ Կամերայինի տնօրինությանը, սակայն՝ ապարդյուն, աշխատանքները չեն դադարել: Այս առնչությամբ երեկ Կամերային երաժշտության տան աշխատակիցներից մեկը մեզ պարզաբանեց, որ ծառեր չեն սղոցվել, այլ իրենք մի քանի չորացած ճյուղեր են կտրել, որոնց միջոցով «բոմժերը» մագլցում

Խոզի գրիպը մուտացիայի է ենթարկվել

Հարավամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերջերս մոլեգնած խոզի գրիպը մուտացիայի է ենթարկվել: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Մասնագետների խոսքերով, դա նշանակում է, որ հիվանդության համար պատվաստանյութ գտնելը շատ ավելի դժվար է լինելու: Գրիպի այդ նոր փոփոխությունը հայտնաբերել են Սան-Պաուլո քաղաքի առողջապահության հարցերով քարտուղարությանը կից գործող Ադոլֆու Լուտց ինստիտուտի գիտնականները: Մուտացիոն երեւույթներ նկատել են նաեւ

Շինարարները թերացել են, բայց բողոքո՞ւմ են

Չնայած ճգնաժամին, «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից Գյումրիում երկրաշարժից տուժած անօթեւանների համար լայն թափով բնակարանաշինություն է ընթանում: ՀՀ կառավարությունը միջոցներ է գտել, ընկերությունն էլ կարողանում է սահմանված գրաֆիկով իրականացնել շինարարությունը, որն արդեն 210 000 քմ տարածք է ընդգրկում, որտեղ 22 շենք է վեր խոյանում: Ինչպես տեղեկացանք, երեկ մի քանի շինարար բողոքել է ընկերությունից, թե աշխատավարձերը ցածր

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Նախկին տնօրենը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին մեղադրում է իրեն կուսակցական խաղերի զոհ դարձնելու մեջ: «Առավոտի» նախորդ համարում արդեն նշել էինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ուղարկված հանձնաժողովը օրերս ստուգումներ է անցկացրել Գյումրիի «Հույս» մանկատանը, որից հետո աշխատանքից ազատել է մանկատան տաս տարվա տնօրեն Ռուբեն Մարկոսյանին: Հանձնաժողովի պարզաբանմամբ, պատճառը Մարկոսյանի թույլ տված խախտումներն

Խողովակաշարը կկառուցվի այս տարի

Արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան եկող նավթամթերքի խողովակաշարի կառուցումը։ «7 օր»-ը վկայակոչելով «Iran.ru» կայքէջը, տեղեկացնում է, որ, ըստ այդ նախագծի՝ հումքի սեփական պաշարներ չունեցող մեր երկիրը օրական կարող է ստանալ մինչեւ 8000 տոննա պատրաստի նավթամթերք, ինչը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերն ու ներքին շուկայի գները։ Նոր նախագծի կարեւորությունը նաեւ այն է, որ

Սահակաշվիլին կասեցրել է վտանգը

Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի շրջանում մեծ ծավալով ներդրումներ են կատարվում։ Վրաստանի նախագահը նշել է, որ «երկու երկրների համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն հաղորդակցության ուղիներով. համագործակցությունը պետք է լինի մեր երկրների տնտեսական ինտեգրման մակարդակով»։ Մ. Սահակաշվիլին նշել է նաեւ, որ «Վրաստանը

Գագիկ Մինասյանը անակնկալի է եկել

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը անակնկալի է եկել ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պահվածքից: Այս մասին երեկ պարոն Մինասյանը հայտարարեց մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով, երեկ ինքը ադրբեջանական «day.az» կայք-էջում կարդացել է այսպիսի վերնագրով մի նյութ. «Հայաստանի պատվիրակը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ ստորագրություններ է հավաքում ադրբեջանական եւ թուրքական պատգամավորներից»: Ըստ

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ

«Վերնիսաժ»-ում գրքի առեւտրով զբաղվողները վստահ են, որ հարկայինը խնդիր ունի իրենց տարածքի տիրոջ հետ, եւ «մուռը» իրենցից է հանում: Տոնավաճառների ու անհատ տաքսիստների խնդիրները դեռ չլուծած՝ հիմա էլ հարկայինը անցել է վերնիսաժի առեւտրականներին: Երեկ մի քանի գրավաճառներ «Առավոտին» տեղեկացրին, որ հարկային տեսուչները պատահական եկել եւ տուգանել են 8 հոգու: Միայն այն գրավաճառների բախտն է բերել,

Հաջիբեյլին դժգոհ էր

Ադրբեջանական պատվիրակը շարունակում է հակահայկական ելույթները ԵԽԽՎ-ն հունիսի 24-ին քննարկեց «Մարդիկ, մոռացված Եվրոպայի կողմից. Երկարաժամկետ տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությունը» զեկույցը, որը նախապատրաստել է բրիտանացի պատվիրակ Ջոն Գրինվեյը: Հիշեցնենք, որ նա մայիսին այցելել էր Հայաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ: Ադրբեջանի պատվիրակությունը, որի յուրաքանչյուր ներկայացուցիչ գրեթե ցանկացած հարցի քննարկման վերաբերյալ ելույթում իր պարտքն է համարում հիշեցնել իրենց

ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

Վեճեր ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցչի նախաձեռնություններին միացողների կապակցությամբ: ԵԽԽՎ-ում հունիսի 24-ին շրջանառության մեջ է դրվել «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը՝ «Հայաստանում 2008-ի մարտի 1-2 դեպքերի եւ հատկապես այն որոշակի հանգամանքների հետաքննությունը, որոնք հանգեցրել են զոհերի»: Այս նախաձեռնությունը բանաձեւի նախագիծ դարձնելուն միացել են 11 այլ պատվիրակներ: Փաստաթղթում մասնավորապես ասված է, թե Վեհաժողովն անհանգստացած է փորձագետների

Պակասող օրը

Այսինքն թե՝ օր, որը նույնիսկ Աստծուն պակասեց՝ աշխարհն ու մարդուն ավելի կատարյալ ստեղծելու համար, քանի որ վեցօրյա արարչությունից հետո Աստված հոգնեց եւ թույլ տվեց իրեն հանգստանալ: Եվ եղավ այնպես, որ պակասող օրը բարեհարդար ճամփա բացեց մանրուքների համար եւ ետին պլան մղեց կարեւորներն ու արժեքները: Ինչպես որ չեղավ այն հրաբուխը, որ իր խորքերից գանձեր էր աշխարհ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031