Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդը կիսաշրջափակված վիճակում է

Հունիս 26,2009 00:00 Share

\"\"«Առավոտը» քանիցս անդրադարձել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի փլուզված հատվածին: Տեղեկացրել ենք, որ նախատեսվում է 67 միլիոն դրամով վերակառուցել մի քանի տարի առաջ քանդված հատվածը: Եվ ահա, ինչպես տեղեկացանք Տավուշի մարզպետարանից, օրերս ամբողջությամբ է փլվել Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ի երթեւեկամասը, խաթարվել է կապը Բերդի տարածաշրջանի հետ:

Ըստ մարզպետարանի, ճանապարհի անանցանելիության եւ երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ժամանակավոր միջոցառումներ են ձեռնարկվել՝ Երեւան-Բերդ կապը իրականացվում է Ճամբարակ-Թթուջուր-Նավուր-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհով, իսկ մարզկենտրոն Իջեւանի կապը Բերդի հետ՝ Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհով: Այժմ սողանքից փլուզված հատվածում իրականացվում են երկրաբանական-հետազոտական աշխատանքներ, որի արդյունքում կորոշվի ճանապարհի կառուցման ծրագրի ուղղությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930