Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ ԵՐԿԻՐ» Է
Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ երեկ հրապարակած «Ազատությունն աշխարհում. 2011» տարեկան զեկույցում Հայաստանը կրկին բնորոշվել է որպես «մասամբ ազատ երկիր»: «Մեր գնահատմամբ, Հայաստանը շարունակում է շատ ցածր ցուցանիշներ ունենալ եւ տարվա ընթացքում չի արձանագրել որեւէ նշանակալի բարեփոխում կամ առաջխաղացում»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ ասել է Freedom House-ի ուսումնասիրությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը: Կազմակերպության ամենամյա այս զեկույցում
ՀԵՌԱՑՈՂ ԵՎ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ
Թերեւս տարիների հետ ես կորցրեցի պայծառ առավոտների զգացողությունն իմ կյանքում, քանի որ հիմա քնում եմ այն պահերին, երբ լույսն արդեն բացվում է: Զգացողությունը կորցրեցի, բայց պատկերը մնաց ինձ շարունակ ուղեկցող, երբ նույնիսկ քնի մեջ տեսնում եմ, թե ինչպես է բացվում լույսը, եւ մենք՝ երեխաներով անձրեւ-գիշերից հետո՝ լուսաբացին գնում էինք սունկ որոնելու: Գնում էինք ծաղկած աշխարհի
Պետք է բոյկոտե՞լ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ այո ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի Վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, եթե վերջինս վերականգնվի: Ըստ պատգամավորի՝ բոլորի համար հասկանալի է, որ անցած նոյեմբերից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Թուրքիան՝ ի դեմս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ ԵԽԽՎ թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի,
«ՏՐԱՄՎԱՅԻՑ ԹՌՉԵԼՈՒ ՊԱՀԸ»
ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ հունիսի 1-ին ՀԱԿ-ը կլինի իշխանություն: – Նոր տարվա հետ կապված նոր հույսեր են արթնացել, քաղաքական-հասարակական շրջանակներում ակտիվ քննարկման առարկա է դարձել ԲՀԿ-ի՝ անակնկալ հայտարարված համագումարը, ԱԼՄ հոլդինգի նախագահի՝ «Երեւանցիներ, միացեք» կոչը, բավականին ինտենսիվ խոսվում է, որ առաջիկայում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ
ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԼՐԱՄՇԱԿՄԱՆԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Ընդդիմությունը կարծում է, որ կոալիցիան խաղեր է տալիս, իսկ ՀՀԿ-ն դրա մեջ մեղադրում է Ռուբեն Թորոսյանին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորված աշխատանքային խումբը, որը զբաղված է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով, երեկ հերթական աշխատանքային քննարկումն անցկացրեց: Դեռ նախորդ քննարկման ժամանակ աշխատանքային խմբի ղեկավար, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե հաջորդին (երեկվա քննարկմանը) կհրավիրվեն նաեւ խորհրդարանական
ԱՊՊԱ-Ն ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՍՐՏՈՎ ՉԻ՞
Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ սովորականի նման նախարարական ծառայողական մեքենաների առատություն էր: Հենց այստեղ արձանագրեցինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ 002 ԼԼ 55, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ 011 ԼԼ 55, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ 012 ԼԼ 55, սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Պետրոսյանի 088 ԼԼ 55,
ՀՈՒՆՎԱՐԻ 13
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
Հակաալկոհոլային օրենքներ
Թուրքիայի համապատասխան գերատեսչությունը ներկայացրել է ալկոհոլի վաճառքի եւ օգտագործման նոր կարգավորումներ: Անցած շաբաթ ծխախոտի եւ ալկոհոլի շուկան կարգավորող գերատեսչությունը հրապարակել է մի որոշում, որով բանկետներ եւ այլ միջոցառումներ կազմակերպող ընկերությունները ցանկացած միջոցառումից առաջ պետք է ստանան ալկոհոլի օգտագործման իրավունք: Սահմանափակվել են նաեւ խանութներում ալկոհոլի վաճառքի վայրերը:
ՄԻՇՏ ՄՈՏ՝ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻՆ
«Լոռվա ձորի» «հաշվետվությունը» Ավանդական են դարձել տարեվերջյան հանդիսույթ-հաշվետվությունները «Լոռվա ձոր» հայրենակցական միության համար: Բացառություն չէ նաեւ 2010թ.-ը: Միության անդամները հավաքվել էին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կատարածի թվարկումն իսկ ավելի քան խոսուն է. «Լոռվա ձորում» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես՝ Ժողովրդական արվեստների թանգարանում (հեղինակ՝ ակադեմիկոս Հանրի Ներսիսյան), Թումանյանի նոր հրատարակությունների շնորհանդես, Հաղպատավանքի եւ սայաթնովայական տոնի հիմնում
Ֆիլմ, որը կօգնի ճանաչել Արցախը
Շուտով կմեկնարկի «Թեկուզ»-ը «Թեկուզ» ֆիլմի սցենարիստ Արփի Վանյանն ու ռեժիսոր Գագիկ Աթասյանը: «Տարիներն անցնում են, սակայն Արցախի հիմնահարցն այդպես էլ վերջնական լուծում չի գտնում, բանակցությունները շարունակվում են, իսկ արդյունք՝ չկա ու չկա… Ադրբեջանը տարիներ շարունակ խեղաթյուրում է Արցախի հարցը՝ այն սխալ ներկայացնելով աշխարհին։ Մեր ֆիլմը արցախյան ազատագրական պայքարի մասին է, հիմնված իրական փաստերի վրա։ Կարծում
«ՆՈՒՅՆԻՍԿ ՑԱԽԱՎԵԼՈՎ ՊԱՌԱՎԸ ԿԴԱՌՆԱ ՉՔՆԱՂ, ԵԹԵ ՆՐԱՆ ԳՈՎԵՆ ՊՈԵՏՆԵՐԸ»
Համոզված է անազատ պոետը Ասում են՝ հանուն ազատության մարդիկ պատրաստ են ամեն ինչի: Ոմանք կյանքը կզոհեն հանուն հայրենիքի ազատության, ոմանք սեփական ազատության համար վտանգում են մյուսների կյանքը: Ազատության մասին երազում են նույնիսկ նրանք, ովքեր անազատության մեջ են: Իհարկե, հոգեբանները գտնում են, որ տարիքն էլ նշանակություն ունի մարդկանց մտածելակերպի ու պատկերացումների հետ: Ասել է՝ մարդիկ տարբեր
Հայկական թիմերը նախապատրաստվում են
Շատերի համար Ամանորի տոները դեռ չեն ավարտվել, սակայն հայկական ֆուտբոլային ակումբների համար արդեն մեկնարկել է մրցաշրջան-2011-ի նախապատրաստական շրջանը: Այդպես, նախորդ մրցաշրջանի արդյունքներով վերջին հորիզոնականը զբաղեցրած, սակայն 2010-ին բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցելու իրավունք ստացած «Շիրակը» Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ հունվարի 5-ից 12-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին մասնակցում են 28 ֆուտբոլիստներ, որոնց թվում են ակումբ
Լրացրել է գրոսմայստերի նորմա
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Ամերիկայում բնակվող 23-ամյա հայ շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը Բերքլի քաղաքում անցկացված խոշոր մրցաշարում 10 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 58 մասնակիցների մեջ բաժանել 4-10-րդ տեղերը: Այս արդյունքով շնորհալի շախմատիստուհին գրոսմայստերի նորմա է լրացրել:
«Նավից՝ պարահանդես»
Երեւանի «Միկան» այս օրերին նախապատրաստվում է հունվարի 15-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում մեկնարկող ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոն թիմերի «Համագործակցության գավաթ» ավանդական` 19-րդ մրցաշարին: Թիմը, գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ, Սանկտ Պետերբուրգ ժամանելու է հենց մրցաշարի մեկնարկային խաղի օրը: Այդ իսկ պատճառով ակումբը նախապես դիմել է կազմակերպիչներին՝ տեղական ժամանակով ժամը 13.00-ին նշանակված խաղի
«Գանձասարը» կմեկնի Թուրքմենստան
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2010 թվականի առաջնությունը 6-րդ հորիզոնականում եզրափակած Կապանի «Գանձասարը» պատրաստվում է երկրորդ անգամ անընդմեջ մասնակցել փետրվարի 19-28-ը Աշգաբադում կայանալիք «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը, որտեղ նախորդ անգամ անհաջող էր հանդես եկել՝ խմբային պայքարում՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Այդ նպատակով գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի սաները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի բազայում, որից հետո
Գաբրիել Սարգսյանը Վեյկ ան Զեեում կխաղա «B» խմբում
«Առավոտն» ընթերցողներին տեղեկացրել է, որ հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցելու է Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք անվանափոխված «Tata Steel Chess 2011» շախմատային ավանդական խոշոր փառատոնի ուժեղագույնների խմբի պայքարին: Երեկ «Armchess.am»-ը հավելել է, որ 73-րդ անգամ կազմակերպվող նույն մրցաշարի «B» խմբում հանդես է գալու նաեւ մեր հանրապետության լավագույն գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը: Այստեղ ընդգրկված 14
2010-ի դիրքերը պահպանել ենք
Երեկ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2011 թվականի հունվար ամսվա ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը տարին սկսել է՝ պահպանելով 2010-ի ամփոփիչ աղյուսակում զբաղեցրած 60-րդ հորիզոնականը: Տեղաշարժ չի արձանագրել նաեւ Եվրոպայի 2012 թվականի ընտրական պայքարի մեր առաջիկա մրցակիցը՝ խմբային մրցաշարի առաջատար Ռուսաստանը (13-րդ հորիզոնական): Սլովակիան նույնպես մնացել է նույն՝ 20-րդ տեղում, Իռլանդիան
ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ԿԲԵՄԱԴՐԻ
«Սայաթ-Նովա» օպերան, որի ուղղությամբ աշխատանքն ընդմիջումներով ընթանում է արդեն մի քանի տարի, նոր ռեժիսոր ունի: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, բեմադրության ռեժիսոր է նշանակվել Արամ Սուքիասյանը: Վերջինս «Արարատ» հեռուստաալիքի գեղարվեստական ղեկավարն է: Ինչպես հավաստիացրել է Ա. Հովհաննիսյանը, նա թատրոնում աշխատանքի փորձ ունի. «Արամը մասնագիտությամբ
Մինասը կզարդարի «Զվարթնոցը»
Հավանաբար ապրիլին կսկսվեն Մինասի «Թել են մանում» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Որմնանկարը գտնվում է Գյումրիի նախկին «Գալվանաչափ» գործարանի շենքում: «Որմնանկարը չափազանց վատ վիճակում է, կան բազմաթիվ վնասվածքներ»,- «Արմինֆոյին» պատմել է Մինասի տուն-թանգարանի տնօրեն, արվեստագետի որդին՝ Արման Ավետիսյանը: Նրա ասելով, վերականգնման աշխատանքները կիրականացնեն հայ մասնագետները, ում՝ խորհրդատվություններով կաջակցի «Պալացո Սպինելի» արվեստների եւ վերականգնման ինստիտուտի (Ֆլորենցիա) ներկայացուցիչ Ֆաբրիցիո
ՄԵՐԿԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՈՉ
Պատասխանում են հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները Պարզվում է` հայաստանցի երգիչ-երգչուհիները, դերասան-դերասանուհիները առայժմ պատրաստ չեն սեփական բարեմասնությունները ցուցադրել լայն հանրությանը, կիսամերկ լուսանկարվել ամսագրերի շապիկներին կամ գովազդային հոլովակներում: Հայկական էստրադայում առանց բարդույթների ներկայացող երգչուհի Ջուսը բացասական պատասխան տվեց, երբ հարցրինք՝ պատրա՞ստ է «Եվայի հագուստով» փայլել գլամուրային ամսագրերից մեկում. «Լրիվ մերկ, հաստատ՝ ոչ: Դա անհետաքրքիր է: Այդպես կինը կորցնում
ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐՈՒՄ
Այդ մասին, ըստ PanArmenian.net-ի, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ: «Ոչ մի ոչ պաշտոնական խողովակ, ոչ մի գործարք, ոչ մի պայմանավորվածություն: Երբ իշխանության եկավ նախագահ Օբաման, մենք պարզ հասկացրինք, որ պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ: Այդ նրա՛նք ցանկություն չունեցան համագործակցելու: Եթե, այնուամենայնիվ, Իրանը նման ցանկություն հայտնի, ապա ԱՄՆ-ն կտեղեկացնի այդ մասին
ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ԻՐ ՄԵՂՔԸ
Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Էրիկ Իլլսլին (նկարում) խոստովանել է, որ պաշտոնեական ծախսերի անվան տակ ապօրինաբար յուրացրել է 14 հազար ֆունտ՝ մոտ 22 հազար դոլար: Պատգամավորը խոստովանել է նաեւ, որ կեղծել է տեղական հարկերի եւ պետական բնակարանի պահպանման ծախսերի մասին երեք հաշվետվություն: 2010թ. մայիսին Իլլսլին Համայնքների պալատում վերընտրվել էր Լեյբորիստական կուսակցության կողմից, որտեղից նրան մեղադրանք առաջադրելուց անմիջապես
ԲԱ ՔԵԶ ՊԵ՞ՏՔ ԷՐ
Գերմանիայի Համբուրգ նահանգի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 3 թուրք թեկնածու: «Ձախ» կուսակցության ընտրացուցակում տեղ զբաղեցնելու համար ազգությամբ թուրք Մեհմեդ Յըլդըզը պայքարում էր նույն կուսակցության կողմից առաջադրված անկախ թեկնածու, Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ, www.armenieninfo.net կայքէջի խմբագիր Թորոս Սարյանի հետ: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Sabah-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կուսակցության ներսում կայացած քննարկումների ժամանակ հայազգի թեկնածուն
ԻՐԱՆՈՒՄ 8 ՀՈԳԻ ԿԱԽԱՂԱՆ Է ԲԱՐՁՐԱՑՎԵԼ
Երեկ Իրանում 8 մարդ կախաղան է բարձրացվել: Իրանական ԶԼՄ-ների մատուցմամբ, մահապատժի ենթարկվածներից 7-ը դատապարտվել էին թմրանյութերի վաճառքի եւ շրջանառության, 1-ը՝ անչափահաս աղջկա բռնաբարելու մեղադրանքներով: Ընդհանուր առմամբ, միայն այս տարի Իրանում մահապատժի է ենթարկվել արդեն 28 մարդ: Նախորդ տարի մահապատժի էր ենթարկվել շուրջ 179 մարդ:
Ազգությամբ թուրք «Սեւ վիրաբույժը» կալանավորվել է
Թուրք բժիշկ Յուսուֆ Էրչին Սոնմեզը (նկարում), որը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ էր գտնվում՝ Ադրբեջանում եւ Կոսովոյի սերբական ինքնավար մարզում ու Մետոխիում մարդկային օրգանների առեւտրի եւ դրանք ապօրինաբար տեղափոխելու մեղադրանքով, Ստամբուլում կալանավորվել է: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին՝ վկայակոչելով թուրքական մամուլը: «Սեւ վիրաբույժ» անունը ստացած Սոնմեզը, որը հայտնի է նաեւ որպես «Դոկտոր Ֆրանկենշտեյն» եւ «Յուսուպ»,
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԼՐՏԵՍՈՒՀՈՒ ԿԱՐԻԵՐԱՆ ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
2010 թվականի ամռանը ռուս-ամերիկյան գործակալ-լրտեսների փոխանակման շրջանակներում Միացյալ Նահանգներից վտարված Աննա Չապմանը, որը ընդամենը վերջերս համալրեց «Միավորված Ռուսաստան» իշխանական կուսակցությունը, ռուսական Հպվ-ՁԹ ալիքով հեռուստածրագիր կվարի: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ծրագիրը, որը կոչվում է «Աշխարհի գաղտնիքները Աննա Չապմանի հետ», եթեր է հեռարձակվելու ամեն ուրբաթ, ամենադիտվող ժամին՝ 22-ին: Հեռուստաալիքի ներկայացուցիչները չեն ցանկացել մինչեւ հեռարձակումը մեկնաբանել ծրագրի
ԿՍՏԵՂԾՎԻ «ԱՂՋԻԿՆԵՐԻ» ՑԱՆՑ
«Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ hունվարի 14-23-ը Ծաղկաձորում կանցկացվի «Աղջիկների ձմեռային ճամբար». երեկվա ասուլիսում ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: «Աղջիկների ճամբարն» անցկացվում է ասոցիացիայի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ իրականացվող «Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում: «Ճամբարը 10-օրյա է, որին կմասնակցեն Հայաստանի մարզերից եւ Երեւանից 13-18 տարեկան 77 աղջիկներ,- ասաց Լ.
Համակարգիչներն ուշանում են
Կամ՝ ինչպես հիասթափեցնել շնորհալի երեխաներին Նախորդ տարվա օգոստոսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահական նստավայրում հավաքելով տարվա մեդալակիր շրջանավարտներին, «Կենգուրու-2010» մրցույթի, միջազգային օլիմպիադաների հաղթողներին, Հայաստանի վարկը բարձր պահելու համար շնորհակալություն էր հայտնել հայ պատանիներին, մեծարման խոսքեր շռայլել: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նախագահի ներկայությամբ բարձր ամբիոնից խոստացել էր՝ համաշխարհային օլիմպիադայի 7 մեդալակիրներին՝ որպես խրախուսանք, նվիրել
ԾԵՐԱԿՈՒՅՏԸ ՀԱՂԹԵՑ
«Ակադեմիական» խաղերը շարունակվում են ՀՀ գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովը դեկտեմբերի 27-28-ին անցկացրեց ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ, որոնք, ընտրությունների մասնակիցների ու ակադեմիայի հետ քիչ թե շատ կապ ունեցողների բնորոշմամբ՝ խայտառակ էին: Այս անգամ ակադեմիկոսի կոչում ստացան Գեղամ Գեւորգյանը (մաթեմատիկա), Արամ Շահինյանը (քիմիա), Աշոտ Սաղյանը (կենսատեխնոլոգիա), Յուրի Սուվարյանը (տնտեսագիտություն): Ի թիվս այլոց, ԳԱԱ թղթակից անդամներ դարձան
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ ՄԵԶ ՀԵՏ Է
Հայրենիքի այս ծանր ու դժվարին օրերին, այս հարափոփոխ ու խառը մթնոլորտում մեր ժողովրդի համար երիցս կարեւորվում է հոգեւոր արժեքների պահպանումը: Քանզի կա այն հստակ գիտակցումը, որ որեւէ ազգ կվերջանա, կավարտվի, եթե հանկարծ հանդուրժի հոգեւոր «բլոկադա», որի հեղինակը, անշուշտ, միայն մենք ենք լինելու: Արվեստի ու մշակույթի գործիչները թեեւ երեք տարուց ավելի է, ինչ դուրս են իրենց


















































