Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՎՍ ՄԵԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՆԱՄԱԿ Է ՍՏԱՑԵԼ

Միացյալ Նահանգների Չիկագոյի նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Դեննի Դեւիսը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսի դեմ շաբաթ օրը կատարված մահափորձից անմիջապես հետո սպառնալից նամակ է ստացել, որում ասվում է՝ «Դեննի Դեւիսը հաջորդն է»: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, էլեկտրոնային այդ նամակը կիրակի օրը հայտնաբերել է Դեւիսի օգնականը: Կոնգրեսականն այդ նամակի մասին արդեն հայտնել է Կապիտոլիումի հատուկ ծառայությանը, որը

ԲԱՍԿԵՐԸ «ՀՐԱԴԱԴԱՐ» ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Բասկերի ԷՏԱ անջատողական խմբավորումը հայտարարել է մշտական հրադադար եւ հաշտություն կնքելու իր որոշման մասին: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բասկյան Gara թերթը: Դեռ 2010թ. սեպտեմբերին խմբավորումը հաղորդել էր Բասկերի երկրի անկախության համար պայքարի շրջանակներում զինված հարձակումները դադարեցնելու իր մտադրության մասին, թեեւ չէր մասնավորեցրել՝ խոսքը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր «հրադադարի» մասին է: Իսպանական կառավարությունն առայժմ որեւէ

ՎՐԱՑԻ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԸ ԽԵՂԴԱՄԱՀ ԿԼԻՆԵՆ, ԵԹԵ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿՎԵՆ

Սոմալիի ծովահենների գերության մեջ հայտնված վրացի 15 նավաստիները հայտարարել են, թե ծովում խեղդամահ կլինեն, եթե իրենց ազատ չարձակեն: Trend-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են նավաստիների հարազատները, որոնք երկուշաբթի օրը Բաթումում բողոքի ակցիա են անցկացրել: Վերջիններս ասել են, թե տեղեկություն ունեն, որ պատանդները պահվում են անտանելի պայմաններում եւ նրանց հետ վերաբերվում են՝ որպես ստրուկների: Նավաստիների հարազատներն

Սուդանի հարավում անկախության հանրաքվե է անցկացվում

BBC-ի փոխանցմամբ, արդեն երկրորդ օրն է, ինչ Սուդանում անցկացվող հանրաքվեն ընթանում է ընդհանուր առմամբ առանց լուրջ միջադեպերի: Հիշեցնենք, որ Սուդանի հարավը, որը բնակեցված է քրիստոնյաներով եւ նավթի հարուստ պաշարներ ունի, հանրաքվե է անցկացնում Հարավային Սուդանի անկախությունը հռչակելու նպատակով: Նախօրեին քվեարկության ընթացքում երկրի հյուսիսային եւ հարավային շրջանների սահմանին բախումներ էին եղել ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ:

ԻՐԱՆՈՒՄ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՑԱՆՑ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

«Բոինգ-727»-ը վթարվել է Իրանում բացահայտվել է իսրայելական լրտեսների գործակալական ցանց, որը մեղադրվում է միջուկային ֆիզիկոս Մասուդ Ալիմոհամմադիի սպանության մեջ: Trend-ի մատուցմամբ, այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի անվտանգության նախարարությունը: Հաղորդագրության մեջ ասված է, թե նախարարության ունեցած տվյալներով, Իսրայելի «Մոսսադ» գաղտնի հետախուզությունը եվրոպական որոշ երկրներում, նաեւ Իրանի հետ հարեւան պետություններում բազաներ է ստեղծել ահաբեկչական ակտեր իրականացնելու

ՎԱՍՏԱԿԱԾ ՀՈԲԵԼՅԱՆ

Երեկ լրացավ աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) ավագ գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արսեն Տիգրանի Քալլօղլյանի ծննդյան 80-ամյակը: Նա ԲԱ-ի հնագույն աշխատակիցներից է, Վիկտոր Համբարձումյանի աշակերտներից, մեծ հետք է թողել արտագալակտիկական աստղագիտության բնագավառում: Վ. Քալլօղլյանը Միջազգային աստղագիտական միության եւ Հայկական աստղագիտական ընկերության անդամ է, երկար տարիներ եղել է ԲԱ-ի գիտական խորհրդի անդամ: Շուրջ 35 տարի

ԾՐԱԳԻՐԸ ԿԱ, ՄՆԱՑ՝ ՊԱՅՔԱՐԵՆ

Ըստ edu.am-ի, ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը»: Այն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին՝ քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Քննարկումներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի

Թիվ 37 դպրոցի ծնողները բողոքում են

Որոշ դասասենյակներում երեխաները ցրտից սառչում են Երեկվանից Երեւանի 166 կրթական հաստատություններում վերսկսվել են դասերը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ երեխաները ուսումնական առաջին օրը անցկացրել են տաք դասասենյակներում: Նրա խոսքով, Երեւանի 200 կրթական հաստատությունից միայն 34-ում ձմեռային արձակուրդները դեռ մի շաբաթ էլ կշարունակվեն՝ ջեռուցման համակարգերի բացակայության պատճառով.

«ԿՐԹԱԿԱՆ» ՇՈՒԿԱՆ ԹՈՒՅԼ Է, ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ՝ ՄԵԾ

Հայաստանի ազգային մրցունակության 2010թ.  զեկույցը մտածելու տեղիք է տալիս Նախորդ տարվա վերջին օրերին կայացավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի հրատարակած Հայաստանի ազգային մրցունակության 2010թ. զեկույցի շնորհանդեսը: Համաշխարհային տնտեսական ֆորումի 2010-2011 թվականների Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցնում է 98-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատությամբ իր դիրքերը զիջելով 1 կետով: Զեկույցը Հայաստանի համար կարեւոր է

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Այս տարվա  ՏԻՄ  առաջին ընտրությունները Սյունիքում կայացան հունվարի 9-ին՝ Կապանի տարածաշրջանի Ձորաստան եւ Անտառաշատ համայնքներում: Ձորաստան գյուղական համայնքում անցկացվեց համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ Անտառաշատում` ավագանու: Ձորաստանում համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ գործող գյուղապետ, անկուսակցական Ավետիս Ավետիսյանը: Համայնքի 64 ընտրողից 41-ն է  մասնակցել ընտրությանը, որից 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ 39 ընտրող քվեարկել

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

Սյունիքի մարզում այս տարվա առաջին ձյունը տեղացել է կիրակի՝ հունվարի 9-ին: Մարզի ողջ տարածքում տեղացած ձյունը  դժվարություններ է ստեղծել հատկապես մայրաքաղաք գնացող վարորդների  ու ուղեւորների համար: Ծննդյան տոները hարազատ քաղաքում նշելու եկած սյունեցիներն այս օրերին արդեն մայրաքաղաք են վերադառնում եւ ճանապարհներին անհարմարությունների բախվում: Մեղրի-Երեւան մայրուղու որոշ ճանապարհահատվածներում առաջացած մերկասառույցը երեկ վտանգավոր ու դժվարանցանելի էր դարձրել

ԳՏԵՔ ԼԱՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐ

Բաց նամակ՝ պարոն Ռուբեն Վարդանյանին Հարգելի պարոն Վարդանյան. Ինչպես եւ ցանկացած հայի, այնպես էլ ինձ համար շատ կարեւոր է Հայաստանի զարգացման եւ բարգավաճման համար կատարված ցանկացած նախաձեռնության, անկախ դրա կոմերցիոն կամ բարեգործական լինելուց, հաջողությունն ու շարունակականությունը: Այս նամակին չէի նվիրի նաեւ Ամանորի իմ հանգստյան օրերը, եթե չունենայի հարգանք Ձեր կատարած աշխատանքների եւ Ձեր մարդկային տեսակի

ՏԱՐԵՄՈՒՏԻ ԾԱԽՍԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Նախորդ տարիների համեմատությամբ Ամանորի ծախսերը Տավուշում կրճատվել են: Իջեւան քաղաքում տոնական աշխույժ առեւտուր կատարեցին միայն քաղաքի կենտրոնում գտնվող համեմատաբար մեծ խանութները: Իսկ մարզկենտրոնի ծայրամասերի վաճառակետերում առեւտուրը քիչ էր: Շատերը 2011-ը սեղանի շուրջ դիմավորելու նպատակով բանկերից վարկ էին վերցրել, քիչ չէր «նիսյա» առեւտուրը: Նոյեմբերյան քաղաքի հանրախանութների տերերն էլ հայտնեցին, որ 2011-ի շեմին ավելի քիչ եկամուտ են

Գետահովիտի դեպքը կարող էր կանխվել

Զորամասի հրամանատարի ոտնձգություններից փախչելով՝ երիտասարդը մահացել է Ծննդյան տոների ընթացքում լրատվամիջոցները հաղորդեցին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին «կպած» Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասում արձանագրված դեպքի մասին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով` զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է բացել, ապա

ԽՈՍՏԱՑԱՎ՝ ՉԱՐԵՑ

Դատելով իրերի դրությունից եւ զարգացումներից՝ Արտակ Շաբոյանին պետական պաշտոն է վստահվել օլիգարխների բիզնես շահերը պաշտպանելու համար: 2010 թվականի հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովը նախատեսում է 2010-ին հանրապետության մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: «Փորձելու ենք լայնածավալ գործունեություն իրականացնել մարզերում՝ հասկանալու, թե իրականում

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՈՒՆՎԱՐԻ 6-10-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Բախում՝ գազատարին Շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 23 ՍՏ 749 պ/հ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին: Պատահարի հետեւանքով վարորդ՝ Երեւանի բնակիչ, 1976 թ. ծնված Լեւոն Սեւոյանը եւ ուղեւորներ՝ 1980 թ. ծնված Սյուզի Խոսրովյանը, 1984 թ. ծնված Մուշեղ Հարությունյանը եւ Ռազմիկ Գրիգորյանը

ԴԵՂՈՐԱՅՔԻՑ

Շիրակի շտապօգնության ծառայությունից տեղեկացրել են, որ դեղորայքային թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի թիվ 5 շենքի բնակչուհի՝ 36-ամյա Սաթենիկ Ալաջաջյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է:

ԿԱԽՎԵԼ՞ Է, ԹԵ՞……

Երեկ առավոտյան ժ.10.30-ին ոստիկանությունում հաղորդում է տվել Լեռնանիստ գյուղի գյուղապետը, հայտնելով, որ տանը կախված վիճակում հայտնաբերվել է 59-ամյա Աշոտ Գրիգորյանը: Վերջինի վրա եղել են բռնության հետքեր, իսկ տան հատակին՝ արյան: Ըստ ՀՀ ոստիկանության մեր աղբյուրի, քննչական բաժին տարված Ա. Գրիգորյանի կնոջ՝ 55-ամյա Աիդա Գրիգորյանի մարմնի վրա նույնպես առկա էին բռնության հետքեր: Փաստի առթիվ Կոտայքի մարզի

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Երեկ «Առավոտ» եկած «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության անդամներից մեկը հայտնեց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին կալանավորվել է «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:

2010-Ը ԴԺՎԱՐ ՏԱՐԻ ԷՐ

2010 թվականն «Առավոտի» իրավական էջի համար դժվարին տարիներից մեկն էր Նախ, քաղաքացիների բողոք-դիմումները բազմաթիվ էին: Գրեթե ամեն օր «Առավոտի» իրավական էջն ընդունել է 10-20 քաղաքացու: Դրան գումարած՝ ամենօրյա էլեկտրոնային փոստով իրավական բաժնին ուղարկված տասնյակ խնդրագրերն ու նամակները, փոստով ուղարկված նամակները: Բողոքները, որոնցից շատերին ընթացք ենք տվել եւ հրապարակայնացրել, ստացվել են հատկապես արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների

550 ԴԵՊՔ ԵՂԵԼ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ

Մեքենա ունեցող Հայաստանի քաղաքացիները, որոնք չունեն ավտոտրանսպորտային պատահարների պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) պայմանագիր, այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից կտուգանվեն տարեկան 50 հազար դրամի չափով: Այդ է պատճառը, որ այս օրերին ԱՊՊԱ պայմանագիր կնքող բոլոր ապահովագրական ընկերությունների գրասենյակների դիմաց հերթեր են գոյացել: Մեծ հերթեր էին նաեւ Ամանորից առաջ, սակայն այդ ժամանակ, պաշտոնական տվյալներով,

«Շիրակցիները ինձանից դեռ կհոգնեն»

Իր պաշտոնանկության մասին պտտվող լուրերին այսպես է արձագանքում Շիրակի մարզպետը Մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ Ոսկեհասկի գյուղապետ Ջեյմս Մուրադյանը, անհանգստացած լինելով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի՝ մնալ-չմնալու հարցով, հետաքրքրվեց, թե ճի՞շտ են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե շուտով Գիզիրյանին հետ են կանչելու: Ի պատասխան այս հարցի, նորանշանակ մարզպետը վստահեցրեց, որ պաշտոնավարելու է այնքան, մինչեւ որ շիրակցիները իրենից

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՔԹԻՑ ԲԵՐԵՑԻՆ

Մինչ պաշտոնյաներն իրենց տաք ու շքեղ առանձնատներում Նոր տարի էին նշում, հազարավոր թոշակառուներ տոնական օրերին ստիպված էին իրենց մի քանի կոպեկ թոշակը ստանալու համար օրերով հերթ կանգնել: Նոր տարին հազարավոր թոշակառուների համար սկսվեց տհաճ անակնկալներով: Նախատոնական օրերին նրանք իրենց առանց այն էլ չնչին թոշակները ծախսել էին՝ հույս ունենալով, որ Ամանորի տոներից անմիջապես հետո կենսաթոշակ են

ԱՄԵՆԱՇԱՏ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Ըստ tert.am-ի՝ Եվրամիության վիճակագրական Eurostat ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել Եվրամիության երկրներում գործազրկության մակարդակի մասին: Այդ տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակով առաջին տեղում է Իսպանիան: Այս երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 20,6%–ը գործազուրկ է: Լիտվայում այդ ցուցանիշը կազմում է 18,3%, Լատվիայում՝ 18,2%: Ցուցակի չորրորդ տեղում է հայտնվել Էստոնիան՝ 16,2% ցուցանիշով: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ ամենացածր գործազրկություն ունեցող

ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻՆ ՓՈԽԵՑԻՆ

Այսօր Պետեկամուտների կոմիտեի Գյումրիի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներին կներկայացնեն մայրաքաղաքից նշանակված իրենց նոր պետին՝ Թելման Ասատրյանին: Մեր տեղեկություններով, նա քսան տարի աշխատել է այս համակարգում եւ վերջին շրջանում զբաղեցնում էր Արաբկիր համայնքի հարկային տեսչության պետի պաշտոնը: Նշենք, որ Գյումրիի տարածքային հարկային տեսչության նախկին պետը՝ Ռաֆիկ Մաշադյանը, եւս մայրաքաղաքից էր: Նա Գյումրիում պաշտոնավարեց երկու տարի եւ,

5 տարում գները 37-40%-ով բարձրացել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանի սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ 2010թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 3,4% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0,1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է

ԱՄԱԼՅԱ՛Ն, JUST DO IT

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չի կարողանում վերահսկել հեռուստատեսային գովազդի խայտառակ իրավիճակը: Հաշվի առնելով, որ Ամանորի տոնական օրերին հեռուստաեթերում գովազդների քանակը եռապատկվում է, «Առավոտը» դեկտեմբերին գովազդի մոնիտորինգ կատարեց՝ պարզելու, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 40-48 միավոր ստացած հեռուստաընկերությունները մեկ ամսվա ընթացքում քանի անգամ են ոտնահարում «Գովազդի մասին» օրենքը: Հիշեցնենք, որ հեռուստատեսային գովազդի վերահսկողը

ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿՊԱՏԺՎԻ՞

Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան եւ Լեհաստանը պնդում են, որ Եվրամիությունը ընդդիմադիրներին հետապնդելու համար Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանի։ Այս մասին հունվարի 10–ին, ըստ tert.am-ի, հայտնել է Եվրամիության Խորհրդում «Ռիա նովոստիի» աղբյուրը։ Բելառուսի նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կայացել էին դեկտեմբերի 19–ին։ Ընդդիմությունը կեղծված համարեց ընտրությունների արդյունքները եւ նույն օրը Մինսկում

ԿԻՊՐՈՍՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԿԱՐԳԵԼԱՓԱԿԻ

Նախօրեին Կիպրոսի ղեկավարությունը, առավել քան երբեւէ, կոշտ կերպով հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, մինչեւ Կիպրոսի հարցը չլուծվի, հայտնում է news.am-ը: «Մենք ոչ միայն դեմ ենք Թուրքիայի ԵՄ-ին ինտեգրվելուն, այլեւ կանխելու ենք այդ ուղղությամբ վերջինիս ցանկացած փորձ ու առաջընթաց»,- ասել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն (նկարում): Այդպիսով արտգործնախարարն արձագանքել է Ահմեդ Դավութօղլուի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031